ՀՀ կարմիր գիրքը: Հատուկ պահպանման տարածքներ:

Ներկայացնել ՀՀ Կարմիր գրքի մասին տեղեկություններ:
  Հայաստանի կարմիր գիրքը դա բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի։ Բույսերից ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ։
Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկական արոսենի, արարատյան և ուրարտական ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկական լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։

Ինչ գիտեք Կովկասյան ընձառյուծի մասին:
Հովազառյուծի ամենամեծ տեսակներից որև է մեկն է։ Ընձառյուծները չափահաս է լինում 3-ից 4 տարեկանում։ Չափահաս Արու ընձառյուծների քաշը կազմում է 46-ից 50—100 կգ, իսկ ամենախոշորների քաշը մինչև 110—111 կգ, իսկ արուների բարձրությունը կազմում 65—85 սմ միջինը 75 սմ, իսկ երկարությունը 1,8-ից մինչև 2,71 մետր, էգերի քաշը կազմում 30—77 կգ է, նրանց բարձրությունը 56—72 սմ, երկարությունը կազմում է 1,5—2,2 մետրի։ Ընձառյուծները կարող են զարգացնել վազելով առավելագույնը մինչև 90 կմ/ժ արագություն։ Հայաստանում զբոսնող կամ բնակվող ընձառյուծների զանգվածը լինում է 46—80-83 կգ, իսկ էգ առանձյակների քաշը իսկ 30—63 կգ հովազի բացարձակ քաշային տիրույթներում։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը: Ներկայացնել բլոգում հակիրճ միայն ձեր բառերով:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որն աշխատում է շրջակա միջավայրի պահպանման, հետազոտության և վերականգնման հետ կապված ոլորտներում: Ամենամեծ անկախ միջազգային բնապահպանական կազմակերպություններից մեկը, որը միավորում է շուրջ 5 միլիոն մշտական ​​աջակիցներ: WWF-ի առաքելությունն է կանխել մոլորակի բնական միջավայրի աճող դեգրադացումը և հասնել մարդու և բնության ներդաշնակության: Հիմնական նպատակը Երկրի կենսաբանական բազմազանության պահպանումն է։

Նաև մի քանի հետաքրքրի տեսահոլովակներ եմ գտել այս թեմայի շուրջ.

Այս տեսահոլովակում մանրամասնում է որոշ կենդանիների մասին ՝