Մետաղադրամների թվայնացում

Այս ամից մենք ունեցանք մի շատ հետաքրքիր նախագիծ Ընկեր Հեղինեյի հետ, որտեղ մենք թվայնացրեցինք հին հայկական մետաղադրամները։

Ահա և արդյունքը։ Ես պատրաստեցի տարբեր գունային համադրություններով։ Եվ սովորական և գույնզգույն ու վառ։

Ուսումնական երրորդ շրջան / Միջին դպրոց

Identify These 90's Cartoon Characters!

Ընտրությամբ գործունեություն / Միջին դպրոց
Սկսում ենք ուսումնական երրորդ շրջանը՝ նոր արկածային գաղափարներով։ Թվային նկարչություն և անիմացիա ընտրած սովորողների հետ նախատեսում ենք աշխատել արդեն իսկ գոյություն ունեցող մուլտերի հետ։

Նախագծի մասին․ Նոր նախագծի հիմքում արդեն իսկ գոյություն ունեցող անիմացիոն գործերն են: Աշխատանքը պարտադիր սկսում ենք ուսումնասիրության փուլից։ Սովորողները վստահաբար ունեն սիրելի մուլտեր, որոնց համար հետաքրքիր կլինի մտածել և ստեղծել նոր կերպարներ, որոնք նրանց կարծիքով պակասում են, կամ էլ ձևափոխել որևէ գոյություն ունեցոց կերպարի։ Երեխաները լրիվ ազատ են աշխատելու, թե ձեռքով, և թե համակարգչային ծրագրերով։ Կարող են ստեղծել նաև անիմացիաներ։ Այս նախագիծը կկոչենք «նոր թզուկներ»։

Օգտագործվող գործիքներ՝ Բնականաբար օգտագործելու ենք համակարգիչ և թեմատիկ գրքեր ուսումնասիրության համար, ապա ստանալու ենք ձեռքով էսքիզներ, որից հետո աշխատելու ենք հատուկ համակարգչային ծրագրերով՝ հիմքում ունենալով նախանկարներ։

Արդյունք՝ Որպես ամփոփիչ փուլ արդյունքում նախատեսում ենք բոլոր կերպարներին հավաքել մեկ մոլորակի շուրջ, մշակել գործողությունների սցենար և ստանալ դինամիկա։