Այցելություն ժողովրդական արվեստի թանգարան

Նախագիծը / Արև Բալջյան

Այսօր մենք քոլեջի մեր խմբի հետ, միանալով 9-րդ դասարանի սովորողների մի փոքր խմբին, այցելեցինք Ժողովրդական արվեստի թանգարան՝ Դավիթ Պետրոսյանի և սովորողների ոսկեգործական ցուցահանդեսին։ Ցուցահանդես այցելելու առաջին մեր քայլը՝ Դավիթ Պետրոսյանի հետ ծանոթությունն էր։ Նա ծանոթացրեց մեզ ցուցադրված նմուշնորի հետ և պատմեց մեզ այդ զարդերի ստեղծման հրաշալի ընթացքի մասին։ Սովորողների աշխատանքները պարզապես զարմացնում էին մեզ, քանի որ պատրաստողները 8 — 16 տարեկան երիտասարդներ էին, որոնք կարողացել էին այդպիսի փայլուն իրեր ստանալ։ Ես շատ սիրեցի այդ ցուցադրուդթյունը։ Վստահորեն կարող եմ ասել, որ այն ինձ համար մեծ ոգեշնչում հանդիսացավ։ Կցանկանամ սիրողական հաճախել և փորձել իմ ուժերը ոսկեգործության մեջ։

Շամփորդություն դեպի Մեծ Շարա

Այսօր մենք հաղթահարեցինք հերթական բարձունքը։ Այս անգամ մենք բարձրացանք Շարա լեռը։ Մոտ երկու ժամ քայլելուց հետո մենք հասանք Մեծ Շարա լեռան ստորոտում գտնվող քարանձավները: Մինչև հասնելը վայելում էինք ծաղկած դաշտերը և գեղեցիկ տեսարանները։ Քարանձավները և մոտակա ժայռերը զարմացնում էին գեղեցկությամբ։

Քարանձավներից հետո բարձունքը հաղթահարելը զգալի դժվարացավ։ Չնայած դրան մենք հաղթահարեցինք այդ առեղծվածային ճանապարհը դեպի Սրբ․ Հովհաննես եկեղեցի։ Արդեն վերջի ուժերով հասնելով գագաթ ականատես եղանք աննկարագրելի գեղեցիկ տեսարանի։ Լեռան գագաթից երևուր էր տարածաշրջանի բոլոր բնակավայրերը։
Իջնելը ավելի հեշտ էր, քան բարձրանալը։ Իջնելու ընթացքում մենք հասցրեցինք զբոսնել ծաղկի արտերով և ծաղիկներ հավաքել։
Այս ժամփորդությունը հպարտորեն կարող եմ համարել իմ մասնակցած ճամփորդություններից ամենահավեսը։ Հաջորդ տարի նույնպես կմասնակցեմ այդ գեղեցիկ ճամփորդությանը։

Ճանապարհորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք / անոմալ զոնաների ուսումնասիրություն

Օրգովի ռադիոալեհավաք
Տեղեկություն

Պարիս Հերունի

Օրգովի գյուղի մոտակայքում 1975 թ․ կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ։ Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն Այն իրենից ներկայացնում է 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ: Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում: Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Oրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվում։ Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը: Անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիների աղմկահարույց հայտնագործությունների մեծամասնությունը՝ սև խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթյունները, հեռավոր գալակտիկայում ադամանդե մոլորակը, դեռևս բացատրություն չունեցող տարօրինակ հզորագույն ռադիոբռնկումները կատարվել են հենց նման կարգի ռադիոդիտակներով: ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը 2002 թվականին գրանցվել է որպես պատմամշակութային արժեք։

Читать далее Ճանապարհորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք / անոմալ զոնաների ուսումնասիրություն

Այցելություն Երվանդ Քոչարի թանգարան

Մեր Վեբ-դիզայնի խումբը այսօր ունեցավ ևս մեկ հետաքրքիր ճամփորդություն։ Այս անգամ մենք այցելեցինք Երվանդ Քոչարի թանգարան։ Ե. Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984թ. նրա արվեստանոցի հիման վրա: Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է։ Արվեստանոցը զբաղեցնում է ներկայիս թանգարանի մի հատվածը։ Այդ տարածքը ոչ միայն աշխատանոց էր, այլև երկար տարիներ նկարչի բնակվելու միակ վայրը: Մեծ գեղագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում եվ անհատ կոլեկցիոներների մոտ, սակայն միայն այս թանգարանում կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Երվանդ Քոչարի ինքնօրինակ արվեստի մասին։ Թանգարանը բաժանված էր 3 սրահներ, որտեղ էլ ցուցադրված է արվեստագի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ։ Ամենից շատ ինձ հետաքրքրեցին նրա աշխատանքային գործծիոները՝ վրձինները, մաստեխինները, ներկապնակը։ Նկարելիս նույնպես օգտագործում եմ այդ իրերը և թանգարան այցելելուց առաջի հերթին ուսումնասիրեցի հենց դրանք։ Ես միշտ ուզել եմ այցելել Քոչարի թանգարան, քանի որ հետաքրքրվում եմ արվեստով և համարում եմ Քոչարին ամենամեծագույն արվեստագետներից մեկը։

