Կենսաբանության հարցաշար

1)Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջներըԻ (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք): 
Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից։ Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին: Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ: Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին: Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ: Եվ նաև նրանք պարունակում են  անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

2)Ներկայացնել  պրոկարիոտ բջիջների արտաքին կառուցվածքը և ֆունկցիաները 
Պրոկարիոտները՝ բակտերիաները և արքեաները, eրկրի վրա ամենաառաջին կյանքի ձևերն են եղել, քանի որ իրականացրել են մի շարք կենսաբանական գործընթացներ, այդ թվում՝ բջջային հաղորդակցում և հոմեոստազ։ Այս բջիջներն ավելի փոքր են և պարզ, քան էուկարիոտները, չունեն մեմբրանային օրգանոիդներ, այդ թվում և կորիզ։ Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։ Բաժանումը պարզ է։ Բջջաթաղանթը կազմված է 2 շերտից։ Արտաքին շերտը հաստ է և ամուր, կոչվում է բջջապատ, որը ջրիմուռների մոտ կազմված է ցեյլուլոզից, իսկ բակտերիաները կազմված են ածխաջրերից։ Չափսերով փոքր են.

3)Ներկայացրու բջջի օրգանոիդները:
Միտոքոնդրիում
Միտոքոնդրիումները հայտնաբերվել են բոլոր բուսական և կենդանական բջիջներում: Դրանց տրամագիծը մոտ 1 — 5 մկմ է, ունեն ձողիկների տեսք, իսկ երկարությունը կազմում է մոտ 5 — 7 մկմ: Միտոքոնդրիումը սինթեզում է ԱԵՖ, սպիտակուց, ՌՆԹ և ԴՆԹ:

Քլորոպլաստ
Քլորոպլաստները հայտնաբերվել են բոլոր ֆոտոսինթեզ կատարող օրգանիզմներում: Քլորոպլաստները ԱԵՖ են արտադրում լուսային էներգիայից: Քլորոպլաստները պարունակում են քլորոֆիլ ինչի պատճառով ել կանաչ են:

Էնդոպլազմային ցանց
Էնդոպլազմային ցանցը կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։

Գոլջիի ապարատը
էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ,  միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։

Ռիբոսոմները
բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ։

4)Ներկայացում միտոքոնդրիումների կառուցվածքը և ֆունկցիաները:
Միտոքոնդրիումը սինթեզում է ԱԵՖ, սպիտակուց, ՌՆԹ և ԴՆԹ: Միտոքոնդրիումները հարուստ են սպիտակուցներով, պարունակում են լիպիդներ և ոչ մեծ քանակությամբ ՌՆԹ։ Էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է միտոքոնդրիումների երկու շերտից կազմված՝ 10-25 նմ թաղանթը։ Արտաքին թաղանթը հարթ է, դրանում քիչ են սպիտակուցները և շատ են ֆոսֆոլիպիդները ։ Ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ ծալքեր կամ ներփքումներ՝ կատարներ, որոնք ուղղված են դեպի միտոքոնդրիումի ներքին խոռոչը

5)Ներկայացրու Գոլջիի կոմպլեքսի կառուցվածքը և ֆունկցիաները:
Գոլջիի ապարատը էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ,  միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։

6)Ներկայացրու էնդոպլազմային ցանցի կառուցվածքը և ֆունկցիաները:
Էնդոպլազմային ցանցը կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ֆունկցիաներն են՝ մոնոսախարիդների սինթեզ, լիպիդների սինթեզ, թունավոր նյութերի վնասազերծում:

7)Ներկայացրու ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիաները:
Ռիբոսոմները բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ։

8)Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջջի բաժանում): 
Միտոզը բջջի անուղղակի բաժանումն է, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Միտոզի փուլերն են՝ ինտերֆազ, պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ:

9)Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը: 
Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Քրոմոսոմները ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից։ Բջջի բաժանման սկզբնական նրանք կազմված են երկու իրար կցված թելանման մարմնիկներից։ Վերջիններս քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Այսպիսով, բույսերի և կենդանիների բջիջներում յուրաքանչյուր քրոմոսոմ ունի իր հոմոլոգ զույգը։ Մարդն ունի օրինակ ՝ 46։

10)Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։
Վիրուս ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է։ Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով, կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։

11)Ներկայացրու Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներին։
Ավտոտրոֆներ ըստ նյութափոխանակության բնույթի և էներգիայի ստացման եղանակների՝ կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ավտոտրոֆներ և հետերոտրոֆներ: Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։
Հետերոտրոֆներն ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէների զգալի մասը, սնկերը, որոշ մակաբույծ բույսեր, գրեթե բոլոր կենդանիները, ինչպես նաև մարդը հետերոտրոֆներ են։ Կան կենդանի օրգանիզմներ, օրինակ՝ գիշատիչ բույսերը, որոնք ավտոտրոֆ նյութափոխանակության հետ միասին օժտված են նաև հետերոտրոֆով։

