Լռություն / Հարուկի Մուրակամի / Վերլուծություն

Պատմվածքը իմ տարիքի մի խումբ տղաների մասին էր։ Այս դեպքը պատմում էր Օձավա անունով մի բռնցքամարդիկ, ով առաջին իսկ րոպեներից հասկանալ տվեց, որ այս դեպքը նա չի ուզում հիշել։ Դա ընդամենը մի փոքր պատմություն էր, որը տեղի ունեցավ իր հետ դեռ պատանի հասակում՝ դպրոցում։ Երբ նա առանց հասկանալու բռնցքամարտի իրական իմաստը և նշանակությունը կիրառեց իր ուժը մի տղայի՝ Աոկիի վրա։ Դա առաջի ու վերջին անգամն էր երբ նա, որևէ մեկին ուժով, որևիցէ բան ապացուցեց։ Հետագայում երբ նրա դասընկերներից մեկը ինքնասպան եղավ բոլորը նրան մեղադրեցին, քանի որ այդ տեղի ունեցաց ծեծկրտուկի մասին ծեծվածը արդեն բոլորին պատմել էր։ Նրան անգամ ոստիկանություն տարան և հարցաքննեցին։ Բնականաբար ինքնասպանության հեղինակը Աոկին էր։ Նա կորցրեց իր բոլոր ընկերներին, դպրոցական անհոգ կյանքը, և առհասարակ որևէ մոտիվացիայի և բռնցքամարտով զբաղվելու հանդեպ սերը։ Այդ ամենը ավարտվեց երբ նա կրկին հանդիպեց այդ ծեծվածին։ Նա հասկանում էի, որ այդ Աոկիի պատճառքվ է, որ նրա կյանքը մի քանի ամսում դժոխքի վերածվեծ։ Համոզված եմ, որ բոլորտ կարծում եք, թե նա կրկին հարվածեց նրան, բայց ոչ։ Նա արդեն հասկացել էր, որ բռնցքամարտի իմաստը դա ուժը ցուցադրելը չէ։ Այդ դեպքից հետո նա նորից սկսեց պարապել և առաջ գնալ հասնելով իր նպատակներին։ Ուզում եմ նշել, որ կերպարը ընդհանրապես նման չէ այն բոլոր բռնցքամարտիկներին և առհասարակ սպորտցմենների։ Նա հավասարակշռված և հանգիստ մարդ էր։ Միակ բացառությունը երբ նա հարվածեց մեկին այս դեպքն էր։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի շահագործել իր ուժը խնդիրներ լուծելու համար։ Համոզված եմ, որ դեպքեր եղել են որտեղ ուժը կօգներ նրան, սակայն նա համարում էր, որ պետք է լուծել բոլոր խնդիրները խոսքերով։ Նա իսկապես իմաստում և հավասարակշռված մարդ էր։ Նա անգամ չփորձեց դասընկերներին ապացուցել, որ անմեղ է։ Նա չուներ այդ ինքնահաստատման կարիքը։ Նրան պետք չէր բոլորի հավանությունը։ Նա պարզապես վերադարձավ իր սպորտին և մեծ աշխատանք և ջանք գործադրելով հասավ իր նպատակների։ Այդպես էլ կյանքում կարող են լինել սայթակումներ, բայց կարևոր է ոտքի կանգնել և առաջ գնալ, մոռանալով մեզ շրջապատող հանրության կարծիքը։

Դանթեական առասպել / Վերլուծություն

«Դանթեական առասպել» պոեմը նվիրված է առաջի աշխարհամարտի ընթացքում մեր զոհերի հիշատակին։ Այս դաժան առասպելով Չարենցը արտահայտել է իր մտքերը և հայրենասիրական շունչը։ Նա նկարագրվում է կամավորների ոգևորությունը։ Այդ եռանդը և ուժը, որով նրանք գնում էին ռազմի դաշտ՝ անգամ չպատկերացնելով, թե ինչ է սպասվում նրանց։ Մի կողմից գեղեցիկ աշխարհ, խաղողի այգիներ, քաղաքներ, գյուղեր, մյուս կողմից՝  կյանքի սպանություն, մարդու կործանում և արյուն: Ամենուրեք պատերազմի անթաղ դիակներ են, ամայացած գյուղական խրճիթներ: Ամեն տեղ արյուն և սպանություն: Եվ բնականաբար, Չարենցն իր ոճի մեջ այդ ամենը համարձակ ու ռեալիստորեն, ի տարբերություն Դանթե Ալիգերիի պոեմի, մատուցել է բոլորիս: Իհարկե, այս ամենը կարդալիս չենք կարող ամբողջությամբ պատկերացնել ստեղծագործության ողջ դաժանությունը և ծանրությունը: Սակայն չարենցյան տողերը կարդալու հետ մեկ տեղ, մտքերով տեղափոխվում ես ռազմաճակատ։ Կարելի է ասել, որ ընթերցողի համար դա կլինի կարճատև ճամփորդություն դեպի դժոխք:

Բառարանային աշխատանք / Պարույր Սևակ

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, 
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. 
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, 
Վատըդ թողած՝ լավըդ թվել, 
Հավատացրել, հավատացել, 
Թե իմ առաջ դուռ ես բացել՝ 
Չտեսնըված, չեղած մի դուռ։ 
Սակայն ի՞նչ եմ ես ստացել 
Այդ ամենին ի տրիտուր։ 

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։ 

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, 
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ 
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ 
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ 
Սուտ խոստումով կապել ես ինձ, 
Մանկան նման խաբել ես ինձ, 
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ 
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, 
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ 

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։ 

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, 
Որ դու … որ դու նման լինես իմ երազին։ 
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. 
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։ 
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ… 
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ, 
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ, 
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է… 

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։ 

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, 
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, 
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում. 
Ցած է ընկնում երեք խնձոր — 
Մեկ՝ ասողին, 
Մեկ՝ լսողին, 
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր 
Հիմարաբար սպասողին… 

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

Տրիտուր — փոխարեն, հատուցում, վարձատրության, փոխհատուցում
Մղել — քշել, հրել, վանել
Տքնել — աշխատել, ջանալ, չարչարվել
Մուրազ — ցանկություն, որևէ ցանկալի բան կամ երազանք

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
Որին չեմ սիրում,
Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում –
Մերթ՝ կոչվում թախիծ,
Մերթ՝ կարոտ,
Մերթ՝ վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
Հետապնդում է

Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրան,
Ում դուր չենք գալիս:
Ես էլ իմ հերթին
Իմ ամբողջ կյանքում
Հետապնդում եմ ուրիշին՝

Նրա՛ն,
Որ նույնպես, դիտմամբ,
Անունն է փոխում –
Այն հույսով գուցե,
Թե մոլորվելով՝
Հետքն իր կըկորցնեմ –
Մեկ խնդություն է անվանում իրեն,
Մեկ՝ ուրախություն,
Կայտառություն է
Կամ պայծառություն:
Հետապնդում եմ
Ու չե՜մ դադարի,
Մինչև նա, անո՛ւժ,
Մինչև նա, տրվա՛ծ,
Ինձ չասի.
«Քոնն եմ»:

Վկան՝
Ա՛յն կանայք,
Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն
Նշել չեմ կարող…

Մերթ — երբեմն
Տրտմություն — Տխրություն
Անուժ — անզոր

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:
Եթե աստված եք՝
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս:
Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է:
Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ,
Որ… զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքո՜ւր-վսե՜մը,
Անկեղ՜ծ-անսո՜ւտը:
Ու թե աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների,
Որով խաբում են ո՛չ իրենց,
Այլ ձե՛զ:

Եվ – բավակա՜ն է – հասկացե՛ք ընդմիշտ,
Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՛տ,
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
Մանո՛ւկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
Ու եթե հայր եք՝
Մի՛ թողեք,

Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի…

Բյուրավոր — անթիվ, անհամար, անքանակ
բյուրատեսք — բազում պատկերներ և դեմքեր ունեցող
այլազան — տարբեր, այլատեսակ
եղիցի — թող լինի, լինի
սողոսկուն — սահուն
վասնզի — որովհետև, որպեսզի

Читать далее Բառարանային աշխատանք / Պարույր Սևակ

Մեր պարտքը Վահան Տերյան/ Վերլուծություն

Սա իմ կարդացած հոդվածներից միանշանակ ամենահայրենասիրականն է։ Եթե համառոտ, ապա Տերյանը գոհ չէ հասարակության և առհասարակ ազգության անտարբերությունից: Բոլորը ապրում են շքեղ, բազմահարկ շենքերում և հպարտանում, որ հայ են, սակայն մի՞ թե նրանք երջանիկ են: Մի՞ թե հոգով դատարկ մարդիկ զգում են թե ինչ է իրենց հետ կատարվում: Այդպիսի մարդիկ ուղղակի անջատում են իրենց գիտակցությունը և գոյատևում են մինչև մահը հասնում է նրանց։ Ավելի հեշտ է պարզապես ուշադրություն չդարձնել հիմնախնդիրներին և քչով բավարարվել, քան թե լուծել դրանք։
Իրականում մենք մակերեսային ենք տեսնում մեր և մեր երկրի հետ կատարվող իրադարձությունները կամ էլ պարզապես չենք ուզում տեսնել: Տերյանը շատ դիպուկ նկարագրում է մեր այսօրվա դրությունը, «Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն, գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը»: Իհարկե, այս խոսքերը ասվել են շատ տարիներ առաջ, բայց առայսօր արդիական են։ Միշտ ձգտելով կատարելությանը մենք չենք տեսնում մեզ շրջապատող խնդիրները, աչք ենք փակում կառավարության գործողությունների վրա և չենք նկատում մեր մշակույթի վերացումը։ Տերյանը իր բողոքն է հղում մեզ, կանչում մեզ վերականգնելու մեզ պատկանող ամեն բան, «Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր», բայց մենք անտարբեր ենք.. Միգուցե՞ հոգնել ենք պայքարելուց, թե՞ հարմարվել ենք մեր անտանելի վիճակին: Եթե մենք բոլորս ոտքի կանգնենք և միահամուռ կերպով փորձենք փոխել ներկան, ապագան ավելի լուսավոր և գեղեցիկ կլինի: Անկեղծորեն ասաց, ես այդքան էլ չեմ հավատում, որ հայ ժողովուրդը կկարողանա նորից միանա և համատեղ ուժերով ոտքի կանգնել։ Միգուցե հենց այս հավատն է, որ պակասում է մեր ժողովրդի մեջ։

Վահան Տերյան | Մեր պարտքը

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:
Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:
Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը:

Читать далее Վահան Տերյան | Մեր պարտքը

Առաջադրանք / Նամակ բարու և գեղեցիկի մասին

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու: Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜: Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։


Առաջադրանքներ

Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։ 
Հեղինակը մեզ փորձում է բացատրել, թե որ մարդիկ իրավունք ունեն կոչվել ինտելիգենտ։ Այս նամակում նա ասում է, որ կարելի է ունենալ բարձրագույն կրթություն, մեծ փորձ և բազմակողմանի զանգացած աշխարհահայացք, բայց այդ ամենով հանդերձ՝ չլինել ինտելիգենտ։ Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքների միջոցով՝ հարգանքի, համեստության, գթասրտությամբ, ներողամտության, դաստիրակության։ Ես լիովի համաձայն եմ այդ մտքի հետ։ Հաճախ հանդիպում ես, առաջի հայացքից հասարակության մեջ կարևոր դեր ունեցող մարդկանց, սակայն ընթացքում պարզվում է, որ նրան մի դատարկ արկղ են և իրավունք չունեն կոչվելու ինտելիգենտ։

Բացատրե՛ք հետևյալ միտքը «Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ«։
Կարծում եմ այստեղ նկատի ունենք, որ մարդու ինտելիգենտ լինելը որոշվում է միայն ու միայն նրա պահվածքով, այլ ոչ գիտելիքով կամ նյութականով։ Ինտելիգենտ են այն մարդիկ, ովքեր հասկանում են, ապրումակցում, արժանի վերաբերվում բոլորին, և համբերում, համբերատար լինում։

Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։
Հերոսին կնգակարգերմ ինչպես՝ իմաստուն, հեռանկարային, համբերատար և ուշադիր անձ։ Տպավորություն է, որ հեղինակը իր մաշկի վրա զգացել է այդ անմակարդակ հասարակության ազդեցությունը և շփումը։ Համոզված եմ, որ հեղինակը ինքը պատկանում է այդ ինտելիգենտների շարքին։

Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։
«Հասարակության գլխավոր խաբկանք՝ մարդու խելք»

