Առաջադրանք

1. Անուղղակի խոսքը դարձրու ուղղակի

Նա զայրացած պատասխանեց ընկերներին, որ նախ՝ ինքը պարտավոր չէ բացատրություններ տալ նրանց և երկրորդ՝ թույլ չի տա խառնվելու իր ընտանեկան գործերին:

Նա զայրացած պատասխանեց ընկերներին.

– Նախ ես պարտավոր չեմ բացատրություններ տալ ձեզ և երկրորդ՝ թույլ չեմ տա խառնվելու իմ ընտանեկան գործերին:

Բժիշկն ասաց պրոֆեսորին, որ նա ժամանակին իրեն շատ ու շատ է օգնել խորհուրդներով, և ինքն այդ ամենի համար շնորհակալ է:

Բժիշկն ասաց պրոֆեսորին.

– Դուք ժամանակին ինձ շատ ու շատ եք օգնել խորհուրդներով, և ես այդ ամենի համար շնորհակալ եմ:

Մի օր Մարտիրոս Սարյանը խոստովանեց, որ եթե տարիներ առաջ իրեն բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին, ինքը ծնկի կիջներ, կհամբուրեր աջն ու կասեր, որ իր պապերն անգամ նրա երգերն են երգել:

Մի օր Մարտիրոս Սարյանը խոստովանեց.

– Եթե տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին, ես ծնկի կիջնեի, կհամբուրեի աջն ու կասեի, որ իմ պապերն անգամ նրա երգերն են երգել:

Տնօրենը Գոգենին ուղղված նամակում գրում է, որ ինքը երբեք չի խրախուսի նրա արվեստը, որը չի հասկանում, և որը զայրացնում է իրեն, և քանի որ այն չափից ավելի հեղափոխական է:

Ֆրանսիայի ակադեմիայի տնօրենը Գոգենին ուղղված նամակում գրում է.

– Ես երբեք չեմ խրախուսի ձեր արվեստը, որը չեմ հասկանում, և որը զայրացնում է ինձ, և քանի որ այն չափից ավելի հեղափոխական է:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*