Անհատական հետազոտական նախագիծ / Սյունիքի մարզ

Խնդրում եմ բացել պրեցենտացիան նշված հղումով։

Սյունիք մարզ Հայաստանում։ Գտնվում է հանրապետության հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝Նախիջևանին, արևելքից ԼՂՀ-ին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

Читать далее Անհատական հետազոտական նախագիծ / Սյունիքի մարզ

Աշխարհագրություն առարկայի շուրջտարյա հաշվետվություն

Տարվա սկզբից մենք ուսումնասիրեցինք մի շարք թեմաներ։ Այս թեմաների շուրջ ես պատրաստել եմ նյութեր և տեսահոլովակներ։ Թեմաներն են՝
Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
Արդյունաբերություն
Տրանսպերտ և կապ
Տավուշի մարզ
Գեղարքունիքի մարզ
ՀՀ մարզերը և խոշոր քաղաքները
Կոտայքի մարզ
Արմավիրի մարզ
ՀՀ ջրագրական ցանց / Գետեր, լճեր, ջրամբարներ
Վայոց Ձորի մարզ

Նաև կատարել ենք մի շարք առաջադրանքներ՝
Առաջադրանք
Առաջադրանք
Առաջադրանք
Տրանսպորտի և կապ
Քարտեզ / Առաջադրանք

Ամսվա կտրվածքով, բացի նախագծերից և թեմաներից մենք ունենում ենք գործնական աշխատանքներ
Սեպտեմբեր ամսվա Գործնական աշխատանք
Հոկտեմբեր ամսվա Գործնական աշխատանք
Նոյեմբերյան Գործնական աշխատանք
Փետրվարյան Գրավոր աշխատանք
Ապրիլյան Գրավոր աշխատանք

Նախագծերից ունեցել ենք ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները / Ջրի և օդի աղտոտվածություն / Նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում մենք ընտրեցինք, որևէ հիմնախնդիր, որի մասին տեղեկություն հավաքեցինք։ Ես ընտրել էի «Ջրի և օդի աղտոտվածությունը» պատճառները և ջրի հիմնախնդիրը Հայաստանում։

Ուսումնական ընթացքը ավելի հետաքրքրացնելու համար մենք ունենում ենք ուսումնական ճամփորդություններ։ Այդպիսի են եղել օրինակ՝ Գյումրի / եռօրյա ճամփորդությունը, «Գութանասար» բարձունքի հաղթահարումը, Ազատի ջրամբարի այցելությունը և այլն։

Եվ իհարկե պատրաստվելով մեր քնությանը պատրաստել ենք Աշխարագրության քննական հարցերը և բոլոր պատասխանները։
Որպեսզ այս կիսա,յակի քնության անհատական թեմա, ես ընտրել եմ Սյունիքի մարզը։ Կարծում եմ, որ Սյունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր, գեղեցիկ ու խորհրդավոր մարզն է։ Այս պատճառով իմ նյութը պատրաստելու եմ հենց այդ թեմայի շուրջ։

Գրավոր աշխատանք / Աշխարհագրություն

  • Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։ Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Արարատի մարզում տարածված են Հայաստանում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ։ Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։ Ձմռանն անհողմ եղանակի պայմաններում տեղի է ունենում ջերմաստիճանային շրջադասություն. սառն ու ծանր օդը կուտակվում է Արարատյան դաշտում։ Այդ պատճառով միջին գոտում՝ մինչև 2000 մետր բարձրությունները, ձմեռը լինում է ավելի տաք և արևոտ, քան Արարատյան գոգավորությունում։ Գարունն անցողիկ է և կարճատև։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։

  • Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:

  Վայոց ձորը Հայաստանի երկրագործական շրջաններից մեկն է։ Արդյունաբերության զարգացած ճյուղը գյուղատնտեսությունն է։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիք «Ջերմուկ» հանքային ջրի և խաղողի գինու արտադրությունները։
Արարատի գյուղատնտեսության մեջ զարգացած է արհեստական ոռոգումը, բուսաբուծության զարգացած ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը։

  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:

Վայոց ձորի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից է բուսաբուծությունը։ Բուսաբուծության հիմնական ուղղություններն են պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և հացահատիկի արտադրությունը։ Մարզում մշակվող հիմնական մշակաբույսերն են հացահատիկը, ծխախոտը, կարտոֆիլը, խաղողը, հատապտուղները և այլն։ Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ օրինակ՝ «Արենի» և «Վերնաշեն»։ Պտղումներից աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։
Արարատի մարզը ՀՀ-ի բուսաբուծության եւ հատկապես խաղողագործության գլխավոր կենտրոններից մեկն է։ Կարծում եմ այստեղ էլ ավելի շատկարելի է ուշադրություն դարձնել խաղողագործությանը, քանի որ նրանից ստացված գինիները օգտագործվում են ոչ միայն Հայաստանի շուկայում այլ նաեւ արտահնվում է արտասահման։

  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:

Արարատում կարևորվել են Խոսրովի արգելոցին առնչվող մի շարք հիմնախնդիներ։ Նաև ՀՀ կառավարությունը անրադարձել է մարզի տարածքում խորքային հորերի կոնսերվացմանը, դրանց հետագա շահագործմանը, դրենաժային համակարգերի մաքրմանն ու մարզի համայնքներում առկա մի շարք բնապահպանական խնդիրներին: Կենսաբազմազանության վրա զգալի բացասական ազդեցություն է թողնում ցեմենտի արտադրությունը։
Վայոց ձորումէկոլոգիական ծրագրերի հիմնական ուղղություններն են համարվում անտառների վերականգնումը, վերարտադրությունը, անտառային ռեսուրսների պահպանությունը և կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխումը, անապատացմանը նպաստող մարդածին գործոնների նվազեցումը, բնական կերահանդակների կայուն կառավարումը, կենսաբազմազանության պահպանությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական թափոնների և կենցաղային աղբի հեռացումը

  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

Արմավիրի մարզը հայտնի է նրանով, որ այնտեղ զարգացած շատ է գյուղատնտեսությունը եւ Հայաստանի մրգի, բանջարեղենի մեծ մասը ստացվում է հենց Արմավիրի մարզից։ Որպես զբոսաշրջության զարգացման առաջչարկ կարող եմ ասել, որ ավելի շատ պետք է զարգացնել հենց Էջմիածին քաղաքի զբոսաշրջությունը։ Այն Հայաստանի եւ համայն հայության կրոնական կենտրոնն է։ Բացի այդ այն նաեւ հանդիսանում է դպրական կենտրոն։ Արմավիրի մարզը թերություններ ունի այն առումիվ, որ այնտեղ նախատեսված պայմաններ չկան զբոսաշրջիկների համար։ Չկան հյուրատներ եւ հաճախ հանդիպող ուտելու կետեր և պետք է սկզբից լուծել հենց այդ հարցը։

Վայոց Ձորի մարզ

Վայոց ձորի մարզ - Wikiwand

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան վերջույթում։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` ԼՂՀ ին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։ Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։

Читать далее Վայոց Ձորի մարզ

ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները / Ջրի և օդի աղտոտվածություն / Նախագիծ

Ջրի և օդի աղտոտվածությունը լուրջ բնապահպանական խնդիր է Հայաստանում: Դրա հիմնական պատճառներից մեկը քաղաքային թափոնների վատ կառավարումն է: Բազմաթիվ երկրորդային քաղաքների (մայրաքաղաք Երևանից բացի այլ քաղաքային բնակավայրերը) ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները պատշաճ պահպանման պակասի հետևանքով դարձել են քայքայված: Երկրում կեղտաջրերի մաքրման մի քանի գործող կայանների պայմաններում, քաղաքային կեղտաջրերի մեծ մասը բաց է թողնվում գետեր առանց պատշաճ մաքրման: Հայաստանում չկա որևէ սանիտարական աղբավայր, և կոշտ թափոնները սովորաբար տեղափոխվում են բաց աղբանոցներ, դրանցից որոշները գետերի ափամերձ երկայնքով: Այդ աղբանոցներում թափոնները սովորաբար այրվում են, թունավոր նյութեր
արտանետելով մթնոլորտ: Գյուղատնտեսությունը (մասնավորապես, բուսաբուծությունում
թունաքիմիկատների ոչ պատշաճ օգտագործումը), տրանսպորտը, հանքարդյունաբերությունը,
հանքագործությունը և քիմիական արդյունաբերությունը ջրի և օդի աղտոտվածության մյուս
հիմնական աղբյուրներն են:


Ինչպես բոլորիս հայտնի է, ՀՀ այն երկրներից է, որում չկա խմելու ջրի հիմնախնդիր և ամեն քայլափոխին հանդրիպվում են ցայտաղբյուրներ։ Սակայն ինձ հետաքրքրեց ՀՀ-ում առկա ջրային պաշարների աշտահանմանը և հիգենիայի կանեններին։ Չէ որ այն ջուրը որ մենք խմում ենք անցնումէ մի շարք ստուգումերի և աղտորոշման գրծընքացների միչով։ Այսպիսով՝ ընտ ՀՀ օրենքների

  • Սանիտարական կանոնները նախատեսված են պետական գործադիր իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ իրավաբանական ու այն գործարար անձանց համար, որոնց գործունեությունը կապված է ջրամատակարարման համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման և բնակչությանը խմելու ջրով ապահովելու հետ կապված ցանկացած գերծունեությանը։
  • Այն ցուցանիշները, որոնք բնութագրում են խմելու ջրի քիմիական կազմի տարածաշրջանային առանձնահատկությունները, սահմանվում են անհատական յուրաքանչյուր ջրամատակարարման համակարգերի համար
  • Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի սույն սանիտարական կանոնների պահանջներին

Այստեղ հարց է առաջանում, թ՞ե ինչ նորմերի պետք է համապատասխանի ջուրը։
• Խմելու ջուրը պետք է լինի անվտանգ համաճարակային և ճառագայթային տեսակետից անվնաս քիմիական կազմով և ունենա բարենպաստ զգայորոշական հատկություններ:
• Համաճարակային առումով խմելու ջրի անվտանգությունը որոշվում է դրա համապատասխանությամբ բերված (ինչպես արդեն նշեցի ամեն կազմակերպության ներսում կա առանձնահատուկ սահմանված նորմեր, որոնք կախված են ջրի որակից) մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշների:
•Ըստ քիմիական կազմի խմելու ջրի անվտանգությունը որոշվում է նորմերին դրա համապատասխանությամբ, ըստ ընդհանրացված ցուցանիշներով և բնական ջրերում հաճախ հանդիպող վնասակար քիմիական նյութերի, ինչպես նաև համատարած նշանակություն ստացած անտրոպոգեն ծագումով նյութերի պարունակության 

Այս հղումով նաև կարող եք տեսնել բոլոր ՀՀ օրենքները վերաբերվող ջրին և ջրային պաշարների կառավարման։

ՀՀ ջրագրական ցանց / Գետեր, լճեր, ջրամբարներ

Գետեր

Ախուրյան-Արփի լիճ — Շիրակի մարզ
Դեբեդ-Ձորագետ, Փամբակ — Լոռու մարզ
Աղստեւ- Ոսկեպար, Գետիկ, Տավուշ, Հախուն — Տավուշի մարզ
Քասախ-Ամբերդ, Գեշարոտ — Արագածոտնի մարզ
Հրազդան-Մարմարիկ վտակ — Գեղարքունիքի մարզ
Հրազդան, Ազատ — Կոտայքի մարզ
Մեծամոր- Քասախ — Արմավիրի մարզ
Վեդի, Արարատ, Ազատ — Արարատի մարզ
Արփա-Եղեգիս — Վայոց Ձորի մարզ
Որոտան, Ողջի ,Մեղրի — Սյունիքի մարզ

Լճեր

Արփի լիճ – Շիրակի մարզ
Ակնա լիճ- Կոտայքի մարզ
Այղր լիճ – Արմավիրի մարզ
Պարզ, Գոշի լիճ – Տավուշի մարզ
Քարի, Ռամպի լիճ — Արագածոտնի մարզ
Ալ լիճ՝ Ալագյոլ, Սեւ լիճ — Սյունիքի մարզ

Ջրամբարներ

Ախուրյանի – Ախուրյան գետ
Ջողազի կան Տավուշի ջրամբար
Հախումի- տավուշի – Տավուշի մարզ
Ապարանի- Քասախ գետ — Արագածոտնի մարզ
Մանթաշի ջրամբար — Կոտայքի մարզ
Մարմարիկի ջրամբար — Գեղարքունիքի մարզ
Ազատի ջրամբար — Արարատի մարզ
Հերհեր ջրամբար — Վայոց Ձորի մարզ
Կեչուտի ջրամբար — Վայոց Ձորի մարզ
Տոլորսի, Շամբի, Սպանդարյանի ջրամբարներ — Սյունիքի մարզ

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Читать далее Արմավիրի մարզ

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Читать далее Կոտայքի մարզ

Գրավոր աշխատանք / աշխարագրություն

1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար

Читать далее Գրավոր աշխատանք / աշխարագրություն