Այրվածքներ

Առաջին կարգի այրվածք
Առաջին կարգի այրվածքը երեքից ամենաթեթևն է, սահմանափակված է մաշկի վերին շերտով՝ վերնամաշկով։

Նշանները
Մաշկը կարմրում է, կա ցավ և թեթև այտուց։ Մաշկը չոր է, առանց բշտերի։ Այս կարգի այրվածքը նման է արևային այրվածքի։

Լավանալու ժամանակը
Մաշկը կարող է լավանալ 3-6 օրերի ընթացքում։ Արտաքին մաշկը կարող է պլոկվել։

Երկրորդ կարգի այրվածք
Երկրորդ կարգի այրվածքը ավելի լուրջ է և ընդգրկում է վերնամաշկը և բուն մաշկը։

Նշանները
Այս կարգի այրվածքից  առաջանում են  բշտեր, ուժեղ ցավ և կարմրություն։ Բշտերը կարող են բացվել՝  թաց և կարմրած մակերես առաջացնելով։

Լավանալու ժամանակը
Կախված է այրվածքի լրջությունից, բայց կարող է տևել 3 շաբաթ։

Երրորդ կարգի այրվածքը
Երրորդ կարգի այրվածքն ամենալուրջն է և ընդգրկում է մաշկի բոլոր շերտերը, ինչպես նաև տակի հյուսվածքը։ 

Նշանները
Մակերեսը չոր է և կարող է լինել կաշվենման,  մոմանման, շագանակագույն կամ սև, ցավը՝ շատ թեթև կամ չլինել ընդհանրապես։ Վնասված հատվածը կարող է լինել թմրած  նյարդի վնասման հետևանքով։

Լավանալու ժամանակը
Լավանալը կախված է այրվածքի լրջությունից։ Երրորդ կարգի այրվածքները կարող են պահանջել մաշկի պատվաստում՝ վիրահատական միջամտություն։

Զանգեք անմիջապես շտապ օգնություն

  • Եթե ձեր երեխան ստացել է երկրորդ կամ երրորդ կարգի այրվածք:
  • Եթե այրվածքի տրամագիծը մեծ է 5 սանտիմետրից, եթե նույնիսկ այրվածքը ձեզ թվում է թեթև:
  • Ցանկացած կարգի այրվածքի դեպքում, որը ծածկում է երեխայի մարմնի 10 տոկոսը:
  • Եթե այրվածքի պատճառը կրակը, էլեկտրական հոսանքը կամ քիմիական նյութն է:
  • Եթե այրվածքը բալիկի երեսին, գլխին, ձեռքերին, հոդի մակերեսին կամ սեռական օրգանների վրա է:
  • Եթե կա բարդացում, օրինակ՝ էքսուդատ թարախ, այտուց, շատացող կարմրություն:
  • Եթե այրվածքից բացի կան այլ վնասվածքներ:
  • Եթե երեխան ունի շոկի նշաններ՝ դող, քրտնարտադրություն, թուլություն գլխապտույտ:
  • Եթե երեխան ունի սրտի արատ, թոքերի կամ լյարդի խնդիրներ, շաքարային դիաբետ, քաղցկեղ և այլն։ 

Ի՞նչ անել

Առաջին կարգի այրվածքի դեպքում

  • Հեռացրեք երեխային վտանգի աղբյուրից:
  • Հեռացրեք հագուստը այրված հատվածից, սակայն միայն այն դեպքում, երբ հագուստը կպած չէ մարմնին:
  • Պահեք այրված հատվածը սենյակային ջերմաստիճանի (ոչ սառը) հոսող ջրի տակ կամ հատվածի վրա դրեք սառը թրջոց 10-15 րոպեների ընթացքում (մի օգտագործեք սառույց, այն կարող է ավելի շատ վնաս հասցնել այրված մաշկին):
  • Մի դրեք կարագ, յուղ, ձեթ, փոշի, ատամի մածուկ կամ որևէ այլ տնական միջոց, քանի որ դրանք կարող են խորացնել այրվածքը և ավելացնել վարակվելու ռիսկը։
  • Այրվածքի վրա կարող եք օրական մի քանի անգամ քսել ալոէ վերայի գել ։
  • Եթե երեխան շատ է ցավ զգում, կարող եք նրան տալ ցավազրկող։
  • Եթե այրված հատվածը փոքր է (3 սմ տրամագծով), պահեք այն մաքուր։ Կարող եք այն ծածկել ստերիլ վիրակապով։
  • Պահեք երեխային տաք։ Երեխային ծածկեք չոր, մաքուր ծածկոցով այնպես, որ ծածկոցը չկպնի այրվածքին։ Տաք պահելը կօգնի խուսափել հիպոթերմիայից, որ կարող է առաջանալ մարմնի վրա մեծ տարածք հովացնելու դեպքում։

Մի դրեք կարագ, յուղ, ձեթ, փոշի, ատամի մածուկ կամ որևէ այլ տնական միջոց, քանի որ դրանք կարող են խորացնել այրվածքը և ավելացնել վարակվելու ռիսկը։

Երկրորդ և երրորդ կարգի այրվածքի համար

Զանգեք շտապ օգնություն և արեք հետևյալը մինչև բժիշկների ժամանելը.

  • Պառկացրեք երեխային այնպես, որ այրված հատվածին չկպչի ոչինչ։ Եթե այրվածքը երեսին է կամ աչքերին, նստացրեք երեխային, ինչը կօգնի քչացնել այտուցը։
  • Հեռացրեք բոլոր զարդերը և հագուստը, որը գտնվում է այրված հատվածի շուրջը (տակդիրը նույնպես), քանի որ այրված հատվածը կարող է շատ արագ ուռչել։ Եթե դժվարանում եք դա անել, կտրելով հանեք այն։
  • Եթե հագուստը կպած է այրվածքին մի հեռացրեք այն։
  • Ձեռք մի տվեք բլիթներին, որպեսզի ոչ մի վարակ չանցկացնեք մաշկի մեջ:
  • Այրված հատվածին սենյակային ջերմաստիճանի ջուր լցրեք 10 րոպեների ընթացքում, հետո ծածկեք այրվածքը բամբակյա մաքուր, չոր, արդուկած, սակայն ոչ տաք կտորով այնպես, որ այն չկպչի այրվածքին մինչ կժամանի շտապ օգնությունը։
  • Մի տրորեք բլիթները։

Հաճախակի տրվող հարցեր

Հարց – Ինչու՞ է սառեցնելը կարևոր:

Պատասխան – Այրված հատվածի սառեցնելը շատ կարևոր է, քանի որ դա կարող է օգնել քչացնել ցավը, վնասի չափը։ Այն կարող է նաև օգնել վերքի շուտ լավացմանը և քչացնել սպի առաջանալու վտանգը։ Հիշեք, սակայն, որ այրված հատվածը սառեցնելու ընթացքում երեխային պետք է տաք պահել։ Բրիտանական Այրվածքների Ասոցիացիան նշում է, որ կարելի է այրված հատվածը սառեցնել այրվածքից նույնիսկ երեք ժամ անց, քանի որ դա դեռ դրական արդյունք կտա։

Հարց – Կարո՞ղ եմ ատամի մածուկ քսել այրված հատվածին:

Պատասխան – Մարդիկ շատ անգամ խորհուրդ են տալիս քսել ատամի մածուկ այրված հատվածին, որը սխալ է։ Ատամի մածուկները շատ անգամ պարունակում են մենթոլ կամ էվկալիպտ, որոնք  կարող են  սառնության զգացում տալ։ Սակայն այրվածքի դեպքում կարևոր է սառեցնել ոչ միայն մակերեսը, այլ նաև ավելի խորը շերտերը, որոնք վնասված են։ Բացի այդ, ատամի մածուկը կարող է պարունակել այնպիսի նյութեր, որոնք ավելի կվնասեն մաշկը։

Հարց – Եթե այրվածքը շատ լուրջ էի՞նչ է պետք անելսառեցնել 10 րոպեների ընթացքում, հետո՞ տանել հիվանդանոցթե՞ միանգամից տանել հիվանդանոց:

Պատասխան – Եթե այրվածքը լուրջ է, անմիջապես սառեցրեք այն հոսող ջրի տակ։ Զանգահարեք շտապ օգնություն սառեցնելու ընթացքում և շարունակեք սառեցնել մինչև շտապ օգնության գալը։

Հարց – Կարո՞ղ եմ այրված մասը պահել ցնցուղի տակ սառեցնելու համար:

Պատասխան – Ցնցուղը շատ լավ միջոց է այրված հատվածը սառեցնելու համար։ Ջուրը պետք է կենտրոնացնել այրված շրջանի վրա և ոչ ամբողջ ձեռքի, ոտքի կամ մարմնի վրա։ Երեխայի ամբողջ մարմինը ջրի տակ պահելը կարող է առաջացնել մարմնի ջերմաստիճանի անկում, և հետևաբար, դա անել խորհուրդ չի տրվում։

Հարց – Կարո՞ղ եմ երեխային նստեցնել սառը ջրով լոգարանի մեջ:

Պատասխան – Ոչ, դա նույնպես կարող է առաջացնել մարմնի ջերմաստիճանի անկում։ Սառեցնելը պետք է կենտրոնացված լինի միայն այրված հատվածի վրա, ոչ ամբողջ երեխայի։

Հարց – Կարո՞ղ եմ այրվածքի վրա սառույց դնել:

Պատասխան – Ոչ, սառույցը կարող է ավելի շատ վնասել արդեն վնասված հյուսվածքը։

Ինչպե՞ս խնամել մաշկը լավանալուց հետո

Անիմացիա ընտրությամբ սովորողների ցուցակ / Միջին դպրոցի

Արամ Մաղաքյան
Արգիշտի Ղարիբյան
Արեն Աբրահամյան
Արման Յարալյան
Ռուբեն Յարալյան
Հրանդ Խաչատրյան
Էվա Պետրոսյն
Մարիա Բաբաջանյան
Նարե Ղազարյան
Նարեկ Վարագ
Սարգիս Սարգսյան
Վահան Սերդրակյան
Սուրեն Ստեփանյան
Վահագն Մաշինյան
Վահան Հովհաննիսյան
Վահե Գաբրիելյան
Վռամ Միրզոյան
Տիգրան Գրիգորյան