Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ / Հայ արվեստի նշանավոր գործիչներ

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ

Մարիամ և Երանուհի Ասլամազյանները ծնվել են Կարսի նահանգի Բաշ-Շիրակ գյուղում՝ Ալեքսանդրապոլ քաղաքի (ներկայիս Գյումրի) շրջակայքում։ Նրանց ծնողները՝ Արշակ և Վարդուհի Ասլամազյանները յոթ երեխա ունեին՝ վեց աղջիկ և մեկ տղա։ Մարիամն ընտանիքի երրորդ զավակն էր՝ ծնվել էր 1907-ին, իսկ Երանուհին ՝ նրանից հետո՝ 1910-ին։
Մարիամի և Երանուհու նկարչական տաղանդն ի հայտ եկավ դպրոցական վաղ տարիքից. երկուսն էլ սիրում էին պաստառներ ձևավորել և ջրաներկով նկարել։ Ստուդիայում սովերելու տարիներին Մարիամը գաղտնի մրցակցում էր Երանուհու հետ և անդադար փորձում հասկանալ, թե իրենցից ով է ավելի լավ նկարում։ Դպրոցական կիսամյակի ավարտին, Ասլամազյանների նկարչության ուսուցչուհիներ Յուլիա Վարժբիցկայան և Ելիզավետա Պատկանյանը խրախուսեցին և՛ Մարիամին, և՛ Երանուհուն շարունակել իրենց նկարչական կրթությունը։ Սկսվեց Ասլամազյան քույրերի դժվարություններով լի ուղին դեպի արվեստի աշխարհ, որը տևելու էր մի ամբողջ կյանք։

Մարիամն ու Երանուհին Սովետական Միության արվեստի և մշակույթի պատմության մեջ մեծ դեր են ունեցել։ Լինելով հայկական պարտրիարխիկ հասարակության ներկայացուցիչներ, քույրերը կարողացան կորտել կարծրատիպեր և ապացուցել, որ կին արտիստները կարող են հավասարի պես գնահատվել տղամարդ արտիստների կողքին։ Իրենց կյանքի ընթացքում երկուսն էլ ստացան Սովետական Միության պատվավոր արտիստի տիտղոսը և նրանց արվեստը միջազգայնորեն ճանաչվեց։ Հետագայում Երանուհին շարունակեց ստեղծագործել ռեալիզմի ոճում, իսկ Մարիամի արվեստը զարգացավ այլ ուղղությամբ։ Հետագայում Երանուհին շարունակեց ստեղծագործել ռեալիզմի ոճում, իսկ Մարիամի արվեստը զարգացավ այլ ուղղությամբ։
Իրենց կյանքի ընթացում, Մարիամն ու Երանուհին ակտիվորեն աջակ

ցել են Սովետական միության ղեկավարությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և՛ Մարիամը և՛ Երանուհին ստեղծեցին պատերազմի թեմային առնչվող մի շարք կտավներ։ 
Մարիամն ու Երանուհին իրենց գործունեության ընթացքում ճամփորդել են Աֆրիկա և Ասիա և մեծապես ազդվել են այնտեղ ապրող արտասովոր ազգերի կենցաղից և երկրների վառ գույներից։ Հենց այդ ոգեշնման արդյունքում նրանց ստեղծագործություններից շատերում կան օրիենտալիզմի տարբեր էլեմենտներ։ Բացի կերպարվեստից, Մարիամն ու Երանուհին նաև զբաղվում էին կավագործությամբ և կերամիկայով։ Ներկայում, մի խումբ ափսեներ, բաժակներ, ծաղկամաններ և այլ իրեր զարդարում են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատերն ու սրահները։

Շողիկ
Reminiscenes about Life, 1960 - Mariam Aslamazyan — Google Arts & Culture
Mariam Aslamazyan — Google Arts & Culture
Ասլամազյան Մարիամ Արշակի | Քույրերը Լենինականից - Շտեմարան - Հայաստանի  ազգային պատկերասրահ
Тверь | "Изобилие" Мариам Асламазян - БезФормата

Օգտվել եմ ՝
1, 2, 3

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*