Կլոր սեղան հանդիպման լուսաբանում

Այս ամբողջ կիսամյակի ընթացքում մենք ուսումնասիրում էինք հարցումները՝ նրանց տեսակները, ձևերը և անց կացման եղանակները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր առաջադրանքն էր նաև մշակել հարցման գաղափար և մեր ծանոթների շրջանակում անց կացնել մեր սեփական հարցումը։ Հարցման թեմանը սովորողների նախասիրությունների նման բազմազան և յուրահատուկ էին։ Օրինակ՝ իմ հարցման թեման արվեստ էր, մեկ ուրիշինը ընթերցանությունը, մեկ ուրիշինը խաղերի ստեղծումը և այլն։ Ամփոփելով մեր կատարած աշխատանքը մենք ունեցանք կլոր սեղան հանդիպում։ Այս կլոր սեղանի անցկացման վայրը մեր Քոլեջի վերնատունն էր։ Մասնակցեցին ինչպես քոլեջի ուսանողները, այդպես էլ դասավանդողները, և այլ կրթահամալիրի հետաքրքրված սովորողները։
Նախագիծը Լուսինե Ալեքսանյանի բլոգում

Հանդիպումը շատ հաջողված անցավ։ Ունեցանք հետաքրքիր քննարկումներ ուսուցիչների և աշակերտների հետ։ Այսպիսի հանդիպուների ժամանակ միշտ կարող ես ավելի մտերիմ ճանաչել սովորողներին և ուսուցիչներին իմանալով նրանց կարծիքը շատ թեմաների շուրջ։

Հաղորդացման հմտություններ / Հաշվետվություն

Այս տարի մենք սկսեցինք ուսումնասիրել նոր առարկա՝ <<Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ>>։ Առարկան մեզ սովորեցնում է ճիշտ հաղորդակցվել հասարակության մեջ։ Շփվել գործատուների և աշխատակիղների հետ։ Ինչպես ճիշտ ընդունվել կամ դուրս գալ աշխատանքից։ Նաև ուսումնասիրել ենք կարևոր թեմաներ, օրինակ՝ պայմանագրերի տեսակերը, դիմում, CV և այլն։

Բոլոր թեմաները և հրապարակուները՝
Ինքնակենսագրական
Պայմանագրի տեսակները
Բնութագիր նամակ
Մոտիվացիոն նամակ
Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը / Ուսումնասիրություն
Ի՞նչ է մոտիվացիան
Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը / Նախագիծ
Դիմում բողոք / Օրինակ

Դիմում բողոք / Օրինակ (p.s ես ուղղակի անլուրջ օրինակա։)

ՀՀ ԿԳՄՍՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրր
Քոլեջի տնօրեն Տաթև Բլեյանին
Նույն հաստատության ուսանողներ
Մարիամ Տոնոյանից, Գալինա Հարությունյանից և Էլիզ Կարապետյանից

Դ ի մ ո ւ մ

Հարգելի Տաթև Բլեյան, մեր և մի խումբ ուսանողների կարծիքով, Քոլեջի ջեռուցման ամբողջական կամ մասամբ գործելը անբավարար է ուսումնական պարապունքները լիարժեք կազմակերպելու համար։ Ցածր ջերմաստիճանի պատճառով մենք գրեթե չենք զգում մեր վերջույթները։

Ուստի առաջարկու ենք ջեռուցման համակարգը գործարկել ամեն օր դասերը սկսվելու 2 ժամ առաջ և անջատել դասերի վերջանալուց հետո։

Կից ներկայացնում ենք մի խումբ ուսնողների և ծնողների անուն ազգանունները և ստորագրությունները։

Դիմող՝ Մարիամ Տոնոյան
Գալինա Հարությունյան
Էլիզ Կարապետյան

18/08/ 2022թ.

Կոնտակտային տվյալներ՝ +374 96536163

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը / Նախագիծ

Նախագիծ

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:

Մենք առնչվում ենք այս մասնագիտության հետ ամեն օր։ Պաստառներ, կայքեր, գովազդներ, լոգոներ և այլն։ Այդ ամենը Համակարգչային դիզայների աշխատանքն է։ Դիզայնը տեղեկատվության փոխանցման միջոց է։ Դիզայները զբաղվում է գրաֆիկական արտադրանքների նախագծմամբ, սակայն դասավորությունները պետք է լինեն ոչ միայն գեղեցիկ, այլև հասկանալի։ Գիրք, ամսագիր կամ կայք դիտելիս ընթերցողի համար կարևոր է հասկանալ, թե որն է տեղեկատվությունը առանցքային, իսկ ինչը` երկրորդական: Գրաֆիկական դիզայների առաքելությունն է պարզեցնել քաոսը՝ աշխարհը դարձնելով կառուցվածքային և հասկանալի:

Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը։

Ես ընտրել եմ այս հետաքրքիր մասնագիտությունը և հիմա սովորում եմ քոլեջի 2 կուրսում՝ Վեբ-դիզայն բաժնում։ Անցնում եմ կայքերի ծրագրավորում և գրաֆիկ դիզայն։ Կարծում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Այս մասնագիտությունը դասում եմ արդիական, պահանջված և նաև լավ վարձատրվողների շարքին։ Ես նաև արվեստի սիրահար եմ և չեմ պատկերացնում ինձ մի հաստիկի, որը կապ չի ունենա արվեստի որևէ ճյուղի հետ։ Իսկ համարակգչային դիզայնը ինձ հնարավորություն է տալիս ստեղծագործել և մեծ հնարավորությունների և մտքերի աղբյուր է հանդիսանում։ Դիզայը ինձ սովորեցրեց, որ գոյություն ունի մեկ այլ գրաֆիկական աշխարհ, որը տարբերվում է սովորական թղթով և վրձինով արված պատկերներից։ Ես շատ ուրախ եմ, որ գտա իմ ոսկե միջինը, որտեղ ես համադրում եմ հաճելին օգտակարի հետ։

Ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Այս գործում ինձ մոտիվացնում է գրեթե ամեն ինչ։ Ամեն մի ծառը և ճյուղը նոր մտքեր է տալիս։ Իսկ զարգանալու և նոր բաներ սովորելու հարցում, ինձ համար մեծ մոտիվացիա են հանդիսանում այս ոլորտում, որևէ հաջողության հասած անձիք։ Կարծում եմ, եթե նրանց մոտ ստացվել է, ապա իմ մոտ էլ կստացվի և գուցե ավելի լավ։

Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Իրականում այս մասնագիտությամբ բարձրակարգ կրթություն ստանալը բավականին դժվար է, քանի որ սա ավելի նոր մասնագիտություն է և ոչ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններն են այն դասավանսում։ Սակայն ես հետաքրքրվել եմ և գթել եմ մի քանի բաժիններ, որտեղ կարելի է խորանալ այս հետաքրքիր մասնագիտությամբ։

Այս բաժինը ուսումնասիրում է այն ամենը ինչը մենք սովորում ենք քոլեջում և կարող է լավ շարունակություն հանդիսանալ։

Կրթական ծրագիր «Համակարգչային գրաֆիկա»
Տեխնիկական գծագրություն4
Անալիտիկ երկրաչափություն և գծային հանրահաշիվ4
Արդյունաբերական իրերի կոնստրուկտավորում, մոդելավորում, ոճավորում, փաթեթավորում11
Համակարգչային անիմացիոն ֆիլմերի նախագծում՝ գովազզդ, մուլտֆիլմեր20
Հագուստի մոդելավորում և նախագծում10
WEB դիզայն5
Համակարգչային պաստառային դիզայն9
Համակարգչային ձևավորման գրաֆիկական փաթեթներ(P.shop,C.Draw,Illustrator)7
Համակարգչային նախագծման գրաֆիկական փաթեթներ (AutoCAD1,2)9
Արդյունաբերական դիզայնի համակարգչային փաթեթներ (Rhinocers 4 և այլն)2
Եռաչափ մոդելավորում ,վիզուալիզացիա /3DMax/8
Ծրագրավորման հիմունքներ /C++;HTML,CSS/5
Հատուկ համակարգչային էֆեկտների մոդելավորում/Maya/17
Պարամետրական մոդելավորում /AutoLISP/
Առարկայացանկ

Նաև այսպիսի տարբերակներ կան Ճարտարապետական համալսարանում։

Գեղարվեստի պետական ակադեմիա, բաժիններ՝

Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (այս ոլորտի հայտնի կազմակերպությունները)

Ամենահայտնի Գրաֆիկ դիզայներներն են՝

  • David Carson.
  • Saul Bass.
  • Stefan Sagmeister.
  • Paula Scher.
  • Michael Bierut.
  • Massimo Vignelli.
  • Milton Glaser.
  • Paul Rand.

