Խոսում են Նոբելյանական մրցանակակիրները / Նախագիծ

Նախագիծը՝ Բնագիտատեխնիկական ստուգատես
Նախագծի անունը՝ Խոսում են Նոբելյանական մրցանակակիրները

Նախագծի ընթացքը՝ Սովորողները գտնում և ուսումնասիրրում են բոլոր ժամանակների Նոբելյան մրրցանակակիրների ցանկը, ովքեր ստացել են մրցանակ գիտության ոլորտում։ Այնուհետև սովորողները համացանցից կամ այլ աղբյուրներից գտնում են մրցանակակիրների ճառերը և դրանք թարգմանում հայերեն։ Այնուհետև սովորողներն իրենց բլոգում ստեղծում են երկլեզու փաթեթ, որտեղ հայերենով և անգլերենով ներկայացվում են Նոբելյան մրցանակակիրները՝ իրենց կյանքն ու գործունեությունը, և մրրցանակը ստանալիս իրենց ճառը։

Նախագիծը կամփոփվի կլոր սեղանով, որտեղ ամեն սովորող կներկայացնի իր կատարած ընդհանուր աշխատանքը և մեկ նոբելյան մրցանակակրի։

Նախագծի նպատակները՝ Նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել և ներկայացնել բնագիտական ոլորտում նոբելյանական մրցանակակիրներին, նրանց կյանքն ու գործունեությունը։ Բացի այդ՝ սովորողները կկատարեն նաև թարգմանական աշխատանք, ինչը կնպաստի նրանց բառապաշարի բարրելավմանը։ Սովորողները նաև կներկայացնեն այն նոբելյան մրրցանակակիրրներին, որոնց գործունեությունն ուսումնասիրել են, ինչը նպատակ ունի բարելվել սովորողների բանավոր խոսքն ու ինքնաներկայացման հմտությունը։

Նախագծի արդյունքները՝ Նախագծի արդյունքում սովորրողները կստեղծեն Նոբելյան մրցանակակիրների վերաբերյալ երկլեզու փաթեթ իրենց բլոգներում։ Նախագիծը կամփոփվի նաև կլոր սեղանով, որտեղ ամեն սովորող կներկայացնի իր կատարած ընդհանուր աշխատանքը և մեկ նոբելյան մրցանակակրի։