Առաջադրանք

1) Շարունակիր ավանդությունը և հաշտեցրու լեռներին։

Արարատ և Արագած

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

Այդպես Մարութան գնում և մոռանում է անեծքի մասին։ Իր լանջերին գյուղեր և բնակավայրեր են կառուցում։ Լեռան մոտ եռում էր կյանքը։ Գագաթը միշտ սպիտակ, ստորոտը միշտ կանաչ։ Անցնում է ժամանակ և լեռան ստորոտի գետը իր վտակները թուլացնելով լքում է լեռան լանջերը։ Այդպես էլ կյանքը կանգ է առնում։ Մարդիկ չունենալով ջուր և բարենպաստ պայմաններ քիչ-քիչ հեռանում են, թողնելով լեռան լանջերին միայն ավերակներ և մարդու կյանքի նմուշներ։ Դրա փոխարեն գնում և տեղակայվում են Արարատ լեռան դաշտում, որը ջրառատ էր և շատ հարմար ապրելու համար։ Ոչ այդքան հեռու բնակչության կետից գտնվում էր Արագած լեռը։ Թեև Մասիսը շատ չոր էր և այնտեղ չէր լինում բնակվել, մարդիկ ընդունում էին նրան որպեսզ ազգի խորհրդանիշ։ Այդպիսով վերջնականապես տեղակայվելով այս տարածաշրջանում, նրանք պաշտում են մասիսը որպեսզ անհասանելի բարիք, իսկ Արաածը որպեսզ հայրենի գեղեցկություն։ Քույրերը տեսնոլով, որ երկուսն էլ կարևորվում են մարդկանց կողմից, մոռանում են իրենց վեճերը և հաշտվելով միմյանց հետ, որպեսզ բարեկամության նշան, իրենց միջի հեռավորությունով մեկ, սփռում են մի գեղեցիկ դաշտ, որն էլ դարձավ տարածաշրջանի ամենգեղեցիկ, ամենածաղկաշատ, և ամենագունագեղ վայրը։