Մայիսյան հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում անիմացիա դասընթացի սովորողները կատարել են բազմաթիվ աշխատանքներ տարբեր թեմաներով։ Հիմնական նախագիծը նվիրված էր «0-ների և 1-երի աշխարհ», որի շրջանակներում սովորողները պիտի պատկերեն, թե ինչ տեսք ունի իրենց պատկերացրած աշխարհը և իրենց այդ աշխարհում որպես բնակիչ։ Կերպարների ուսումնասիրության հարցում օգնության է գալիս էմոջիների առկայությունը և այս արտասովորի մոլորակի բնակիչները կարող են լինեն էմոջիների տեսքով։ Կատարված աշխատանքների ցանկում կան և՛ էմոջիներ, և՛ պոստերներ, և՛ անիմացիոն աշխատանքներ։
Ներքևում կարող եք տեսնել սովորողների կատարած աշխատանքները՝
Այս ամիս կուզենայինք առանձնացնեինք Արենի աշխատանքը, որտեղ նա մտածել և ստեղծել է իր սեփական խաղի դիզայնը։

Արեն Աբրահամյան

Վահան Հովհաննիսյան


Արգիշտի Ղարիբյան


Տիգրան Գրիգորյան

Խաղի դիզայն / Արեն Աբրահամյան / Միջին դպրոց

Անիմացիա և թվային նկարչություն առարկայի շրջանակներում սովորով Արեն Աբրահամյանը պատրաստել է իր սեփական խաղի դիզայնը։

Իկոնկա / Լոգո

Խաղի ընթացքը

Խաղի իմաստը կայանում է դզմերուկները կտրատելու մեջ։ Կտրատելու և հաղթելու համար դուք ստանում եք կոպեկներ, որոնցով էլ կարող եք գնել նոր դանակներ։

Պետք է այնպես դիպչել էկրանին, որ պտտվղ սլաքը խփի COMBO բառի վրա և հարվածը ավելի ուժեղ լինի։ Նաև խաղի մեջ կան ձայնի իկոնկա, որով անջատվում է ձայնը, և լուսնի-արևի իկոնկա, որին քլիք անելով մենք կփոխենք ետևի ֆոնը մուգից-բաց և հակառակը։

Բաց ֆոնով

Մուգ ֆոնով

Մայիսյան նախագիծ / Միջին դպրոց

The Sunflowers Are Out. Here Are Places to See—and Pick—Them in Maryland  and Virginia. - Washingtonian

Նոր նախագծի մասին` այս ամսվա թեման կլինի «0-ների և 1-երի աշխարհ», որի շրջանակներում սովորողները պիտի պատկերեն, թե ինչ տեսք ունի իրենց պատկերացրած աշխարհը և իրենց այդ աշխարհում որպես բնակիչ։ Կերպարների ուսումնասիրության հարցում օգնության է գալիս էմոջիների առկայությունը և այս արտասովոր մոլորակի բնակիչները կարող են լինեն էմոջիների տեսքով։

Նախագծի հիմնական նպատակն է բացահայտել, թե երեխաները ինչ մտահորիզոն ունեն և ինչպես են պատկերում իրենց մտեքերը։

Ապրիլյան նախագիծ / Միջին դպրոց / ամփոփում

Այս նախագծի շրջանակներում սովորողները պետք է ստեղծեին լոգոներ, անիմացիաներ։ Ամսվա ընթացքում սովորողները նոր գիտելիքներ ստացան, իմացան թե ի՞նչ է լոգոն, որտեղ է այն օգտագործվում և ի՞նչպես ճիշտ լոգո պատրաստել, բացի այդ սովորել են պատրաստել տարբերանշան/icon, իմացան թե ի՞նչ է դա, և ի՞նչպես ճիշտ այն ստեղծել և կիրառել։ Սովորողների աշխատանքերը կարող եք տեսնել ներքևում։

