Ճանապարհորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք / անոմալ զոնաների ուսումնասիրություն

Օրգովի ռադիոալեհավաք
Տեղեկություն

Պարիս Հերունի

Օրգովի գյուղի մոտակայքում 1975 թ․ կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ։ Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն Այն իրենից ներկայացնում է 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ: Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում: Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Oրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվում։ Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը: Անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիների աղմկահարույց հայտնագործությունների մեծամասնությունը՝ սև խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթյունները, հեռավոր գալակտիկայում ադամանդե մոլորակը, դեռևս բացատրություն չունեցող տարօրինակ հզորագույն ռադիոբռնկումները կատարվել են հենց նման կարգի ռադիոդիտակներով: ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը 2002 թվականին գրանցվել է որպես պատմամշակութային արժեք։

Այցելության լուսաբանում

Այսօր մեր կուրսը ուղևորվեց ճամփորդությանշ։ Դրանից առաջ ես պատրաստել էի նյութ, որի մեջ խոսել էր աշխարհում ամենատարածված անոմալիաներից մեկի մասին՝ Լաբիրինթների մասին։ Իհարկե, մենք պետք է այցելեինք Արագած լեռան մոտակայքում գտնվող ամենահայտնի անոմալ վայրը, որի մասին խոսվել է շատ ու շատ անգամ տարբեր հոդվածներում և նյութերում։ Նախքան Արագած ուղևորվելը մենք այցելեցինք Պարիս հերունու կողմից նախագծված Օրգովի ռադիոալեհավաքը, որի մասին վերևում ես նյութ էի պատրաստել։ Այդ կառույցը իսկապես մի հրաշք է։ Այդ զգացողությունները ոչ մի լուսանկար չի փոխանցի։ Նաև պտտվեցինք ալեհավաքի շուրջը և թափառեցինք մոտակա շինությունների մոտով, որոնք տարիների ընթացքում լքված էին։ Սակայն պատուհաններից մենք կարողացանք տեսնել լիքը հին շարքավորումներ, թղթեր և այլ իրեր, որոնք օգտագորշվում էին ուսումնասիրության համար։

Ինչ վերաբերվում է Արագած լեռանը, ապա մի շարք ուսումնասիրությունները ապացուցեցին, որ այդ պարոնորմալ երևույթները պարզապես աչքի խաբկանք էին։ Սակայն, այդ վայրի մոտակայքում գտնվող տարածքը ավելի զարմանաալի էր։ Բառերով անհնար է նկարագրել այդ գեղեցկությունը։ Չեմ կարող չնշել այն եկեղեցիների մասին, որոնք մենք այցելեցիք։ Առաջինը Անբերդն էր։ Եկեղեցում նաև աղոթք կարդացինք և երգեցինք մեր հոգևոր երգերից մի քանիսը։ Հաջորդ եկեղեցին Բյուրականի Սրբ․ Հովհաննեսի եկեղեցին էր։ Եվս մեկ գեղեցիկ մշակութային կաթող, որը կհիշվի մեր կողմից։

Տեսարանը բերդից դեպի եկեղեցի

Ամփոփելով այս հիանալի ճամփորդությունս կավելացնեմ, որ սա համարում եմ իմ ամենահաջողված ճամփորդությունը։ Այս գեղեցկությունը, այս հնություն անհնար է մոռանալ։ Ճամփորդությունից հետո նպատակ դրեցի բարձրանալ Արագած լեռը, քանի որ շատ լսեցի, որ դա մի անմոռանալի զգացողություն է։ Այպիսով ունեցա անմոռանալի օր և անմոռանալի զգացողություններ։

Աղբյուրներ՝
Գիտական տեղեկություն
Արագածի գիտական կենտրոնը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*