Լանդշաֆտագիտություն թեմաներ

Նյութ՝ Լանդշաֆտագիտություն 

Թեմա 1

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:
Լանդշաֆտագիտություն ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:
Երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքի լանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը։

Ինչ է լանդշաֆտը:
Լանդշաֆտը դա աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսական ու կենդանական աշխարհները, գտնվում են բարդ օրինաչափ փոխազդեցության մեջ, փոխպայմանավորված են և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։

Թեմա 2

Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը: Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն։ Քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը։

1) Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։

Երևույթը կամ որևույթների համալիրը ամբողջովին ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ օրը մի քանի անգամ դիտարկումներ են կատարում և գրանցում տվյալները։ Ստացիոնար են բոլոր օդերևութաբանական կայանները։ Կիսաստացիոնար կայանում դիտարկումները ժամանակավոր ոն լինում։

2) Դաշտային հանույթի մեթոդ։

Լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։ Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և գնում են դաշտ, դիտարկումներ կատարում և հավաքում են նմուշներ։

3) Փորձագիտական մեթոդ։

Բնության մեջ կան շատ երևույթներ, որոնք հազվադեպ են կրկնվում։Դրա համար անհրաժեշտ է ստեղծել արհեստականը, որպեսզի ուսումնասիրենք։Օրինկա արհեստական անձրևը ուսումնասիրելու համար պետք է լվացված նյութը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը։

4) Լաբորատոր մեթոդ։

Լաբօրատոր մեթոդով նմուշները լաբորատորիաներում ուսումնասիրում են, օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում նրա մեջ լուծված տարրի բաղադրությունը։

5) Համեմատական մեթոդ։

Այս մեթոդը լաըն կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում։Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերույունն ու դրանց պատճառները։

6) Քարտեզագրման մեթոդ։

Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է։Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզ, դաշտում նմուշներ անում, իսկ վերջնական մշակման ժամանակ ընդհանրազնում են և վերջնական տեսքի բերում։

7) Աէրոտիեզերական լուսանկարի վերծանման մեթոդը։

Այս մեթոդը զարգացավ 20-րդ դ. երկրորդ կեսին։Աէրոլուսանկարները սպեկտրոկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։Կան օբյռկտներ որոնք մոտիկից չեն երևում, իսկ հեռվից շատ լավ պատկռրվում են։

8) Նկարագրական մեթոդ։

Այս մեթոդը հին է։Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր այսինքն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնռլու համար։

9) Երկրաինֆորմացիոն մեթոդ։

Լանդշաֆտագետը պետք է ինֆերմացիա հավաքի և դրանից եզրակացությեւն կազմի։

10) Գծանկարչական մեթոդ։

Երբեմն անհրաժեշտ է գծագրել, բլոկդիագրամների, նկարների միջոցով պատկռրացումներ տալ։Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները։

11) Վերադրման մեթոդ (наложение):

Այս մեթոդի էությունը այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։Սա շատ ընդունված է քարտեզագրման դռպքում։

12) Երկրաֆիզիկական մեթոդ։
Օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները,պարզ նկատվում է, եր որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է, դա կապված է երկրի ձգողության հետ, իսկ ձգողության ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկական։

13) Երկրաֆիզիկական մեթոդ։
Այստեղ օգտագործվում է կենսաքիմիական մեթոդը։Ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ ՝ հակառակը։Դրանք կապված են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների հետ։

14) Հնէալանդշաֆտագիտական մեթոդ։

Այս մեթոդով պարզվում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել։

15) Քանակական մեթոդ։

Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։Օր. երկարությունը, կշիռը, քանակը և այլն։Քանակական տվյալները մշակելով ստանում ենք չափողականություն չունեցող գործակիցներ։

16) Մաթեմաթիկական մեթոդ։

Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմաթիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ։Ուսումնասիրություններում օգտագործվում են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ։

17) Մոդելավորման մեթոդ։

Մոդելավորումը այն պրոցեսն է, որը արհեստական ճանապարհով ստեղծում են երևույթները ուսումնասիրելու նպատակով։Մոդելավորումը կարող է լինել գրաֆիկական, նկարագրական, քարտեզագրական, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն։

18)Հաշվեկշռային մեթոդ։

Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրի փոխհարաբերությունները։Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։

19)Վիճագրական մեթոդ։

Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա։Լանդշաֆտագիտության մեջ այն լայնորեն կիրառվում է։

Թեմա 3

Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:

Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում:

Թեմա 4

Մարդ — բնություն փոխհարաբերություններ թեմայով փոքրիկ վերլուծություն`

Մարդը բնության մի մասն է: Չնայած հաճախ պատահում են դեպքեր երբ, կամ մարդն է կարող թշնամի հանդիսանալ բնությանը, կամ էլ բնությունը մարդուն: Սակայն ես կարծում եմ, որ մարդը վատություն է անում մտածված, իսկ բնությունը բնազդաբար։ Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկ արարածը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս Է կազմում: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ: Ի տարբերություն կենդանիների, մարդը ստեղծում է և ստեղծագործում գիտակցաբար: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:
Մեր առօրյան լի է բազմաթիվ խնդիրներով, սակայն հայտնվելով վայրի բնության մեջ՝ հասկանում ես, որ մեր բոլոր խնդիրները շատ փոքր են բնության այդ հզոր մեխանիզմի խնդիրների համեմատ: Այդ խնդիրների հիմնական պատճառը մենք ենք։ Անծայրածիր օվկիանոսներ, ընդարձակ անտառներ, անհաղթահարելի բարձրունքներ, փոթորկոտ ծովեր և անծայրածիր անապատներ. այս ամենը խոսում է բնության մեծ ուժի և հզորության մասին: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և պետք է բնությունը առաջին հերթին գնահատի ու պահպանի, ապա բարգավաճ և զարգացնի։

Թեմա 5

Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան
Բլոգում թվարկել որոնք են ֆունկցիաները, բերել օրինակներ:

Գյուղատնտեսական- Օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
Անտառտնտեսական- Անտառապատում են տվյալ տարածքը։
Լեռնաարդյունաբերական- Բանվորների համար կառուցվում են բնակատեղիներ և շուտով տվյալ տեղամասում առաջանում է բնակավայր։
Ռեկրեացիոն- Հանգստյան գոտի։
Տրանսպորտային- Տրանսպորտային տարածք։
Ռազմաստրատեգիական- Ռազմական գործողությունների համար նախատեսված տարածք։
Ուսումնական- Ուսումնական հաստատությունների համար նախատեսված տարածք։
Արդյունաբերական- Արդյունաբերական տարածք։
Մարդածին- Որինակ ճահիճները չորացնելով ստեղծվում են նոր քաղաքներ և այլն։

Թեմա 4

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում: Կարողանալ թվարկել և նկարագրել յուրաքանչյուր նյութի շրջապտույտի հատկությունները: Կարճ ամփոփել դասը և տեղադրել բլոգում: (Էջ 20)

Լանդշաֆտային թաղանթում անընդհատ տեղի են ունենոըմ տարբեր նյութերի շրջանառություններ, այն արտահատվում է 2 կերպ՝

Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:

Համացանցից գտնել վավերագրական ֆիլմ Ջերմոցային էֆֆեկտի վերաբերյալ՝ դիտել և ներկայացնել քոլեջում դասի ժամանակ:

Վերջին հարյուրամյակի ընացքում երկրագնդին մարդկությունը ավելի շատ վնաս է պատճառել քան ամբողջ պատմության ընթացում։ WMO-ի տվյալներով՝ 2019 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը 1,1 աստիճանով ավելի տաք է եղել, քան նախաարդյունաբերական շրջանում։ Աշխարհի բնակչության 30 տոկոսը տարվա մեջ ավելի քան 20 օր տառապում է ջերմային տաքացման պատճառով։

«Երկրագնդի չերմաստիճանը հաճախ փոփոխվում է, դրա վրա ազդում են մեր մոլորակի ուղեծրի փոփոխություններե. ուղեծիրը կա՛մ «ձգվում է», կա՛մ ավելի կլորացվում (ցիկլը մոտավորապես 93 հազար տարի է): Բացի այդ, յուրաքանչյուր 41 հազար տարին մեկ փոխվում է Երկրի առանցքի թեքության անկյունը դեպի ուղեծրի հարթությունը, իսկ 26 հազար տարին մեկ՝ պտտման կոնը։ Այս գործոնների համակցությունն ուղղակիորեն ազդում է արևային ջերմության քանակի վրա, որը գալիս է բարձր լայնություններում (Արկտիկա և Անտարկտիկա), հետևաբար՝ սառցադաշտերի ձևավորման վրա:

Սակայն այս ամենեց հետո կարելի է ասել, րո կլիմայի այսպիսի փոփոխությունները կարելի է բացատրել նման փոփոխությիւններով։ Բանն այն է, որ Երկրի վրա օդի ջերմաստիճանն այսքան արագ չի աճել առնվազն վերջին 800 հազար տարվա ընթացքում։ Սա պարզել է եվրոպացի մի խումբ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են Անտարկտիդայի սառույցները (մանրամասները՝ այստեղ): Իսկ փորձագետների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ կլիմայի փոփոխության տեմպերը կարող են բացատրվել միայն մարդածին գործոնով, այսինքն. մարդկային գործունեությունը։

Միջուկային տեխնոլոգիան իդեալական է կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, քանի որ այն միակ առանց ածխածնի, մասշտաբային էներգիայի աղբյուրն է, որը հասանելի է օրական 24 ժամ: Ժամանակակից ռեակտորների հետ կապված խնդիրները, ինչպիսիք են վթարների վտանգը, կարող են լուծվել նորարարության միջոցով:
Միացյալ Նահանգները եզակի դիրք ունի նման ձեռքբերումների համար՝ շնորհիվ իր գիտնականների, ձեռնարկատերերի և համաշխարհային մակարդակի ներդրումային կապիտալի: Ցավոք, Ամերիկան ​​այլևս միջուկային էներգիայի համաշխարհային առաջատարը չէ, ինչպես 50 տարի առաջ էր։ Այս դիրքը վերականգնելու համար ԱՄՆ-ը պետք է նոր ֆինանսավորում տրամադրի, թարմացնի կանոնները և ներդրողներին ցույց տա, որ դա լուրջ է:
Ժամանակակից միջուկային էներգիայի ոլորտում կան մի քանի խոստումնալից գաղափարներ, որոնք պետք է ուսումնասիրվեն, եթե հաղթահարենք այդ խոչընդոտները: TerraPower ընկերությունը, որը ես հիմնադրել եմ 10 տարի առաջ, օգտագործում է մի մոտեցում, որը կոչվում է շրջող ալիքային ռեակտոր, որն անվտանգ է և շատ քիչ թափոններ է արտադրում: Մենք հույս ունեինք պիլոտային նախագիծ կառուցել Չինաստանում, սակայն ԱՄՆ-ում վերջին քաղաքական փոփոխությունները դա անհավանական դարձրեցին: Մենք կարող ենք այն կառուցել Միացյալ Նահանգներում, եթե փոփոխություններ լինեն ֆինանսավորման և կանոնակարգերի մեջ, որոնք ես նշեցի ավելի վաղ:». – Բիլ Գեյթս

Թեմա 6

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Կարողանալ բացատրել որն է վերոհիշյալ:

Երկրագունդը միակն է տիեզերքում որտեղ կան բնություն, կյանք և իհարկե բանական էակ՝ մարդը։ Տարիների ընթացքում մարդն ու բնությունը եղել են հավասարակշռված, բայց դարերի ընթացքում և հատկապես 20րդ դարից հետո երբ բնակչության թիվը երկրագնդի վրա կտրուկ աճեց, առաջացան մի շարք խնդիրներ որոնք վտանգում են մեր մոլորակի կյանքը։ Բնակչության բուռն աճը և բնության վրա նրա ինտենսիվ ներգործությունը խախտում են բնության հավասարակշիռ վիճակը, այս երևույթը հայտնի է Էլ Շատելյեի անվանմամբ։

Ամողջ երկրագնդով կա ջերմոցայիին էֆֆեկտի խնդիրը և գիտնականները հիմա փորձում են գտնել այլընտրանքային վառելիքի աղբյուր, քանի որ վառելանյութից անջատաված վտանգավոր գազերը վնասում են օզոնային շերտը։ ԵՎ հիմա մարդկանց երկու խումբ է ձևավորվել՝

  1. Պահպանել բնությունն ու նրա կենսաբազմազանությունը։
  2. Վերափոխել բնությունը մարդուն հարմար տարբերակով։

Թեմա 8

Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան
Բլոգում թվարկել որոնք են ֆունկցիաները, բերել օրինակներ:

Գյուղատնտեսական- Օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
Անտառտնտեսական- Անտառապատում են տվյալ տարածքը։
Լեռնաարդյունաբերական- Բանվորների համար կառուցվում են բնակատեղիներ և շուտով տվյալ տեղամասում առաջանում է բնակավայր։
Ռեկրեացիոն- Հանգստյան գոտի։
Տրանսպորտային- Տրանսպորտային տարածք։
Ռազմաստրատեգիական- Ռազմական գործողությունների համար նախատեսված տարածք։
Ուսումնական- Ուսումնական հաստատությունների համար նախատեսված տարածք։
Արդյունաբերական- Արդյունաբերական տարածք։
Մարդածին- Որինակ ճահիճները չորացնելով ստեղծվում են նոր քաղաքներ և այլն։

Թեմա 7

Ինչ է բնօգտագործումը, որոնք են դրա հիմնահարցերը:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:
Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ: Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը: Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:

01.11-05.11

Թեմա 9

Բնության պահպանությունը

Դիտել վավերագրական ֆիլմը

Թեմա 10

Բնության վերափոխումը:40 էջ

Բլոգում թվարկել քանի տեսակ է լինում և բերել մեկական օրինակ:

Թեմա 11

Կուլտուրական լանդշաֆտ:

Կարդալ դասագրքի 41 էջի նյութը և կազմել 10 հարց, տեղադրել բլոգում:

Կազմած հարցերը ուղղել դասընկերներին:

Թեմա 12

Լեռնային լանդշաֆտներ և լեռնային /վերընթաց գոտիներ: 42 էջ

Ուսումնասիրել Հայաստանի լեռնային գոտիները: Բերել օրինակներ: Ինչ յուրահատկություններով է օժտված լեռնային լանդշաֆտը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*