Առաջադրանք

1․Ընդգծի՛ր գոյականները, գիրի՛ր թեք ձևերի ուղիղ ձևերը։

 Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի (հացահատիկ) հայոց աստվածուհի Աշորայի (Աշորա) ձեռնափայտը (ձեռնափայտ): Բայց դա սովորական գավազան (գավազանի) չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի (հաց) մնացորդը կամ նույնիսկ փշուրը (փշուր) դեն էր նետում` աղբին (աղբ) խառնելով, աստվածուհու ձեռքից (ձեռքից) ձեռնափայտը (ձեռնափայտ) դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն (հացի) անարգողի (անարգող) ճակատին (ճակատ) ու ետ գալիս աստվածուհու (աստվածուհի) մոտ: Գրտնակն (գրտնակի) այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին (ճակատ) թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ (մարդու) սովորեցին հացի (հաց) ոչ մի փշուր (փշուրի) դեն չնետել և աստվածուհին (աստվածուհու) իր ձեռնափայտը (ձեռնափայտ) նվիրեց մարդկանց (մարդու)։

2․Տրված բառերում ընդգծել ու հոլովման ենթարկվող բառերը։

Հայրենիք, հոգեհանգիստ, լեռ, հայորդի, ձի, Անի, սեր, մատանի, դաշնակահար, մարդ, սյուն, կղզի, խնձորենի, աչք, խոտաբույս, քամի, պապ, ուխտատեղի, բարդի, ամուսին, թատերափորձ, գարի, թունանյութ, անկողին, տատ, գինի, Նաիրի։

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ / Եզդիներ

Առաջադրանք

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք հայ և եզդի ժողովուրդների միջև։

Նրանք խոսում են հայերեն ինչը չես կարող ասել մոլոկանների մասին։ Եզդիներ որպես հնագույն ազգ, առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը։ Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, Հայաստ
անում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։
Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Եզդիներն իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղոթքներից. որոնք էզդիկի կոչվում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»։ Կավլերի (աղոթքների) լեզուն կոչվում է ադաբիերեն, որը բավականին բարդ է և գործածվում է միայն աղոթքների ժամանակ։
Եզդիականության մեջ գործում է սուրբ երրորդություն գաղափարախոսությունը՝ ի պատիվ եզդիական պանթեոնի 3 գլխավոր կերպարների՝ Տաուսե Մալակ, Շիխադի և Սլթան Էզդի (եզդ. Էզդիտե Սոր)։
Թյուր է այն կարծիքը, թե իբր Սլթան Էզդին Մուավիայի որդին է։ Մուավիան եղել է արաբ, որն ապրել է 8-9 դարերում։ Իսկ Սլթան Էզդին համարվում է լույս՝ Աստծո կողմից ստեղծված, որի համար ստույգ ժամանակաշրջան չի նշվում։
Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի։