Ինչպե՞ս ճիշտ պատրաստել պրեզենտացիա և ինչպե՞ս ներկայանալ

Անգլերենով պրեզենտացիայի իմ պատրաստած օրինակը՝

https://www.canva.com/design/DAFeedht4AY/zr6qGK4RuuEQWEMyx-kpug/edit?utm_content=DAFeedht4AY&utm_campaign=designshare&utm_medium=link2&utm_source=sharebutton

Մարկետինգային պլան

BRANDING
PRESENTATIONN

1
Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Ստեղծարար գործակալություն
CRAFT.

Շատեը դժվարանում են առանձնացնել ՍԳ-ի պարտականությունները նմանատիպ այլ ընկերությունների տեսակներից (օրինակ՝ գովազդային գործակալություններ, արտադրական ընկերություններ և այլն): Ստեղծագործական գործակալությունը բիզնես է, որը տրամադրում է նորարարական ռազմավարություններ և մարքեթինգային նախաձեռնություններ՝ օգնելու բրենդներին հասնել իրենց նպատակներին: Նրանց մասնագիտությունները հիմնականում վերաբերում են գովազդային ծառայություններին, դիզայնին և տեխնոլոգիաներին:
Ստեղծագործական գործակալությունները կարող են գոյություն ունենալ ցանկացած ոլորտում, ատամնաբուժական գրասենյակները վարձում են ստեղծագործական գործակալություններ՝ օգնելու մարքեթինգի հարցում, օգնում են ավելի շատ հաճախորդներ բերել իրենց կայք, մինչդեռ լավ ֆինանսավորվող շահույթ չհետապնդող կազմակերպությունները կարող են դիմել գործակալություններին՝ օգնելու ՏՏ կարիքներին: Բայց, իհարկե, մեր նպատակների համար մենք ամենից հաճախ փնտրում ենք ստեղծագործական գործակալությունների ծառայություններ ժամանցի ոլորտում: Բրենդը կարող է վարձել արտաքին գործակալություն, որը կարող է աշխատել կամ չաշխատել մեկ այլ արտաքին արտադրող ընկերության հետ՝ գովազդներ նկարահանելու և ապրանքանիշի համար այլ արշավներ վարելու համար: Իմ ՍԳ հիմնականում աշխատելու դիզայնի և արտաքին գովազդի վրա։

2
Ապրանքի / ծառայության մրցունակության գնահատում

Հայաստանում նմանատիպ գործակալությունների / մրցակիցների ցուցակ՝ hղում։

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Այսպիսի բիզնեսի համար պետք նախ տեխնիկա՝ համակարգիչներ, տպագրության սարքեր, և այլ տեխնիկական սարքավորումներ պաստառների և այլ մեծ մաշտաբային իրերի տպագրության և ստեղծման համար։ Այդպիսի իրերի մատակարարները շատ են, սակայն ավելի շահավետ է գնել այն միանգամից արտադրամասից (եթե տվյալ ապրանքանիշը ունի օֆիցիալ ներկայացուցիչ Հայաստանում), քան վերավաճառող ընկերություններից։

Տեխնիկա / Մատակարարներ

• Գնորդների իշխանություն

Սկսնակ կազմակերպության համար կարծում եմ ամենադժվարը դա վստահության ձեռք բերումն է։ Մեծ ընկերությունները արդեն վստահություն ունեն բռենդերի մոտ և բռենդերը սովորանբար ունեն արդեն իրենց վստահելի դիզայներներին։ Այս պարագայում լավագույն է աշխատել նոր բրենդերի հետ, քանի որ նրանց հարկավոր է համեմատաբար էժան դիզայն, իսկ մեզ մշտական գործընկերներ։ Եվ հետագայում նոր բրեդի հաճողությունը ուղիղ համեմատական կլինի մեր հաջողության հետ։

• Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Դիզայնի ոլորտում կարծում եմ անհնար է ստեղծել որևէ բան, որը կփոխարինի արդյունքը, քանի որ յուրաքանչյուր ընկերություն ունի իր աշխատանքի ոճը։ Սակայն հնարավոր է, որ նույն բռենդը մի քանի դիզայնների միջից ընտրի մյուս կազմակերպության դիզայնը։ Դա արդեն ճաշակի հարց է։ Այդ պատճառով ճիշտ է ունենալ մեծ դիզայներների խումբ տարբեր ոճերով, որպեսզի բավարարել ցանկացած հաճախորդի։

• Նոր մրցակիցների հայտնվելու վտանգ // gnahatel mrcakicnerin

Հայաստանում թեև չկան շատ այսպիսի կազմակերպություններ, սակայն եղածները շատ հայտնի են և հաջողակ։ Այսպիսի կազմակերպություններ կարող են հայտնվել, սակայն այստեղ ամեն ինչ կապ ունի որակի և ճաշակի հետ։ Եթե բռենդերի մոտ մենք արդեն վստահություն ձեռք բերենք, ապա մրցակիցները մեր համար մեծ վտանգ չեն։

• Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Մրցակցություն միանշանակ կա, քանի որ իմ իմացած բոլոր ընկերությունները գործ ունեն հայկական հայտնի բռենդերի հետ և գրեթե անհնար է համեմատել, թե ով է ավելի վստահելի։ Բնականաբար այդ կազմակերպությունները իրար մեջ ունեն ներքին մրցակցություն։

3
Գտնվելու վայրը

ք. Երևան / Կենտրոն

4
Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները
շուկայի հատվածը

5W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ ցանկացած ոլորտ, որը բավականին զարգացած է սեփական դիզայն, բռենդբուք և կայք ունենալու համար:

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ դիզայնը անհրաժեշտ է ապրանքներ վաճառելու, հաճախորդների հետ հարաբերություններ հաստատելու և հարմարավետ միջավայր ստեղծելու համար։

• What

Նորարարական ռազմավարություններ և մարքեթինգային նախաձեռնություններ՝ օգնելու բրենդներին հասնել իրենց նպատակներին: Նրանց մասնագիտությունները հիմնականում վերաբերում են գովազդային ծառայություններին, դիզայնին և տեխնոլոգիաներին:

• When

Ցանկացած ժամանակահատվածում, բայց տոների և միջոցառումների ժամանակ ավելի մեծ հավանականությամբ պետք կգա դիզայն կամ գովազդ։

• Where

Բռենդի կայքում, փողոցի գովազդներում, օնլայն գովազդներում։

5
Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է իրացնել Հայաստանի մաշտաբով բռենդերին: Համաձայն ինտերնետում գտնվող տվյալների հհ ում կան՝

  • Առողջապահություն (234)
  • Բնօգտագործում (60)
  • Զբոսաշրջություն, ճանապարհորդություն, հանգիստ (205)
  • Ժամանց, զվարճալիքներ (101)
  • Ծառայություններ (1435)
  • Կապ (112)
  • Կրթություն (271)
  • Հասարակական գործունեություն (97)
  • Հետազոտություններ (68)
  • Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա (107)
  • Մշակույթ (53)
  • Շինարարություն (260)
  • Ոչ պարենային ապրանքների առևտուր (984)
  • Ոչ պարենային ապրանքների արտադրություն (431)
  • Պարենային ապրանքների առևտուր (184)
  • Պարենային ապրանքների արտադրություն (139)
  • Սպորտ (18)
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակումներ (201)
  • Տեղեկատվություն (85)
  • Տրանսպորտ (198)
  • Ֆինանսներ (185)

Այս բոլոր ոլորտներում կա մեր ծառայությունների կարիքը, սակայն օրինակ՝ կրթական հաստատությունների շատ քիչ տոկոսն է օգտվում այդ ծառայությունից, քանի դեռ պարենային խանութները պարտադիր ունենում եմ լոգո, գովազդ, պաստառներ և այլն։

Եթե հաշվենք, որ ընկերությունների 80% արդեն ունի դիզայն որից 20% լիարժեք է, ապա մեր սպառողների խումբը բավականին քչանում է։ Այս կազմակերպություններից 20% ժամանակ անց կփոխի իր մոտեցումը մարկետինգին կամ դիզայնին, քանի որ այն լիարժեք չէ։ Հենց այդ տոկոսն է, որը մեր պոտենցիալ սպառողն է (Եթե հաշվի չառնենք նորաստեղծ կազմակերպությունները որոնք առաջի անգամ են ստեղծում դիզայն)։ Առաջադրանք է դառնում այդ կազմակերպության հենց ՄԵԶ դիմելը։

6
Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

Խոշոր մրցակիցներ՝ hղում։

  • Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

  • Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

7
Վաճառքի գինը 

Սպառողների քանակը մետավորապես 3611 հոգի (հաշվարկել եմ ինտերնետում գտնվող տվյալներով)
Նախ նշեմ, որ ընկերությունները գովազդի վրա ծախսում են իրենց բյուջեի միջինը 5-10%-ը։ Մարկետինգի վրա (մտնում է նաև դիզայնը) մոտ 7-12%-ը։

Ծառայության գինը մետավորապես գինը 500.000 — 50.000.000 դրամ
(Գինը կախված է աշխատանքի ծավալիք։ Օրինակ՝ եթե ընկերությունը դիմել է մեզ լոգոյի կամ այլ, որևէ մանր աշխատանքների համար հետըաբար գումարը քիչ է լինելու։ Սակայն կան կազմակերպություններ որոնք տարեկան կտրվածքով մեծ գումարներ են վճարում և դիզայնի և գովազդի և կայքի համար։ Այսպիսի դեպքերում գործ ունենք մեծ թվերի հետ)

Եթե տարեկան կտրվածքով մենք սպասարկենք գոտե 25-30 կազմակերպություն ապա մեր եկամուտը կկազմի մոտավորապես — 13,500,000 — 1,350,000,000 դրամ

 
     

Հարկերի մասին

Հարկերը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով, պետությանը վճարվող պարտադիր և անհատույց գումարներն են։ Հարկերը լինում են երկու տեսակի
1) Ուղղակի — ուղղակի են կոչվում այն հարկերը, որոնցով հարկվում են կազմակերպությունների եկամուտները և օբյեկտները շահութահարկ, եկամտային հարկ, գույքահարկ, հողի հարկ: շահութահարկ, եկամտային հարկ, գույքահարկ, հողի հարկ:
2)Անուղղակի – Անուղղակի հարկերը սահմանվում են վերջնական սպառողների գանձման համար և գանձվում են ապրանքների ու ծառայությունների գներից` ավելացված արժեքի հարկ (Ա.Ա.Հ), ակցիզային հարկ:

աշխատավարցի հաշվարկ՝

Կեղտոտ աշխատավարձ

200.000դրամ

եկամտահարկ 40.000դրամ 20%

սոց.վճար 10.000դրամ

դրոշմանիշային վճար 3000 դրամ

ընդանուր=53.000դրամ

մաքուր 147.000

520.000

եկամտահարկ 104.000դրամ 20%

սոց.վճար 10.000դրամ

դրոշմանիշային վճար 3000դրամ

ընդանուր=117.000 դրամ

մաքուր 403.000դրամ


եկամտահարկ վերցնում են աշխատավարձից

եկամտային վերցնում են բիզնսից

եթե փոքր բիզնեսա տալիսա 5%

եթե մեծ բիզնեսա վերցնում են աշխատողի աշխատավարձի 20%

30.000.000
պետությանը տալիս եմ 1.536.000

Մրցակիցների շուկայի ուսումնասիրություն

Նպատակը՝ Սովորել ուսումնասիրել տվյալ ոլորտում մրցակիցների աշխատանքի առանձնահատկությունները։ Օգտագործելով տարբեր մեթոդնոր ծանոթանալ մրցակիցների գնային քաղաքականությանը, ռազմավարությանը, և ապրանքի տարածման, գովազդի մեթսդներին։

Ընթացքը՝

  1. Ընտրել ոլորտ որում կցանկանաք կատարել ուսումնասիրությունը։
  2. Գտնել թիրախային խումբը։
  3. Երեքից-հինգ կազմակերպություն ընտրելով կատարել համեմատական վերլուծություն հետևյալ գործոնների շուրջ՝
  • Կազմակերպության կայքը (թրաֆիկ, օգտագործման հարմարություն, արտաքին տեսք)
  • Ճանաչելիություն
  • Որակ
  • Տեսականի
  • Արդյո՞ք ունի ֆիլմային խանութ
  • Գնային քաղաքականություն

4. Վերլուծությունը կատարելուց հետո ընտրել ձեր կարծիքով ամենամրցունակ ընկերությունը և բացատրել ինչով է այն տարբերվում մնացածից։

Արդյունքը՝

SWOT վերլուծություն

SWOT — strong / wear / opportunities / treats
Ուժեղ կողմեր / Թույլ կողմեր / Հնարավորություններ / Խոչնդոտներ

Այսօր ես կվերլուծեմ մեր շենքի բակում գտնվող փոքրիկ հանրախանութը։ Ես պատրաստեցի պրեզենտացիա, որպեսի ավելի տեսանելի դարձնեմ վերլուծությունս։

Հղում

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Читать далее Ձեռնարկատիրական գործունեություն

Կազմակերպությունների տեսակները

Դուրս գրել 2-ական կազմակերպություններ(ԱՁ,ՍՊԸ,ԹԲԿ,ԲԲԿ)

«ԷԼԻՏ» ԿԱՀՈՒՅՔԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ անհատ ձեռներեց (ԱՁ)
«ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՖԸՐՆԻՉԸ» ԿԱՀՈՒՅՔ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ անհատ ձեռներեց (ԱՁ)
«ԿՆԱՈՒՖ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
«ՎԱԼԱՆ ՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)
«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)

Հաջողության 3 գործիքները


Ներբեռնել գիրքը համակարգչի մեջ ՝հումը սա է ՝ 
https://www.mkuzak.am/wp-content/uploads/%D5%81%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF-%D4%B1.pdf

  • Ծանոթանալ  Թեմա 3-ի  նյութի հետ, 24-31 էջեր
  • Բլոգում պատասխանել 31 էջի հարցերին

Ինքնագնահատման հարցեր

  1. Որո՞նք են հաջողության 3 գործիքները։
    Տեսլական, նպատակ, ռազմավարություն
  2. Ի՞նչ է տեսլականը, և ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։
    Տեսլական կազմելու և ունենալու շնորհիվ կազմակերպությունը պատկերացնում է կազմում թե ինչ տեսք է ունենալու կազմակերպությունը ապակայում՝ մոտ 5-10 տարուց։ Տեսլականը գործարարին օգնում է հասկանալ և դնել հստակ կանոններ թե ինչ է իրեննից ներկայացնելու կազմակերպությունը x տարի հետո։
  3. Ի՞նչ է նպատակը. ներկայացնել նպատակի սահմանման 5 չափորոշիչները։
    Նպատակն այն վերջնական ցանկալի արդյունքն է, ինչի իրագործմանը ձգտում է գործարարը:
    SMART-Specific, Miserable, Achievable, Realistic, Time Constrained:
  4. Ի՞նչ է ռազմավարությունը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։
    Ռազմապարությունը հստակ քայլերի և քայլերի հաջորդականութան մշակումն ու կիրառումն է, որի շնորհիվ կազմակերպությունը պետք է հասնի իր նպատակին։
  5. Ո՞րն է Ադաիրի 3 շրջանների մոդելը, ո՞ւմ համար է այն կիրառելի։
    Ադաիրի երեք շրջանների մոդելը լիդերներին օգնելու գործիք է ։ Այս կանոնների և այ գործիքի շնորհիվ լիդերները կարող են կետ առ կետ հասկանալ թե իր խմբում ինչ խնդիրներ են առկա, որի պատճառով ոչ այնքան ռացիոնալ կամ ոչ այնպես է ընթանում աշխատանքը ինչը պետք է հաջողության հասնելու համար։
  6. Ո՞րն է Ադաիրի 50:50 կանոնը։
    ՀԱջողության 50%-ը գալիս է անձի մոտիվածվածութունից, իսկ 50%-ը միջացայրից հաատկապես լիդերից։