Արևորդի փառատոն / H2O ֆիլմ

Արևորդի Փառատոնի շրջանակներում Էկոլոգիա , Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա դասաժամերին կազմակերպեցինք փառատոնային ֆիլմերի դիտումներ և քննարկումներ։

Ամենից շատ ինձ դուր եկավ «H2O» ֆիլմը, որն էլ հենց կցանկանամ վերլուծել։

Այս ֆիլմը ծատ ծանր,դժվար դիտվող,Բայց շատ խորը գաղափար կրող ֆիլմ էր։

Հիմնական գաղափարը կայանում էր նրանում , որ բնությունը վաղ թե ուշ վրեչ է լուծելու մարդկությունից։Մարդկանց գոյության ընթացքում երկրի մոլորակի կրած վնասը աննկարագրելի շատ է։Հատկապես վերջին մի քանի դարերի ընթացքում։Բոլորս ել գիտենք, որ բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է։ Ջուրը և օդի ածխաթթու գազը, սինթեզում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը։ Իսկ կենդանիները իրենց անհրաժեշտ նյութերը ստանում են սննդի միջոցով, նրանք սնվում են բույսերով կամ կենդանիներով։  Հասարակական կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան։ Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան։ Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։ Ես համարում եմ որ մարդը որեց որ ավելի ու ավելի է դուրս գալի բնության նարդաշնակ կանոնակարգի սահմաններից։ Կգա մի օր երբ բնությունը կբնաջնջի բոլոր իրեն վնաս պատճառող գործոնները ՝ մարդկանց և ոչ միայն,և կսկսի վերականգնել հավասարակշռությունը։ Չէ որ ամեն մի բան որ արվում է թողում է իր հետքը ւ ունենում է իր հետևանքները։ Այդ պատճառով էլ այս մարդկանց թողած հետքերը նույնպես կունենան անխուսափեկի հետևանքներ և վաղ թե ուշ մենք կոչնչացնենք ինքներս մեզ։