12)Բացատրիր մանրամասն թե ֆոտոսինթեզի ժամանակ ինչ է տեղի ունենում:
Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։ Ֆոտոսինթեզը սկսվում է՝ քլորոպլաստը տեսանելի լույսով լուսավորվելով։ Ֆոտոնը, ընկնելով քլորոֆիլի մոլեկուլի վրա, գրգռում է նրան. մոլեկուլի էլեկտրոններն անցնում են բարձր մակարդակի, այսինքն՝ միջուկից ավելի հեռու գտնվող ուղեծրի վրա։ Դրա շնորհիվ հեշտանում է էլեկտրոնների անջատումը մոլեկուլներից։ Գրգռված էլեկտրոններից մեկն անցնում է փոխադրիչ մոլեկուլի վրա, որը նրան տանում և տեղափոխում է թաղանթի մյուս կողմը։ Քլորոֆիլի մոլեկուլը վերականգնում է էլեկտրոնի կորուստը՝ այն վերցնելով ջրի մոլեկուլից։ Էլեկտրոնների կորցնելու հետևանքով ջրի մոլեկուլներն ենթարկվում են ֆոտոլիզի: Թթվածնի ատոմներից առաջանում է մոլեկուլային թթվածին, որն անցնում է թաղանթով դիֆուզիայի եղանակով և արտամղվում մթնոլորտ։

13)Ներկայացրու քեմոսինթեզի ողջ գործընթացը։
Քեմոսինթեզը անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Բջիջների շրջակա միջավայրից վերցնելով իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ հարաբերականորեն պարզ մոլեկուլներ՝ և դրանցից սինթեզում են տվյալ բջջին բնորոշ յուրատահուկ ավելի բարդ միացություններ։ Այսպես, տարբեր ամինաթթուներից սինթեզվում են բազմաթիվ սպիտակուցներ, մոնոսախարիդներից կազմում են պոլիսախարիդներ, ազոտային հիմքերն անցնում են նուկլեոտիդների մեջ, դրանցից սինթեզվում են նուկլեինաթթուներ։ Բջջում ընթացող նյութերի սինթեզը կոչվում է կենսասինթեզ։ Սինթեզված միացություններն օգտագործվում են բջիջների, դրանց տարբեր օրգանոիդների կառուցման, բջիջների կենսագործունեության, ինչպես նաև օգտագործված կամ քայքայված մոլեկուլները փոխարինելու համար։

14)Ներկայացրու Սպիտակուցների սինեթեզ՝  տրանսկրիպցիան։ 
Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ (ի-ՌՆԹ)։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։ Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝

-Սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության։
-ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ։ Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։
-ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։
-ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։
-ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։
ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնել ցիտոպլազմա։

15)Ինչ է իրենից ներկայացնում տրանսլյացիան:  
Տրանսլյացիան բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։ Տրանսլյացիան տեղի է ունենում ռիբոսոմներում։ Այն կատարվում է երեք փուլով՝ ինիցիացիա(սկիզբ), էլոնգացիա(երկարացում), տերմինացիա(ավարտ):

16)Ներկայացրու Նուկլեինաթթուների կառուցվածքը և ,դրանց ֆունկցիաները։ 
Նուկլեինաթթու, բարձրամոլեկուլային օրգանական միացություն, որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ ԴՆԹ և ՌՆԹ առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։  Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ 

17)Ին՞չ է իրենից ներկայացնում գենետիկական կոդը։
Գենետիկական կոդ, ժառանգական ինֆորմացիայի ծածկագրման համակարգ նուկլեինաթթուների համակարգում, կենդանիների, բույսերի, բակտերիաների և վիրուսների մոտ իրականացվում է նուկլեոաիդների հաջորդականությամբ։  Բնական նուկլեինաթթուներում՝ ԴՆԹ և ՌՆԹ, հանդիպում են նուկլեոտիդների 5 տարածված ձևեր (յուրաքանչյուր նուկլեինաթթվում 4-ը), որոնք միմյանցից տարբերվում են ազոտային հիմքով։ 

 18)Ներկայացրու  Բջջաբանությունը որպես գիտություն բջջի մասին։ 
Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումըինչպես նաև արտաքին միջավայրի հետ նրա փոխհարաբերության վերաբերյալ գիտելիքների հաղորդումը: Բջջաբանությունը հանդիսանում է կենսաբանության ինտենսիվ զարգացող ճյուղերից մեկը։

19)Օրգանիզմների բջջային կառուցվածքը որպես օրգանական աշխարհի միասնության հիմք։
  Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։ Կամ կազմված 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ 

20)Կենսաբանությունը որպես գիտություն։
Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին: Այն ուսումնասիրում է Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Դրանց մասին բոլոր հնարավոր տեղեկությունները մենք ստանում ենք հենց կենսաբանությունից։

 21)Կենսաբանության մասնաճյուղերը և կապն այլ գիտությունների հետ։

Ժամանակակից կենսաբանությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ։ Կենսաբանական գիտությունները տարբեր ուղղվածություններ ունեն և բարդ են։ Հիմնականում առանձնանում են ՝ Կառուցվածքային, Ֆիզիոլոգիական, Էվոլյուցիոն, Սիստեմատիկա, Թագավորություններ, Էկոլոգիական և միջավայրային։
Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ։ Կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության զանգացումը։ Դրանից էլ պարզ է որ քիմիան, ֆիզիկան,աշխարհագրությունը, և այլ բնագիտական բոլոր առարկաները իրար հետ սերտերեն կապ ունեն։

22)կենսաբանական համակարգերը որպես կեն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*