Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչները պարունակում են կենսական կարևոր օրգաններ, և այս շրջանների վնասվածքները կարող են մահացու լինել։


Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց՝ թափանցող, երբ որևէ առարկա ծակում է կրծքավանդակի պատը, և փակ, երբ կրծքավանդակի պատի ամբողջականությունը խախտված չէ։

Կողոսկրերի կոտրվածքը առաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներազդումից։ Լինելով բավականին ցավոտ՝ այս վնասվածքները հազվադեպ են կյանքի համար վտագավոր լինում։ Տուժածը փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով վնասված մասը, շնչում է մակերեսային։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին կիսանստելու՝ վնասված կողմի վրա թեթևակի հենվելով։

• Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է բերել ԿԱԴ-ի վնասված կողմին։

• Տուժածի ձեռքը ամրացնել կրծքավանդակի վնասված կողմին՝ այդ մասը Ֆիքսելու նպատակով:

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային միջոցառումներ, զանգել շտապօգնություն։

Կրծքավանդակի բաց վնասվածքների դեպքումթափանցող ուժեղ հարվածը ծակում է կրծքավանդակի պատը՝ ստեղծելով <<ներծծող վերք>>, որի դեպքում ներշնչելիս օդը ազատ թափանցում է կրծքավանդակի խոռոչ։ Երբեմն օդի մուտքը հյուսվածքների տեղաշարժման արդյունքում ինքնուրույն դադարում է, իսկ թոքամզային խոռոչ ներթափանցված օդի փոքր քանակը՝ ներծծվում։ Կարող է նաև ստեղծվել այնպիսի վիճակ, երբ ներշնչելիս օդն անցնում է կրծքավանդակի խոռոչ և արտաշնչելիս դուրս է գալիս կրծքավանդակի վերքից, որը զգալիորեն խանգարում է թոքերի նորմալ գործունեությանը։ Այսպիսի վնասվածքի դեպքում շնչելիս լսվում է ներծծվող օդին բնորոշ ձայն։ Այս վիճակը կոչվում է բաց պնևմոթորաքս։ Առավել վտանգավոր է այն վնասվածքը, որի դեպքում օդը ներթափանցում է թոքամզային խոռոչ, իսկ արտաշնչելիս դուրս չի գալիս՝ կուտակվելով այնտեղ և ճնշելով թոքը:

Читать далее Կրծքավանդակի վնասվածքներ

Սննդային հավելումներ

Ժամանակակից սուպերմարկետների շլացուցիչ բազմազանությունը և նրանցում առաջարկվող սննդամթերքի ընտրությունը պահանջում է լուրջ գիտելիքներ: Գաղտնիք չէ, որ առաջարկվող գեղեցիկ փաթեթավորված,ախորժելի տեսք ունեցող,համեղ բուրող ու այլ ամեն կերպ գայթակղող սննդամթերքը դեռ առողջ սնունդ չի նշանակում:Սակայն անհրաժեշտ գիտելիքները թուլ կտան ճիշտ կողմնորոշվել և կատարել անվնաս ընտրություն:Սովորաբար, մեծ մասամբ, մենք բավարարվում ենք միայն պիտանելիության ժամկետով:Սրա պատճառը թերևս այն է , որ ուրիշ բաներ պարզապես չենք հասկանում :Այնինչ  մակնշման թերթիկի վրա շաաատ բան է գրված:Պետք է կարողանա լmax ինֆորմացիա ստանալ ապրանքի մակնշման թերթիկից:օրինակ ինչ հավելումներ, կայունացուցիչներ, կոնսերվանտներ, գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր է պարունակում,և այլն

E կոդը նշանակում է, որ մթերքը պարունակում է այս կամ այն սննդային հավելումը: Հավելումներից շատերը կարող են վնաս հասցնել մեր առողջությանը: Վնասակար հավելումներից խուսափելու համար, պետք է կարողանանք վերծանել այդ կոդերը:

E100-199-ներկանյութ
E102, E120— առաջացնում է ալերգիա
E124— տալիս է ասթմատիկ նոպաներ
E171-173— հանգեցնում է լյարդի 7 երիկամների հիվանդության
E200-299— կոնսերվանտներ
E250, E251— առաջացնում է քաղցկեղ, ալերգիա, գլխացավ, լյարդի ծակծկոց
E230-232— նպատսում է քաղցկեղի առաջացմանը
E231-232— վտանգավոր են մաշկի համար
E300-399— հակաթթուներ
E311, 320, 321— առաջացնում են ալերգիա և ասթմատիկ նոպաներ, բարձրացնում են օրգանիզմում խոլեստերինը
E400-499— խտանյութեր
E407.447— առաջ են բերում լյարդի և երիկամների հիվանդություն
E461-466— աղեստամոքսային ուղու հիվանդություն
E421— շատ վտանգավոր է ատամների համար
E508-512— նպաստում է քաղցկեղի առաջացմանը
E510, 513, 527— բացասաբար է ազդում լյարդի վրա, կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել
E621— վատ ազդեցություն է թողնում աչքի ցանցաթաղանթի վրա, բերում է
գլխացավեր, արագացնում է սրտի աշխատանքը, թուլացնում մկանները
E951— առաջացնում է չարորակ ուռուցք, ալերգիա, գլխացավ, դեպրեսիա
E952— նպաստում է լյարդի անբավարարվածությանը

Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։ 

Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։ Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։ Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։

Վիտամինների դասակարգումը

Վիտամինների ազդեցության ոլորտը բացահայտվել է մինչ դրանց կառուցվածքի հայտնաբերումը և հիմք է հանդիսացել վերջիններիս դասակարգման համար։ Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում  վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները`   այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։ Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

Ճարպալույծ վիտամիններն են`  

  • վիտամին A-ն
  • վիտամին D-ն
  • վիտամին E-ն
  • վիտամին K-ն

Ջրալույծ վիտամիններն են`  

— B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

  • Վիտամին C-ն
  • Վիտամին PP-ն

Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։ Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։

Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

Читать далее Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։

 ՆՇԱՆՆԵՐԸ

  • գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝ կորուստ,
  • ջերմության զգացում,
  • մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
  • գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան վախ,
  • ցավ և ճնշում կրծքավանդակում,
  • դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
  • թելանման անոթազարկ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։

Շոկ

Մարդու մարմինը միշտ արձագանքում է արտաքին տարբեր ազդակներին՝ հիվանդություններին, վնասվածքներին՝ փորձելով համակշռել նրանց ազդեցությունը։ Երբ մարմինը ի վիճակի չի լինում անել այդ, զարգանում է կյանքին սպառնացող վիճակ՝ շոկ։ Շոկ բառը ծագում է անգլերեն «shock» բառից, որը նշանակում է հարված, ցնցում:

Շոկը մարմնի ընդհանուր պատասխանն է վերսահմանային արտաքին ազդակին, որը հանգեցնում է կենսական կարևոր օրգանների անբավարար արյունամատակարարման, թթվածնային քաղցի և, որպես հետևանք, նրանց գործունեության խանգարումների։ Երբ արտաքին ազդակն այնքան ուժեղ է, որ գերազանցում է մարմնի համակշռող հնարավորությունները կամ այնքան կարճատև է, որ մարմինը պարզապես չի հասցնում իրականացնել կարգավորումը, զարգանում է շոկ։ Շոկը զգալիորեն բարդացնում է վնասվածքի կամ հիվանդության ընթացքը։

ՇՈԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Շոկի զարգացման հիմքում ընկած է հյուսվածքների արյունամատակարարման նվազեցումը, որը պայմանավորված է արյան ճնշման կտրուկ անկումով։ Շոկի դեպքում արյան ճնշման անկման հիմնական պատճառներն են արյան ծավալի նվազումը (նկ.10.1ա), փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը (նկ.10.1բ) կամ սրտի մղիչ հնարավորության կտրուկ անկումը (նկ,10. 1գ)։

Читать далее Շոկ

Բոտուլիզմ

Բոտուլիզմ

Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում` բոտուլիզմ:
Բոտուլիզմը կարելի է կանխարգելել, եթե.
— օգտագործեք միայն գործարանային արտադրության պահածոներ,
— տանը պատրաստած պահածոները օգտագործելուց առաջ եռացնեք 15-20 րոպե,
— երբեք չօգտագործեք կասկածելի պահածոներ:332

ՄԻԱՎ / Հարցում

Հարցեր ինքնաստուգման համար՝

Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները։
ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն ՝

1. Արյան ճանապարհով
2. Սեռական ճանապարհով
3. Մորից-երեխային (հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրելու ժամանակ)

Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց։
Պետք է ունենալ պատասխանատու վարքագիծ. ունենալ մեկ զուգընկեր, չօգտագործել ներերակային թմրանյութեր:

Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ:
Վարակվելու պահից երեք ամիս անց կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար:

