Ճամփորդություն դեպի Գյումրի

Նախագիծ՝

Վայրը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի

Ժամկետը՝ դեկտեմբերի 22-23

Մեկնումը՝ 22 դեկտեմբերի

Վերադարձը՝ 23 դեկտեմբերի

Պատասխանատուներ՝ Լենա Նալբանդյան, Կարինե Ղարախանյան։

Այս ամիս մենք մեր խենթ թիմով որոշեցինք մեկնել Գյումրի։ Գյումրիում ես եղել եմ ընդամերը մեկ անգամ և կրկին քոլեջի հետ, բայց արդեն մեկ այլ նախագծի շրջանակներում։ Դա եղել է մեկ տարի առաջ։ Կարծում եմ, որ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որոնցից երբեք չես հոգնի։ Այդ պատճառով մենք ևս մեկ անգամ մեծ հաճույքով կգնանք այդ զարմանահրաշ քաղաք։
Այս ճամփորդության համար ես կատարեցի ուսումնասիրություն։ Ուսումնասիրոլ եմ այն թանգարաններից մեկը, որը մենք անյցելելու ենք Գյումրիում գտնվոլու ընթացքում։

Գյումրիում է գտնվում աշխարհում եզակի արվեստի պատկերասրահն ու թանգարանը, որտեղ ներկայացված են բնական սարդոստայնի արվեստի գործերը։ Պատկերասրահի հիմնադիրն է Անդրանիկ Հովհաննեսի Ավետիսյանը։ Հայ նկարիչ, արվեստի գործերի կոլեկցիոներ, գործարար։ Անդրանիկի ամենաճանաչված աշխատանքները կատարված են բնական սարդոստայնից, որի հիմնադիրը հենց ինքն է։ 2006 թ․ իր արվեստանոցի պատուհանի անկյունում նկատում է սարդոստայն ու գլխում միտք է առաջանում սարդոստայնից նկարներ ստեղծել։ Նա սկսում է ուսումնասիրել սարդերի կյանքը ու սարդոստայնի կառուցվածքը։ Սկսում է սարդեր պահել։ Սարդոստայններով սկսում է ստանալ նկարներ, որոնք էլ շատ արագ ճանաչում են բերում նկարչին։ Անդրանիկ Ավետիսյանը 2017- թ-ին մասնակցել է Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, մասնակիցները եղել են թվով 100 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ուտեղ էլ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին։

Սարդոստայնով արվեստ․ Պատմություն

Mozart - Symphony No. 40, My art work are made of cobweb Painting by  Andranik Avetisyan | Saatchi Art

Շատ ակադեմիական գրվածքներ վկայում են, որ դեռևս XVI-րդ դարում Արևելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտներում վանականները ստեղծում էին նկարներ սարդոստայնից պատրաստված կտորների կտավների վրա։ 100-ից քիչ հայտնի սարդոսայնային կտավներ են մնացել, որոնց մեծ մասը պահպանվում են անձնական հավաքածուներում։ Դրանցից մեկում պատկերված է Ֆիլիպ Ուելսերը (1527-1580)՝ հայտնի գեղեցկուհի, ով ամսունացել է Տիրոլի Արքիդուքս Ֆերդինանդ II  հետ և հաստատվել Ինսբրուքի Ամբրաս ամրոցում։ Այլ կտավներում անհայտ տիրոլյան գյուղացիներ են պատկերված։
Ժամանակակից բազմազանության վակումը աստիճանաբար լցվում է նոր հայտնություններով ու հետքրքրություններով։ 500 տարի անց 21-րդ դարում նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը աշխարհում առաջինը ստեղծում է ոչ թե սարդոստայնից ստացված կտորներ, որի վրակարելի է նկարել, այլ աշխարհում առաջինը պատկերներ է ստեղծում անմիջապես սարդոստայնից։

Հետաքրքիր տեսահոլովակ

Հղումներ՝
ԻՆՖՈ / Սթյուռ․ամ
Պատկերասրահի կայք

10 археологических находок, перевернувших представления об истории

Ноя18

Археологические открытия часто становятся центром внимания и привлекают внимание публики, как никакая другая наука. Даже всего одна археологическая находка может просто полностью «перечеркнуть» целое поколение академических трудов, сделав их устаревшими. А некоторые из находок настолько странные, что могут полностью изменить взгляд на историю.

1. Копролит Lloyds BankКопролит (окаменелые фекалии)

Lloyds Bank — одно из самых странных открытий эпохи викингов, не похожее ни на одну другую находку того времени. Как бы странно это не звучало, что это просто испражнения викингов. Археологи с юмором отметили, что стоит пожалеть бедного человека, который «выжал из себя» это. Ведь длина 19,5 сантиметров, и он признан самой большой из человеческих фекалий, когда-либо обнаруженных в истории. Он также был настолько плотным, что окаменел, а не сгнил, как обычные фекалии.

10 археологических находок, перевернувших представления об истории

Подобные находки встречаются крайне редко, но влажная земля Йорвика сохранила их. Данная находка невероятно важна, потому что она обеспечивает фантастически детальное понимание рациона викингов. К примеру «автор» этого копролита жил на диете, состоящей в основном из пыльцы и зерновых отрубей, которые он ел в виде хлеба и каши.

2. Лестерширский щит из коры

В 2015 году археологи, работающие в Лестершире, Великобритания, сделали уникальное в истории Европы открытие — щит железного века, сделанный из коры дерева. Щит, который был создан примерно в 395-255 г.г. до н.э., перевернул археологический мир с ног на голову. До этого открытия повсеместно предполагалось, что щиты из коры должны быть недостаточно прочными, чтобы их можно было использовать в реальном бою. Хотя найденный щит был сильно поврежден, когда его выбросили в яму, используемую для поения скота, к тому времени ему было уже более десяти лет, и он прошел множество сражений.

10 археологических находок, перевернувших представления об истории
Читать далее 10 археологических находок, перевернувших представления об истории

Առաջին համաշխարային պատերազմ / Նոյեմբերի 14-18

ՆՈՅԵՄԲԵՐ 14-18

Առաջին համաշխարհային պատերազմ/ մաս2/

Առաջադրանք

Դիտե՛լ տեսանյութերը և ներկայացնել վերլուծությունները/բլոգում /

Լրացուցիչ նյութ՝

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Առաջին համաշխարհայինը՝ Եվրոպայի և Հայաստանի համար

ՀՈԿՏԵՄԲԵՐ 30 — ՆՈՅԵՄԲԵՐ 4

Առաջին համաշխարհային պատերազմ/մաս1/

Առաջադրանք

  • Առաջին աշխարհամարտի պատճառները. պատերազմող կողմերը, նպատակներ, շահեր

Գրականություն՝

Տեսանյութ՝

ՀԵԿՏԵՄԲԵՐ 24-28

Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Առաջադրանք

  • Վերլուծե՛լ Փառանձեմի կերպարը. Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքից
  • Ուսումնասիրե՛լ Փառանձեմի կերպարը Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիները» գրքից

Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981 /էջ 259-263/

Անհատական աշխատանք

  • Վերլուծել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը

Դիտել տեսանյութը

Մոտիվացիոն նամակ

Հարգելի դիզայնի թիմ,
Գրաֆիկ և փաթեթավորման դիզայնի ձեր հաստիկների հայտարարությունը կարդալու պես մեծ հետաքրքրություն առաջացավ դիմելու՝ հաշվի առնելով իմ փորձը այդ ոլորտում և նվիրվածությունը իմ մասնագիտությանը։ Նախկին աշխատավայրում նույն պարտականությունները ստանձնելով՝ հաջողությամբ կատարել եմ գրաֆիկ դիզայների աշխատանքը և միարժամանակ փեթեթավորման դիզայնի և լրացուցիչ Վեբ-դիզայնի պարտականությունները։ Համոզված եմ, որ նվիրվածությունս և ձեր ընկերության նկատմամբ մշտական հետաքրքրությունս կնպաստեն ընկերության շարունակական ծրագրերի իրականացմանը։ Ուրախությամբ նսպասեմ ձեր արձագանքին։

Հարգանքով ՝ Գալինա Հարությունյան։

Գույների հոգեբանությունը / Անհատական նախագիծ


Ո՞րն է գույների նշանակությունը հոգեբանության մեջ:

Գոյություն ունի գույնի մասին մի ամբողջ գիտություն, որն իր մեջ ներառում է գիտելիքներ գույնի մասին։ Գույները փոխում են զգացողությունը, զգացմունքների մեր ընկալումը: Գույների իմաստը հասկանալու իմացությունը մարդու վարքագիծը հասկանալու բանալին է: Պարզ օրինակի համար պատկերացրեք խաղալիք փոքրիկների համար: Ամենայն հավանականությամբ, դուք գտել եք վառ, ուրախ չախչախ կամ փայլուն, հակապատկեր զվարճալի խաղալիք: Եվ հիմա պատկերացրեք նույն խաղալիքը, բայց ամբողջովին սև, արծաթագույն գույներով։
Մեր ողջ կյանքի ընթացքում մենք կապում ենք այն ամենը, ինչ տեսնում ենք այս կամ այն ​​գույնի հետ: Մենք դա անում ենք ամեն օր և չենք էլ մտածում դրա մասին։ Սակայն, երբ մենք հանկարծ նկատում ենք, օրինակ, կապույտ բանան, նարնջագույն աչքի ոսպնյակներ կամ դեղին ծառ, դա մեզ զարմացնում է։

Սպիտակը

Իհարկե դիզայնի մեջ չի կարող լինել միայն սպիտակը։ Սովորաբար այն համադրում են, որևէ այլ գույնի հետ։

Սպիտակը ասոցացվում է մաքրության և թարմության հետ:Դրական ասոցիացիաներն են՝ մաքրությունը, անմեղությունը, պարզությունը: Բացասականներն են՝ դատարկությունը, անտարբերությունը: Ահա մի քանի առանձնահատկություն գույնի հոգեբանության հետ կապված՝

  • Այն ներառում է մաքրություն և հարմար է ժամանակակից բրենդների համար:
  • Հաճախ օգտագործվում է կազմակորպությունների դիզայնում, որպես գերիշխող գույն:
  • Անհաջող օգտագործմամբ կարող է դառնալ անտարբերության և ծուլության խորհրդանիշ:

Կարմիրը

Կարմիր գույնի դրական էներգիան ասոցացվում է ուժի, էներգիայի, անվախության հետ: Բայց կա նաև բացասական կողմ՝ կարմիր գույնը կարող է ասոցացվել վախի, վտանգի, ցավի և սպառնալիքի հետ: Գույնի հոգեբանության մեջ կարմիրի մի քանի առանձնահատկություններ՝

  • Կարող է հավասարապես առաջացնել դրական և բացասական զգացմունքներ:
  • Ստեղծում է հրատապության ազդեցություն, որը կարող է լինել շահավետ վաճառքի մեջ օգտագործելու համար:
  • Բացում է ախորժակը, կարող է օգտագործվել սննդի և արագ սննդի ոլորտներում:
  • Օգնում է բարձրացնել զարկերակը, այնպես, որ այն հաճախ օգտագործվում է բարձր արագությամբ ավտոմեքենաների և ներքնազգեստի գովազդային արշավներում:

Նարնջագույնը

Նարնջագույնը կարող է հանգեցնել հետևյալ դրական հույզերին՝ մարդամոտություն, ջերմություն, ինչ-որ նոր բան սկսելու ցանկություն: Այն կարող է նաև բացասական զգացմունքներ առաջացնել՝ հիասթափություն, ինչ-որ բան կորցնելու զգացում: Գույնի հոգեբանության մեջ նարնջագույնի մի քանի առանձնահատկություններ՝

  • Նարնջագույնը ստեղծում է ջերմության զգացում, այն կարելի է համեմատել արևի հետ:
  • Համարվում է, որ նարնջագույնը ստեղծում է ուրախություն և դրական հույզեր:
  • Շատերը նարնջագույնի մուգ երանգները կապում են աշնան հետ, և դա կարող է օգտակար լինել «երկրային» ապրանքանիշերի համար:
  • Մեծամասնությունը նարնջագույնը համարում են «աղքատ» գույն:

Դեղինը

Դրական ազդեցություններ, որոնք կարող է առաջացնել դեղինը՝ լավատեսություն, ջերմություն, երջանկություն, ստեղծագործելու ցանկություն: Բացասական ազդեցություններն են՝ վախ, անտեղյակություն, վրդովմունք: Դեղինի մի քանի առանձնահատկություններ գույնի հոգեբանության մեջ՝

