Հայ ազգային պարերի մասին

Առաջին պարը որ այսօր սովորեցինք դա Էջմիածինն էր։ Ընկեր Լայերտը շատ հետաքրքիր էր պատմում այս պարի ծագման մասին և ինձ շատ հետաքրքրեց դա։

Պարը շատ հին է։Ոմանք ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ։Պարն ունի երեք մաս․ առաջին մասը ետ ու առաջ է, երկրորդը՝ աջ ու հավասար, երրորդը՝ տեղում։Հնում Ետ ու առաջ պարերը կատարել են հատուկ օրերի և միայն ծածկի տակ՝ շինություններում: Դրսում արգելվել է պարել, ներկայումս պարում են ամեն տեղ, ցանկացած ժամանակ։

Ես չունենալով որևէ փորձ ժողովրդական պարերի մեջ արագորեն սովորեցի և մենք մեր խմբի հետ երկու անգամ կատարեցինք այս պարը։

Հաջորդ պարը դա մուսալեռան դափկին է:«Դափկի» պարը տարածված է եղել Կիլիկյան Հայաստանի Մուսալեռում:Այս պարը շատ հին պատմություն ունի:Այս պարի մասին ցավոք շատ տեղեկություն չկա,սակայն կարող եմ նշել որ իմ համար բավականին դժվար էր հիշել պարի շարժումները:Սակայն մի քանի անգամ պարելուց հետո մենք խմբով արդեն կարողացանք գեղեցիկ կատարել այս հնագույն պարը:

Մյուս պարը որը մենք կատարեցինք դա Քոչարին է(Սասունների):Սա ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն  է։Քոչ արմատը ըստ երևույթին նշանակում է համարձակ, խիզախ, քաջ:Մենք այսոր պարեցինք հենց Սասնա Քոչարին:Դեռ հին ժամանակներում ասում էին.

-Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ, Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ…