Ձմեռային Ստուգատես / Գեղասահք

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ձմեռային ստուգատեսի շրջանակներում, որոշեցի այցելել գեղասահքի սրահ։ Մենք ուղևորվեցինք դեպի Երևանի գեղասահքի և հոկեյի մանկապատանեկան դպրոցը։ Դպրոց հասնելու ճանապարհը այդքան էլ դժվար չէր, քանի որ դպրոցը շատ մոտ էր տեղակայված։ Մեր խմբի հետ կարողացանք ոչ միայն սահել, այլ նաև վայելել այդ ընթացքը։ Թեթև սառնությունը ոչ միայն չի խանգարում, այլ ավելի է կոփում ու առողջ դարձնում մեզ։ Անգամ չմուշկների պատճառած թեթև ցավը, ոչինչ էր մեզ համար։ Գրեթե բոլորը կարողանում էին սահել։ Իհարկե, չկարողացանք խուսափել ընկնելուց, բայց սովորելու ճանապարհին ընկնելը սովորական բան է։ Նաև ականատես եղանք դպրոցի սաների պարապունքին։ Փոքրիկ աղջիկները շատ գեղեցիկ էին սահում։ Մի խոսքով շատ հավես ժամանակ անց կացրինք։

Ձմեռային ստուգատես / Լեռնանիստ

Այսօր ձեռային ստուգատեսի շրջանակներում գնացինք դեպի լեռնանիստ։ Արդեն Երևանից դուրս, մեր համար գեղեցիկ տեսարան բացվեց դեպի ճերմակ սարեր։ Ամբողջ բնությունը ձյան տակ էր։ Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեղում լինելու։ Առաջին հերթին մեզ բացատրեցին սահելու կանոնակարգը։ Ապա բոլորս վերցրեցինք մեր փուչիկ-սահնակները և ուղևորվեցինք դեպի գագաթ։ Սահելու ընթացքը ավելի էր գեղեցկանում, երբ դիտում էիր հեռվում երևացող ձնե հսկա գնդերը։ Անգամ սաստիկ ցուրտը չխանգարեց մեզ լավ ժամանակ անց կացնել։ Ամփոփելով ավելացնեմ, որ ևս մեկ անմոռանալի օր ունեցա այս քոլեջում։