Թարգմանություն / Արևմտահայերեն

Արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերենի։

Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։ Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։ Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։

Այս ձորերում շատ օձեր կան, մանավանդ՝ վերեկվա ժամերին։ Երբ արևը վառում է երկաթագույն ժայռերը, սև քարերը, սպիտակ ավազները, իրենց բուներից դուրս կսողան։ Կգռգռվեն, պատրաստ վրատ նետվելու։ Բնությունը իր բոլոր գույները թափել է նրանց վրա։ Կան դեղին օձեր, քրքումի գույնի։ Սեփսև էլ կան, եռացող կուպրի գույնի։ Ոսկիի փայլերի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Կան խայտաբղետները՝ կանաչ և կապույտ օզակներով, երկճյուղ բերաններով, դաժան աչքերով, որոնք քեզ են նայում, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջացող լեզուներով։ Կմախենաս, երբ հանկարժ կհայտնվի թփի տակից, քարերի արանքներից։ Կամ երբ բաց ծնկներով գետով կանգնես։ Եղեգնուտների մեջեն և քեզ հետ միասին կղատկեն ջուրը։ Չհավատաք պարծենկոտներին, որոնք ասում են․ <Մենք չենք վախենում>։ Ասում են․
— Որոշ ժամանակ սառաժ կմնաս, կհանգստացնես ինքդ քեզ և նախապես կնկատես և կպատրաստվես։ Բոլոր սողունները վախենում են նրանցից։ Ես տեսնում էի, թե ինչպես մի ջորի, մի ձի վախենում են երբ կեր են ուտում կան արածում են ու օձ են տեսնում։ Եղերը, կովերը ցնցվում էին, ֆշում և հետ քաշվում ճանապարհ տալով, որ օձը գնա։ Այծերը, մաքիները և ամբոջ հոտը վախեցակ փախչում էին ձորեր ու դաշտեր։ Ոզնին ու կրիան չէին ազդվում։ Չէին փախնում։ Ապահով էին։ Ոզնին փշերն էր ցցում։ Կրիան մտնում էր իր ոսկրե պատյանի մեջ։Օձը բան չէր կարող անել։