Արևորդի փառատոն / Մամուդի, բաոբաբ փորող վերջին մարդը

Երկրորդ ֆիլմը, որը ես դիտեցի այս փառատոնի շրջանակներում բաոբաբ փորող վերջին մարդը ֆիլմն էր։ Այստեղ պատմում էին մի ցեղի մասին, որը ապրում էրԱֆրիկայում՝ Մադագասկառ կզղում։ Այսպես չկար ջուր, սնունդ, բարենպաստ պայմաններ, որը բան աճեցնելու համար։ ՄԱրդիկ ապրում էին վայրի պայմաններում։ Շատ քիչ բույսեր էին, որ կարեղ էին դիմանալ այդ Աֆրիկյան շոգին։ Այդ դիմացկում բույսերից մեկն էր Բաոբաբ հսկա ծառը։ Եվ այս ցեղի մարդիկ սովորել էին օգտագործել այդ ծառի բոլոր-բոլոր հատկությունները և մաքսիմալ օգուտ վերցնել նրանից։ Օրինակ՝ այդ ծառի բերքը շատ համեղ և քաղցր համ ուներ։ Այդ պատճառով այն հայտի ուտելիք և սիրված հիմնականում երեխաների կողմից։ Այդ բերքի միջի սերմերը նույնպես օգտագործվում էին։ Դրանք մանրացվում էին և օգտագործվում ճաշեր և սոուսներ պատրաստելու համար։ Ծառի բունը կտրում էին իսկ միջի մանրաթելը հարում այնքան մինչեվ կստացվի հեղուկանման նյութ։ Այդ նյութը մեծ պահանջարք ուներ կանանց շրջանում, քանի որ խոնավեցնում էր մաշկը և օգտագործվում էր որպես խնամքի միջոց։ Անգամ ծառի փչակի մեջ ջուր էին հավաքվում։ Ամեն բնակիչ իր համար հսկա բաոբաբ էր ընտրում, որի մեջ փորում ևմեծ ցիստեռն էր սարքում, որ մշտական ջուր ունենան ապրուստի համարհամար։ Փորելուց հետո ջուր են բերում և կուտակում ծառի դատարկ փչակում։ Ֆիլմում նաև մի փոքր պատմում են հենց կզղու պատմության, բացահայտման, և մի քանի հետաքրքիր փաստերի մասին։
Մենք սովոր չենք տեսնել բնությունը այս մարդկանց տեսանկյունից։ ՄԵնք շնվել ենք և արդեն մանկուց սեվեր ենք եղել հարմար ապրելակերպին։ Դժվար է պատկերացնելը մեզ նրանց փոխարեն։ Այս ֆիլմը ինձ շատ մտածելու առիթ տվեց։ Ինչ՞ու է մեզ կյանքում ամեն ինչ տրվել իծնե և այդքան հեշտությամբ, իսկ այդ ցեղի երեխաները պայքանում են և դժվարությամբ հայթհայթում են սնունդ և կտուր գլխի վերևում։ Եվ իհարկե, արդյո՞ք մենք գնահատում ենք այն ինչ ունենք։ Գնահատում ենք խանութից պատրաստի ջուր, խնամք, ուտելիք գնելու մեր հնարավորությունը։

Արևորդի փառատոն / Rouge

Արևորդի փառատոնի շրջանակներում ես դիրեցի Rouge ֆիլմը։ Ֆիլմի սկղբում մի փոքր անհասկանալի է, թե ո՞վ է աղջիկը և ին՞չ է անում անտառում։ Մենք տենում ենք մի կարմիր շորերով աղջկա, ով զբոսնում է անտառով և վայելում է բնության գեղեցկությունը։ Տաքանում է ջերմ արևի շողերի տակ, շոյում է ամեն մի տերև և ճյուղ։ Մի խոսքով վայելում է բնությունը և սիրով ու հաճույքով ընդունում բնության բոլոր բարիքները։ Այդ ընթացքում, անտառով գայլ է զբոսնում։ Կարծես թե բնական երևույթ է։ Գայլը զբոսնում է իր բնական ապրելու միջավայրում ՝ անտառում։ Բայց մի պահ ֆիլմի ամբողջ մթնոլորտը ամբողջովին փոխվում է։ Աղջիկը սկսում է զայրացած պոկել ծառի տերևները և կոտրել ճյուղերը։ Վնասել բնությանը և անտառից հեռանալով իր հետևից թողնել պլաստիկ իրերից հետք։ Եվ ահա նա հանդիպեց գայլի հետ։ Բայց զոհը աղջիկը չէր, այլ գայլը։ Աղջիկը սպանեց գայլին և մորթին օգտագործեց որպես հագուստի մաս։
Ֆիլմը ինձ նմանացրեց կարմիր գլխարկ հեքիաթը։ Պարզապես այստեղ մեզ ցույց տվեցին, թե ինչ կլիներ, եթե իրադարձությունները կատարվեին մեր ժամանակներում։

Ջրի օգտագործում / Էկո նախագիծ

Նախագիծ ՝

Էկոտուր 2022 նախագծի շրջանակներում ջրի բնօգտագործման վերաբերյալ աշխատանք։

Նպատակը՝

Ուսումնասիրել աշխարհում ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ տեղելությունները։ Գիտելիքներ ձեռք բերել Հայաստանում ջրի բնօգտագործաման վերաբերյալ։ Կատարել ուսումնասիրություն սեփական տան կամ շենքի վերաբերյալ։

Ընթացքը՝

1․ Ուսումնասիրել ջրի օգտագործման համաշխարհային փորձը, ներկայացնել տեղեկություններ (կարճ՝ բերելով մի քանի հետաքրքիր դրական և բացասական մեկական օրինակներ)

2․ ՀՀ ջրի օգտագործման օրինակներ, ինչ վիճակում է։

3․ Ուսումնասիրել ձեր սեփական տանը, բնակարանում ջրի օգտագործման եղանակները։ Ինչպես է ջրվում բակը, ինչ ջրով։ Տեսանյութը կամ լուսանկարների շարքը պարտադիր է։

Ջուր

Ջուրը համարվում է Երկրի վրա կյանքի գոյության հիմնարար նյութ։ Բոլոր կենդանի օրգանիզմները բաղկացած են դրա որոշակի համամասնությունից և պետք է կանոնավոր կերպով թարմացնեն դրա մատակարարումը: Այսպիսով, մարդու համար միջինը տարեկան 1000 լիտր ջուր է։ Թվում է, թե այս ցուցանիշը բավականին փոքր է, և մենք միշտ կունենանք անհրաժեշտ քանակությամբ կենսական հեղուկ։ Ի վերջո, մոլորակը 70%-ով ծածկված է ջրով, և եթե այն հավասարաչափ բաշխվի Երկրի ողջ տարածքում, ապա շերտի հաստությունը կհասնի 3,7 կմ-ի։ Բայց նկատի ունեցեք, որ այս ամբողջ ծավալի 97%-ը աղի ջուր է։ Ընդ որում, խմելու համար պիտանի է ոչ թե մնացածի 3%-ը, այլ ընդամենը 1%-ը։ Իսկ այս 1%-ի վիճակը անընդհատ վատանում է տեխնածին, մարդածին գործոնների պատճառով։ Ջուրն աղտոտվում է, սակավ է դառնում ամբողջ մարզերի համար, և նույնիսկ ծորակից միշտ չէ, որ ստանում ենք համապատասխան, անվտանգ հեղուկ։ Ուստի ավելի լավ է խմել հատուկ պատրաստված շշալցված ջուր։

Պահուստը պահպանելու համար ոչ միայն մեզ համար, այլեւ ապագա սերունդների համար պետք է մտածել ջրի ռացիոնալ օգտագործման մասին։ Հասկանալու համար, թե ինչպես դա անել, եկեք ծանոթանանք H2O-ի մասին հետաքրքիր փաստերի։

1) Մեկ բաժակ սուրճը 200 լիտր ջուր է

Սա պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ: Սա նշանակում է, որ մինչ հացահատիկները աճում են ձեր մեկ բաժակ սուրճի համար, ծառը պետք է սպառի 200 լիտր ջրային ռեսուրս միայն այն աճացնելու համար: Մեկ այլ օրինակ է ցորենը: Ընդհանուր առմամբ, 2 կտոր հացի համար հացահատիկ մշակելու համար անհրաժեշտ է ծախսել 100 լիտր ջուր։ Իսկ 1 կգ բրինձ աճեցնելու համար անհրաժեշտ է 4000 լիտր հեղուկ։

2) Ջուրն ունի իր միջազգային օրը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց յուրօրինակ կերպով հիշեցնել մարդկությանը ջրի պահպանման կարևորության մասին։ Այդ առիթով ստեղծվել է միջազգային տոն։ Այն նշվում է ամեն տարի՝ մարտի 22-ին։

3) Ֆիններից մաքուր, չի լինում

Ֆինլանդիան համարվում է աշխարհի ամենամաքուր ջուր ունեցող երկիրը։ Պաշտոնական եզրակացությունն արել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կազմակերպությունը։ Բայց նույնիսկ այնտեղ մարդիկ նախընտրում են օգտագործել պատրաստված ջուր։ Ուսումնասիրության համար ջուր է վերցվել 122 նահանգներից։

4) Եռացող ջուրն ավելի արագ է սառչում

Տրամաբանական է, որ սառեցված ջուրը պետք է ավելի արագ վերածվի սառույցի, քան տաք ջուրը, քանի որ այն սառչելու կարիք չունի։ Բայց իրականում ամեն ինչ հակառակն է լինում, և նույնիսկ գիտնականները դեռ հստակ չգիտեն այս երևույթի պատճառները։ Եթե ​​երկու բաժակ ջուր սառացնենք՝ սառը ջրով և եռացող ջրով, ապա տաք հեղուկն ավելի արագ կսառչի։

5) Մեկ միլիարդ մարդ չունի մաքուր խմելու ջուր:

Մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչ չի կարող խմել մաքուր, անվտանգ ջուր։ Իսկ 400 միլիոն երկրացիներ հիմնականում ապրում են խմելու ջրի կանոնավոր հասանելիության պայմաններում: Խնդիրն այնքան գլոբալ է, որ նույնիսկ պատերազմներ են եղել ջրային ռեսուրսների հասանելիության համար։ Միայն վերջին կես դարում այս հիմքով 21 զինված հակամարտություն է տեղի ունեցել։ Բայց ընդհանուր առմամբ, նույն ժամանակահատվածում գրանցվել է ավելի քան 500 դեպք, երբ մարդիկ չեն կիսել ռեսուրսը։

6) Մաքրված ջուրը չի սառչում 0°C-ում

Եթե ​​ջրի մեջ բացարձակապես աղտոտվածություն չկա, այն կարող է մնալ հեղուկ վիճակում մինչև -42°C ջերմաստիճանում։ Դա պայմանավորված է նրանով, որ սառույցը գոյանում է ջրի մասնիկների մոտ։ Միևնույն ժամանակ, բացի մեզ ծանոթ ագրեգացիայի երեք վիճակներից, այն կարող է ձեռք բերել այլ ձևեր։ Միայն սառեցված վիճակում կա նյութի 14 ընդհանուր վիճակ։

7) Ջուրն օգնում է նիհարել

Եթե ​​հրաժարվում եք խմիչքներից, հյութերից և խմում եք միայն ջուր, ձեր սննդակարգի կալորիականությունը նվազում է, ինչը թույլ է տալիս նիհարել։ Մաքուր ջուր խմելուց հետո ախորժակը այնքան ուժեղ չէ, որքան քաղցր ըմպելիքներից, թեյից կամ սուրճից հետո։ Արդյունքում մարդ սկսում է ավելի ճիշտ սնվել և պահպանել դիետա։

8) Խմելու ջրի զգալի մասը անհասանելի է մարդկանց համար

Խմելու ջրի զգալի մասը սառցակալել է սառցադաշտերում։ Հետևաբար, մենք դեռ չենք կարող այն ձեռք բերել սպառման համար։ Ընդհանուր առմամբ, սառցադաշտերը պարունակում են մոլորակի ջրային ռեսուրսի 2%-ը։

9) Ջուրը հիվանդությունների տարածող է

Անբավարար մաքրված ջուրը հիվանդությունների 85%-ի փոխանցման պատճառ է հանդիսանում։ Այս տխուր վիճակագրության տակ չընկնելու համար արժե լավ պատրաստված ջուր խմել։ Իսկ եթե դուք նաև օրվա ընթացքում խմեք 6 բաժակ մաքուր ջուր, դա նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը։։

10) Շշալցված ջրի միայն մի մասն է իսկապես մաքուր և առողջարար:

Վիճակագրության համաձայն, վաճառողների մեկ քառորդը պատրաստի շշալցված ջրի պիտակի տակ առաջարկում է նույն հեղուկը, որը հոսում է ձեր ջրամատակարարման մեջ: Հետևաբար, նույնիսկ մաքրված արտադրանք գնելիս պետք է վստահել միայն հավաստագրված, վստահելի մատակարարներին:

Ջրի վերաբերյալ նման փաստերը վերլուծելուց հետո կարող ենք եզրակացնել, որ մենք այդքան էլ շատ ջուր չունենք: Իսկ ռեսուրսի նկատմամբ իռացիոնալ վերաբերմունքը կարող է շատ արագ դառնալ համաշխարհային աղետի պատճառ։
Հիշեք նաև, որ ոչ ճիշտ պատրաստված հեղուկը կարող է վնասել օրգանիզմին։ Ուստի խմելու և ուտելու համար օգտագործեք միայն որակյալ ապրանք։ Եթե ​​դուք հնարավորություն չունեք այն անմիջապես ջրհորից ստանալու, ապա ավելի լավ է ընտրել ջրի մեջ

Ջուրը և իմ շրջակա ջրային ցանցը

Մեր տան մետակայքում չի գործում որևէ որոգման համակարգ։ Քանի որ ես ապրում հասարակ բնակելի շենքում չեմ կարող վստահ լինել մեր շետքի ջրային մատակարարման մասին; Սակասյն վստահեցնում եմ, որ մոտակա հողատարածքները ջրվում են սովորական խմոլու ջրով, որը գալիս է բակի ցայտաղբյուրներից։ Շատ հաճախ մարդիկ բակում, օգտագործելով խմելու ջուրը, լվանում են մեքենաներ, խալիներ և այլ նպատակներով այն օգտագործում։ Որոգման համակարգ կա միայն տնից բավականին հեռու գտնվեղ այգում, որը գտնվում է Մալացիա Սեբաստիա շրջանի թաղապետարանի հսկողության տակ։ Ինչ վերաբերվում է մեր տան ծորակի ջրին, ապա հավաստի աղբյուրներից ես իմացա, որ Երևան քաղաքը ունի մեկ ընդհանուր ջրամատակարարման ցանց, որով հոսում է որակյալ աղբյուրի ջուր։ Դրա ամենավառ և մինչ օրս կենդանի վկայությունը ջրի որակի վերահսկում իրականացնող դանիական ընկերության մասնագետներն են, ովքեր ծանոթանալով «Երևան Ջուր» ընկերության կենտրոնական լաբորատորիայի տվյալներին։

Աղբի տեսակավորում / «Անթափոն կենցաղ» Նախագիծ

Կատարել հետազետական աշխատանք հետևյալ թեմաների շուրջ՝

1․ Իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել, թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը։ Այդյո՞ք կա դրված աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ։ Լուսանկարել աղբանամը և շրջակա տարածքը։

Տան շուրջ աղբամանները համեմատաբար վերջերս են հայտնվել։ Նոր կանոնների պատճառով մարդիկ պետք է իրենց աղբը թափեն դրսում՝ հատուկ տարայի մեջ։ Այս տարաները, իմ դիտարկումներով, յուրաքանչյուր շենքի մոտ առկա են՝ մոտ 10 մետր հեռավորության վրա։ Հենց մեր տան դիմաց կա աղբարկղ՝ աղբը տեսակավորելու և վերամշակելու համար: Տարածքում մենք շատ աղբամաններ չունենք, և շատ լավ, որ մեզ մոտակայքում կա մեկը: Չնայած այն հայտնի չէ մեր հարեւանների շրջանում, բայց ես միշտ փորձում եմ այնտեղ գցել նույնիսկ վերջին պլաստիկ շիշը։

Читать далее Աղբի տեսակավորում / «Անթափոն կենցաղ» Նախագիծ

Ինչպես կողմնորոշվել տեղանքում / ազիմուտ

Ազիմուտ է համարվում արևի և հարավային կողմի մինչև կազմած անկյունը։
Ազւմուտը նշանակում ենք A տառով
A = (t-1)*15-180o որտեղ՝
A — Ազիմուտ
t — տեղական ժամանակ

Օրինակ՝
16։00 — 1 = 15:00
15 * 15 = 225 — 180o = 45

18:00 — 1 = 17:00
17 * 15 = 255 — 1800 = 750

Գիշերը կողմնորոշվելու համար կարելի է օգտագործոլ Մեծ Արջի համաստեղությունը։
Նախ գտնում ենք մեծ արջը երկնքի վրա։

ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող բույսերը / Նախագիծ

Նախագիծ՝ ՀՀ բուժիչ խոսաբույսեր, և սննդի մեջ օգտագործվեղ խոտաբույսեր։
Նպատակը՝ ճանաչել մեև հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտական խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։
Ժամկետը՝ 01/02 — 28/02
Ընթացքը՝
1) Համացանցից գտնել, թե ին՞չ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում (առնվազն 10 ծետաբույս)
2) Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին,այդ խոտաբույսի բուժից հատկությունների մասին և այլ օգտական հատկությունների վերաբերյալ։
3) Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել թե ին՞չ խոսաբույսեր է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում։
4) Տեղադրել բաղադրատոմսը բլոգում։

Արդյունք՝

Անիսոն բուրավետ բույս է։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ենթալպյան մարգագետիններում, չոր լեռնալանջերին և այլն։ Օրինակ՝ արմատների եփուկն օգտագործում են որպես խորխաբեր, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոց։ Արմատը, տերևը և պտուղը օգտագործում են սննդի, եթերայուղը՝ օծանելիքի արդ-յան մեջ, քուսպն անասնակեր է։


Տատրակը Հայաստանում տարածված է Սևանի, Իջևանի, Վայքի, Աշտարակի, Ստեփանավանի և այլ շրջաններում։ Պարունակում է ալկալոիդներ, վիտամին C:Դեղաբույս է։ Տերևները պարունակում են լորձանյութեր, գլիկոզիդ տուսիլագին, ինուլին։ Տերևների թուրմն ունի խորխաբեր, լեղամուղ, քրտնամուղ հատկություն։ Կիրառվում է շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։

Մանանեխը տարածված է հայաստանում և ամբողջ Ասիայում։ Մանանեխի բուսական յուղը օգտագործվում է հացաթխման, հրուշակեղենի արդյունաբերության, իսկ եթերային յուղը՝ մանանեխային սպիրտի ձևով, բժշկության մեջ։ Մանանեխի սերմերից ստանում են եթերայուղեր, օգտագործվում է բժշկության մեջ, բուսական յուղ՝ սննդի արտադրությունում (հացաթխման, հրուշակեղենի, պահածոյի) մեջ։ Մանանեխի քուսպի փոշուց պատրաստում են սեղանի մանանեխ։ Մեղրատու է։

Տուղտը հայտնի է մոտ 12, ՀՀ-ում՝ 4 տեսակ։ Տարածված է Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Դեղաբույս է, պարունակում է լորձնանյութ, օսլա, պեկտինային նյութեր, սախարոզ, ճարպայուղ, եթերայուղ, կարոտին, ասկորբինաթթու և այլն։ Բուժական նպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները։

Տերեփուկը ունի մոտ 550, Հայաստանում՝ 46 տեսակ։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Տարածված դեկորատիվ խոտաբույս է։ Դեղագործության մեջ օգտագործվում են կապույտ տերեփուկի ծաղիկները։ Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաուռուցքային, հակաբորբոքային, լեղամուղ միջոց, նաև երիկամային քրոնիկակա, նյարդային և այլ հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակներ պարունակում են ներկանյութեր (բուրդը ներկում են դեղին, գազարագույն, կապույտ)։ Գեղազարդիչ է և մեղրատու։

Օճառախոտը տարաքված է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոցձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Բույսի արմատներից կարելի է ստանալ փրփուր։ Դեղատու օճառախոտի արմատները պարունակում են սապոնիններ, եփուկը կամ թուրմն օգտագործում են որպես խորխաբեր, միզամուղ, լեղամուղ միջոց, ունի նաև լուծողական ազդեցություն։ Միջատասպան է։ Այս դեղաբույսը դեռ հին ժամանակներից օգտագործում են բժշկության մեջ։

Եղերդակը տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Արմատները պարունակում են ինուլին,  ճարպ, արգինին, խոլին, գլիկոզիդներ, եթերայուղ, դաբաղանյութեր, խեժ, ֆրուկտոզ, C, B խմբի վիտամիններ, պեկտին։ Դեղաբույս է. պարունակում է ինուլին, գլիկոզիդներ, աղաղանյութեր, շաքարներ, թթուներ, վիտամիններ C, B, խեժ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, միզամուղ միջոց, նաև փորկապության, ստամոքսաբորբի, շաքարախտի և այլ դեպքերում։

Մասրենի. վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Կյանքի արմատը աճում է առավելապես լայնատերև-փշատերև անտառներում։ Դեղաբույս է։ Արմատներից ստացվող փոշին, թուրմը և պատրաստուկները կիրառվում են արյան թերճնշման, որոշ նյարդային հիվանդությունների, գերհոգնածության ժամանակ՝ որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց: Արմատի պատրաստուկները սպիրտային թուրմերի, փոշու կամ հաբերի ձևով կիրառվում են հիպոտոնիայի, հոգնածության, գերհոգնածության, նևրասթենիայի դեպքերում՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց։

Բաղադրատոմս

Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է. դա ժենգյալով, այսինքն՝ ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ ԼՂՀ-ից բացի այն ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: Այսօր ես կկիսվեմ Կապանում հայտնի բաղադրատոմսով, քանի որ արմատներով Կապանից եմ։

Միջուկի բաղադրությունը
Ժանգյալ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ (Խաղող չեն ավելացնում Կապանում) : Այդ բոլորը մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

Խմորի բաղադրությունը
Ալյուր, գոլ ջուր, աղ
հունցել այնքան, որ ստացվի պնդոտ, բայց փափուկ խմոր
Ծածկել սրբիչով, մոտ կես ժամ թողնել տաք տեղում:

Ապա խմորի գնդիկները տափակացնում են և մի քանի գտալ ժանգյալ ավելացնոլեւմ հետո մատներով կպցնում են ծայրերը ապա թխում։ Սակայն տատիկս թխելու փոխարեն տաք թավայի վրա 4-5 րոպե ամեն կողմից տաքացնում էր․․․ քանի որ խոտերը արդեն պատրաստ էին թխելու ժամանակ կարող են փափկել և կորցնել համը։ Բացի այդ, Կապանում պատրաստելուց հիմնական մասը ժանգյալն է, իսկ Ղարաբաղում ամելացնում են մի շարք այլ խոտեր։ Կապանում չեն սիրում Ղարաբաղի ժանգյալի համը, քանի որ կարծում են որ իսկական խոտերի համը չի զգացվում։

Բացի ժանգյալեվ հացից Կապանում ժանգյալը օգտագործում են մի շարք այլ ուտեստների պատրաստման մեջ։ Ինչպես նաև ավելուկը, որը շատ սիրված է մեր կողմից։

Էկոլոգիայի քննական հարցաշարը

1)Ինչ է ԳՄՕ — ն:​

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ) ,որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ ԳՄՕ են համարվում այն ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմները, որոնք ստացվել են դրա գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ: Նման փոփոխություններ կատարվում են մթերքի տեսակը փոխելու, բերքատվությունն ավելացնելու, տեսքն ավելի կատարյալ դարձնելու, դիմացկունությունը բարձրացնելու և այլնի համար: ԳՁՕ-ի օգնությամբ գիտնականները փորձել են հաղթահարել մարդկանց սովի խնդիրը: Ամենատարածված ԳՁՕ-ներից են սոյան, ցորենը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, բամբակը, տարատեսակ մրգեր և բանջարեղեններ։

2)Սննդային թունավորում:

Սննդային թունավորումներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից։ Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։ Ախտանիշներն են ՝

  • որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ
  • գրիպանման նշաններ

    Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

3)Առաջին օգնություն սննդային թունավորման ժամանակ:

Կլվող թույներով թունավորման դեպքում ամենաարդյունավետ օգնությունը արհեստական փսխում առաջացնելն է։ Դրա շնորհիվ տուժածի մարսողական համակարգից դեռեւս չներծծված թույները դուրս են բերվում։ Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որեւէ թաս, որի մեջ նա կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3լ գոլ ջուր։ Ցանկալի է ջրի յուրաքանչյուր լիտրի մեջ ավելացնել 1 գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում` մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով լեզվարմատը։ Սննդային թունավորումների դեպքում տուժածը կարող է ունենալ լուծ եւ փսխում, որոնց հետեւանքով հաճախ նկատվում են ջրազրկման երեւույթներ։ Դա հատկապես վտանգավոր է երեխաների ու տարեց մարդկանց համար։ 3-4 թեյի գդալ շաքարը և կես թեյի գդալ աղը լուծեք 1 լիտր` այսինքն 4-5 բաժակ ջրում։ Ժամը մեկ տուժածին տվեք առնվազն 2 բաժակ այդ լուծույթից։ Թունավորման դեպքում ահազանգեք շտապ օգնություն։ Ցանկալի է, որ փսխուքը եւ թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ պահածոն, փակած ամանով ուղարկեք հիվանդանոց։

4)ՀՀ կարմիր գիրք հատուկ պահպանվող տարածքներ:

Հատուկ պահպանվող տարածքներ, պետությունների կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն։ Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում։ Որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները։ ՀՀ-ում գործում են 4 ազգային պարկ (Սևան, Դիլիջան , Արփի, Արևիկ), 26 արգելավայր, 3 արգելոց (Խոսրովի, Շիկահողի, Էրեբունի)։
Հայաստանի կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ արմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի։

5)Կովկասյան ընձառյուծ:

Հովազառյուծի ամենամեծ տեսակներից որև է մեկն է։ Ընձառյուծները չափահաս է լինում 3-ից 4 տարեկանում։ Չափահաս Արու ընձառյուծների քաշը կազմում է 46-ից 50—100 կգ, իսկ ամենախոշորների քաշը մինչև 110—111 կգ, իսկ արուների բարձրությունը կազմում 65—85 սմ միջինը 75 սմ, իսկ երկարությունը 1,8-ից մինչև 2,71 մետր, էգերի քաշը կազմում 30—77 կգ է, նրանց բարձրությունը 56—72 սմ, երկարությունը կազմում է 1,5—2,2 մետրի։ Ընձառյուծները կարող են զարգացնել վազելով առավելագույնը մինչև 90 կմ/ժ արագություն։ Հայաստանում զբոսնող կամ բնակվող ընձառյուծների զանգվածը լինում է 46—80-83 կգ, իսկ էգ առանձյակների քաշը իսկ 30—63 կգ հովազի բացարձակ քաշային տիրույթներում։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

6)Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որն աշխատում է շրջակա միջավայրի պահպանման, հետազոտության և վերականգնման հետ կապված ոլորտներում: Ամենամեծ անկախ միջազգային բնապահպանական կազմակերպություններից մեկը, որը միավորում է շուրջ 5 միլիոն մշտական ​​աջակիցներ: WWF-ի առաքելությունն է կանխել մոլորակի բնական միջավայրի աճող դեգրադացումը և հասնել մարդու և բնության ներդաշնակության: Հիմնական նպատակը Երկրի կենսաբանական բազմազանության պահպանումն է։

7)Ջրի քիմիական բաղադրությունը; ինչպես ստուգել ջրի որակը կենցաղային պայմաններում:

Ջրի քիմիական բանաձևը՝ H2O։ Երկու աճով ջրածին և մեկ թթվածին։

8)Կիոտոյի արձանագրությունները:

Միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Կիոտոյի արձանագրությունը դառնում է շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրը։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թվականի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61% ֊ ը։ Վավերացվել է 181 երկրների կողմից

Home — ֆիլմից հարցեր:

1) Քան՞ի տոկոս ընձուղտներ են մնացել Կենիայում վերջին 30 տարվա ընթցքում:
2) Ո՞ր երկրում է գտնվում ամենամեծ արվարձանային քաղաքամասը:
3) Ո՞ր երկրի մայրաքաղաքն է ամենաաղտոտված քաղաքը:
4) Ինչ՞ու է անհետանում Չադ լիճը։

ՀՀ կարմիր գիրքը: Հատուկ պահպանման տարածքներ:

Ներկայացնել ՀՀ Կարմիր գրքի մասին տեղեկություններ:
  Հայաստանի կարմիր գիրքը դա բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի։ Բույսերից ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ։
Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկական արոսենի, արարատյան և ուրարտական ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկական լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։

Ինչ գիտեք Կովկասյան ընձառյուծի մասին:
Հովազառյուծի ամենամեծ տեսակներից որև է մեկն է։ Ընձառյուծները չափահաս է լինում 3-ից 4 տարեկանում։ Չափահաս Արու ընձառյուծների քաշը կազմում է 46-ից 50—100 կգ, իսկ ամենախոշորների քաշը մինչև 110—111 կգ, իսկ արուների բարձրությունը կազմում 65—85 սմ միջինը 75 սմ, իսկ երկարությունը 1,8-ից մինչև 2,71 մետր, էգերի քաշը կազմում 30—77 կգ է, նրանց բարձրությունը 56—72 սմ, երկարությունը կազմում է 1,5—2,2 մետրի։ Ընձառյուծները կարող են զարգացնել վազելով առավելագույնը մինչև 90 կմ/ժ արագություն։ Հայաստանում զբոսնող կամ բնակվող ընձառյուծների զանգվածը լինում է 46—80-83 կգ, իսկ էգ առանձյակների քաշը իսկ 30—63 կգ հովազի բացարձակ քաշային տիրույթներում։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը: Ներկայացնել բլոգում հակիրճ միայն ձեր բառերով:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որն աշխատում է շրջակա միջավայրի պահպանման, հետազոտության և վերականգնման հետ կապված ոլորտներում: Ամենամեծ անկախ միջազգային բնապահպանական կազմակերպություններից մեկը, որը միավորում է շուրջ 5 միլիոն մշտական ​​աջակիցներ: WWF-ի առաքելությունն է կանխել մոլորակի բնական միջավայրի աճող դեգրադացումը և հասնել մարդու և բնության ներդաշնակության: Հիմնական նպատակը Երկրի կենսաբանական բազմազանության պահպանումն է։

Նաև մի քանի հետաքրքրի տեսահոլովակներ եմ գտել այս թեմայի շուրջ.

Այս տեսահոլովակում մանրամասնում է որոշ կենդանիների մասին ՝

Արևորդի փառատոն / H2O ֆիլմ

Արևորդի Փառատոնի շրջանակներում Էկոլոգիա , Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա դասաժամերին կազմակերպեցինք փառատոնային ֆիլմերի դիտումներ և քննարկումներ։

Ամենից շատ ինձ դուր եկավ «H2O» ֆիլմը, որն էլ հենց կցանկանամ վերլուծել։

Այս ֆիլմը ծատ ծանր,դժվար դիտվող,Բայց շատ խորը գաղափար կրող ֆիլմ էր։

Հիմնական գաղափարը կայանում էր նրանում , որ բնությունը վաղ թե ուշ վրեչ է լուծելու մարդկությունից։Մարդկանց գոյության ընթացքում երկրի մոլորակի կրած վնասը աննկարագրելի շատ է։Հատկապես վերջին մի քանի դարերի ընթացքում։Բոլորս ել գիտենք, որ բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է։ Ջուրը և օդի ածխաթթու գազը, սինթեզում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը։ Իսկ կենդանիները իրենց անհրաժեշտ նյութերը ստանում են սննդի միջոցով, նրանք սնվում են բույսերով կամ կենդանիներով։  Հասարակական կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան։ Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան։ Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։ Ես համարում եմ որ մարդը որեց որ ավելի ու ավելի է դուրս գալի բնության նարդաշնակ կանոնակարգի սահմաններից։ Կգա մի օր երբ բնությունը կբնաջնջի բոլոր իրեն վնաս պատճառող գործոնները ՝ մարդկանց և ոչ միայն,և կսկսի վերականգնել հավասարակշռությունը։ Չէ որ ամեն մի բան որ արվում է թողում է իր հետքը ւ ունենում է իր հետևանքները։ Այդ պատճառով էլ այս մարդկանց թողած հետքերը նույնպես կունենան անխուսափեկի հետևանքներ և վաղ թե ուշ մենք կոչնչացնենք ինքներս մեզ։

Արևորդի փառատոն / Վիրուսների աշխարհը ֆիլմ

Ի՞նչ կապ կա բնության ոչնչացման և վիրուսների առաջացման միջև: Այս ֆիլմը տալիս է սարսափելի պատասխաններ։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածումը կանխել դեռևս չի հաջողվում, նոր համաճարակի առաջացման վախը շատ մեծ է և որպեսզի դա տեղի չունենա, հետազոտողները պետք է հասկանան պատճառները: Դրանք հաճախ պայմանավորված են շրջակա միջավայրի ոչնչացմամբ։ Գիտնականները Գանայում, Պանամայում և Գերմանիայում փնտրում են ճշգրիտ պատասխաններ և արդյունքները ձեզ կզարմացնեն։

Տեսանյութի հղում

Իմ կարծիքը տեսանյութի մասին շատ դժվար է արտահայտել։Ես միանշանակ մեղադրում եմ մարդկանց , քանի որ մարդը իր կյանքի ընթացքում կորցրել է և մոռացել է իր հյուրի կարգավիճակի մասին։Նկատի ունեմ որ մեզանից հետո երկիր մոլորակի վրա պետք է շարունակի իր կյանքը։Այդ պատճառով այդպիսի վերաբերմունքը կենդանիների նկատմամբ ուղղակի անընդունելի է,քանի որ մենք չենք խոսում կենդանիների ոչնչացման մասին,այլ ավելի մաշտաբային հասկացողության՝մարդկանց ոչնչացման։Մի թե մենք կկարողանա գոյատևել էկոհամակարգում առանձ այն կենդանական և բուսական մեխանիզմների որոնք գործում են հիմա։Չէ ով ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է։