Փառանձեմի կերպարը / Վերլուծություն

Դեռևս անցած տարի մենք ուսումնասիրեցինք Հայոց պատմության թագուհիներին և մի մեծ նախագիծ կատարեցինք։ Այդ նախագծի շրջանակներում ես անդրադարձել էի Փառանձեմին, սակայն Փավստոս Բուզանդը և իր պատմությունը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ, բայց արդեն ուրիշ կողմից ուսումնասիրել նրա պատմությունը և վերլուծել ոչ թե պատմական իրադարձությունները, այլ անդրադառնալ թագուհու կերպարին։
Փավստոցը նկարագրում է Փառանձեմին այսպես․«Փառանձեմը Սյունյաց աշխարհի դիցուհին էր, որի մեջ մարմնավորված էր հայ կնոջ հայրենասիրությունը, վեհությունը, հզորությունը և դրա հետ մեկտեղ գեղեցկությունն ու նրբությունը»։ Կարծում եմ՝ նա իսկապես գեղեցիկ էր։ Այնքան գեղեցիկ, որ թագավորը և իր եղբայները տարված էին միայն նրանով։
Նախքան թագուհի դառնալը՝ Փառանձեմ Սյունին կնության էր տրվել Գնել Արշակունուն։ Արշակ Բ-ի մյուս եղայրը՝ Տիրիթը, սիրահարվել էր իր հորեղբորորդի Գնելի կնոջը, գեղեցկուհի Փառանձեմին։ Որպեսզի իրենով անի Փառանձեմին, գրգռում է Արշակին, և Արշակի հրամանով Գնելը սպանվում է։ Հետագայում հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է Տիրիթին նույնպես սպանել։ Ազատվելով իր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է այրի Փառանձեմի հետ։ Փառանձեմի կյանքը ես կարող եմ մի կողմից դժբախտ համարել։ Նա կորցրեց իր ամուսնուն և ամուսնացավ մարդասպանի հետ, ում ձեռքերի վրա իր սիրելիի արյունն էր։ Չնայած դրան՝ նա հայերի համար դարձավ մեծանուն թագուհի։ Փառանձեմը հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»։ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ՝ հետագայում Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացավ Ողիմպիայի հետ։ Փառանձեմի սիրտը ևս մեկ անգամ կոտրվեց։ Այս բոլոր իրադարձություններից հետո միևնույնը Փառանձեմը հավատարիմ էր մնում իր ամուսնուն։
Փառանձեմին ես կնկարագրեի որպես գեղեցիկ, հզոր, հավատարիմ, հայրենասեր, հռչակավոր, իր ժողովրդին նվիրված թագուհի։ Թագուհի, ում կյանքը այդքան էլ հեշտ և հեքիաթային չէր։ Եվ վերջապես թագուհի, ում անունը դեռ երկար կհիշատակվի գրքերի էջերում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*