Արգիշտ Ղարիբյան

Տիգրան Գրիգորյան

Սուրեն Ստեփանյան

Վահան Հովհաննիսյան

Մարիա Բաբաջանյան

Արման Յարալյան

Ռուբեն Յարալյան

Հրանտ Զաղարյան

Արեն Աբրահամյան

Սարգիս Սարգսյան

Ապրիլյան նախագիծ / Միջին դպրոց

Ընտրությամբ սովորող փոքրիկ անիմատորների հետ այս ամիս ամփոփել ենք «Գարուն մայրիկ» նախագիծը։ Անցնելով առաջ, ապրիլին մենք կսկսենք նոր նախագիծ։

Նախագծի մասին՝

Նոր նախագիծը կրկին մեր եղանակի ու տրամադրության մասին է՝ «Ես եղանակ ավտոբուսն եմ»։ Նպատակն է պատկերել մի կերպար, որը դինամիկայի միջոցով ազդեցություն է ունենում երկրագնդի կլիմայական պայմանների վրա։ Որպես լրացուցիչ նախագիծ երեխաները կարող են ընտրել լոգոտիպի պատրաստումը։ Մենք նրանց հետ արդեն նախապես ուսումնասիրել ենք, թե ի՞նչ է լոգոտիպը և ինչպես կարելի է ստեղծել մեր սեփական լոգոն։ Երեխաները իրենք են ընտրում, որ նախագծի մեջ խորանալ։

Անիմացիա ընտրությամբ սովորողների ցուցակ / Միջին դպրոցի

Մարտ ամսվա ավարտական աշխատանքներ / Սովորող-սովորեցնող

Մարտը անիմացիա ընտրության սովորողների համար բավական պրոդուկտիվ անցավ։ Այս ամսվա ընթացքում նրանք բավական նոր գիտելիքներ ստացան այն ծրագրերից որոնք օգտագործում են անիմացիա դասընթացի ժամանակ։

Այստեղ կարող եք տեսնել մարտ ամսվա անիմացիա դասընթացի ընթացքում՝ սովորողների կատարած աշխատանքները Ձոն ստուգատես, Մարտ ամսվա նախագծի շրջանակներում։

Արեն Աբրահամյան

Արգիշտի Ղարիբյան

Վահան Հովհաննիսյան

Տիգրան Գրիգիրյան

Արամ Մաղաքյան

Հրանտ Ղազարյան

Անիմացիա ընտրությամբ սովորողների ցուցակ / Միջին դպրոցի

Արամ Մաղաքյան
Արգիշտի Ղարիբյան
Արեն Աբրահամյան
Արման Յարալյան
Ռուբեն Յարալյան
Հրանդ Խաչատրյան
Էվա Պետրոսյն
Մարիա Բաբաջանյան
Նարե Ղազարյան
Նարեկ Վարագ
Սարգիս Սարգսյան
Վահան Սերդրակյան
Սուրեն Ստեփանյան
Վահագն Մաշինյան
Վահան Հովհաննիսյան
Վահե Գաբրիելյան
Վռամ Միրզոյան
Տիգրան Գրիգորյան

Գարնանային նախագիծ / Միջին դպրոց

Spring Illustration Images - Free Download on Freepik

Այս ամսվա շրջանակներում անիմացիայի ընտրությամբ խմբի սովորողների հետ համատեղ նախատեսում ենք ստանալ գարնանային տրամադրություն։ Նախ ավարտուն տեսքի կբերենք փետրվարյան նախագիծը, որից հետո անցում ենք կատարում գարնան գույներին և տրամադրությանը։

Նախագծի մասին`

Քանի որ մարտի շրջանակներում նաև տոնում ենք մայրության և գեղեցկության տոնը, ապա թվային կերպով կնկարենք «Գարուն մայրիկ»-ին, պատկերելով մեր իսկ մայրիկներին գարնանային գույներով, որից հետո անիմացիոն կադրերի միջոցով կստանանք փոքրիկ մոլորակ։

Երեխաներին կօգնի ուսումնասիրությունը, թե գարնանային գույներն ու տրամադրությունը ինչ կերպ կարելի է փոխանցել։