  • Դեղին գույնը երիտասարդության, երջանկության, ուրախության և արևի խորհրդանիշն է:
  • Կախված լուսավորությունից դեղինի որոշ երանգներ կարող են կեղտոտ թվալ:
  • Հաճախ ավելի մեծ ազդեցություն ունի, երբ օգտագործվում է ինչ-որ ավելի մուգ գույնի հետ:

Կանաչը

Ըստ գույնի հոգեբանության՝ կանաչը համարվում է առողջության, թարմության, բնության, մաքրության և աճի խորհրդանիշ: Բացասական ասոցիացիաներից են՝ ձանձրույթը, զոհաբերությունը, թուլությունը: Մարդիկ, ովքեր նախընտրում են կանաչը, հոգեբանական տեսանկյունից համարվում են բաց և ընկերասերԳույնի հոգեբանության մեջ կանաչի առանձնահատկություններից են՝

  • Գույնը հանգստացնում է աչքերը և համարվում է առողջության խորհրդանիշ:
  • Կանաչը ասոցացվում է թարմության հետ:
  • Շատ տարածված գույն է էկո բրենդների, դեղագործական ընկերությունների շրջանում:
  • Ինչպես նաև գույնը սիրվել է բիզնես ոլորտում՝ բանկեր, ֆինանսական կազմակերպություններ:

Կապույտը

Կապույտը աշխարհում ամենասիրված գույնն է։ Ըստ գույնի հոգեբանության՝ կապույտը ասոցացվում է հետևյալ զգացմունքների հետ՝ վստահություն, հավատարմություն, տրամաբանություն, խաղաղություն, անվտանգություն: Կապույտը նախընտրողների անհատական բնութագրերն են՝ նվիրվածությունը, հասարակ լինելը, քաղաքակիրթ լինելը: Բացասական ասոցիացիաներն են՝ սառնությունը, մեկուսացումը, անտարբերությունը:Գույնի հոգեբանական առանձնահատկություններից են՝

  • Կապույտ գույնը ունի արտահայտված հանգստացնող ազդեցություն:
  • Կապույտը ուժի և ազատության գույնն է, որն օգտագործում են բազմաթիվ բրենդներ:
  • Բնության մեջ չկա կապույտ գույնի բնական սնունդ:
  • Կապույտ գույնը հանգստության խորհրդանիշն է:

Մանուշակագույնը

Ըստ գույնի հոգեբանության՝ մանուշակագույնը ասոցացվում է հետևյալ զգացմունքների հետ՝ ազատություն, երևակայություն, հարստություն: Մանուշակագույնի սիրահարների անհատական բնութագրերն են՝ զգայունությունը, հասկացողությունը: Բացասական ասոցիացիաներն են՝ անկանոն տրամադրություն, դաժանություն, դեպրեսիա: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հիմնական առանձնահատկություններ, որոնք օգտակար են հատկապես մարքեթինգային ընկերությունների համար՝

  • Պատմականորեն մանուշակագույնը ասոցացվում է գերազանցության և հարստության հետ:
  • Հարմար է այն բրենդների համար, որոնք պետք է դիրքավորվեն որպես հեղինակավոր բրենդ:
  • Այն հարմարվում է բավականին շռայլ, ուստի այն պետք է օգտագործել զգուշությամբ:
  • Մուգ երանգները հանգստացնում են, կարող են օգտագործվել կանացի բրենդներում:

Վարդագույնը

Վարդագույնը վառ և նկատելի գույն է, այդ պատճառով միայն մի քանի բրենդներ են համարձակվել իրենց լոգոներում օգտագործել այն:

Վարդագույնը գույնի հոգեբանության տեսանկյունից նույնպես ունի դրական և բացասական կողմեր: Դրականներից են՝ կիրքը, ստեղծագործելու ունակությունը, ձգտումը դեպի նորը: Վարդագույնը նախընտրողների անհատական բնութագրերն են՝ ձգտումը դեպի նորը, գործնական լինելը: Բացասականներից են՝ վրդովմունքը, ըմբոստությունը, թեթևամտությունը: Գույնի առանձնահատկություններից են՝

  • Վարդագույնը ամենավառ և ամենատարածված գույնն է, որը ասոցացվում է իգական սեռի հետ:
  • Այն կարող է լինել հիանալի լրացում բրենդի ֆիրմային ոճի հիմնական գույնին
  • Վարդագույնը հարմարավետ գույն է, որը ասոցացվում է հույսի հետ:

Սևը

Սևը համարվում է դասական գույն, և դա հաճախ ասոցացնում են սգի հետ, ինչը սխալ է: Դրական ասոցիացիաներն են՝ էլեգանտություն, անվտանգություն, ուժ, իշխանություն, հարստություն: Բացասականները՝ սառնություն, զայրույթ, վտանգ, ճնշում, դեպրեսիա, սուգ: Սևը սիրող մարդկանց անձնային հատկանիշներն են՝ վճռականությունը, ինքնավստահությունը, լրջությունը: Առանձնահատկություններն են՝

  • Սևը ազդեցիկ գույն է, որը հաճախ ասոցացվում է ուժի և շքեղության հետ:
  • Մեկ այլ վառ գույնի և սևի համադրությունը յուրահատուկ է և նրբագեղ:
  • Լյուքս-բրենդները այսօր ընտրում են սև և սպիտակ երանգները:
  • Հարմար է նորաձևության և առողջության ոլորտների համար:

Գրականություն՝

Գույների հոգեբանությունը։
Գույները ձեր հոգեբանության մասին
Գույների հոգեբանությունը մարքեթինգում:

Առաջին աշխարհամարտ / Հայոց ցեղասպանություն

Առաջադրանք

  • Առանձնացնել փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին:

Փաստարկներ

Ամենակարևոր դա հենց այն փաստն է, որ հասարակությունը ընդհանրապես, որևէ տեղեկություն չունի ցեղասպանության մասին։ Իսկ ունեցած տեղեկություններըն էլ կարելիա դասել ֆանտաստիկայի ժանռին։ Այնպես չէ որ ուսումնական հաստատություններում տեղեկություններ չեն հաղերդում։ Պարզապես հասակարությունը հետաքրքրված չէ այս թեմայով։

Ցեղասպանություններից առաջ սովորաբար ժողով է գումարվում, որտեղ որոշում են հետագա գործողությունները և գրառում են դրանք։

Պահպանվել են ավելի քան 600 օսմանյան կայսրության գաղտնի փաստաթղթեր նմուշներ, որոնք վկայում են ցեղասպանությւոնը իրենից ներկայացնում էր քրիստոնյա տարրերից ազատվելու միջուց։

Գրականություն՝

Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին. Ուղեցույց երիտասարդ դեսպանին, Արտակ Շաքարյան, Երևան-2014

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ.
ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ, 
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հայոց ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո, Սահակյան, Ռուբեն

Տարեվերջյան Հաշվետվություն

Այս տարին հաջող էր, թե՛ կրթական, թե՛ հոգևոր արժեքներով։ Կրթականի մասին կխոսեմ առաջի հերթին։ Նախ սկսեմ նրանից, որ պետական դպրոցից հետո «Մխիթար Սեբաստացի» կրթությունը սկզբից շատ յուրօրինակ և ինչ-որ չափով նաև անհասկանալի և տարօրինակ էր թվում, չնայած նրան, որ մուտքի ճամբարը ապացուցում էր հակառակը։ Առաջին ամիսներից սկսեցի սիրել կրթական ընթացքը և հասկանալ իմ շուրջը կատարվող իրադարձությունները։

Անհատական նախագծեր

Ամենից շատը ես հավանեցի երկրորդ կիսամյակը, քանի որ ուսուցիչները մեզ հանձնարարում են անհատական նախագծեր։ Անհատական ասելով նկատի ունեմ, որ մենք կարող ենք ընտրել ցանկացած մեզ հետաքրքրող թեմա և ուսումնասիրություններ կատարենք այդ թեմայի շուրջ։ Առաջինը այդպիսի նախագծեր արեցինք գրականությունից։ Ես այնքան հավանեցի այդ նախագիծը, որ ամսական կտրվածքով պատրաստում եմ մի քանի նյութ։


Փետրվար
Աշխարհի ամենահետաքրքիր լեգենդները / Ուսումնասիրական աշխատանք և թարգմանություն


Մարտ
Վահան թոթովենց / Ուսումնասիրական աշխատանք
Էնդհաուզի առեղծվածը / Ընթերցողական աշխատանք


Ապրիլ
Կլոդ Մոնե / Ուսումնասիրական աշխատանք
Աշխարի մեծագույն վաճառականը / Ընթերցողական աշխատանք

Անհատական նախագծեր ունեցանք նաև ռուսերենից։ Ամեն ամիս պատրաստում եմ մեկ պրեզենտացիա ինձ հետաքրքրող թեմայի շուրջ։

Март
Виды вымерших животных / Вымирание в наши дни

Апрель
История денег / Первые деньги, история и происхождение.

Май
Мёртвые языки / Использование в наши дни

Ունեցանք նաև անգլերենի անհատական աշխատանք։ Այստեղ նույնպես գրել եմ արվեստի մասին, քանի որ ինձ արվեստին մոտ մարդ եմ համարում և շատ եմ սիրում արվեստը՝ իր բոլոր ճյուղերով։

Ճամփորդություններ

Կրթահամալիրը նաև առանձնանում է ճամփորդություններով (բաժնի հղում), որոնց մենք շատ հաճախ մասնակցում ենք։ Բացի այդ մենք ունենում ենք ուսումնական ճամփորդություններ։ Դա պատահում է, երբ օրինակ՝ որևէ թեմա ուսումնասիրելուց հետո այցելում ենք թանգարաններ և վայրեր, որոնք մեզ օգնում են ավելի խորը հասկանալ և ուսումնասիրել մեզ հանձնարարված դասը։ Այդպիսի ճամփորդություններ ունեցել ենք մեր մասնագիտական առարկայից՝ գրաֆիկ դիզայնից։ Այցելել ենք Թղթե ականներ ցուցադրությանը, Երվանդ Քոչարի թանգարան, Թվային կյանք ցուցադրությանը։ Պատմությունից այցելել ենք Էրեբունի ամրոց, Դվին հնավայր և այլ վայրեր։ Վերջին ճամփորդությունը, որին մասնակցեցի Օրգովի ռադիոալեհավաքի այցելութոյւնն էր, որի նպատակը պարոնորմալ երևույթների ուսումնասիրությունն էր։ Մեկ անգամ նաև հաջողացրել եմ այցելել Գյումրի, որտեղ մենք անցկացրինք 3 օր։ Կարծում եմ, որ այս տիպի ճամփորդությունները ոչ միայն ուսումնական և հոգևոր մեծ արժեքներ են պարունակում, այլ նաև շատ հավես և հետաքրքիր ժամանակ անց կացնելու միջոցներ են։

Մասնագիտական զարգացում

Իմ մասնագիտական առարկան այս տարի՝ գրաֆիկ դիզայնը, հիմնական պատճառներից է, թե ինչու ես ընտերի հենց այս բաժինը։ Դեռ Թումոյում սիրել եմ այդ առարկան և սիրով կատարել եմ բոլոր հանձնարարությունները։ Ընկեր Արևը ամեն ամիս մեզ համար հետաքրքիր առաջադրանքներ է պատրաստում։
Ինչպես արդեն նշեցի վերևում, մենք նաև ունենում ենք մասնագիտական զարգացմանը նպաստող ճամփորդություններ։ Արդեն նշածս Թղթե ականներ ցուցադրությանը, Երվանդ Քոչարի թանգարան, Թվային կյանք ցուցադրության այցելությունները։ Թղթե ականներ ցուցադրության այցելության նպատակը մեր առաջադրանքն էր։ Առաջադրանքը այն էր, որ պաստառ պիտի պատրաստեինք։ Կարծում եմ դա մեզ հաջողվեց, քանի որ ցուցադրությունը մեր մեջ մեծ ոգեշնչում առաջացրեց։


Տարվա սկզբից ես հասցրել եմ պատրաստել․

Պայուսակի դիզայն
Սոցիալական գովազդ
Բռենդինդ
Կոլաժ ուսուցիչների ֆոտոներից
Գրքի պիտակ
Գինու պիտակ
Կոլաժ Հայաստանի թեմայով

