Հասարակագիտություն / Քննական աշխատանք

Ես այս ամիսների շրջանակում մեր թմի հետ հասցրեցի ուսումնասիրել երկու հոդված՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարություն , և աշխատանքի իրավունք։ Այս հոդվածների ուսումնասիրությոան ընթացքը փուլերով ներկայացված է հղումներում։ Ապա ես ընտրել եմ իմ քննական նյութի համար Ծնողի իրավունքի և պարտականության։

Ծնողի իրավունք և պարտականություն / Հոդված 36

Յուրաքանչյուր ծնող ունի ինչպես որոշակի իրավունքներ իր երեխայի նկատմամբ, այնպես էլ նրան դաստիարակելու և կրթության տալու պարտականություններ, որոնք կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 36-րդ հոդվածի միջոցով։
Համաձայն այդ հոդվածի ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։
Ծնողները պատ ասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։
Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթություն ստանալը։
Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։
Ինչպես ծնողներն ունեն դաստիարակելու և կրթություն տալու պարտակություններ և իրավունքներ, այնպես էլ համաձայն ընտանեկան օրենսգրքի ծնողի իրավունքների և պարտականությունների մեջ է մտնում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը։
ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է, որ երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա։
Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

Ծնողի իրավունքները և պարտականությունները

1. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`

1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը, կրթական ծրագիրը և ծառայությունները.

2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.

3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին.

4) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն` իրենց երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով.

5) մասնակցելու երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.

6) ուսումնական հաստատությունից պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի` մյուսների հետ հավասար հիմունքներով նախադպրոցական կրթության իրավունքն իրացնելու նպատակով.

7) մասնակցելու երեխայի անհատական զարգացման և ուսուցման պլանի մշակմանը.

8) մասնակցելու մանկավարժների կողմից իրականացվող ծնողական կրթության դասընթացներին:

2. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) պարտավոր են`

1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.

2) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք կրթական հաստատության և մանկավարժների նկատմամբ, հոգատար վերաբերմունք հաստատության գույքի և շրջակա միջավայրի նկատմամբ.

3) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.

4) հարգել երեխայի արժանապատվությունը.

5) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության և համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ։

Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:

Ամենից շատ ծնեղները խախտում եներեխաների ՝

  • Ինքնորոշման իրավունքը
  • Սեփական արժանապատվությունը հարգելու իրավունքը
  • Սեփականության անձեռնմխելիության իրավունքը
  • Խոսքի, խղճի և անձնական կարծիքի ազատության իրավունք

Ծնողին զրկել ծնողական իրավունքներից կարելի է միայն օրենքով սահմանված կարգով, երեխայի կենսական շահերը ապահովելու համար: Օրինակ` հոգեկան խանգառումներ, ալկոգոլիզմ, թրմրամոլություն, ծանր հիվանդություն ունեցող ծնողները չեն կարող հոգ տանել երեխայի մասին: Ինչպես նաև ֆինանսապես և կենսակերպը ապահովող նորմերը չապահովելու դեպքում, նույնպես ծնողը կարող է զրկվել իր իրավունքներից: Երեխային շահագործելու, ծեծի ենթարկելու, կամ ծանր հոգեկան տրավմաներ պատճառելու դեպքում, նույնպես անձը զրկվում է ծնողական իրավունքից: Ինչպես նաև այդ հոդվածի մեջ նեռառված պարտականություն ունեն երեխաները, ըստ որի չափահաս և աշխատաունակ երեխանրը պարտավոր են հոգ տանել իերնց անաշխատաունակ ծնողների մասին:

Պատկեր_աղջիկ
Հայաստանում երեք երեխայից գրեթե մեկը միաժամանակ թե՛ աղքատ է, թե՛ զրկված (25%)։
Պատկեր_երեխաներ
Յուրաքանչյուր երկրորդ երեխա ենթակա է բազմաչափ աղքատության/ զրկվածության (57%), մասնավորապես՝ զրկված է կոմունալ ծառայություններից, սոցիալական շփումներից ու ժամանցից։
Պատկեր_երեխաներ
Հայաստանում ապրող երեխաների մեկ երրորդը զրկված է, սակայն աղքատ չէ (32%)։

Բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաներն ունեն զրկվածությունը վերացնող ուղղակի միջամտությունների կարիք և վտանգված են դուրս մնալ միայն դրամական աղքատությանն ուղղված քաղաքականության ազդեցությունից։

Խոշոր կազմակերպություններ

UNICEF-ը դա միջազգային ընկերություն է, որը ավելի շատ զբացվում է երեխաների պաշտպանության իրավուներով և իրավախախտումներով։ «Մենք աշխատում ենք երեխաների համար արդար և հավասար հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք հասնեն իրենց ողջ ներուժին» -ը իրենք կարգախոսն է։
Չնայած նրան, որ այս կազմակերպությունը շատ չի խոսում ծնողների իրավունքների մասին, այս կայքում կա շատ հետաքրքիր հրապարակում, որտեղ խոսվում է ծնողների և երեխաների վարքային դրսևորումներնի մասին արտակարգ իրավիճակներում։

ՄԱԿ-ի ծնողների և երեխաների պարտականությունների պաշտպանության գործունեությունը Հայաստանում։

Կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ծրագրերի իրականացումը սկսվել է հրատապ օգնություն տրամադրելուն ուղղված երկամյա ծրագրով: 1995-1999թթ. հրատապ օգնության համագործակցությունը սկսեց փոխարինվել Երեխայի իրավունքների կոնվենցիայի իրագործմանն ուղղված երկարաժամկետ նախաձեռնություններով: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության ընթացքում օգնություն է ցուցաբերվել երեխաների իրավիճակի բարելավման, Երեխայի իրավունքների և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ:

Հայաստանը միացել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային» (ԵԻԿ) 1992թ. հունիսի 1-ին: Հայաստանը վավերացրել է նաև ԵԻԿ-ի երկու կամընտիր արձանագրությունները` «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության» (2005թ.) մասին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության 182-րդ կոնվենցիան երեխաների աշխատանքի մասին (2005), Հաագայի կոնվենցիան միջազգային որդեգրման մասին (2006), Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան (2007) և փոփոխություններ է կատարել ՀՀ Ընտանեկան, Քրեական և Աշխատանքի օրենսգրքերում` նպատակ ունենալով ապահովել երեխաների առավել արդյունավետ պաշտպանությունը շահագործումից և թրաֆիքինգից:

1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: 1996թ. մարտին ՀՀ նախագահը ստորագրել է «Մայրության և մանկության պաշտպանության մասին» հրամանագիրը:

Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրով ամրագրված քաղաքականության հիմնական ուղղությունների վերանայման արդյունքում 2012 թ. դեկտեմբերի 27-ին ընդունվեց ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը, որի հիմնական նպատակը երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ ապահովելն է:
2013թ. մայիսին Երեխայի իրավունքների կոմիտեում ներկայացվել են երեխայի իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի երրորդ և չորրորդ ազգային զեկույցները, ինչպես նաև երկու լրացուցիչ արձանագրությունները, ինչի հիման վրա Հայաստանին տրվել են նոր հանձնարարականներ այս ոլորտում իրավիճակի հետագա բարելավումն ապահովելու համար: ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի հանձնարարականները թարգմանվել և տրամադրվել են շահագրգիռ բոլոր կառույցներին:

Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ: Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

Գրական ցանկ՝
https://www.arlis.am/documentview.aspx?docid=57270
https://iravaban.net/274048.html


Բարեգործական կազմակերպություն
ՈՒՆԻՑԵՖ — ի պաշտոնական կայքը Հայաստանում
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ — ՀԱՅԱՍՏԱՆ»
ՀՀ- ում բոլոր երեխաների օգնության կազմակերպություններ
Երեխաների բոլոր իրավունքները տարբեր դեպքերում


