Օր 3

Այսօր արդեն սովորականի պես եկա քոլեջ։Մենք միանգամից գնացինք մայր դպրոց մարմնամարզության։Սկզբում շատ դժվար էր սակայն մեր մարզիչը՝ Ընկեր Ռուզանը մեզ մի լավ չարչարեց։Հասկացա որ մարմնամրզությունը շատ կարևոր է օրը ճիշտ սկսելու համար:Մենք կատարեցինք մի շարք վարժություններ։Ապա մենք գնացինք պարի ուսուցչի՝ Ընկեր Լայերտի մոտ,ով մեզ պատմեց մեր ազգային պարերի մասին։Մենք 3 պար սովորեցինք՝ Էջմիածին,Մուսա լեռան Դապկի և Սասունների Քոչարին։Երբեմն մենք մոռանում ենք պահպանել մեր ազգային և հոգևոր արժեքները:Մեր ազգային արժեքներից է մեր ազգային պարը:Այս դասաժաը օգնեց հասկանալ թե ինչքան կարևոր է պահպանել մեր ժողովրդի դեռ հնուց եկաց ավանդույթները և մշակույթը: Ընկեր Լայերտի հետ շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։Եվս մեկ շատ աշխույժ և հետաքրքիր օր ունեցա։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*