Իմ սիրելիների ցանկում են՝

  • Polla sher
  • Saul Bass

Հարցազրույց

Մենք նախագծի շրջանակներում ես գործ ունեցանք մի փորձառու Գրաֆիկ դիզայների հետ, ով սիրով կիսվեց իր երկարամյա աշխատանքային փորձով։ Ներկայացնում եմ ձեզ մեր անց կացված փոքրիկ հարցումը։

Քանի՞ տարի է աշխատում եք այս ոլորտում։
Ես այս ոլորտում աշխատում եմ դեռևս 2000 թվականից մինչ օրս։

Ձեր աշխատանքում երբևէ ունեցե՞լ եք ձախողում։
Իհարկե․ ձախողումները անխուսափելի են։ Կարծում եմ, որ ցանկացած ձախողում մի նոր վերելքի սկիզբ է հանդիսանում։

Աﬔնահաճելի աշխատանքային պատվերը, որ ստացել եք աշխատանքի ընթացքում։
Անկեղծորեն ասաց իմ պատվերներից մեկը ես ստացա յուրօրինակ տղամարդուց, քանի որ հետագայում նա դարձավ իմ կյանքի երկրորդ կեսը։))

Արդյոք ձեր մասնագիտությունը համարում եք արդիական և զարգացող։
Այո, իմ մասնագիտությունը զարգացող և արդիական եմ համարում։

Ի՞նչ խորհուրդ կտաք այս ոլորտի սկսնակներին։
Այս ոլորտի սկսնակներին, և ընդհանրապես ցանկացած ոլորտի սկսնակներին խորհուրդ կտամ ձգտել ավելիին. սովորել, հարցնել, փորձել, ձախողել, կրկին փորձել և հաջողությունը իրեն երկար սպասել չի տա։

Ե՞րբ մարդը կարող է իրեն համարել դիզայնի ոլորտի լիարժեք մասնագետ։
Մեր օրերին ամեն ինչ շատ արագ է փոխվում, և պետք է փորձել համահունչ քայլել, և հետ չմնալ ներկայում հայտնի ծրագրերից, ճաշակից և տրենդերից։ Պեք է սովորել 21-րդ դարի մարդու ճաշակի և պահանջների հետ շարժվելու նուրբ արվեստը։ Երբ դուք կկարողանաք ընդունել և հասկանալ ներկան, շարժվել ներկայի հետ, դուք կկարողանաք համարել ձեզ հաջողակ դիզայներ, քանի որ կարող եք վստահ լինել, որ միշտ աշխատանք և պատվերներ կունենաք։ Դե իհարկե պետք է մի փոքր փորձ ձեռք բերել, թե՛ դիզայնի մեջ, և թե՛ մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ։

Ի՞նչ է մոտիվացիան


«Մոտիվացիա» տերմինը նկարագրում է, թե ինչու է մարդը ինչ-որ բան անում: Դա մարդկային գործողությունների շարժիչ ուժն է: Մոտիվացիան այն գործընթացն է, որը նախաձեռնում, առաջնորդում և պահպանում է նպատակաուղղված վարքագիծը:Օրինակ, մոտիվացիան այն է, ինչ օգնում է ձեզ կորցնել ավելորդ քաշը կամ դրդում է ձեզ ստանալ այդ առաջխաղացումը աշխատավայրում: Մի խոսքով, մոտիվացիան ստիպում է ձեզ գործել այնպես, որ ձեզ մոտենա ձեր նպատակներին: Մոտիվացիան ներառում է կենսաբանական, հուզական, սոցիալական և ճանաչողական ուժերը, որոնք ակտիվացնում են մարդու վարքը:Մոտիվացիան ներառում է նաև գործոններ, որոնք ուղղորդում և պահպանում են նպատակաուղղված գործողությունները: Թեև նման դրդապատճառները հազվադեպ են ուղղակիորեն դիտարկելի։ Արդյունքում, մենք հաճախ պետք է եզրակացնենք, թե ինչու են մարդիկ անում այն, ինչ անում են՝ հիմնվելով դիտարկելի վարքագծի վրա:Իմացեք մոտիվացիայի տեսակները, որոնք գոյություն ունեն և ինչպես ենք դրանք օգտագործում մեր առօրյա կյանքում: Եվ եթե թվում է, թե կորցրել եք ձեր մոտիվացիան, մի անհանգստացեք: Մենք նաև կիսում ենք մի քանի ուղիներ՝ զարգացնելու կամ բարելավելու ձեր ինքնամոտիվիացիայի մակարդակը:Մոտիվացիայի տեսակները
Մոտիվացիայի երկու հիմնական տեսակները հաճախ նկարագրվում են որպես արտաքին կամ ներքին:Արտաքին մոտիվացիան առաջանում է անհատի դրսից և հաճախ ներառում է արտաքին պարգևներ, ինչպիսիք են գավաթները, փողը, սոցիալական ճանաչումը կամ գովասանքը:
Ներքին մոտիվացիան ներքին է և բխում է անհատի ներսից, ինչպես, օրինակ, բարդ խաչբառ անելը զուտ խնդրի լուծման համար բավարարվածության համար:

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը / Ուսումնասիրություն

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Ժամանակահատված՝ 01,11,2022- 30,11,2022
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Մոտիվացիոն նամակ

Հարգելի դիզայնի թիմ,
Գրաֆիկ և փաթեթավորման դիզայնի ձեր հաստիկների հայտարարությունը կարդալու պես մեծ հետաքրքրություն առաջացավ դիմելու՝ հաշվի առնելով իմ փորձը այդ ոլորտում և նվիրվածությունը իմ մասնագիտությանը։ Նախկին աշխատավայրում նույն պարտականությունները ստանձնելով՝ հաջողությամբ կատարել եմ գրաֆիկ դիզայների աշխատանքը և միարժամանակ փեթեթավորման դիզայնի և լրացուցիչ Վեբ-դիզայնի պարտականությունները։ Համոզված եմ, որ նվիրվածությունս և ձեր ընկերության նկատմամբ մշտական հետաքրքրությունս կնպաստեն ընկերության շարունակական ծրագրերի իրականացմանը։ Ուրախությամբ նսպասեմ ձեր արձագանքին։

Հարգանքով ՝ Գալինա Հարությունյան։

Բնութագիր նամակ

Ես Գալինա Հարությունյանն եմ։ Ես աշխատում եմ գրաֆիկ դիզայնի կազմակերպությունում և իմ աշխատանքի ընթացքում առնչվել եմ շատ ու շատ աշխատակիցների հետ։ Կխոսեմ մեր կազմակերպության առաջին աշխատակիցներից մեկի՝ Էլիզ Կարապետյանի մասին։ Ես և Էլիզը միասին սովորել և ավարտել ենք Վեբ-Դիզայն բաժինը և ես վստահեցնում եմ, որ Էլիզը ունի ոչ միայն վեբ և գրաֆիկ դիզայների միջին մասնագիտական կրթություն ալյ նաև աշխատանքային մեծ փորձ։ Եթե անրադառնանաք նրա արժանիքներից, ապա բացի աշխատասեր մարդ լինելուց ես կարող եմ նրան դասել պատասխանատու և ամենակարող մարդկանց շարքին։ Ամենակարող ասելով նկատի ունեմ, որ ամեն մի նոր առաջադրանք և գործ նա կատարում է ժպիտով և ամենակարևորը արդյունավետ։ Նաև շատ ընկերասեր և շփվող մարդ է, ով լեզու է գտնում գրեթե բոլորի հետ և սիրված է ամբողջ անձնակազմի կողմից։ Ավարտելով խոսքս միայն կավելացնեմ այն, որ նրա հետ մի ձեռնարկության կտուրի տակ աշխատանքը ոչ միայն հաճելի է այլ նաև շահատու։ Հարգանքով՝ Գալինա Հարությունյան։

Պայմանագրի տեսակները

Պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարելուն։ Պայմանագիրը կամային ակտ է, կողմերի կամավոր համաձայնություն։ Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ։ Պայմանագրռրը կարեղ են լինել մի քանի տեսակի։ Օրինակ՝ աշխատանքային, ուսումնական, փոխհամաձայնեցված և այլն։ Աշխատանքայինը իր հերթին լինում է՝ կարճաժամկետ, անժամկետ, երկարաժամկետ և քաղ-իրավական։

Մի քանի տարբեր տեսակի պայմանագրերի օրինակներ՝
Ավտոմեքենայի առքուվաճառքի պայմանագիր

Բանկային ավանդի պայմանագիր

Բանկային հաշվի պայմանագիր

Բժշկական ապահովագրության պայմանագիր

Բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր

Գրավի պայմանագիր

Գույքի ապահովագրության պայմանագիր

Գույքի վարձակալության պայմանագիր

Ենթավարձակալության պայմանագիր

Երաշխավորության պայմանագիր

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Համակարգչային սպասարկման պայմանագիր

Համատեղ գործունեության պայմանագիր

Հանձնարարության պայմանագիր

Հեղինակային պայմանագիր

Մարկետինգային ծառայությունների մատուցման պայմանագիր

Նախնական պայմանագիր

Նվիրատվության պայմանագիր

Վարկային պայմանագիր

Վարձակալության պայմանագիր (ընդհանուր ձև)

Ինքնակենսագրական

Ես Գալինա Հարությունյանն եմ։ Ծնվել եմ Երևանում 2006թ Ապրիլի 23 ին։ Ապրել և մեծացել եմ Երևանում։ Իմ կյանքի ամենակարևոր կետերից էր բնականաբար կրթությունը։ Ես սովորել և ավարտել եմ  թիվ 176 հիմնական դպրոցը։ Ապա ընդունվել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ «Համակարգչային գեղարվեստական նախագծում» բաժին՝ այլ կերպ ասաց Վեբ֊Դիզայն։ Մասնագիտության ընտրության հարցում երկար մտածելու կարիք չկար, քանի որ միշտ հետաքրքրվել եմ համակարգչային դիզայնով և միանգամից իմանալով, որ այս բաժնում ես կկարողանամ սովորել և վեբ և գրաֆիկ դիզայն, ես ընտրեց այն։ Շատ եմ սիրում իմ մասնագիտական առարկան և սիրով հաճախում եմ և փորձում ակտիվություն ցուցաբերել։ Բացի հիմնական կրթության ես ստացել եմ նկարչական կրթություն։ Ավարտել եմ իմ շատ սիրելի «Էլիզաբեթ» արվեստի դպրոցը և համարվում եմ գեղանկարչություն բաժինը գերազանց ավարտած անձ։ Հաճախում եմ Թումո և այնտեղ խորանում եմ այնպիսի բաժիններում ինչպիսին են օրինակ՝ գրաֆիկ դիզայնտ, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, անիմացիա, և երաժշտությունը։ Ազատ ժամանակ պատրաստում եմ զարդեր, դիտում եմ ֆիլմեր կամ նկարում եմ։ Նկարելը զբաղեցնում է կյանքի մեծ մասը և, թ՛ե մասնագիտական, թ՛ե սիրողական ես առնչվում եմ նկարչության հետ և դա ինձ երջանկացնել է։ Ապագայում չեմ պատկերացնում ինձ խոշոր կազմակերպությունում կամ որևէ սովորական և անհետաքրքիր գործ անելուց։ Ավելի շատ ես նպատակ եմ դնում ունենալ իմ սեփական ձեռնարկությունը կամ մասնագիտական աշխատանքը,որը ուղիղ կամ կունենա դիզայնի և արվեստի հետ։ Եվ դա ես միշտ ասել եմ գիտակցելով, որ դա ահռելի աշխատանք է և այդ ուղղին լի է դժվարություններով որոնք ես պատրաստ եմ հաղթահարել։