3-րդ ուսումնական շրջանի ամփոփում / Մաթեմատիկա

Այս ուսումնական շրջանի ընթացքում մենք ուսումնասիրեցինք Ֆունկցիաները։ Ֆունկցիաների շուրջ մենք շատ խորը ուսումնասիրություններ և աշխատանքներ կատարեցինք։ Սկզբից թեման փոքր-ինչ անհասկանալի էր թվում, սակայն ընթացքում ոչ միայն հասկյացա, այլ նաև սկսեցի սիրով աշխատել։ Առաջին հերթին սկսեցի աշխատել անհատական նախագծի ստեղծման շուրջ։ Որպեսզ թեմա ընտրեցի Գծային ֆունկցիաները և ամբողջ ամիսների ընթացքում հետաքրքիր հոդվածներ կարդալով և թարգմանելով հայերեն, ես ավարտեցի իմ անհատական նախագիծը։ Իմ բոլոր աշխատանքները առանձնացներ եմ ամիսներով։

Փետրվար ամիս

11/02
18/02
Ֆլեշմոբ

Մարտ ամիս

15/03
23/03
Պի թվի ծնունդը
Մարտ ամսվա ֆլեշմոբ

Ապրիլ ամիս

10/04
18/04
Ապրիլյան ֆլեշմոբ

«Մաթեմատիկա» բաժնի հղումը

Գրավոր աշխատանք / Աշխարհագրություն

  • Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։ Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Արարատի մարզում տարածված են Հայաստանում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ։ Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։ Ձմռանն անհողմ եղանակի պայմաններում տեղի է ունենում ջերմաստիճանային շրջադասություն. սառն ու ծանր օդը կուտակվում է Արարատյան դաշտում։ Այդ պատճառով միջին գոտում՝ մինչև 2000 մետր բարձրությունները, ձմեռը լինում է ավելի տաք և արևոտ, քան Արարատյան գոգավորությունում։ Գարունն անցողիկ է և կարճատև։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։

  • Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:

  Վայոց ձորը Հայաստանի երկրագործական շրջաններից մեկն է։ Արդյունաբերության զարգացած ճյուղը գյուղատնտեսությունն է։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիք «Ջերմուկ» հանքային ջրի և խաղողի գինու արտադրությունները։
Արարատի գյուղատնտեսության մեջ զարգացած է արհեստական ոռոգումը, բուսաբուծության զարգացած ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը։

  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:

Վայոց ձորի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից է բուսաբուծությունը։ Բուսաբուծության հիմնական ուղղություններն են պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և հացահատիկի արտադրությունը։ Մարզում մշակվող հիմնական մշակաբույսերն են հացահատիկը, ծխախոտը, կարտոֆիլը, խաղողը, հատապտուղները և այլն։ Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ օրինակ՝ «Արենի» և «Վերնաշեն»։ Պտղումներից աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։
Արարատի մարզը ՀՀ-ի բուսաբուծության եւ հատկապես խաղողագործության գլխավոր կենտրոններից մեկն է։ Կարծում եմ այստեղ էլ ավելի շատկարելի է ուշադրություն դարձնել խաղողագործությանը, քանի որ նրանից ստացված գինիները օգտագործվում են ոչ միայն Հայաստանի շուկայում այլ նաեւ արտահնվում է արտասահման։

  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:

Արարատում կարևորվել են Խոսրովի արգելոցին առնչվող մի շարք հիմնախնդիներ։ Նաև ՀՀ կառավարությունը անրադարձել է մարզի տարածքում խորքային հորերի կոնսերվացմանը, դրանց հետագա շահագործմանը, դրենաժային համակարգերի մաքրմանն ու մարզի համայնքներում առկա մի շարք բնապահպանական խնդիրներին: Կենսաբազմազանության վրա զգալի բացասական ազդեցություն է թողնում ցեմենտի արտադրությունը։
Վայոց ձորումէկոլոգիական ծրագրերի հիմնական ուղղություններն են համարվում անտառների վերականգնումը, վերարտադրությունը, անտառային ռեսուրսների պահպանությունը և կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխումը, անապատացմանը նպաստող մարդածին գործոնների նվազեցումը, բնական կերահանդակների կայուն կառավարումը, կենսաբազմազանության պահպանությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական թափոնների և կենցաղային աղբի հեռացումը

  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

Արմավիրի մարզը հայտնի է նրանով, որ այնտեղ զարգացած շատ է գյուղատնտեսությունը եւ Հայաստանի մրգի, բանջարեղենի մեծ մասը ստացվում է հենց Արմավիրի մարզից։ Որպես զբոսաշրջության զարգացման առաջչարկ կարող եմ ասել, որ ավելի շատ պետք է զարգացնել հենց Էջմիածին քաղաքի զբոսաշրջությունը։ Այն Հայաստանի եւ համայն հայության կրոնական կենտրոնն է։ Բացի այդ այն նաեւ հանդիսանում է դպրական կենտրոն։ Արմավիրի մարզը թերություններ ունի այն առումիվ, որ այնտեղ նախատեսված պայմաններ չկան զբոսաշրջիկների համար։ Չկան հյուրատներ եւ հաճախ հանդիպող ուտելու կետեր և պետք է սկզբից լուծել հենց այդ հարցը։

Կլոդ Մոնե

Ես նկարում և սիրում եմ արվեստի բոլոր ոլորտները: Անհնար է ապրել այս ոլորտի մեջ՝ առանց իմանալու նրանց, ովքեր փոխել են այն։ Ուստի սա առիթ եմ համարում մարդկանց հետ կիսելու արվեստի այս աշխարհի գեղեցկությունն ու անսահման հնարավորությունները։ Այս հրապարակման մեջ ես կցանկանայի կիսվել տեղեկություններով իմ սիրելի արտիստներից մեկի՝ Կլոդ Մոնեի մասին: Ես պաշտում եմ նրա արվեստը և կարող եմ նրան անվանել մեծագույն արվեստագետներից մեկը, ով փոխեց իմ աշխարհայացքը արվեստի ոլորտում։

Կենսագրություն

Օսկար Կլոդ Մոնե (Oscar-Claude Monet, 1840-1926) ֆրանսիացի նշանավոր նորարար նկարիչ է, իմպրեսիոնիստական ​​արվեստի շարժման հիմնադիրներից մեկը։ Նա սկսեց բոլորովին նորովի պատկերել գույներն իր նկարներում՝ ամբողջովին հրաժարվելով սեւ ստվերից։ Մոնեն փորձում էր ցուցադրել կատարվողի ակնթարթային տպավորություն՝ ցանկանալով գոնե մի պահ կանգնեցնել ժամանակը: Նրա ըմբռնման և բնության բնական երանգների արտացոլման խորությունը դեռևս անգերազանցելի է ոչ ոքի համար: Այսօր մաեստրոյի կտավներն արժեն միլիոններ՝ ընդգծելով դրանց ստեղծողի հանճարեղությունը։
Նկարիչը ծնվել է 1840 թվականին Փարիզում նպարավաճառի ընտանիքում, սակայն իր երիտասարդությունն անցկացրել է Նորմանդիայում՝ Լե Հավր քաղաքում, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել է 1845 թվականին։ Այնտեղ մանկուց նա զբաղվել է նկարչությամբ և նույնիսկ գումար է վաստակել։ դա — նրա կատարած ծաղրանկարները բավականին լավ վաճառվում էին մթերային հոր խանութում:

Զրկվելով ձախ աչքի ոսպնյակից` Մոնեն կրկին ձեռք է բերել տեսողություն, սակայն ուլտրամանուշակագույնը սկսել է տեսնել իբրև երկնագույն կամ շուշանագույն, ինչի հետևանքով էլ նկարները նոր երանգներ են ձեռք բերել։ Այսպես, նկարելով հայտնի «Ջրաշուշանները»` Մոնեն դրանք պատկերել է երկնագույն` ի տարբերություն սովորական մարդկանց, որոնք դրանք ուղղակի սպիտակ են տեսնում։

Ջրաշուշաններ

Հետաքրքիրն այն է, որ Կլոդ Մոնեն ունի ավելի քան 100 ջրաշուշանների նկար, սակայն այս մեկը ամենահայտնին է։
Կլոդ Մոնեն մահացել է թոքի քաղցկեղից 1926 թվականի դեկտեմբերի 5-ին Ժիվերնիում, 86 տարեկան հասակում և թաղվել տեղի եկեղեցական գերեզմանոցում։ Վերջին նկարը նա նկարել է 84 տարեկանում։ Նկարիչը մահվանից առաջ պնդել է, որ իր հոգեհանգիստը հասարակ լինի. դրա պատճառով էլ նրան հրաժեշտ տալու է եկել մոտ 50 մարդ։ Հետաքրքիր է, որ, ի տարբերություն իր նախորդներից շատերի, Մոնեն նույն կերպ է պատկերում երկինքը, ջուրը և շրջակա բնապատկերը՝ առանց դրանք ոճականորեն բաժանելու։ Գետն ավելի ճշգրիտ պատկերելու համար Մոնեն ստեղծում է լողացող արհեստանոց, որը տեղադրեց ճիշտ տեղում՝ խարսխելով։

Կլոդ Մոնեյի ամենագեղեցիկ աշխատանքները իմ կարծիքով

Клод Моне. Бульвар Капуцинок в Париже
Կապուցինոկի Բուլվարը Փարիզում (1873)
Կարմիր Կեֆալ
Արժանտեյի կամուրջը
Արժանտեյի այգին

Կլոդ մոնեն ունի մի շարք նկարնեն որոնցում պատկերված էին նույն վայրը, բայց տարբեր ժամանակ և տարբեր գույներով։ Օրինակ՝ Ռուանի տաճարը նա նկարել ավելի քանի 50 անգամ։ Նույնը կարող եմ ասել Լոնդոնի Կառավարման շենքի մասին։

Ռուանի տաճար
Լոնդոնի կառավարության շենք


Օգտակար հղումներ՝
Կլոդ Մոնե
Կլոդ Մոնեյի բոլոր նկարները

Հայաստանը 6 և 7 դարերում

  • Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։

Բյուզանդական քաղաքականությունը Արևմտ­յան Հայաստանում: Բյուզանդական կայսրության ազդեցության ոլորտում գտնվող Արևմտյան Հայաստանն ընդգրկում էր Մեծ Հայքի արևմտյան մասը և Փոքր Հայքը։ Հուստինիանոս I կայսրը կայսրության կենտրոնական կառավարումն ուժեղացնելու նպատակով մի շարք միջոցառում­ներ է իրականացնում։ Նա ռազմավարչական բա­ժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում։ Խախտելով հայկական իշխանական տների համա­կարգը` կայսրը կառավարումը հանձնեց բյուզան­դական զինվորական պաշտոնյաներին, վերացրեց Արևմտյան Հայաստանում պահպանվող հայկա­կան հինգ ինքնուրույն իշխանությունները։ Դրանց փոխարեն ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները։ Այդ ընթացքում Հուստինիանոսն օրենք հրապարա­կեց, որով, խախտելով միայն արական (հորից որ­ դու) գծով նախարարական կալվածքները ժառան­գելու կարգը, այդ իրավունքը տվեց նաև կանանց ու աղջիկներին։ Դրա հետևանքով նախարարական հողային տիրույթները մասնատվում էին։ Այդ ամե­նը ծանրացրեց հայ ժողովրդի վիճակն Արևմտյան Հայաստանում։

Արտավան Արշակունու գլխավորած ապս­ տամբությունը: Վիճակն ավելի է վատթարանում, երբ կայսերական պաշտոնյաները բռնություններ են գործադրում հայ իշխանների նկատմամբ, ծանրացնում հարկերը։ Ի պատասխան այդ քաղաքականության՝ 539 թ. հայերն ապստամ­բում ու սպանում են բյուզանդական կառավարչին։ Հուստինիանոսը պատժիչ զորք է ուղարկում։ Տեղի ունեցած ճակատամարտում բյուզանդական զորավարին նիզակով սպանում է ապստամբու­թյան ղեկավար Արտավան Արշակունին։ Կայսեր ուղարկած նոր զորքի նոր հրամանատարը դա­վադրաբար սպանում է իր մոտ գնացած Հովհան­նեսին` Արտավանի հորը։ Ապստամբներն օգնու­թյան համար դիմում են պարսից արքային։ Օգտվե­լով առիթից՝ պարսիկները պատերազմ են սկսում Բյուզանդիայի դեմ։ Արտավանն իր եղբոր հետ ստիպված հեռանում է Բյուզանդիա` կայսեր մոտ ծառայության։ 548 թ. նա մասնակցում է կայսրության մայրաքաղաքում զո­րավար Արշակ Արշակունու` Հուստինիանոսի դեմ կազմակերպած խռովությանը։ Սակայն խռովու­թյունը բացահայտվեց եկեղեցական մասնակից բյուզանդացիների մատնությամբ։ Հուստինիանո­սը, ի թիվս մյուսների, Արտավանին պաշտոնանկ է անում և արգելափակում պալատում հետագա պա­տերազմներում օգտագործելու նպատակով։

Քաղաքական իրավիճակն Արևելյան Հայաս­տանում: Վահան Մամիկոնյանից հետո իշխանու­թյունն անցավ եղբորը` Վարդ Պատրիկին։ Նրա օրոք հայոց կաթողիկոս Բաբգեն Ա–ն 506 թ. գումա­րեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց Հայ եկե­ղեցու դավանաբանական ինքնուրույնությունը։ Հայոց կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդցու ջանքերով հրավիրվեց Դվինի 554 թ. ժողովը, որն ընդունեց Հայոց աշխարհի միաբանության ուխտը։ Դրանով վերջնականապես հաստատվեց Հայ առա­քելական եկեղեցու ազգային ինքնուրույնությունը։

Հայոց ապստամբությունը և պարսկա-բյու­զանդական պատերազմը: 564 թ. Հայաստա­նում մարզպան նշանակված պարսիկ Սուրենի օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները։ Դվի­նում Սուրենը փորձեց հիմնել մի ատրուշան, իսկ Ս. Գրիգոր եկեղեցին վերածեց պահեստի։ Նա սպանեց Մանվել Մամիկոնյանին։ 571 թ. հայ ժո­ղովուրդը ապստամբեց Մանվելի եղբոր` Վարդան Մամիկոնյանի (Վարդան Կրտսեր) գլխավորու­թյամբ։ Կռվի ժամանակ Սուրեն մարզպանը սպան­վեց Դվինում։ Բյուզանդական կայսեր ուղարկած զորքի օգնությամբ Վարդանը ջախջախեց պարսից զորքի մնացորդները։ Պարսից արքան պատժիչ զորք է ուղարկում։ Սակայն պարսիկները նորից պարտություն են կրում։ Վերսկսված պարսկա–բյուզանդական պա­տերազմի ընթացքում պարսիկները ներխուժում են Հայաստան։ Նրանց դեմ դուրս է գալիս Վարդանը և պարտության մատնում։

Հայաստանի 591 թ. պարսկա–բյուզանդական բաժանումը: 591 թ. Հայաստանը բաժանվում է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Այդ բաժանումով երկրի մեծ մասն անցնում է Բյուզանդիային։ Արևմտյան Հայաստանի տարածք­ներից կազմավորում է 5 խոշոր նահանգներ։ Նվաճողները ծրագրել էին հայոց զորքերը օգ­տագործել իրենց տերությունների հեռավոր սահ­մաններն օտար ներխուժումներից պաշտպանելու նպատակով։ Սակայն հայ զինվորականները ապս­տամբում էին և հրաժարվում հայրենիքից դուրս կռվելուց։ Նրանցից էր Սմբատ Բագրատունին։ Նա ազատագրական շարժում էր սկսել հայրենիքում։ Կայսեր հրամանով Սմբատին դավադրաբար ձեր­բակալում են և ստիպում կրկեսում մենամարտել գազանների հետ։ Բռունցքի հարվածով նա սպա­նում է արջին, ապա խեղդում է առյուծին, այնու­հետև փախուստի մատնում ցլին։ Հանդիսականնե­րի պահանջով կայսրը նրան ազատ է արձակում։ Հայաստանի բյուզանդական տիրապետության տակ անցած մասում` Ավանում, բյուզանդացիները քաղկեդոնական հակաթոռ «կաթողիկոսություն» են հիմնում և պայքար ծավալում Դվինում գտնվող Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթո­ռի դեմ։ Սակայն հայերին քաղկեդոնականություն պարտադրելու ծրագիրը խափանվում է, քանի որ, ըստ Սեբեոսի, «շատերն արհամարհեցին հրամանը, ամուր մնացին իրենց տեղում»։

Читать далее Հայաստանը 6 և 7 դարերում

Ապրիլ ամսվա ամփոփում / Կենսաբանություն

1) Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ

2) Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութ։

Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկրի մակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։

3) Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։

Մուտացիա դա գենոտիպի կայուն փոփոխություն, որը իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացման պրոցեսը ստացել է մուտագենեզ անվանումը։
Մուտացիաները լինում են՝

  • ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում
  • աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։

Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են զգալի չափով ավելացնել մուտացիաների հաճախականությունները։ Դրանց շարքին են դասվում.

  • քիմիական մուտագեններ, մուտացիա առաջացնող նյութեր
  • ֆիզիկական մուտագեններ, իոնացնող ճառագայթներ, այդ թվում՝ բնական ռադիացիոն ֆոն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, բարձր ջերմաստիճան և այլ գործոններ,
  • կենսաբանական մուտագեններ, ռետրովիրուսներ, ռետրոտռանսպոզոններ։

4) Ուռուցքներ և ուռուցքածին բջջիջներ։

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

5) Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Սելեկցիան մի գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգորխելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։
Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։
Բույսերի սելեկցիան օգնում է ստեղծել բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամներ:
Կենդանիների սելեկցիան բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկները: Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։ Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։