Մուտք Քոլեջ Ճամբարի Ամփոփում

Այս ճամբարի ընթացքում ես ունեցա հետաքրքիր պահերով լի օրեր։

Առաջին հերթին ձեռք բերեցի նոր ընկերներ։Հասցրեցի մտերմանալ մեր կուրսի երեխաների հետ։Իրար հետ անց կացրեցինք լավ ժամանակ,հետաքրքիր օրեր։Այս օրերի ընթացքում հասցրեցի ճանաչել մեր կրթահամալիրը,մեզ դասավանդող ուսուցիչներին,քոլեջի բոլոր ուսանողներին,ինչպես նաև ավելի մոտիկ ծանոթանալ քոլեջի կարգերի հետ։

Ես ևս մեկ անգամ համոզվեցի որ ճիշտ քոլեջ եմ ընտրել։Ես շատ ոգեշնչված եմ կրկին ու կրկին այնտեղ գնալու համար:Ես ընտրեցի «Վեբ-Դիզայն» ֆակուլտետը, քանի որ շատ եմ ուզում ապագայում լինել վեբ դիզայներ, և կարծում եմ, որ քոլեջը լավ սկիզբ է և լավ հիմք հետագա առաջընթացի համար:

Իմ զգացմունքների մասին կարող եմ ավելացնել, որ ես շատ բաներ եմ տեսել և այցելել նոր վայրեր և հանդիպել եմ նոր մարդկանց։ինձ թվում է, որ ես մի փոքր փորձ եմ ստացել և ապագայում դա կոգնի ինձ սովորել այս հաստատությունում։