Читать далее ՄԻԱՎ / Հարցում

ՄԻԱՎ / ՁԻԱՀ

ՄԻԱՎ-ը ինֆեկցիոն հիվանդություն՝ պայմանավորված մարդու իմունային անբավարարության վիրուսով։ Վարակված մարդը կարող է չնկատել ոչ մի ախտանիշ կամ երբեմն կարող են նկատվել գրիպանման սիմպտոմներ։ Հիմնականում սկզբնական ախտանիշները հաջորդում են հիվանդության երկարատև, ասիմտոմատիկ գաղտնընթաց փուլին։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց ախտահարվում է իմուն համակարգը։ Արդյունքում բարձրանում է այլ ինֆեկցիաների զարգացման ռիսկը, ինչպիսիք են, օրնակ` տուբերկուլյոզը կամ այլ օպորտունիստական հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքները, որոնք շատ հազվադեպ են ախտահարում նորմալ գործող իմունիտետով մարդկանց։ Ավելի ուշ առաջանում են նկատելի սիմպտոմներ, որոնք պայմանավոված են ՁԻԱՀ-ի զարգացմամբ։ Ախտանիշների առաջացման փուլը հաճախ ուղեկցվում է քաշի կորստով։

ՄԻԱՎ վարակը չի ճանաչում տարիք, սեռ, սոցիալական վիճակ

Աշխարհում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդանալու 1-ին դեպքերը գրանցվել են 1981 թ., Հայաստանում՝ 1988թ: Աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ է 33 մլն մարդ: Սակայն հիվանդության իրավիճակի գնահատումը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց հաշվարկային թիվը 2500 է, որոնց մեծ մասը տեղյակ չէ, որ հիվանդ է:

Վարակումը տեղի է ունենում միայն 3 ճանապարհով՝

  • Սեռական
  • Արյունային
  • Եվ մորից-երեխա կաթով կերակրելու ընթացքում

    Ոչ մի ֆիզիոլոգիական հեղուկ, ինչպիսիք են թուքը և արցունքը, չեն հանդիսանում ՄԻԱՎ-ի տարածիչներ։ Փոխանցվում է միայն ու միայն ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, այլ բժշկական գործիքներ օգտագործելիս, ՄԻԱՎ-ով հիվանդ դոնորից ստացված արյան և արյան բաղադրամասերի փոխներարկման հետևանքով, ՄԻԱՎ-ով հիվանդ մորից՝ երեխային հղիության ընթացքում, ծննդաբերելիս և կրծքով կերակրելիս: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների՝ ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու, հագուստի ու սպիտակեղենի միջոցով, հեռախոսից, համակարգչից օգտվելիս:

Կոտրվածքներ

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` փշրված:

Պատճառներ
Վնասվածքային կոտրվածքները առաջանում են չափից ավելի մեխանիկական ուժի միաժամանակյա ազդեցության հետևանքով` փոխադրամիջոցների, արտադրական, մարտական և այլ վնասվածքների ժամանակ։

Առաջին հերթին, պետք է տարբերակել բաց և փակ կոտրվածքները, որը ոչ միշտ է հեշտ: Եթե ճիշտ չանշարժացվի փակ կոտրվածքը, այն կարող է վերածվել բացի:
Բաց կոտրվածքի դեպքում անշարժացումը կատարվում է այն դիրքում, որում գտնվում է վերջույթը: Այսինքն, ոսկրերի բաց հատվածները, որոնք դուրս են եկել մաշկից, ներուղղել չի կարելի: Դրվում է հնարավորինս մաքուր վիրակապ, և վերջույթը նույն դիրքով անշարժացվում է: Առաջացած վերքում արդեն առաջնային ինֆեկցիայի վտանգ կա, և ոսկրաբեկորները վերքի մեջ տանելու դեպքում ստեղծվում է լրացուցիչ վարակման հավանականություն:
Բաց կոտրվածքների առաջին օգնությունը հիմնականում մասնագիտական է:
Փակ կոտրվածքի ժամանակ բերվում է հնարավորինս նորմալ ֆիզիոլոգիական դիրքի և այդ դիրքում անշարժացվում: Անշարժացումը կանխում է նաև լրացուցիչ վնասումներն արդեն կոտրվածքից հետո, երբ կոտրված ոսկրի բեկորը շարժվելիս կարող է վնասել փափուկ հյուսվածքները և այլն:
Անշարժացումը կարելի է կատարել ցանկացած ձևով. ստորին վերջույթի վնասման ժամանակ վնասված վերջույթը կարելի է ֆիքսել մյուս ոտքին, կամ ձեռքի տակ եղած ցանկացած փայտով: Վերին վերջույթի կոտրվածքի ժամանակ՝ վերջույթը ֆիքսում են մարմնին: Ֆիքսումից հետո անհրաժեշտ է վնասված հատվածում սառույց տեղադրել: Վերջույթների անշարժացման ժամանակ հիմնականում մեկ փայտ օգտագործելը բավական է, հատկապես վերին վերջույթի ժամանակ: Բժշկության մեջ օգտագործում են էլաստիկ մետաղալարային սանդղաձև Կրամերի բեգակալը, որը հեշտությամբ ծռելով ցանկացած դիրք կարելի է տալ՝  վերջույթին համապատասխան: