Մարտ ամսվա հաշվետվություն / Դիպլոմային նախագիծ

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես շարունակել եմ աշխատել իմ դիպլոմային ​​նախագծի վրա։ Թեման վիզուալ, գովազդ և դիզայն պատրաստող ընկերություն է «Onebrand» անվանումով։ Նրա կայքի ու բռենդավորման ստեղծմումը միքիչ դժվար էր թվում, քանի որ այն պետք է լինել մինիմալիստական և նույն ժամանակ աչքի ընկնող: Սակայն կարծում եմ այդ հարցը ես լուծեցի սև և սպիտակ գույները որպես հիմնական գույներ օտագործելով, բայց լրացուցիչ վառ գույների առկայությամբ։ Կայքը իր հերթին պատրաստած է սև և սպիտակ գույներով, սակայն նույպես ունի վառ հատվածներ։
Այս պահին աշխատանքները 70%-ով ավարտած եմ համարում։ Ահա թե ինչ եմ արել.

Տեսություն

Տեսության հղում, որը դեռ գտնվում է խմբագրման փուլում։ Տեսական հատվածը նույնպես գրեթե պատրաստ է սակայն աշխատանքը վերջացնելուց հետո կարծում եմ կարիք կլինի այն վերանայել, և վերջնական փոփոխել։

Դիզայն

Դիզայնից մի փոքր հատված`

Կայքի տառատեսակը՝

Լոգոյի տառատեսակը՝

Կայքի մասին

Կայքի ձևավորում և ինտերֆեյսի մշակում — Ես հիմնականում կենտրոնացել եմ կայքի տարբեր էջերի դասավորությունների ստեղծման վրա, ունենալով գունային պալիտրա, տառատեսակներ և այլ վիզուալ տարրեր, որոնք նախորոք ընտրել էր: Մշակվել է նաև կայքի լոգոն։
Ֆունկցիոնալության իրականացում — Ես սկսեցի ծրագրավորել կայքս դեռ աշնանը։ Սակայն իմ նպատակն է իրականացնել կայքի հիմնական գործառույթները, ինչպիսիք են բաղադրատոմսերի տվյալների բազայի ստեղծումը, որոնումը, զտումը և օգտվողների պրոֆիլների մշակումը:
Փորձարկում և վրիպազերծում — Կայքի ֆունկցիոնալությունը փորձարկվել է սխալներն ու թերությունները հայտնաբերելու համար: Որոշ ուղղումներ են արվել՝ բարելավելու կայքի որակն ու կայունությունը: Կայքը գրեթե համարում եմ ավարտած։
Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ աշխատանքի ընթացքից և պատրաստ եմ ծրագրի հետագա փուլերին։

Հաշվետվություն / Հունվար

Ես ուզում եմ կիսվել գրաֆիկական դիզայնի և վեբ կայքերի ստեղծման ուսումնասիրության իմ առաջընթացով վերջին մեկ ամսվա ընթացքում: Չնայած մի շարք մարտահրավերների, որոնց բախվել եմ, ես դեռ փորձում եմ առավելագույնս օգտագործել իմ ժամանակը և ջանքեր գործադրել այս ոլորտներում զարգանալու համար:

Առաջին և գլխավոր մարտահրավերը այլ կարևոր հարցերի մշտական ​​առկայությունն էր։ Համալսարանական խմդիրների պատճառով դասից դուրս միշտ գործեր էի ունենում, որոնք իմ ուշադրության կարիքն էին զգում: Դա խանգարում էր ինձ ամբողջությամբ ընկղմվել դիպլոմային աշխատանքիս գործընթացի մեջ, բայց ես փորձեցի հավասարակշռություն գտնել և արդյունավետ կառավարել իմ ժամանակը: Այնուամենայնիվ, չնայած այս դժվարություններին, ես կենտրոնացա իմ դիպլոմային նախագծի տեքստային մասի վրա: Հասկանալով տեքստի և դիզայնի միջև ներդաշնակության կարևորությունը՝ ես կենտրոնացա տեղեկատվական, հստակ և հակիրճ տեքստի ստեղծման վրա, որն արդյունավետորեն լրացնում էր նախագծի տեսողական բաղադրիչը:
Ինչ վերաբերում է գրաֆիկական մասի աշխատանքին, ես ակտիվորեն կատարելագործեցի դիզայնը՝ փորձելով կատարելագործել այն։ Սա ներառում էր գույների, տառատեսակների և կոմպոզիցիայի փորձարկումներ: Ես ոգեշնչում էի փնտրում պրոֆեսիոնալ աշխատանքներում և փորձում էի նոր տեխնիկա կիրառել իմ նախագծերում։ Հիմնականում աշխատանքս կանգ է առնում, քանի որ ես շատ ու շատ բաներ եմ ստեղծում և մշակում, որոնք միանգամից չեմ կիրառում, այլ միքսելով համատեղելով իմ պռոեկտի հետ և փոփոխելով շարժվում եմ, քանի որ ուզում եմ հասնել նախագծի կատարելագործմանը, սակայն դա փոքր-ինչ անհնար է։

Եզրափակելով, թեև այս ամիսը հագեցած է տարբեր մարտահրավերներով և հանգամանքներով, ես հպարտ եմ իմ նվաճումներով: Վստահ եմ, որ այս մարտահրավերները միայն ամրապնդեցին իմ ժամանակի կառավարման հմտությունները և իմ աշխատանքին զարգանալու լրացուցիչ խթան տվեցին:

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել այս ամսվա ընթացքում իմ ձեռքբերումներով ու առաջընթացով։ Ես հիմնականում իմ ժամանակը նվիրել եմ իմ դիպլոմային նախագծի վրա աշխատելուն, քանի որ հասկանում եմ դրա կարևորությունը սովորելուս համար: Իմ դիպլմայինը կայքէջի մշակումն է, որը դարձավ ոչ միայն հետազոտության առարկա, այլ նաև դիզայնի ոլորտում իմ հմտությունների և գիտելիքների դրսևորումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ես շատ ժամանակ եմ ծախսել ինտերֆեյսի մշակման վրա, սակայն դեռևս պատրաստել եմ մոտ 10%-ը։ Ես ձգտում եմ ապահովել, որ իմ նախագիծը ոչ միայն ֆունկցիոնալ լինի, այլև էսթետիկորեն գրավիչ լինի օգտագործողի համար: Եվ դրա համար այս պահից սկսած ֆիքսվում եմ դիազայնի վրա։ Կարծում եմ, որ միայն կատարյալ դիզայն ունենալու դեպում կարող ես ստանալ կատարյալ կայք։ Բացի այդ, աշխատելիս ես ուսումնասիրել և կիրառել եմ դիզայնի տարբեր տեխնիկաներ բացահայտելով իմ համար նոր բաներ, կատարել եմ ուսումնասիրություններ իմ նախագծի շրջանակի վերաբերյալ և խորացել եմ վեբ դիզայնի ընթացիկ միտումների վերլուծության մեջ: Ազատ ժամանակ ես մաքիմալ փորձում եմ մասնակցել տարբեր ցուցահանդեսների կամ միջոցառումների, որոնք կզարգացնեն իմ մտահորիզոնը։ Դա նույնպես շատ-շատ կարևոր է։

Այս ամիսը հագեցած էր ինտենսիվ աշխատանքով և իմ նախագծի համար նորարարական լուծումների որոնումներով, և կտրում որոշումներով: Ես հպարտ եմ իմ առաջընթացով և հուսով եմ, որ ջանքերս արդյունք կտան։

