Թղթե ականներ / Կամո Նիգարյան

Այսօր մենք այցելեցինք Կամո Նիգարյանի «Թղթե ականներ» ցուցադրությունը, որը տեղակայված էր Հայաստանի Ազգային Պատկերասրահի շենքում։ Արդեն մուտքից հիացա պաստառների գեղեցկությամբ։ Սակայն առաջում մեզ սպասում էին ևս երկու սենյալ, որոք լի էին վառ, գունագեղ, հետաքրքիր պաստառներով։ Ամեն պաստառը ուներ իր սեփական պատմությունը։ Ամենից շատ ինձ դուր եկավ այն խաղը, որի ընթացքում մենք պետք է բաժանվեինք թիմերի և ստեղծեինք մեր սեփական պաստառը: մեր թիմը գերազանց աշխատանք կատարեց:

Նման խաղերում ամենահաճելին մթնոլորտն է։ Երբ փորձում ես դատարկ թղթից ինչ-որ գեղեցիկ բան ստեղծել: Պաստառ պատրաստելը շատ հեշտ է թվում, երբ շրջապատի պատերին այսպիսի գեղեցիկ աշխատանքներ են փակցված։
Մեր այցելության հիմնական նպատակը ոգեշնչում գտնելն էր։ Այժմ մենք սկսել ենք Գրաֆիկ դիզայնի նախագիծ, որտեղ պետք է պատրաստենք պաստառ։ Կարծում եմ՝ ոգեշնչման շատ լավ չափաբաժին ստացանք։

Ահա մեր պաստառը, որը նվիրել ենք պատերազմին։ Հաշվի առնելով, որ այս թեման հիմա շատ ակտուալ է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*