Իմ մասին :)

Ես Գալինան եմ։ Ծնվել եմ Երևան քաղաքում։ Եկել եմ 176 ռուսական դպրոցից։ Ընտրել եմ Մխիթար Սեբաստացի քոլեջը, քանի որ կարծում եմ, որ հենց այս կրթական հաստատությունում ես կկարողանա ստանալ այն գիտելիքի և մասնագիտության հիմքը, որը հետագայում կկարողանամ զարգացնել և հասնել ինչ որ արդյունքի։ Հետաքրքրվում եմ Գրաֆիկ դիզայնով և Անիմացիայով։ Ես հաճախում եմ թումո և իմ ամենասիրելի առարկան այնտեղ Գրաֆիկ Դիզայնի է, այդ է պատճառը, որ ընտրել եմ այս բաժինը։ Բացի թումոյի հիմնական առարկաների աշխատում եմ մասնակցել մի շարք լրացուցիչ միջոցառումների, դասընթացների, աշխատարանների, որոնցում մենք ուսանում ենք առարկան ուրիշ տեսանկյունից։ Նաև առնչվել եմ արտասահմանյան մասնագետների հետ, որոնք մեզ ուսանում էին իրենց կյանքի աշխատանքային փորձը և կիսվում էին գիտելիքներով։ Սիրածս զբաղմոնքս երաժտություն լսելն է, տարբեր ֆիլմեր և սերիալներ դիտելն է։ Բացի այդ զբաղվում եմ նկարչությամբ։ Դեռ մանուկ տարիներից սիրել եմ նկարել։ Հաճախում եմ արվեստի դպրոց։