Եվ դեռ շարունակում եմ իրագործել իմ կրեատիվ մտքերը։

Ֆիզկուլտուրա

Ֆիզկուլտուրան ամենակարևոր կետերից մեկն է։ Տարվա սկզբից որպեսզ մարզաձև ընտրեցի նետաձգությունը։ Չեմ փոշմանել, որ հենց այդ մարզաձևին եմ հաճախել։ Մեր ուսուցիչը՝ ընկեր Գևորգը մեզ հետաքրքիր մանրուքներ է սովորեցնում, որոնք օգնում են մեզ ավելի դիպուկ կրակել։ Ինձ մոտ շատ լավ է ստացվում։ Իհարկե, ամեն պարապունքից առաջ մենք մարզվում ենք դահլիճում կամ դպրոցի բակում։ Առաջի պարապունքը ինձ տարօրինակ թվաց, քանի որ նախկին դպրոցում ես գրեթե չեմ հաճախել դահլիճ։ Սակայն հետագայում սիրեցի իմ մարզաձևը։

Ֆլեշմոբներ

Ամեն ամիս մենք ունենում ենք առարկայական ֆլեշմոբներ։ Այդպիսի ֆլեշմոբներ ենք ունենում օրինակ՝ հայոց լեզվից, ռուսերենից, անգլերենից և այլն։ Ֆլեշմոբները նոր հասկացողություն էին իմ կյանքում։ Որպես նորեկ՝ ֆլեշմոբները կնկարագրեմ իբրև հետաքրքիր առաջադրանքներ, որոնք կատարելիս շատ բան կարելի է սովորել։ Առաջադրանքները հիմնականում շատ տարբերվող են։ Անկեղծորեն ասած՝ մեծ մասն ինքնուրույն դժվարանում եմ պատասխանել։ Սակայն պարտաճանաչ կատարում եմ ամեն ամիս և աշխատում եմ նաև տեղադրել բլոգում։

Լրացուցիչ կրթություն

Քոլեջից բացի ես հաճախում եմ խմբակներ։ Ինձ համար ամենակարևոր խմբակը արվեստի դպրոցս է։ Արդեն 5 տարի է, ինչ հաճախում եմ այդ դպրոց՝ Էլիզաբեթ արվեստի դպրոց։ Իմ ուսուցչուհին՝ ընկեր Էլիզան շատ մեծ փորձ ունի արվեստի բնագավառում։ Այս տարիների ընթացքում ես շատ եմ մտերմացել նրա հետ և չեմ պատկերացնում իմ կյանքը դպրոցից դուրս։ Նա իմ արվեստը հետաքրքիր և տարբերվող է համարում։ Ամեն անգամ ասում է, որ երբեք չի ուղղի իմ նկարները, քանի որ կարծում է, որ պարզապես ուղղելու կարիք չկա։ «Նկարը ուղղելու ժամանակ դու կոտրում ես նկարչի ձեռագիրը, որն էլ հենց նրան դարձնում է նկարիչ և տարբերում ուրիշ նկարիչներից», — միշտ ասել է նա։ Նա միշտ օգնում է բոլոր աշակերտներին գտնելու իրենց իսկական էությունը, այլ ոչ թե կոտրում է՝ դարձնելով իդեալ։ «Ամեն մեկը լավն է կամ վատն է յուրովի» , — կարծում է նա և փորձում է դա միշտ մեզ հասկացնել։
Այս տարի ավարտում եմ դպրոցս։ Շատ ցավալի փաստ է։ Հուլիսին կստանամ ավարտական դիպլոմս, սակայն իմ այս տարիների ստացած գիտելիքը անհամեմատելի է դիպլոմի հետ։
Երկրորդ խմբակը ոչ պակաս կարևոր է ինձհամար։ Դա Թումոն է։ Թումո ես հաճախում եմ արդեն 4 տարի։ Այս 4 տարիների ընթացում շատ ու շատ բաներ եմ սովորել։ Ավարտել եմ գրաֆիկ Դիզայնի և անիմացիայի ամբողջ կուրսը։ Դրա փոխարեն հիմա հաճախում եմ ծրագրավորման և լուսանկարչության։ Նաև մասնակցում եմ աշխատարանների։ Օրինակ՝ այս ամիս ես մասնակցել էի աշխատարանի, որը վարում էր Քսենյան։ Քսենյան մեծ փորձ ունի և աշխատել է խոշոր ընկերությունների հետ, օրինակ՝ Ադիդասի։ Ես շատ եմ սիրում թումոն և չեմ կորցնում հնարավորությունները հաճախելու լրացուցիչ դասերի և աշխատարանների։