Փաթեթավորման դիզայն/ Քննական աշխատանք / Պաղպաղակ

Ես պատրաստելեմ 3 տարբեր համերի դիզայն՝ շոկոլադե, վանիլային, և ելակի համով։ Բոլոր տարբերակներից ընտրել եմ հենց պաղպաղակը, քանի որ այս տարվա եղանակին ամենաշատ վաճառվող ապրանքներից մեկն է։ Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջինը մեզ գրավում է հենց արտաքին տեսքը, ապա նոր բաղադրրությունը։ Պատրաստել եմ այնպիսի դիզայն, որը կգրավեր անձամբ իմ ուշադրությունը։

Անհատական հետազոտական նախագիծ / Սյունիքի մարզ

Խնդրում եմ բացել պրեցենտացիան նշված հղումով։

Սյունիք մարզ Հայաստանում։ Գտնվում է հանրապետության հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝Նախիջևանին, արևելքից ԼՂՀ-ին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

Читать далее Անհատական հետազոտական նախագիծ / Սյունիքի մարզ

Հեքիաթների թարգմանություն / Ղարաբաղի բարբառ

Երկու եղբայր են լինում։ Նրանք հնձից գալիս են և նստում մի շոգ կանաչ ծառի տակ, որ մածնաբրդոշ ուտեն։ Մեծն էլ գդալը վերցնում է, որ սկսի ուտել։ Պարզվում է, որ փոքր եղբայրը խորամանկ է լինում։ Մտածում է և փորձում է մի պատճառ գտնել, որ գավաթը լիքը մածնաբրդոշից շատ ուտի։ Գդալը կողք է դնում և հարցնում.

— Ա՛յ եղբայր, մեր հայրը ոն՞ց մահացավ։ Եղբայրն էլ գդալը մի կողմ է դնում և համով, հոտով ղարաբաղցու նման սկսում պատմել։ Մինչև պատմում, պրծնում է, տեսնում է բրդոշի ամանը դատարկ է։ Սուս է մնում։ Վեր է կենում գնում հնձի։ Մի օր էլ երկուսով հնձից հետ են գալիս, նստում են, որ ուտեն։ Նորից փոքրը ուզում է խաբել մեծ եղբորը, որ շատ ուտի։ Ասում է.

֊ Ա՛յ եղբայր, այն օրը լավ չհասկացա, թե ինչից է մահացել մեր հայրը։

֊ Շունչը կտրվել է, ֊ ասում է մեծ եղբայրը և փայտի մեծ գդալներից մեկը վերցնելով՝ վրա է պրծնում է մածնաբրդոշին։

Այցելություն ժողովրդական արվեստի թանգարան

Նախագիծը / Արև Բալջյան

Այսօր մենք քոլեջի մեր խմբի հետ, միանալով 9-րդ դասարանի սովորողների մի փոքր խմբին, այցելեցինք Ժողովրդական արվեստի թանգարան՝ Դավիթ Պետրոսյանի և սովորողների ոսկեգործական ցուցահանդեսին։ Ցուցահանդես այցելելու առաջին մեր քայլը՝ Դավիթ Պետրոսյանի հետ ծանոթությունն էր։ Նա ծանոթացրեց մեզ ցուցադրված նմուշնորի հետ և պատմեց մեզ այդ զարդերի ստեղծման հրաշալի ընթացքի մասին։ Սովորողների աշխատանքները պարզապես զարմացնում էին մեզ, քանի որ պատրաստողները 8 — 16 տարեկան երիտասարդներ էին, որոնք կարողացել էին այդպիսի փայլուն իրեր ստանալ։ Ես շատ սիրեցի այդ ցուցադրուդթյունը։ Վստահորեն կարող եմ ասել, որ այն ինձ համար մեծ ոգեշնչում հանդիսացավ։ Կցանկանամ սիրողական հաճախել և փորձել իմ ուժերը ոսկեգործության մեջ։