ԷՆԵՐԳԻԱՅԻ այլընտրանքային աղբյուրներ

Էներգիայի այլընտրանքային աղբյուրները դրանք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրներն են:Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևոր են հողմային և արևային ռեսուրսները:

1. Արևային էներգիաԷներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտգործում են երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Արեգակնային էներգիան վերականգնվող էներգիայի կարևոր աղբյուր է, իսկ դրա տեխնոլոգիաները լայնորեն բնութագրվում են որպես ակտիվ արևային կամ պասիվ արևային՝ կախված նրանից, թե ինչպես են դրանք վերցնում և տարածում արևային էներգիան կամ այն փոխարկում արևային հոսանքի։ Ակտիվ արևային տեխնոլոգիաներն էներգիան օգտագործելու համար կիրառում են լուսագալվանային համակարգեր, կենտրոնացված արեգակնային էներգիա ու արևային ջրատաքացուցիչներ։ Պասիվ արևային տեխնոլոգիաները ներառում են շինությունը դեպի արևը կառուցելը, համապատասխան ջերմային զանգված կամ լուսացիր հատկություններ ունեցող նյութերի ընտրությունը և բնական օդափոխություն ապահովող տարածքների նախագծումը։Այսօր շատ չնչին է արեգակնային էնրգիայի դերը համաշխարհային էներգետիկ համակարգում` կազմելով ընդամենը 0.1%:

2. Քամու էներգիաՊարզվում  է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները:Հողմային էներգիայի ներուժը համարվում է ամենամեծերից մեկը վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Ավելի քան 70-80 երկրում այսօր քամուց էլեկտրաէներգիա է ստացվում: 2012 թ.-ին Դանիան իր էլեկտրական էներգիայի 29.3%-ը ստացել հողմային էներգիայից, Իսպանիան` 21.2%-ը, Պորտուգալիան` 20.8 %-ը, Գերմանիան` 19 %-ը, Իռլանդիան` 17.7%-ը: Դանիան նախատեսում է 2020 թ.-ին այն հասցնել 50 %-ի:Մի շարք երկրներ հսկայական ներդրումներ են անում այս ոլորտում և 2009թ.-ի դրությամբ:Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ` հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:

3. Այլընտրանքային էներգիայի ո՞ր տեսակը կարող է ստանալ Հայաստանը:Հայաստանում առկա վառելիքաէներգետիկ հումքային ռեսուրսները չեն կարող էներգետիկայիզարգացման համար էական նշանակություն ունենալ, իսկ հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների (հողմային և արևային) առատ և ընդգրկուն լինելը  մեր երկրի առավելությունն է: Հայաստանում, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գնահատականների համաձայն հողմային կայանները կարող են ձևավորել մոտ 450 ՄՎտ հզորություններ, էլեկտրական էներգիայի տարեկան 1.26 մլրդ կվտ.ժ արտադրության ծավալով: Հողմաէներգետիկայի ոլորտը Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է:   Արևային ռեսուրսի զարգացումը Հայաստանում: Մեր երկրում արևայինէներգետիկայի զարգացման համար արգելակող հիմնական խոչընդոտներն են անհրաժեշտ ֆինանսական միջոցները և այդ ոլորտում գիտելիքների և փորձի բացակայությունը:

Էկոհամակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը կենսաբանական համակարգ է,

որը կազմված է բիոցենոզից, կենսատոպից, կապի համակարգից, որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոհամակարգի օրինակ է՝ ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի մասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնորոշ են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոհամակարգի մեկ այլ օրինակ են հանդիսանում Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառները։ Այս անտառների համար բնորոշ է բնահողը և կայուն բուսական համայնքը, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների համակարգը։

Օգտվել եմ համացանցի տարբեր աղբյուրներից