Հովհանես Թումանյան / Կենսագրություն

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Բնությունը և մարդը


Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկ արարածը՝ մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս Է կազմում: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Ի տարբերություն կենդանիների, մարդը ստեղծում է և ստեղծագործում: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Սակայն այդ ունակություններից ոչ ոք չի օգտվում, շնարհակալություն հայտնելու համար բնությամը։ Այն ամենը, ինչ մենք ունենք, մենք ստանում ենք բնությունից։ Ո՞վ ենք մենք առանձ բնության։ Նախ նշենք, որ մենք ենք բնությունը, և անհնար է դիտարկել մարդուն առանձ բնության։ Իսկ եթե դիտարկենց բնությանը առանձ մարդու, ապա կարծում եմ, որ բնությունը առանձ մարդու, թե մարդու հետ միևնույն է կա և կլինի։ Անծայրածիր օվկիանոսներ, ընդարձակ անտառներ, անհաղթահարելի բարձրունքներ, փոթորկոտ ծովեր և անծայրածիր անապատներ. այս ամենը խոսում է բնության մեծ ուժի և հզորության մասին: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է, պետք է բնությունը պահել ու պահպանել։ Մարդը բնության մի փոքրիկ մասնիկն է: Մարդը և բնությունը, բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ դժվար է ասել: Հաճախ պատահում է, որ մարդը կարող է թշնամի հանդիսանալ բնությանը և կարող է լինել նաև ճիշտ հակառակը՝ այսինքն բնությունը մարդու հանդեպ համարվի թշնամի: Իմ կարծիքով, բնությունան արած վատությունը ավելի շուտ պատիժ է։

Բնությունը անիմաստ չի վնասի իր իսկ արարածներին։ Այն ամենը ինչ մարդը անում է ստանում է պատասխան պատիժ։ Հասարակ մի օրինակ։ Մարդը, աղտոտելով միջավայրը, մի շարք բնական գործոններ է քայքայում։ Այդ քայքանման պատճառով բնական աղետները դառնում են ոչ այդքան բնական։ Բնական գործոնների խախտման պատճառով շատանում են երկրաշաժերը և այլ երևույթները։ Դառնում է, որ ոչ թե բնությունն է վնասում մեզ, այլ մենք վնասելով բնությանը, վնասում ենք մեզ։ Կարծում եմ, սխալ է դիտարկել բնությանը ինչպես թշնամի և վնաս հասցնող կերպար, քանի որ բանական էակը մարդն է, այլ ոչ թե բնությունը։ Մարդն է գիտակցաբար վնասում, իսկ բնությունը միայն պատասխան ռեակցիա է ցույց տալիս։

Օգտակար հղումներ՝
Մարդը եւ բնությունը
Մարդը և բնությունը՝ ներդաշնակություն մեջ

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ / ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

ԱնունըԻշխել էՆշումներ
Տրդատ Ա66 — 88պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ88 — 110Տրդատ Ա-ի որդին
Աշխադար110 — 113Բակուր Բ Պարթևի որդին
Պարթամասիր113 — 114Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում114 — 116
Վաղարշ Ա117 — 144Սանատրուկի որդին
Սոհեմոս144 — 161, 164-186Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա161 — 163
Վաղարշ Բ186 — 198Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա198 — 217Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ217 — 252Խոսրով Ա-ի որդի
Արտավազդ Ե252 — 272Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ272 — 287Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ287 — 330Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ330 — 338Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ338 — 350Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ350 — 368Տիրան Բ-ի որդի
Պապ թագավոր368 — 374Արշակ Բ-ի որդի
Վարազդատ374 — 378Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ378 — 389Պապի որդի
Խոսրով Դ387 — 389, 415-416
Վռամշապուհ389 — 415Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ416 — 420
թափուր420 — 422
Արտաշես Գ423 — 428Վռամշապուհի որդի

Իմ Տերյանը

Վահան Տերյանը առանձնանում է այլ հայ բանաստեղծներից: Նա ասես ավելի ռոմանտիկ, բայց միաժամանակ շատ անհանգիստ և թախծոտ էր: Միանշանակ, նա այն մարդն էր, ով հասկացել էր կյանքի իմաստը, և փորձում էր այդ բոլոր հույզերով և զգացմունքներով փոխանցել այդ ամենը ընթերցողին: Եվ դա իր մոտ ստացվել է։ Այնքան լավ է ստացվել, որ ընթերցելուց փշաքաղվում ես։ Կարծում եմ, Վահան Տերյանը այն բանաստեղծն է, ում ստեղծագործությունները կընթերցես սիրահարված լինելով։ Եվ ահա, այս հանճարի պատվին մենք կատարել ենք մի շարք հետաքրքիր աշխատանքներ։
Առաջնային իհարկե, ուսումնասիրեցինք կենսագրությունը։ Ապա սկսեցինք քայլ առ քայլ ծանոթանալ նրա ստեղծագործությունների հետ։ Գրական ակումբի հավաքվելու պատվին ես ընտրեցի իմ կողմից ամենասիրված բանաստեղծություններից մեկը՝ «Անծանոթ աղջկան» վերնագրով։ Իհարկե, շատ դժվար էր ընտրել որևէ մեկը, քանի որ բոլոր բանաստեղծությունները շատ գեղեցիկ են գրված։ Անգամ չեմ կարող առանձնացնել մի քանիսը, այդ բոլոր ստեղծագործական գլուխգործոցներից։

Տրդատ 1-ինի կերպարը

Լուսանկարում՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը՝ կանգնեցված Հռոմում 66թ., կայսր Ներոնի կողմից (Լուվր, Փարիզ)

Առաջադրանք՝

  • Ներկայացնե՛լ Տրդատ 1-ինի կերպարը։ Վերլուծել Արշակունի արքայի քայլերը։
    Տրդատ Ա թագավորել է 52-88 թթ․։ Մահացել է 88տարեկանում։ Պատկանել է Արշակուների տոհմին։ Նրա հայրը եղել է Վոնոն Բ Պարթևը։ Տրդատ Ա-ն թագավորել է Մեծ Հայքի Արշակունի թագավորությունում 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ Վաղարշ Ա Արշակունին իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։Հռոմեական պատերազմը Տրդատի դեմ տեևեց 10 տարի։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվում է երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է  Արտաշատ  մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»: 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով: Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։
  • Տրդատ 1-ին և Գառնիի տաճարը
    Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։ Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ Ապա Սրդատը իր ընտանիքի հետ մեկնում է հռոմ։ Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկու ռուբլի, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։
    Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ Ապա Սրդատը իր ընտանիքի հետ մեկնում է հռոմ։ Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկու ռուբլի, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարը հելլենիստական շրջանի կառույց է։ Մասնագետների մեծագույն մասը տաճարը համարում է «հռոմեական», «հունահռոմեական» հուշարձան։ Այդ պատճառով այն համարում են միանգամայն «պատահական», «օտար մարմին» հայկական հողի վրա։

Հղումներ՝

ՏՐԴԱՏ Ա ԱՐՇԱԿՈՒՆԻ. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով
Տրդատ Ա Արշակունի
Տրդատ Ա

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ

1)Rewrite the sentences using the Passive Voice.

1. The book will change your life.
Your life will be changed by the book.
2. They have postponed the concert.
The concert has been postponed by them.
3. My mother is making a cake.
The cake is being made by my mother.
4. The police caught the thief.
The thief was caught by the police.
5. Somebody is using the computer at this moment.
The computer is being used by somebody at this moment.
6. My mother cleans the house every day.
The house gets cleaned by my mother every day.
7. I sent an email to him a week ago.
An email was sent to him a week ago.
8. The secretary is preparing the papers now.
The papers are being prepared by the secretary now
9. He has written many books during the war.
Many books have been written by him during the war.
10. I will not make a decision until the next morning.
A decision wont be made until the next morning.

2)Complete the sentences with the following words – rainy, rusty, run, digest, speaking, spitting image.

1. The difficult thing about exams is that you always run out of time.
2. I can’ t tell you until I find time to digest all this information
3. The sensible thing to do would be to save money for a rainy day.
4. I used to speak English very well, but now I am a bit rusty.
5. He is the spitting image of his father, everyone thinks so.
6. I had a row with Ann, and now we are barely speaking.

3)If you could make one important change to world today, what change would you make? Please give reasons, details, and examples to support your response.

I would change the way people think. People think that everything but themselves is wrong. You need to be aware that everyone has their own way of thinking, taste and choice in this life. Most of the talent died because of the people who set the standards and think that everyone who doesn’t fit is worse than them. I want to excuse this. I want everyone to understand that every person is an individual. I want people to appreciate who they are, and then we will all be ourselves and the world will become a better place.

Առաջադրանք

1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։
1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։

Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։
Կարգապահության այս նոր խախտումը կատարվեց նորակոչիկի կողմից։

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։
Սատանան, չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։

Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։
Հանկարծ շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը նկատվեց իշխանավորի կողմից։

2․Գրել հետևյալ բառերի հականիշները։

շատախոս — լռակյաց
տեղյակ — անտեղյակ
շնորհալի — ապաշնորհ
բարձրանալ — իջնել
հաղթանակ— պարտություն
սուր — բութ
սահմանադրական — հակասահմանադրական
զառիվեր — զառիվար
հեղափոխական — հակահեղափոխական
բարեբախտաբար — դժբախտաբար
մակընթացություն — տեղատվություն
բախտավոր — դժբախտ

3․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։

Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է,  և այդ հողում իրենց սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

4․Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։

Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։

Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։

Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։

Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

5․Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրայինլծկամհնչերանգ, մայրաբար, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփսրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինիկիսադեմզինվորմամռապատ։

6․Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

Գովաբանել — գովերգել — պախարակել
զուլալ — հստակ — պղտոր
օգնել — աջակցել — խանգարել
մեծ — հսկա — պստիկ
սիրելի — ըղձալի — ատելի

Առաջադրանք

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։
Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան` ճանաչելով Սարյանի արժեքները։
Ճանաչելով Սարյանի արժեքները՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։
Նարինեն վերին աստիճանի վրդովվեց ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով:
Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց:

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։
Անձրևի կաթիլները թրջեցին գետինը ՝ քառորդ ժամ չանցած:
Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետը:

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։
Ծանր ուսապարկերը շալակած ՝ ուխտավորները մտան վանքի բակ:
Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ:

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։
Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած ՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ:
Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած: