Հայոց պատմության քննական հարցաշար

1)Հայկական լեռնաշխարհը, որպես հայոց բնօրրան։
Աշխարհիյուրաքանչյուրժողովուրդունիիրհայրենիքը: Դաայնտարածքնէ, որտեղնադարերշարունակապրումէ, կերտումիրպատմությունը, ստեղծումմշակութայինարժեքներ:Ամենավաղժամանակներումմարդիկապրելենայնվայրերում, որտեղեղելենկյանքիհամարնպաստավորպայմաններ: Հետագայումնրանքտեղաշարժվելենայլվայրերևհետզհետեբնակեցրելերկրագնդիգրեթեողջտարածքը:Կանազգեր, որոնք, իսկզբանեձևավորվելովմիորոշակիտարածքում, մշտապեսմնացելեննույնտեղում: Այնտեղէանցելնրանցամբողջպատմականուղին: Այդպիսիհինուբնիկազգերիցենհայերը: ՀայերիհայրենիքըկոչվումէՀայաստան: ԱյնընդգրկումէամբողջՀայկականլեռնաշխարհը: ԱհաթեինչուՀայկականլեռնաշխարհըհամարվումէհայերիբնօրրանը՝հայրենիքը: Հայրենիքըսրբացվելէևժողովրդիհիշողությանմեջամրագրվելառասպելներով, լեգենդներովուհետաքրքիրպատմություններով:

2)Վանի թագավորություն։
Վանի թագավորությունը կազմավորվել 9 դարում, Վանա լճի ավազանում։ Կազմավորվեց, քանի որ տեղի ունեցան կրոնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացումմներ, որոնք բերեցին նրան, որ տվյալ տարածքում ստեղծվեց պետություն։ Բացի այդ հայերը իրենց կազմակերպության ծնորհիվ կարողանում էին նվաճել, և պաշտպանվել թշնամուց ինչն էլ նպաստեց այտ տարածաշրջանում ստեղծված պետության բարգավաջմանը։

3)Ուրարտու․ ճարտարապետությունը։
Վանի թագավորությունում կային թագավորանիստ, վարչատնտեսական, ռազմական, ինչպես նաև պաշտամունքային նշանակության քաղաքներ:  Ստեղծվեցին յուրահատուկ կառույցներ՝ զորանոցներ,ախոռներ, լճակներ, բերդեր, ռազմական ճամբարներ: Բերդերն ունեին մինչև 18 մ բարձրության 2-3 շարք պարիսպներ՝ իրենց աշտարակներով և տեղ-տեղ էլ իրենց առջևում արված խրամատներով:  Բազմաթիվ շենքեր են կառուցվել Կարմիր բլուրի, Արագածի միջնաբերդերում: Ճարտարապետության գլուխգործոց էր Էրեբունի ամրոցը։ Ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ այս ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնի երկրի և ի սարսափ թշնամիների։Իսկ ներկայիս երևան անվանումը ծագել է Էրեբունի անունից։ Այն տեղակայված Արին բերդ բլրի վրա են։ Նվիրված էր Խալդ աստծուն, ով ուրարտացիների գերագույն աստվածն է։ Տաճարի պատերը ծածկված էին աստվածների նկարներով,ցույց տալով մարդկանց։Առավել բնորոշ էր Խալդ աստծո կերպարը։
Վանի թագավորության շինարվեստը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ փոքրասիական և հատկապես իրանական (աքեմենյան) կառուցողական ավանդույթների վրա:

4)Կարմիր բլուր․ ուրարտական հուշարձան։
ԹԵՅՇԵԲԱԻՆԻ — ուրարտական քաղաք-ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ի կողմից, Թեյշեբա աստծո պատվին: Գտնվում է Երևան քաղաքի հարավ- արևմտյան արվարձանում, Կարմիր Բլրի վրա: Քաղաքը զբաղեցրել է 100,0 հա տարածություն, բուն միջնաբերդը` 4,0 հա: Եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ (առաջին հարկ), սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ (երկրորդ հարկ): Թեյշեբաինիի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութը կարելի է տեսնել ՙԷրեբունի՚ պատմահնագիտական արգելոց — թանգարանում: Այստեղի պեղումները ցույց են տվել որ տարածաշրջանը բավականին զարգացած է եղել։

5)Շենգավիթ․ Երևանի հնագույն քաղաքատեղի։
ՇԵՆԳԱՎԻԹԸ եզակի վաղ երկրագործական բնակատեղի է Մերձավոր Արևելքում (Ք.ա IV-III հզ., վաղ բրոնզ): Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում` Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Երևանի տարածքը երկիր մոլորակի վրա առաջիններից է, որ մուտք է գործել քաղաքակրթության և վաղ պետականության շրջան։ Այն կոչվում է վաղբրոնզեդարյան հնագիտական ժամանակաշրջան։ 6 հեկտար զբաղեցնող քաղաքատեղիում հնագիտական պեղումների արդյունքում բացվել են 900֊1000 շինություն։ Սրանից կարելի է ենթադրել, որ Շենգավիթում ապրել է նվազագույնը մի քանի հազար մարդ, որը հին արևելյան չափորոշիչներով բնորոշ էր քաղաքին։ Հուշարձանը ներկայումս զբաղեցնում է 6,0 հա տարածություն և ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու փոքր փողոցներով: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ այս բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով և ունեցել է դեպի Հրազդան (հնում` Իլդարունի) գետը տանող ստորերկրյա սալածածկ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը:

6)Հայկազուն-Երվանդականների թագավորություն։
Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն: Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը: Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը։ Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց:
Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

7)Բագարան և Երվանդաշատ։
 Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:
Երվանդաշատ մայրաքաղաքի հիմնադրումից հետո կառուցեց նաև նոր հոգևոր կենտրոն՝ Բագարանը: Այն գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին: Բագարանից պահպանվել են նաև բերդապարիսպի, տների, գերեզմանների մնացորդներ Ախուրյանի աջ և ձախ ափերին:  Քաղաքը հայտնի է իր երեք եկեղեցիներով` Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ: Ըստ ավանդության՝ հայոց որի գագաթին է գտնվում Ս. Թեոդորոս եկեղեցին: Իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում: Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի: Ձորի գագաթին է գտնվում Ս. Թեոդորոս եկեղեցին: Հին և ակնահաճո կառուցվածք ունի նաև Ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և նշանավոր ուխտատեղերից էր։ Բագարանից պահպանվել են նաև բերդապարիսպի, տների, գերեզմանների մնացորդներ Ախուրյանի աջ և ձախ ափերին:

8)Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը․ Արտաշես 1-ին։
Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել: Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին: Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան: Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը: Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ: Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների: Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը: Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը:  Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

9)Տիգրան Մեծ․ զորեղ արքա։
Ք.ա. 95 թ.` հոր մահից հետո, Տիգրան Բ-ն, Պարթեւստանին զիջելով Մեծ Հայքի հարավարեւելյան որոշ հողեր, ազատվեց պատանդությունից եւ ժառանգեց հայրենի գահը: Տաղանդավոր դիվանագետ, պետական, ռազմական գործիչ Տիգրան Բ Մեծի 40-ամյա գահակալման տարիները (Ք.ա. 95-55 թթ.) նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղաքական, տնտեսական եւ մշակութային վերելքով, հայկական պետության միջազգային դերի եւ հեղինակության բարձրացմամբ: Ք.ա. 94 թ. Տիգրան Մեծը վերամիավորեց Ծոփքը, որով Մեծ Հայքը ամբողջացավ: Հռոմեական եւ պարթեւական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու եւ Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Մեծը Ք.ա. 94 թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի եւ Փոքր Հայքի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային:  Նա Ք.ա. 84-83 թթ. նվաճեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը (Սիրիա), Փյունիկիան (Լիբանան), Հրեաստանը եւ Նաբատեան: Այսպիսով` ստեղծվեց հայկական հզոր եւ ընդարձակ կայսրություն: Տիգրանի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

10)Տիգրանյան տերության պետական կարգը եւ մշակութային կյանքը։
Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին: Տիգրան Մեծը զբաղվել է խոշորամասշտաբ շինարարական աշխատանքներով, հատկապես` քաղաքաշինությամբ և ճանապարհաշինությամբ: Աղձնիքում նա հիմնադրեց եւ կառուցապատեց իր նորակերտ տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, կառուցեց հայկական երկու մայրաքաղաքները միացնող Արտաշատ-Տիգրանակերտ «արքունի պողոտան», հիմնեց Տիգրանակերտ և Տիգրանավան անվանումներով այլ քաղաքներ Հայաստանի տարբեր շրջաններում, հովանավորեց հելլենիստական մշակույթի եւ տնտեսության, հատկապես` արհեստի եւ առեւտրի զարգացումը, իր պատկերով եւ հունարեն մակագրությամբ հատեց դրամներ: Նորաստեղծ քաղաքները արագորեն բնակեցնելու նպատակով Տիգրանը նվաճված երկրներից մեծ թվով արհեստավորներ ու առևտրականներ վերաբնակեցրեց այնտեղ:

11)Արտավազդ 2-րդ։
Տիգրան Մեծին հաջորդեց որդին` Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34թթ.), որի գահակալման տարիներին Մեծ Հայքը հայտնվել էր պարթեւա-հռոմեական սուր զինաբախումների ոլորտում: Նա երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց դարձրեց պատերազմող տերությունների միջեւ խուսանավելու քաղաքականություն։ Պարթևաստանի դեմ արշավանքներում մ․թ․ա․ 53-ին ջախջախվել են Կրասոսի, իսկ մ․թ․ա․ 36-ին՝ Անտոնիոսի գլխավորած զորաբանակները։ Վերջինս իր արշավանքի ձախողման գլխ․ պատճառը համարել է հենց Արտավազդ Բ-ի դիրքորոշումը, և նրան դավադրաբար ձերբակալելու մի շարք փորձերի ձախողումից հետո, մ․թ․ա․ 34-ին ներխուժել է Մեծ Հայք, գերեվարել և մ․թ․ա․ 31-ին Ալեքսանդրիայի բանտում գլխատել Արտավազդ Բ-ին։

12)Արտավազդ 2-րդ՝ Պատիվը կյանքից վեր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*