Մուտք Քոլեջ Ճամբարի Ամփոփում

Այս ճամբարի ընթացքում ես ունեցա հետաքրքիր պահերով լի օրեր։

Առաջին հերթին ձեռք բերեցի նոր ընկերներ։Հասցրեցի մտերմանալ մեր կուրսի երեխաների հետ։Իրար հետ անց կացրեցինք լավ ժամանակ,հետաքրքիր օրեր։Այս օրերի ընթացքում հասցրեցի ճանաչել մեր կրթահամալիրը,մեզ դասավանդող ուսուցիչներին,քոլեջի բոլոր ուսանողներին,ինչպես նաև ավելի մոտիկ ծանոթանալ քոլեջի կարգերի հետ։

Ես ևս մեկ անգամ համոզվեցի որ ճիշտ քոլեջ եմ ընտրել։Ես շատ ոգեշնչված եմ կրկին ու կրկին այնտեղ գնալու համար:Ես ընտրեցի «Վեբ-Դիզայն» ֆակուլտետը, քանի որ շատ եմ ուզում ապագայում լինել վեբ դիզայներ, և կարծում եմ, որ քոլեջը լավ սկիզբ է և լավ հիմք հետագա առաջընթացի համար:

Իմ զգացմունքների մասին կարող եմ ավելացնել, որ ես շատ բաներ եմ տեսել և այցելել նոր վայրեր և հանդիպել եմ նոր մարդկանց։ինձ թվում է, որ ես մի փոքր փորձ եմ ստացել և ապագայում դա կոգնի ինձ սովորել այս հաստատությունում։

Օր 4

Այսօր ունեցա սովորականից ավելի հետաքրքիր օր:

Ընկեր Մարիամը պատասխանեց մեզ բոլոր հետաքրքրող հարցերին:Աշխատեցինք համակարգիչներով,ապա ուղևորվեցինք նկուղային հարկ:Պարզվեց որ նկուղում գտնվու է Խաղողի և Գինու դպրոցը:Մեր հետ անդեն ծանոթ Ընկեր Արտակը հյուրընկալեց մեզ:Ընկեր Արտակին կարող ես լսել անվերջ:Նա կիսվում էր մեր հետ իր փորձով,որը ձեռք է բերել իր քրտնաջան աշխատանքի և գինու հանդեպ մեծ սիրո շնորհիվ:Ապա մենք հատեսեցինք իր գինիներից մեկը:Եվս մեկ անգա համոզվեցինք որ գործ ունենք հռչակավոր գինեգործի հետ:

Այսօր հաճախեցինք նաև Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց: Ընկեր Ալիսը ջերմորեն ընդունց մեզ:Մասնակցեցինք քանդակագործության փառատոնին:

Օրվա վերջում կուրսեցիներով որոշեցինք վաղաժամկետ վարդավառ նշենք: Շատ հավես անցավ: Մի լավ ուրախացանք))

Օր 3

Այսօր արդեն սովորականի պես եկա քոլեջ։Մենք միանգամից գնացինք մայր դպրոց մարմնամարզության։Սկզբում շատ դժվար էր սակայն մեր մարզիչը՝ Ընկեր Ռուզանը մեզ մի լավ չարչարեց։Հասկացա որ մարմնամրզությունը շատ կարևոր է օրը ճիշտ սկսելու համար:Մենք կատարեցինք մի շարք վարժություններ։Ապա մենք գնացինք պարի ուսուցչի՝ Ընկեր Լայերտի մոտ,ով մեզ պատմեց մեր ազգային պարերի մասին։Մենք 3 պար սովորեցինք՝ Էջմիածին,Մուսա լեռան Դապկի և Սասունների Քոչարին։Երբեմն մենք մոռանում ենք պահպանել մեր ազգային և հոգևոր արժեքները:Մեր ազգային արժեքներից է մեր ազգային պարը:Այս դասաժաը օգնեց հասկանալ թե ինչքան կարևոր է պահպանել մեր ժողովրդի դեռ հնուց եկաց ավանդույթները և մշակույթը: Ընկեր Լայերտի հետ շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։Եվս մեկ շատ աշխույժ և հետաքրքիր օր ունեցա։

Օր 2

Այսօր առավոտյան եկա քոլեջ։Այնուհետև մենք սկսեցինք աշխատել նոթբուքերով,բացեցինք բլոգներ կատարեցինք շատ աշխատանքներ և այլն։Այդ աշխատանքները կատարելու ժամանակ ինձ օգնեցին քոլեջի երկրորդ կուրսի ուսանողները։Այսօր մենք կատարեցինք շատ կարևոր քայլեր մեր հետագա ուսման համար։

Օր 1

Այսօր ես ժամը 10։00 եկա քոլեջ։Առազին օրով մեզ ծանոթացրել մեր կրթահամալիրի հետ և մենք զբոսնեցին տարածքով։Վերադառնալուց հետո ծանոթացանք խաղողագործ Ընկեր Արտակի հետ։ Նա մեզ շատ հետաքրքիր բաներ պատմեց խաղողագործության մասին նաև կյանքի դասեր տվեց:Այնուհետև մենք ուղևորվոցինք հեծանիվ վարելու դասերի։Համարյա բոլորս շատ լավ էինք վարում:Իմ մոտ շատ լավ էր ստացվում:Մենք ամբողջ խմբով շատ լավ ժամանակ անցկացրեցին: Հետո մենք վերադարձանք մեր քոլեջ և Տիկին Շողիկը մեզ սովորեցրել բույսեր սիրելու և խնամելու արվեստը:Այնուհետև սովորեցրել թե ինչպես վերատնկել բույսերը, և մեզանից յուրաքանչյուրը վերատնկեց մեկ բույս։Տիկին Շողիկի սերը բույսերի նկատամբ ուղակի զարմացնում է ինձ:Բույսերը վերատնկելու գործնթացը ամենից շատ ինձ դուր եկավ:Նաև ունեցա նոր ծանոթություններ։Առաջին օրս շատ տպավորիչ էր։