Ինքնակենսագրական

Ես Գալինա Հարությունյանն եմ։ Ծնվել եմ Երևանում 2006թ Ապրիլի 23 ին։ Ապրել և մեծացել եմ Երևանում։ Իմ կյանքի ամենակարևոր կետերից էր բնականաբար կրթությունը։ Ես սովորել և ավարտել եմ  թիվ 176 հիմնական դպրոցը։ Ապա ընդունվել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ «Համակարգչային գեղարվեստական նախագծում» բաժին՝ այլ կերպ ասաց Վեբ֊Դիզայն։ Մասնագիտության ընտրության հարցում երկար մտածելու կարիք չկար, քանի որ միշտ հետաքրքրվել եմ համակարգչային դիզայնով և միանգամից իմանալով, որ այս բաժնում ես կկարողանամ սովորել և վեբ և գրաֆիկ դիզայն, ես ընտրեց այն։ Շատ եմ սիրում իմ մասնագիտական առարկան և սիրով հաճախում եմ և փորձում ակտիվություն ցուցաբերել։ Բացի հիմնական կրթության ես ստացել եմ նկարչական կրթություն։ Ավարտել եմ իմ շատ սիրելի «Էլիզաբեթ» արվեստի դպրոցը և համարվում եմ գեղանկարչություն բաժինը գերազանց ավարտած անձ։ Հաճախում եմ Թումո և այնտեղ խորանում եմ այնպիսի բաժիններում ինչպիսին են օրինակ՝ գրաֆիկ դիզայնտ, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, անիմացիա, և երաժշտությունը։ Ազատ ժամանակ պատրաստում եմ զարդեր, դիտում եմ ֆիլմեր կամ նկարում եմ։ Նկարելը զբաղեցնում է կյանքի մեծ մասը և, թ՛ե մասնագիտական, թ՛ե սիրողական ես առնչվում եմ նկարչության հետ և դա ինձ երջանկացնել է։ Ապագայում չեմ պատկերացնում ինձ խոշոր կազմակերպությունում կամ որևէ սովորական և անհետաքրքիր գործ անելուց։ Ավելի շատ ես նպատակ եմ դնում ունենալ իմ սեփական ձեռնարկությունը կամ մասնագիտական աշխատանքը,որը ուղիղ կամ կունենա դիզայնի և արվեստի հետ։ Եվ դա ես միշտ ասել եմ գիտակցելով, որ դա ահռելի աշխատանք է և այդ ուղղին լի է դժվարություններով որոնք ես պատրաստ եմ հաղթահարել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*