Սոցիալական գովազդ / Դիզայն

Նախագծի նկարագրություն՝ 

Յուրաքանչյուր սովորող ընտրում է իրեն ամենից շատ մտահոգող սոցիալական որևէ թեմա։ Ուսումնասիրություն է կատարում տվյալ թեմայի շուրջ և ստեղծում է քարոզող ցուցապաստառ։

Աշխատանքի պայմանները՝

  • Ստեղծել հնարավորինս պարզ և խոսուն պատկեր
  • Օգտագործել հնարավորինս քիչ տեքստային ինֆորմացիա
  • Ընտրել տվյալ թեմային համապատասխան գունային պալիտրա

Նախագծի արդյունքը՝

Ես ստեղծեցի 2 պաստառ, և երկուսն էլ տարբեր թեմաների և խնդիրների շուրջ։ Առաջին պաստառը ես պատրաստել եմ պլաստիկի հիմնախնդրի մասին։ Հայաստան տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ կամ 1 բնակչի հաշվով մոտ 0.25 կգ: Ամեն տարի միլիոնավոր ծովային, քաղցրահամ և ցամաքային թռչուններ մահանում են պլաստիկ թափոնների պատճառով:

Երկրորդ պաստառը նվիրված է կանանց և նրանց իրավունքներին։ Կանանց իրավունքները ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*