Առաջադրանք

1) Փակագծում տրված բառերից ընտրել ճիշտը:

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դժգոհության նշույլ (արտահայտելու, արտաբերելու)։
Ատոմը (հրեց, հրահրեց) իր ընկերներին, որ միանան խռովությունը։
Մարզպետունին մարտից առաջ անձամբ էր շրջում վրանից վրան և զորապետներին (ցուցմունքներ, ցուցումներ) տալիս։
Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:
Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:
Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:
Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:
Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:
Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:
(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:
Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:
Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:
Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:
Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

2) Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:

Գինարբուք — Գինարբություն
գարշապար — Ոտքի կրունկ
շեղջ — Կույտ, դեզ
ապաշխարանք — Քավություն, զղջանք
սպրդել — Ծածուկ՝ գաղտնի ներս մտնել կամ դուրս գալ
դաստակերտ — Կալվածատուն, կալվածատնակ
ձետ — Կենդանիների մազոտ պոչ
մաճկալ — Մաճը բռնող՝ վար անող մարդ
պախուրց — սանձափոկեր
աշխետ — Շիկակարմիր
մտրուկ — Ձիու արու քուռակ
վտիտ — Թուլակազմ, տկար՝ թույլ կազմվածքով
գավազան — Ձեռնափայտ, ցուպ, մահակ
տրցակ — Կապոց, խուրձ
տաղտուկ — Տաղտկալի, ձանձրալի
դրվատել — Գովել, գովաբանել, ներբողել

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*