Փառանձեմի կերպարը / Վերլուծություն

Դեռևս անցած տարի մենք ուսումնասիրեցինք Հայոց պատմության թագուհիներին և մի մեծ նախագիծ կատարեցինք։ Այդ նախագծի շրջանակներում ես անդրադարձել էի Փառանձեմին, սակայն Փավստոս Բուզանդը և իր պատմությունը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ, բայց արդեն ուրիշ կողմից ուսումնասիրել նրա պատմությունը և վերլուծել ոչ թե պատմական իրադարձությունները, այլ անդրադառնալ թագուհու կերպարին։
Փավստոցը նկարագրում է Փառանձեմին այսպես․«Փառանձեմը Սյունյաց աշխարհի դիցուհին էր, որի մեջ մարմնավորված էր հայ կնոջ հայրենասիրությունը, վեհությունը, հզորությունը և դրա հետ մեկտեղ գեղեցկությունն ու նրբությունը»։ Կարծում եմ՝ նա իսկապես գեղեցիկ էր։ Այնքան գեղեցիկ, որ թագավորը և իր եղբայները տարված էին միայն նրանով։
Նախքան թագուհի դառնալը՝ Փառանձեմ Սյունին կնության էր տրվել Գնել Արշակունուն։ Արշակ Բ-ի մյուս եղայրը՝ Տիրիթը, սիրահարվել էր իր հորեղբորորդի Գնելի կնոջը, գեղեցկուհի Փառանձեմին։ Որպեսզի իրենով անի Փառանձեմին, գրգռում է Արշակին, և Արշակի հրամանով Գնելը սպանվում է։ Հետագայում հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է Տիրիթին նույնպես սպանել։ Ազատվելով իր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է այրի Փառանձեմի հետ։ Փառանձեմի կյանքը ես կարող եմ մի կողմից դժբախտ համարել։ Նա կորցրեց իր ամուսնուն և ամուսնացավ մարդասպանի հետ, ում ձեռքերի վրա իր սիրելիի արյունն էր։ Չնայած դրան՝ նա հայերի համար դարձավ մեծանուն թագուհի։ Փառանձեմը հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»։ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ՝ հետագայում Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացավ Ողիմպիայի հետ։ Փառանձեմի սիրտը ևս մեկ անգամ կոտրվեց։ Այս բոլոր իրադարձություններից հետո միևնույնը Փառանձեմը հավատարիմ էր մնում իր ամուսնուն։
Փառանձեմին ես կնկարագրեի որպես գեղեցիկ, հզոր, հավատարիմ, հայրենասեր, հռչակավոր, իր ժողովրդին նվիրված թագուհի։ Թագուհի, ում կյանքը այդքան էլ հեշտ և հեքիաթային չէր։ Եվ վերջապես թագուհի, ում անունը դեռ երկար կհիշատակվի գրքերի էջերում։

Հեքիաթների թարգմանություն / Ղարաբաղի բարբառ

Երկու եղբայր են լինում։ Նրանք հնձից գալիս են և նստում մի շոգ կանաչ ծառի տակ, որ մածնաբրդոշ ուտեն։ Մեծն էլ գդալը վերցնում է, որ սկսի ուտել։ Պարզվում է, որ փոքր եղբայրը խորամանկ է լինում։ Մտածում է և փորձում է մի պատճառ գտնել, որ գավաթը լիքը մածնաբրդոշից շատ ուտի։ Գդալը կողք է դնում և հարցնում.

— Ա՛յ եղբայր, մեր հայրը ոն՞ց մահացավ։ Եղբայրն էլ գդալը մի կողմ է դնում և համով, հոտով ղարաբաղցու նման սկսում պատմել։ Մինչև պատմում, պրծնում է, տեսնում է բրդոշի ամանը դատարկ է։ Սուս է մնում։ Վեր է կենում գնում հնձի։ Մի օր էլ երկուսով հնձից հետ են գալիս, նստում են, որ ուտեն։ Նորից փոքրը ուզում է խաբել մեծ եղբորը, որ շատ ուտի։ Ասում է.

