Այցելություն ժողովրդական արվեստի թանգարան

Նախագիծը / Արև Բալջյան

Այսօր մենք քոլեջի մեր խմբի հետ, միանալով 9-րդ դասարանի սովորողների մի փոքր խմբին, այցելեցինք Ժողովրդական արվեստի թանգարան՝ Դավիթ Պետրոսյանի և սովորողների ոսկեգործական ցուցահանդեսին։ Ցուցահանդես այցելելու առաջին մեր քայլը՝ Դավիթ Պետրոսյանի հետ ծանոթությունն էր։ Նա ծանոթացրեց մեզ ցուցադրված նմուշնորի հետ և պատմեց մեզ այդ զարդերի ստեղծման հրաշալի ընթացքի մասին։ Սովորողների աշխատանքները պարզապես զարմացնում էին մեզ, քանի որ պատրաստողները 8 — 16 տարեկան երիտասարդներ էին, որոնք կարողացել էին այդպիսի փայլուն իրեր ստանալ։ Ես շատ սիրեցի այդ ցուցադրուդթյունը։ Վստահորեն կարող եմ ասել, որ այն ինձ համար մեծ ոգեշնչում հանդիսացավ։ Կցանկանամ սիրողական հաճախել և փորձել իմ ուժերը ոսկեգործության մեջ։

Շամփորդություն դեպի Մեծ Շարա

Այսօր մենք հաղթահարեցինք հերթական բարձունքը։ Այս անգամ մենք բարձրացանք Շարա լեռը։ Մոտ երկու ժամ քայլելուց հետո մենք հասանք Մեծ Շարա լեռան ստորոտում գտնվող քարանձավները: Մինչև հասնելը վայելում էինք ծաղկած դաշտերը և գեղեցիկ տեսարանները։ Քարանձավները և մոտակա ժայռերը զարմացնում էին գեղեցկությամբ։

Քարանձավներից հետո բարձունքը հաղթահարելը զգալի դժվարացավ։ Չնայած դրան մենք հաղթահարեցինք այդ առեղծվածային ճանապարհը դեպի Սրբ․ Հովհաննես եկեղեցի։ Արդեն վերջի ուժերով հասնելով գագաթ ականատես եղանք աննկարագրելի գեղեցիկ տեսարանի։ Լեռան գագաթից երևուր էր տարածաշրջանի բոլոր բնակավայրերը։
Իջնելը ավելի հեշտ էր, քան բարձրանալը։ Իջնելու ընթացքում մենք հասցրեցինք զբոսնել ծաղկի արտերով և ծաղիկներ հավաքել։
Այս ժամփորդությունը հպարտորեն կարող եմ համարել իմ մասնակցած ճամփորդություններից ամենահավեսը։ Հաջորդ տարի նույնպես կմասնակցեմ այդ գեղեցիկ ճամփորդությանը։

Կլոր սեղանի ամփոփում / «Մարդու և քաղաքացու իրավունքները» նախագիծ

Ինչու՞ սկսեցին այս թեման ուսումնասիրել, նպատակը կայանում էր մեր իրավունքները ավելի լավ ճանաչելու, որպեսզ ՀՀ քաղաքացիներ։ Մենք ընտրում ենք ամեն ամիս մեկ հոդված, որի շուրջ ուսումնասիրություններ ենք կատարում։ Հավաքում ենք տվյալներ, դեպքեր և նաև ուսումնսիրում ենք այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են այդ օրենքի խախտումներով։ Առաջին ամսվա շրջանակներում մենք ուսումնասիրենցինք «Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը» և նաև անց ենք կացրել հարցում, որն էլ օգնեց մեզ ավելի լավ իմանալ, թե մարդիկ ինչ չափով են տեղեկացված օրենքից։ Եվ հասկացանք, որ տարբեր տարիքային խմբերում մարդկանց կարծիքը բաժանվում է։ Այս ամիս մենք ուսումնասիրում էինք «Աշխատանքի իրավունք»-ը։ Այս նախագծերի շրջանակում մենք անցանք մի շարք փուլերով։ Այդպիսին է օրինակ առաջին փուլը՝ ծանոթությունը։

Ինչ փուլերով եք ուսումնասիրությունն իրականացնել

Ուսումնասիրության ընթացքում մենք անցել ենք հետևյալ փուլերով.

