Առաջադրանք

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։
Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան` ճանաչելով Սարյանի արժեքները։
Ճանաչելով Սարյանի արժեքները՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։
Նարինեն վերին աստիճանի վրդովվեց ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով:
Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց:

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։
Անձրևի կաթիլները թրջեցին գետինը ՝ քառորդ ժամ չանցած:
Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետը:

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։
Ծանր ուսապարկերը շալակած ՝ ուխտավորները մտան վանքի բակ:
Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ:

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։
Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած ՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ:
Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*