Առաջադրանք

1)Տրված բառերը դարձնել հոգնակի

Ակնաբույժ — ակնաբույժтեր
գիսաստղ — գիսաստղեր
կիրք — կրքեր
եզրածալ — եզրածալեր
պատմուճան — պատմուճաններ
անցաթուղթ — անցաթղթեր
թեթևամիտ — թեթևամիտներ
դրամահատ — դրամահատեր
ոստան — ոստաններ
շեղջ — շղջեր
ատամնաբույժ — ատամնաբույժներ
ձիթհանք — ձիթհանքեր
դիմագետ — դիմագետներ
ցանքս — ցանքսեր
սքեմ — սքեմներ
ասպախումբ — ասպախմբեր
կաթնեղբայր — կաթնեղբայրներ
զորախաղ — զորախաղեր
կածան — կածաններ
մրջնաբույն — մրջնաբուներ








Կապիկը նովելի վերլուծություն

Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը։ Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ 

Վերլուծություն

«Կապիկը»
Մենք բոլորս սովոր ենք տեսնել կենդանիներին վայրի պայմաններում և անգամ մի քիչ չենք նկատում, որ չնայած նրան, որ կենդանիները բանական էակ չեն համարվում, նույնպես զգացմունքներ են արտահայտում։ Նրանք սիրում են, տխրում և անգամ ծանր ապրումների մեջ լինում ՝ կոտրված և սիրալքված լինելու պատճառով։ Կապիկը արտահայտում է այն հավատարմությունը և սերը, որին որոշ մարդիկ անգամ արժանի չեն։ Եվ նա գտավ, որ կյանքից ինքնակամ հրաժարվելով՝ նա կթեթևացնի իր ցավը։ Այս նովելը ևս մեկ անգամ ինձ ապացուցեց, որ կենդանիները կարող են մեզնից ավելի մարդկային լինել։ Այս նովելի հերոսը՝ կապիկը, որը իր ամբողջ հոգով սիրում էր սպասուհուն, այնքան էր կապվել աղջկան, որ նովելը ունեցավ ողբերգական ավարտ։ Այսքան տխուր և խորիմաստ ստեղծագործություն կարող էր ստեղծվել միայն մեր հանճարի ՝ Գրիգոր Զոհրապի ձեռքով։