Մասնագիտական հաշվետվություն

Այս տարի մեր առարկաների ցանկը բավականին կրճատվեց։ Մեզ արդեն սովորական դարձած առարկաների փոխարեն մենք սկսեցինք ուսումնասիրել մեր մասնագիտական առարկաները։ Մեր դասացուցակը ավելի ծանրաբեռնված դարձավ։ Սակայն ուզում եմ խոստովանել, որ երբ սիրում ես քո մասնագիտությունը ավելի հեշտ և սիրով ես հաճախում բոլոր դասերին, դասընթացներին և սեմինարներին։ Մեր մասնագիտական ուսուցիչների՝ ընկեր Լենայի և ընկեր Գեղամի դասերը արդեն դարձել են մեր օրվա սիրելի և անբաժանելի մասը։ Եթե խոսեմ մեր կատարած նախագծերի մասին, ապա այս ամիս մենք 4 տարբեր նածագիծ կատարեցինք ընկեր Լենայի հետ։ Դրանցից մեկը շենքի համակարգչային տարբերակը ստեղծելն էր։ Ես ընտրեցի իմ շենքը և երկար աշխատանքից հետո ստացա պրեզենտացիաս (Ribbon Chapel)։ Նաև ընկեր Հեղինեի հետ համատեղ կատարեցինք նախագիծ, որը վերաբերվում էր հայ թագուհիներին և այդ նախագծի շրջանակներում պատրաստեցինք պոստեռ։ Մենք չենք կարգնում մի կետում և աշխատում ենք միշտ գնալ առաջ, սովորել նոր ծրագրեր, կատարել նոր նախագծեր։ Եվ ահա, հիմա ես աշխատում եմ նոր տարվա թեմատիկա ունեցող անիմացիայի վրա։
Իսկ ընկեր Գեղամի դասերին մենք ստեղծում ենք մեր սեփական կայքը։ Սկզբից մենք սովորեցինք կայքերի ստեղծման հիմքերը, իսկ հիմա արդեն ունենալով սկսնակ գիտելիք մենք կարող ենք աշխատել մեր սեփական կայքի դիզայնի վրա։
Ավարտելով խոսքս կավելացնեմ, որ այս կյանքում ամենակարևորը գտնել քո ճանապարհը և շարժվել այդ ճանապարհով։ Կարծում եմ, որ ես գտել եմ իմ ճանապարհը։ Վստահ չեմ, որ ճիշտ ուղղու վրա եմ, բայց հույս ունեմ ժամանակը ցույց կտա իմ ընտրության ճշմարտացիությունը։ Եվ կարևոր է սիրել քո ճանապարհը և սիրով անցնել այն։ Չնայել խոչընդոտներին և չհուսահատվել ձախողումներից, քանի որ նրանք անպուսափելի են։ Հիմնականում հենց ձախողումների շնորհիվ էլ մենք դասեր ենք ստանում և առաջ գնում։

CSS

CSS (կասկադայինոճայինաղյուսակներ

CSSի կոդը կազմված է ոճերից։ Ոճը դա հրահանգ է բրաուզերին, թե բրաուզերը ինչպես պատկերի տվյալ էլեմենտը վեբ էջում։

Սելեկտը       {

Հատկություն1 : արժեք

Հատկություն 2 : արժեք

Հատկություն n :արժեք

Читать далее CSS

Վեբ-ծրագրավորում / Տեսություն

HTML — հիպեսրտեքստի նշանագրմնան լեզու

HTML — ի կոդը բաղկացած է թեգերի։ Թեգը հրահանգ է բռաուզեռին, թե բռաուզեռը ինչ ցուցադրի վեբ էջում։ Թեգերը լինում են միատար և երկտար։ Միատար կոչվում են այն թեգերը, որոնք ունեն միայն բացող թեգ։ Երկտար, կամ զույգ կոչվում են այն թեգերը, որոնք ունեն և բացվող և փակվող թեգեր։
HTML — ում վերնագրերը ստեղծվում են ՝

թեգերի միջոցով։ Նրանք ստեղծած վերնագրերը տարբերվում են տառաչափով։

հ1 — ամենամեծն է
հ6 — ամենափոքրը

Տեքստի պարբերությունները HTML — ում ստեղծվում են
երկտար թեգի միջոցով։

Ցուցակներ

HTML — ում ցուցակները լինում են 3 տիպի՝

1․ Համաևակալված ցուցակներ
2․ Չհամարակալված ցուցակներ
3․ Նկարագրվող ցուցակներ

Համարակալված ցուցակները ստեղծվում են
երկտար թեգի միջոցով։ Ցուցակի տեղերը ստեղծվում են
երկտար թեգի միջոցով։
Չհամարակալված ցուցակները ստեղծվում են
երկտար թեգի միջոցով։