Հարուկի Մուրակամի | Սպիտակ սուտ

«Սպիտակ սուտ»

Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ:Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»:Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*