  • Հոդվածի ընտրություն
  • Ուսումնասիրություններ հոդվածի վերաբերյալ
  • Նյութերի խմբագրում
  • Հարցում հասարակության շրջանում
  • Ընդհանուր արդյունքների ամփոփում

Ինչ արդյունքներ եք գրանցել և Ինչ տվեց նախագիծը ձեզ

Այդյունքում մենք կարողացցանք առանձնացնել հստակ տարիքային սահմաններ, որոնք մեջ գրակշռում են նույն կարծիքները։ Նաև արդյունքում եմնք ներկայացրել ենք մեր աշխատանքները և ծանոթացնելով մարդկանց օրենքի հետ, ինչը մոտեցնում է մարդկանց այսպիսի կարևոր օրենքները ավելի լավ ճանաչելուն։
Ավելի կոպիտ ասելով արդյունքում մենք ունեցանք նյութեր, հարցում, պաստառ թեմաների շուրջ, Կլոր սեղանի մասնակցուցյուն, և օրենքների ընդհանուր գաղափար։


Ճանապարհորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք / անոմալ զոնաների ուսումնասիրություն

Օրգովի ռադիոալեհավաք
Տեղեկություն

Պարիս Հերունի

Օրգովի գյուղի մոտակայքում 1975 թ․ կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ։ Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն Այն իրենից ներկայացնում է 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ: Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում: Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Oրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվում։ Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը: Անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիների աղմկահարույց հայտնագործությունների մեծամասնությունը՝ սև խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթյունները, հեռավոր գալակտիկայում ադամանդե մոլորակը, դեռևս բացատրություն չունեցող տարօրինակ հզորագույն ռադիոբռնկումները կատարվել են հենց նման կարգի ռադիոդիտակներով: ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը 2002 թվականին գրանցվել է որպես պատմամշակութային արժեք։

Читать далее Ճանապարհորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք / անոմալ զոնաների ուսումնասիրություն

Հասարակագիտական ստուգատես / Կլոր սեղան / Ամփոփում

Այսօր մեր փոքրիկ թիմով «Մարդու և քաղաքացու իրավունքներ» նախագծի շրջանակներում այցելեցինք Մայր դպրոց, որպեսցի մասնակցենք կլոր սեղան-ին։ Սակայն այս կլոր սեղանը տարբերվում էր նրանով, որ միարժամանակ «Հասարակագիտական ստուգատեսի» եզրափակումն էր։ Եվ իհարկե, մենք ներկայացրեցինք մեր «Կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» նախագիծը։ Ամեն ինչ շատ լավ անցավ։ Կարծում եմ, որ մեր թեման հետաքրքրեց ներկա գտնվողներին, քանի որ այն վերաբերվում է ամենատարածված կարծրատիպերին կանանց և տղամարդկանց մասին, որոնք շատերի համար խոչնդոտ են։ Այսպիսով, նապագիծը համարում եմ հաջողված։ Նշեմ նաև, որ նախագիծը շարունակական է, և մենք հանդես կգանք մեկ այլ հոդվածով շատ շուտով։

Այցելություն Երվանդ Քոչարի թանգարան

Մեր Վեբ-դիզայնի խումբը այսօր ունեցավ ևս մեկ հետաքրքիր ճամփորդություն։ Այս անգամ մենք այցելեցինք Երվանդ Քոչարի թանգարան։ Ե. Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984թ. նրա արվեստանոցի հիման վրա: Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է։ Արվեստանոցը զբաղեցնում է ներկայիս թանգարանի մի հատվածը։ Այդ տարածքը ոչ միայն աշխատանոց էր, այլև երկար տարիներ նկարչի բնակվելու միակ վայրը: Մեծ գեղագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում եվ անհատ կոլեկցիոներների մոտ, սակայն միայն այս թանգարանում կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Երվանդ Քոչարի ինքնօրինակ արվեստի մասին։ Թանգարանը բաժանված էր 3 սրահներ, որտեղ էլ ցուցադրված է արվեստագի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ։ Ամենից շատ ինձ հետաքրքրեցին նրա աշխատանքային գործծիոները՝ վրձինները, մաստեխինները, ներկապնակը։ Նկարելիս նույնպես օգտագործում եմ այդ իրերը և թանգարան այցելելուց առաջի հերթին ուսումնասիրեցի հենց դրանք։ Ես միշտ ուզել եմ այցելել Քոչարի թանգարան, քանի որ հետաքրքրվում եմ արվեստով և համարում եմ Քոչարին ամենամեծագույն արվեստագետներից մեկը։

Թղթե ականներ / Կամո Նիգարյան

Այսօր մենք այցելեցինք Կամո Նիգարյանի «Թղթե ականներ» ցուցադրությունը, որը տեղակայված էր Հայաստանի Ազգային Պատկերասրահի շենքում։ Արդեն մուտքից հիացա պաստառների գեղեցկությամբ։ Սակայն առաջում մեզ սպասում էին ևս երկու սենյալ, որոք լի էին վառ, գունագեղ, հետաքրքիր պաստառներով։ Ամեն պաստառը ուներ իր սեփական պատմությունը։ Ամենից շատ ինձ դուր եկավ այն խաղը, որի ընթացքում մենք պետք է բաժանվեինք թիմերի և ստեղծեինք մեր սեփական պաստառը: մեր թիմը գերազանց աշխատանք կատարեց:

Նման խաղերում ամենահաճելին մթնոլորտն է։ Երբ փորձում ես դատարկ թղթից ինչ-որ գեղեցիկ բան ստեղծել: Պաստառ պատրաստելը շատ հեշտ է թվում, երբ շրջապատի պատերին այսպիսի գեղեցիկ աշխատանքներ են փակցված։
Մեր այցելության հիմնական նպատակը ոգեշնչում գտնելն էր։ Այժմ մենք սկսել ենք Գրաֆիկ դիզայնի նախագիծ, որտեղ պետք է պատրաստենք պաստառ։ Կարծում եմ՝ ոգեշնչման շատ լավ չափաբաժին ստացանք։

Ահա մեր պաստառը, որը նվիրել ենք պատերազմին։ Հաշվի առնելով, որ այս թեման հիմա շատ ակտուալ է։

Ձմեռային Ստուգատես / Գեղասահք

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ձմեռային ստուգատեսի շրջանակներում, որոշեցի այցելել գեղասահքի սրահ։ Մենք ուղևորվեցինք դեպի Երևանի գեղասահքի և հոկեյի մանկապատանեկան դպրոցը։ Դպրոց հասնելու ճանապարհը այդքան էլ դժվար չէր, քանի որ դպրոցը շատ մոտ էր տեղակայված։ Մեր խմբի հետ կարողացանք ոչ միայն սահել, այլ նաև վայելել այդ ընթացքը։ Թեթև սառնությունը ոչ միայն չի խանգարում, այլ ավելի է կոփում ու առողջ դարձնում մեզ։ Անգամ չմուշկների պատճառած թեթև ցավը, ոչինչ էր մեզ համար։ Գրեթե բոլորը կարողանում էին սահել։ Իհարկե, չկարողացանք խուսափել ընկնելուց, բայց սովորելու ճանապարհին ընկնելը սովորական բան է։ Նաև ականատես եղանք դպրոցի սաների պարապունքին։ Փոքրիկ աղջիկները շատ գեղեցիկ էին սահում։ Մի խոսքով շատ հավես ժամանակ անց կացրինք։

Ձմեռային ստուգատես / Լեռնանիստ

Այսօր ձեռային ստուգատեսի շրջանակներում գնացինք դեպի լեռնանիստ։ Արդեն Երևանից դուրս, մեր համար գեղեցիկ տեսարան բացվեց դեպի ճերմակ սարեր։ Ամբողջ բնությունը ձյան տակ էր։ Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեղում լինելու։ Առաջին հերթին մեզ բացատրեցին սահելու կանոնակարգը։ Ապա բոլորս վերցրեցինք մեր փուչիկ-սահնակները և ուղևորվեցինք դեպի գագաթ։ Սահելու ընթացքը ավելի էր գեղեցկանում, երբ դիտում էիր հեռվում երևացող ձնե հսկա գնդերը։ Անգամ սաստիկ ցուրտը չխանգարեց մեզ լավ ժամանակ անց կացնել։ Ամփոփելով ավելացնեմ, որ ևս մեկ անմոռանալի օր ունեցա այս քոլեջում։

Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի մասնակցության նախագիծ-ժամանակացույց / լուսաբանում

Թեման՝ Հնագիտություն և Ազգագրություն
Վայրը՝ ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճ

Այսօր մենք մասնկցեցինք գիտաժողովի,որը տեղի ունեցավ Երևանի Պետական համալսարանի Սև շենքում։ Այս գիտաժողովի ընթացքում քննարկվեց 12 թեմաներ։Կուզենամ առանձնացնել ինձ ամենից շատ դուր եկած թեման՝ Լիճք գյուղի հոգևարական պաշտամունքները։ Այս թեմայի շրջանակներում ուսանողներից մեկը,ով հենց այդ տարածաշրջանից էր,ցույց տվեց եկեղեցիները և նրանց տեսակները՝ մանրամասն պատմերով պահպանված ադաթների մասին։
Չեմ փոշմանում,որ մասնակցեցի հենց այս հավաքին, քանի որ շատ նոր տեղեկություններ ստացա։