Փետրվար / Միջին դպրոց / ամփոփում

Ուսումնական երրորդ շրջան․ Միջին դպրոց

Երրորդ ուսումնական շրջանի առաջին ամսվա ընթացքում, անիմացիա դասընթացի շրջանակներում, միջին դպրոցի աշակերտները ստեղծեցին իրենց սեփական մուլտհերոսներին արդեն իսկ գոյություն ունեցող մուլտերի համար: Աշխատանքը պարտադիր սկսվել էր ուսումնասիրության փուլից։ Սովորողները հնարավորություն ունեին աշխատել իրենց սիրելի մուլտերի հետ, որոնց համար հետաքրքիր կլիներ մտածել և ստեղծել նոր կերպարներ, որոնք նրանց կարծիքով պակասում են, կամ էլ ձևափոխել որևէ գոյություն ունեցող կերպարի։ Երեխաները լրիվ ազատ էին աշխատելու, թե ձեռքով, և թե համակարգչային ծրագրերով։ Այս նախագիծը կոչեցինք «նոր թզուկներ»։ Ոմանք որոշեցին ստեղծել լրիվ նոր կերպարներ և լրիվ նոր մուլտֆիլմեր։ Երեխաների արդյունքները՝

Արգիշտի Ղարիբյան

Արգիշտը այս ամիս պատրաստեց այսպիսի պիքսելային կերպար, և անիմացրեց այն

Բացի իր հիմնական կերպարից նա պատրաստեց նաև վիշապների կերպարիկներ կրակի, հողի և ջրի տարրերով և լրացուցիչ պոկեմոնների կերպարներ։

Հողի վիշապ

Վահե Գաբրիելյան

Այս կերպարը Վահեն ավելացրել է «Demon Slayer» Կոյոհարու Գոտոգեի մանգայի մեջ, որը նաև անիմե է:

Արեն Աբրահամյան

Արենը աշխատում էր Gravity Falls մուլտֆիլմի հետ և ահա այսպիսի նոր կերպար նա ավելացրեց մուլտֆիլմին, որպես չարագործ։

Տիգրան Գրիգորյան

Ռուբեն Յարալյան

Արմեն Յարալյան

Արամ Մաղաքյան

Էլֆ

Մարիա Բաբաջանյան

Սարգիս Սարգսյան

Հրանտ Ղազարյան

Հրանտը նկարեց շատ փոքրիկ և պրիմիտիվ կերպար, սակայն նա կենտրոնացավ կերպարի միջավայրի վրա և մանրամասն նկարեց նրա աշխարհը։

Ուսումնական երրորդ շրջան / Միջին դպրոց

Identify These 90's Cartoon Characters!

Ընտրությամբ գործունեություն / Միջին դպրոց
Սկսում ենք ուսումնական երրորդ շրջանը՝ նոր արկածային գաղափարներով։ Թվային նկարչություն և անիմացիա ընտրած սովորողների հետ նախատեսում ենք աշխատել արդեն իսկ գոյություն ունեցող մուլտերի հետ։

Նախագծի մասին․ Նոր նախագծի հիմքում արդեն իսկ գոյություն ունեցող անիմացիոն գործերն են: Աշխատանքը պարտադիր սկսում ենք ուսումնասիրության փուլից։ Սովորողները վստահաբար ունեն սիրելի մուլտեր, որոնց համար հետաքրքիր կլինի մտածել և ստեղծել նոր կերպարներ, որոնք նրանց կարծիքով պակասում են, կամ էլ ձևափոխել որևէ գոյություն ունեցոց կերպարի։ Երեխաները լրիվ ազատ են աշխատելու, թե ձեռքով, և թե համակարգչային ծրագրերով։ Կարող են ստեղծել նաև անիմացիաներ։ Այս նախագիծը կկոչենք «նոր թզուկներ»։

Օգտագործվող գործիքներ՝ Բնականաբար օգտագործելու ենք համակարգիչ և թեմատիկ գրքեր ուսումնասիրության համար, ապա ստանալու ենք ձեռքով էսքիզներ, որից հետո աշխատելու ենք հատուկ համակարգչային ծրագրերով՝ հիմքում ունենալով նախանկարներ։

Արդյունք՝ Որպես ամփոփիչ փուլ արդյունքում նախատեսում ենք բոլոր կերպարներին հավաքել մեկ մոլորակի շուրջ, մշակել գործողությունների սցենար և ստանալ դինամիկա։