Ամբողջ տարվա ձեռքբերումը

Իմ ամենամեծ ձեռբերումը իմ ընկերներն են, որոնց ես հանդիպեցի քոլեջում։ Ես հանդիպեցի նոր մարդկանց, նոր դեմքեր և մտա նոր շրջապատ։ Այս շրջապատը ինչ-որ չափով փոխեց ինձ։ Ընդունելության ժամանակ իմ մեջ վախ կար։ Ես կարծում էի, թե վախենում եմ մարդկանցից և շփումից։ Սակայն ես հասկացա, որ իմ ամենամեծ վախը փոփոխություններն են։ Ես չեմ սիրում փոփոխություններ անել կյանքում, իսկ քոլեջը պետք է դառնար ամենամեծ փոփոխությունը իմ կյանքում։ Ես հաղթահարեցի այս վախը և հասկացա, որ փոփոխությունները իրենց հետևից կրում են մի շարք մինուսներ, սակայն այն արժեքները, որոնք դու ձեռք ես բերում, անհամեմատելի են այդ աննկատ մինուսների համեմատությամբ, որոնք մենք հաղթահարում ենք։

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջում

Կյանքը քոլեջում շատ հետաքրքիր ընթացք է, որ լցված է դասերով, մրցույթներով, ֆլեշմոբներով, հոգևոր ծեսերով, միջացառումերով և այլ ոչ պակաս հետաքրքիր բաներով։ Իմ քոլեջի օրը սկսվում է ժամը 8։40, երբ ես մտնում եմ քոլեջ։ Առաջին բանը, որ պետք է անել, ընդհանուր պարապունքի մասնակցությունն է։ Դրանից հետո սկսվում են արդեն մեզ սովորական դարձած դասերը։ Դասերը շատ հետաքրքիր և ուրախ են անցնում։ Ես և իմ ընկերները փորձում ենք մասնակցել տարբեր սեմինարների և հանդիպումների, ինչն էլ ավելի է հետաքրքրեցնում է քոլեջում անցկացրած մեր օրը։ Դասերից հետո ես գնում եմ տուն։ Ես արդեն սովորել եմ քոլեջի առօրյա կյանքին և չեմ պատկերացնում ինձ որևէ այլ տեղ։
Կյանքը քոլեջից դուրս լի է այլ զբաղմունքներով։ Օրինակ՝ հաճախ հենց դասերից հետո հաճախում եմ իմ խմբակները։ Օրինակ՝ արվեստի դպրոցը, որը հաճախում եմ, ինձ համար մի հանգստյան գոտի է։ Այնտեղ ես հաճույք եմ ստանում միջավայրից և իմ կատարած աշխատանքից։ Քոլեջից դուրս ունեմ նաև շատ հոբբիներ։ Ազատ ժամանակ կա՛մ նկարում եմ, կա՛մ դիտում որևէ բան, կա՛մ էլ իմ ձեռքերով պատրաստում եմ զարդեր։ Իրականում տանը ես գրեթե չեմ օգտագործում համակարգիչը։ Միայն որևէ տնային կատարելու համար։ Ավելի շատ ես երաժտություն եմ լսում հեռախոսով։ Շատ հաճախ զբոսնում եմ ընկերներիս հետ։ Ես շատ եմ սիրում զբոսնել և շատ եմ սիրում ընկերներիս։ Հաճելի է, երբ երկուսը մեկում է։
Համեմատելով կյանքը քոլեջում և քոլեջից դուրս՝ կարող եմ ասել, որ իմ կյանքը իմ սիրելի զբաղմունքների, մարդկանց ու իրերի համադրությունն է։ Հետևաբար ես սիրում եմ իմ կյանքը, թ՛ե քոլեջում, թ՛ե քոլեջից դուրս։ Աշխատում եմ ամեն ձև հետաքրքիր դարձնել իմ օրը։ Դրան շատ լավ նպաստում է լավ տրամադրությունը)))))

Հղումներ

Բոլոր առարկաների բաժիններ՝
Համակարգչային դիզայն
Հասարակագիտություն
Հայոց պատմություն
Աշխարհագրություն
Կենսաբանություն
Գրականություն
Մաթեմատիկա
Հայոց լեզու
Էկոլոգիան
Ռուսերեն
Անգլերեն
Ֆիզիկա

Ֆլեշմոբներ
Լուսաբանուներ
Ճամփորդություններ
Թարգմանություններ