Ձմեռային Ստուգատես / Գեղասահք

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ձմեռային ստուգատեսի շրջանակներում, որոշեցի այցելել գեղասահքի սրահ։ Մենք ուղևորվեցինք դեպի Երևանի գեղասահքի և հոկեյի մանկապատանեկան դպրոցը։ Դպրոց հասնելու ճանապարհը այդքան էլ դժվար չէր, քանի որ դպրոցը շատ մոտ էր տեղակայված։ Մեր խմբի հետ կարողացանք ոչ միայն սահել, այլ նաև վայելել այդ ընթացքը։ Թեթև սառնությունը ոչ միայն չի խանգարում, այլ ավելի է կոփում ու առողջ դարձնում մեզ։ Անգամ չմուշկների պատճառած թեթև ցավը, ոչինչ էր մեզ համար։ Գրեթե բոլորը կարողանում էին սահել։ Իհարկե, չկարողացանք խուսափել ընկնելուց, բայց սովորելու ճանապարհին ընկնելը սովորական բան է։ Նաև ականատես եղանք դպրոցի սաների պարապունքին։ Փոքրիկ աղջիկները շատ գեղեցիկ էին սահում։ Մի խոսքով շատ հավես ժամանակ անց կացրինք։

Ձմեռային ստուգատես / Լեռնանիստ

Այսօր ձեռային ստուգատեսի շրջանակներում գնացինք դեպի լեռնանիստ։ Արդեն Երևանից դուրս, մեր համար գեղեցիկ տեսարան բացվեց դեպի ճերմակ սարեր։ Ամբողջ բնությունը ձյան տակ էր։ Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեղում լինելու։ Առաջին հերթին մեզ բացատրեցին սահելու կանոնակարգը։ Ապա բոլորս վերցրեցինք մեր փուչիկ-սահնակները և ուղևորվեցինք դեպի գագաթ։ Սահելու ընթացքը ավելի էր գեղեցկանում, երբ դիտում էիր հեռվում երևացող ձնե հսկա գնդերը։ Անգամ սաստիկ ցուրտը չխանգարեց մեզ լավ ժամանակ անց կացնել։ Ամփոփելով ավելացնեմ, որ ևս մեկ անմոռանալի օր ունեցա այս քոլեջում։

Գյումրի / եռօրյա ճամփորդություն

Մենք այցելեցինք բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին։ Այն գտնվում է հյուսիսարևմտյան մասում ՝  Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին։ Քաղաքը շատ գեղեցիկ էր։ Առաջին օրը մենք ծանոթացանք քաղաքի պատմությանը։ Այցելեցինք կենցաղի թանգարան, կենտրոնկան փողոց, տեսանք Գյումրիի տոնածառը։ Ես շատ գիտեի քաղաքի մասին, բայց թանգարանում իմացած հետաքրիր փաստերը նոր էին ինձ համար։

Երկրորդ օրը մենք զբոսնեցինք քաղաքի փողոցներով և ականատես եղանք Գյումրվա ձմեռային գեղեցկությանը։ Նաև առընչվեցինք Գյումրեցիների հետ)))

Ճանփորդությունը հետաքրքիր անցավ հիմնականում հաճելի միջավայրի և շրջապատող մարդկանց պատճառով։ Բոլորով լավ ժամանակ ենք անցկացրել։
Շատ հետաքրքիր վայրեր ենք հաճախել մեր խմբի հետ։ Կցանկանամ նորից վերադառնալ և վերապրել այդ օրերը։ Մի խոսքով անմոռանալի օրեր ունեցա։

Տնից տուն, գյուղից գյուղ

Ընթացք`

  • ժամանում քաղաք
  • ծանոթություն տան անդամներին
  • շրջայց, ծանոթացում
  • ավանդական գաթաթխիկ
  • շրջայց քարի արտադրամասում՝ քարի կտրման,մշակման աշխատանքների ուսումնաասիրություն
  • ընդմիջում
  • քաղաքիի պատմության ուսումնասիրություն
  • այց Սարդարապատի հուշահամալիրի թանգարան

Այս անգամ այցելում ենք 1-2 կուրսի Նարեկ Ներսիսյանի տուն, ուսումնասիրում իր ընտանիքի առօրյան։
Այցելել ենք Սարդարապատ և հնագիտության թանգրան։ Մանակցել ենք ընտանիքի նախաճաշին։ Ինքներս ենք պատրաստել բոլոր ուտեստները։ Շատ տպավորված եմ այսօրվա ճանփորդությամբ։

Ճամփորդությունը Պտղնի գյուղ

Նախագիծ

Այսօր մենք այցելեցինք Տիգրանենց տուն։ Սկզբում զբոսնեցինք գյուղով ու հավաքեցինք փոքր ձմերուկներ, հետո հետ եկանք, մի քիչ նստեցինք ու սկսեցինք նուռ հավաքել, կարտոֆիլ լվանալ ու լավաշ կտրել։ Կարտոֆիլների համար կրակ վառեցինք ու խորովեցինք։ Բոլորով հաց կերանք ու շարժվեցինք Մուսա լեռ։

Այնտեղ զբոսնեցինք ու մի քանի պատմություն լսելուց հետո վերադարձանք հետ Երևան։ Ինչ-որ յուրօրինակ բան չարեցինք, բայց չգիտեմ ինչու օրը շատ տպավորիչ էր