Պապ թագավոր / Կենսագրություն / Կերպարի վերլուծություն

Ընդհանուր
կենսագրություն

1 7Wku1PYE86UKwcRfA6ujvg 1 960x546 - Գահակալության 10 նշանավոր դրվագ. Պապ թագավոր

Պապը Արշակ 2-րդի և նրա երկրորդ կնոջ՝ Փառանձեմի որդին էր: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն է: Կառավել է ընդամենը 6 տարի: Պապը դառնում է հայոց թագավոր դեռևս անչափահաս տարիքում՝ 368 թվականին: Արշակունիների գահն այդքան վաղ տարիքում ստանձնելու պատճառն այն էր, որ Պապի հայրը գտնվում էր գերության մեջ Անհուշ բերդում: Պապի առաջին խոշոր ձեռքբերումն Արշակունյաց հարստության փրկությունն էր: Արշակի մահից հետո թագավորությունը անմխիթար վիճակում էր, Շապուհը միտք ուներ վերացնել Արշակունիներին  և ահա 3 հաղթական պատերազմ. Ատրպատականի, Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գրանցած հաղթանակների արդյունքում Պապը կարողացավ ավարտին հասցնել դեռևս  364 թվականին սկիզբ առած պայքարը՝ հանուն ազատության: 371-ի գարնանը Ձիրավի ճակատամարտում Պապը պիտի դիմագրավեր մեծաքանակ պարսկական զորքին: Նա ցանկանում էր ինքը ղեկավարել մարտը, սակայն նրանք արգելում են՝ պատճառաբանելով, որ նրա կյանքի համար պատասխանատու են Վաղես կայսրի առաջ: Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը մարտին հետևում են մոտակայքում գտնվող Նպատ լեռից: Սակայն մարտի ամենակատաղի պահին թագավորը նետվում է կռվի, միայն Մուշեղ սպարապետին է շուտով հաջողվում դուրս բերել նրան մարտի դաշտից: Հայերը հաղթանակ են տանում, ինչն էլ հանգեցնում է պարսկական և հռոմեական կողմերի միջև նոր ռազմադադարի կնքման: Պապը թագավորության ամբողջականության մարտիկ էր, ուստի նրա առաջին ներքաղաքական քայլն է լինում անջատված նախարարությունները երկրին միացնելը, այդպիսով նա վերականգնեց Մեծ Հայքի տարածքային երբեմնի ամբողջականությունը: Ի դեպ,  Պապը Արշակունիների 3-րդ և վերջին գահակալն էր, ում հաջողվեց դա իրագործել:

Читать далее Պապ թագավոր / Կենսագրություն / Կերպարի վերլուծություն

էնդհաուզի առեղծվածը / Ընթերցողական աշխատանք

Համառոտ ներկայացնեմ գրքի սյուժեն՝

Անգլիական ծովափին հանգստի ժամանակ Էրկյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են գայթակղիչ օրիորդ Նիկ Բակլիի հետ: Նրա հետ առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին գնդակը, որը դիպչել է Բակլիի գլխարկին և հավանաբար պիտի սպաներ նրան:
Պուարոն որոշում է պաշտպանել Բակլիին և բռնել հանցագործին: Նա կապիտան Հասթինգսի հետ գալիս է Բակլիի տուն, որը կոչվում է «Էնդհաուս» («Ծայրամասի տուն»): Պուարոն ամեն բան բացատրում է օրիորդին, իսկ սա պատմում է, որ մինչ այդ նրա վրա երեք մահափորձ է կատարվել, սակայն նա բանի տեղ չի դրել այդ դիպվածները և համարել է դրանք պատահական զուգադիպություններ: Պուարոն որոշում է անվտանգության միջոցներ ձեռք առնել և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ հրավիրել ընկերուհու, որին կարելի է վստահել և որը կկարողանա օգնել նրան: Նիկն իր մոտ է հրավիրում իր զարմուհուն՝ Մեգգի Բակլիին:Երբ Նիկի մոտ են գալիս հյուրերը, որպեսզի դիտեն տոնական հրավառությունը, կատարվում է հանցագործություն: Անհայտ մարդասպանը սպանում է Մեգգիին:Պուարոն առաջարկում է Նիկ Բակլիին «մահանալ»: Թող բոլորը, այդ թվում նաև հանցագործը, մտածեն, թե Նիկը մեռած է:Հաջորդ օրը Պուարոն հավաքում է բոլորին Էնդհաուսում: Նա առաջարկում է սպիրիտիստական սեանս անցկացնել: Մարում են ջահերը: Հայտնվում է սպիտակ աղոտ ֆիգուր: Միացնում են լույսը: Դա Նիկն է: Հայտնվում է ոստիկանը, որը ձերբակալում է Կրոֆտներին, որոնք մինչ այդ թուղտ էին ցույց տվել, որով իբրև թե մեռած Նիկի ժառանգությունը կտակով անցնում է իրենց: Կրոֆտները հայտնի կեղծարարներ են: Այդ պահին լսվում է կրակոց և ինչ-որ մեկը ուսից վիրավորում է Ֆրեդերիկա Ռայսին, որը ըստ իրական և կորած կտակի պիտի ժառանգի այն ունեցվածքը, որը ժառանգել է Նիկ Բակլին: Կրակողը նրա ամուսինն է՝ կոկաինի զոհը: Սակայն նա չէ սպանել Մեգգիին: Երեկոյան Էնդհաուսը հսկող Ջեպը տեսել է, թե ինչպես է Նիկը գաղտնարանից հանել ատրճանակը և դրել Ֆրեդերիկայի գրպանը:Պուարոն պնդում է, որ Նիկն է սպանել Մեգգիին, որպեսզի տիրանա Մայքլ Սելտոնի՝ իր նախկին նշանածի և Մեգգիի ազգականի թողած ժառանգությանը: Մուտքի մոտ իր մեղքը չմերժող Նիկ Բակլիին արդեն սպասում են ոստիկանները: 

Վերլուծություն

Արտահայտելով կարծիքս կասեմ, որ գիրքը ավելի հետաքրքիր է քան կարող եք կարծել սյուժեն կարդալով։ Իրականում ավարտը շատ անսպասելի էր։ Իսկապես Ագաթա Քրիստին շատ հետաքրքիր է գրում։ Ամբողջ կարդալու ըթացքում չես կարողանում որևէ կասկած ունենալ, քանի որ բոլոր կերպարները անմեղ էին թվում։ Մինչև վերջին էջը ինտրիգը չէր հանգում։ Կուզենամ առանձնացնել Հասթինգսի կերպարը, ով էլ համարվում էր այդ գրքի «ԵՍ» -ը։ Չգիդեմ ինչու, բայց նրա կերպարը շատ լավ է տպավերվել իմ մեջ և եթե հնարավորություն ունենաի անձամբ ճանաչել որևէ մեկին այս գրքից, ապա դա կլինես հենց Հասթինգսը։ Իրականում գլխավոր հերոսները ինձ նմանացրեցին Շեռլոկին և Վաթսոնին։ Անկեղծորեն ասած, Շեռլոքի և Վաթսոնի կերպարները ես ավելի շատ եմ սիրում, և ինձ կարող եմ համարել նրանց երկրպագուներից։ Եվ չնայաց մեծ տարբերությանը այս երկու կերպարներին ես նույնպես շատ հավանեցի։ Որոշ չափով նար ուզում արտահայտել զայրույթս, գլխավոր հերոսուհու հանդեպ։ Ամբողջ ընթացքում սիրում էր նրա անկեղծ և բարի կերպարը, սակայն բացահայտվեց որ հենց նա էր գլխավոր խաբեբան։ Այսպիսով, այս գիրքը ինձ որեշնչեք շարունակել ուսումնասիրել Ագաթա Քրիստիի մյուս դետեկտիվները։ Նաև ամպայման կուսումնասիրեմ նրա կենսագրությունը։