֊ Ա՛յ եղբայր, այն օրը լավ չհասկացա, թե ինչից է մահացել մեր հայրը։

֊ Շունչը կտրվել է, ֊ ասում է մեծ եղբայրը և փայտի մեծ գդալներից մեկը վերցնելով՝ վրա է պրծնում է մածնաբրդոշին։

Խոնարհ աղջիկ / Վերլուծություն

Այս պատմվածքն ինձ դուր եկավ, չնայած, որ այն բավականին ծավալուն էր, բայց պիտի ասեմ, որ մի շնչով կարդացի այն։ Դա էլ հենց պատմվածքի հրաշալի հատվածն է։ Ինձ միայն դուր չեկավ վերջաբանը։ Այն կարծես անավարտ մնաց։ Սակայն, սա մեզ առիթ է տալիս մտածել մեր սեփական վերջաբանը։
Թեման առաջի սիրո մասին էր: Սկիզբն լի էլ գեղեցիկ նկարագրություններով։ Բակունցի իսկապես նկարագրությունների վարպետ է: Ինձ ամենից շատ դուր եկավ մեջտեղի հատվածի նկարագրությունները, որտեղ բացահայտ երևում էր, որ տղան սիրահարվել է Խոնարհին: Շատ գեղեցիկ և սիրով լի պատմվածք է։ Ինչ որ չափով Խոնարհն էլ էր սիրահարված տղային։ Կարծում եմ, վախենում էր իր սիրուց, կամ էլ հիասթափվել էր, որ տղան մերժեց իր հոր առաջարկն գնալ իրենց տուն ճաշելու, բայց ամեն դեպքում ինձ թվում է որ ինչ որ չափով այդ սերը փոխադարձ էր։ Կարող եմ ավելացնել, որ շատ եմ հավանում Բակունցի արվեստը և ապագայում կընթերցել իր մյուս ստեղծագործությունները։

Հրաշալի ձայնասկավառակը / Վերլուծություն

Եվս մեկ սարոյանական հիանալի պատմվածք, որը գրված էր 1921 թվականին կատարված մի հետաքրքիր դեպքի մասին։ Սարոյանը պատմում էր, որ տասներեք տարեկան էր և արդեն գումար էր վաստակում՝ ընտանիքին օգնելու համար և իր առաջին աշխատավարձը ծախսում է գրամոֆոնի և ձայնասկավառակի վրա։ Իհարկե, մայրը զայրացավ, քանի որ այդ գնումը անիմաստ համարեց իրենց աղքատ ընտանիքում։ Չնայած հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ գնումը այդքան էլ անիմաստ չէր։
Նախ ուզում եմ ասել, որ երաժշտությունը շատ հզոր մի ուժ է, որին անհնար է դիմադրել։ Միշտ երբ փողոցում երաժշտություն ես լսում, ակամա սկսում եմ երգել և շարժվել։ Եվ այդ շարժումները քեզ երջանկացնում են՝ դարձնելով անհոգ։ Որոշ մարդիկ կարծում են, երգարվեստի թե ոչ բոլոր ճյուղերն են հաջողված։ Ես իմ հերթին կարծում եմ, որ չկա լավ կամ վատ երաժշտություն։ Պարզապես կա այն երաժշտությունը, որը քեզ համար չէ ստեղծված։ Այս պատմությունը շատ լավ ցույց տվեց երգի ուժը։ Մայրը սկզբում դեմ էր ձայնասկավառակին, սակայն նա լսեց այդ գեղեցիկ մեղեդին և զգաց այն գեղեցիկ զգացողությունը, երբ ամբողջ մարմնովդ դող է անցնում և սիրտդ սկսում է դանդաղ խփել։ Դա նաև խոսում է այն մասին, որ մարդը, թեկուզ աղքատության մեջ, չի մոռանում հոգևորը։ Զվարճալին այն էր, որ մայրը խնդրեց որդուն ևս մեկ սկավառակ գնել, բայց արդեն այլ մեղեդիով՝ այս անգամ արդեն չափսոսալով այն գումարը, որը հատկացրեց որդուն։ Եզրափակելով խոսքս կավելացնեմ, որ մանկուց երազել եմ զբաղվել երգով, բայց չեմ հաջողեցրել։ Երազել եմ, քանի որ երաժշտություն լսելիս կամ երգելիս զգում եմ այդ անհոգությունը, որի մասին խոսեցի։ Հուսով եմ, որ մոտ ապագայում կսկսեմ ուղղակի երգի հանդեպ սիրուց զարգացնել տաղանդ, ինչքան որ դա կհաջողվի ինձ։