Արվեստը մեր կյանքում / Հարցման վերլուծություն

Սոցիոլոգիայի հիմունքներ առարկայի շրջանակներում, անց եմ կացրել փոքրիկ հարցում դպրոցի և իմ շրջապատի շրջանակներում։ Թեման արվեստն էր և նրա դերը մեր կյանում։ Հարցումն անցկացրել եմ օնլայն, GoogleForms հարթակի օգնությամբ։ Հարցման գլխավոր նպատակն էր պարզել, թե որքան են մարդիկ ներգրավում արվեստը իրենց կյանում։

Մասնակցողների մեջ գերակշռում էիր 15-20 տարեկան մարդիկ։ Մասնակիցների 75% իգական սեռի ներկայացուցիչներ էին, իսկ 25% արական։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Տարիքը. Количество ответов: 55 ответов.

Մասնակիցների մեջ հավասար քանակությամբ էին բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցող անձիք։ 12% հիմնական և 10%

Диаграмма ответов в Формах. Вопрос: Կրթությունը. Количество ответов: 55 ответов.

Այդ մասնակիցներից 20% աշակերտ էին, 34.5% աշխատող, 38.2% ուսանող։ Մի փոքր տոկոսն էր, որ չէին ներկա պահին զբաղված չեն։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Զբաղվածությունը. Количество ответов: 55 ответов.

Քանի որ հարցման հիմնական նպատակը արվեստի մասին մարդկանց գիտելիքի բացահայտումն էր, առաջի հարցով ես փորձեցի ճշտել, թե քանի տոկոսն է հետաքրքրված արվեստով կամ զբաղվու նրանով։ Բավականին ուրախացա, երբ բացահայնեցի, որ մեծ մասը իսկապես զբաղվում են, կամ էլ հետաքրքրված են արվեստով։ Եվ ընդամենը մի փոքր տոկոսն էր (9,1%) , որ ընդհանրապես կապ չունի արվեստի հետ։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Հետաքրքրվա՞ծ եք արվեստով։. Количество ответов: 55 ответов.

Արվեստը շատ բազմազան հասկացություն է և ունի շատ ու շատ տարբեր ոլորտներ։ Այդ իսկ պատճառով պետք էր ավելի մանրամասն իմանալ, թե որ ոլորտն է ավելի տարածված և այդպես բացահայտել մեր հասարակությունը և նրա հետաքրքրասիրությունները։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ո՞ր արվեստն եք ամենաշատը նախընտրում:
. Количество ответов: 55 ответов.

Նկարչությունը ամենասիրված ոլորտն է։ Ապա երաժտությունը և ֆիլմը երկրորդ տեղում։

Արվեստ սիրող մարդիկ պարբերաբար հաճախում են ցուցահանդեսների կամ որևէ միջոցառումների, որպեսզի զարգացնեն մտահորիզոնը։ Չնայած դրան, չմասնակցողների կամ շատ հազվադեպ մասնակցողների քանակը գերակշռում էր։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Որքա՞ն հաճախ եք մասնակցում միջոցառումների (պատկերասրահներ, ցուցահանդեստեր, համերգներ և այլն). Количество ответов: 55 ответов.

Շատ կարոր հարց էր նաև արվեստի ճաշակի ձևավոևման մասին հարցը։ Ես դեռ մանկուց տարբեր կարծիքներ էի լսում ճաշակի ձրավորման մասին։ Օրինակ՝ արվեստի ճաշակը փախանցվում է ժառանգաբար ու մայրական կողմից, արվեստի մեջ կողմորոշմածությունը պետք է ուղիղ կապ ունենա տվյալ մարդու ազգության և մշակույթների հետ, և այլն։ Ես փորձեցի իմանալ մարդկանց կարծիքը այդ հարցի շուրջ։ Բոլոր տարբերակներն էլ գրեթե հավասար միավորներ են հավաքել։ Նաև շատերը գրել են, որ բոլոր թվարկածս գործոներս էլ ազդում են։ Այս իսկ պատճառով ես կարող եմ ենթադրել, որ բոլոր գործոններն էլ՝ թե՛ համացանցը, թե՛ ժառանգությունը և թե՛ մշակույթը ազդում են դեռ վաղ հասակից գեղարվեստական ճաշակի ձևավորման հարցում։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ո՞վ պետք է ձևավորի գեղարվեստական ​​ճաշակը։
. Количество ответов: 55 ответов.

Արվեստ սիրող մարդը, բնականաբար, գոնե մի քիչ տարբերում է նկարչական ոճերը և ունի իր ֆավորիտը։ Ահա այսպիսի արդյունք մենք ստացանք։ Պարզվեց, որ շատ մարդիկ չեն էլ տարբերում ոճերը։ Սակայն տարբերողների մեջ առանձնացավ իմպրեսիոնիզմը և ռոմանտիզմը, որպես սիրելի ոճեր։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Նկարչության կամ գրաֆիկայի ո՞ր ոճն եք ամենաշատը սիրում։
. Количество ответов: 55 ответов.

Բացի նկարչությունից ուսումնասիրության մեջ կար հարց, նաև ճարտարապետության մասին։ Այդյունքում միանշանակ հաղթեց Մոդեռնիզմը։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ճարտարապետության ոճերից ո՞րն է ձեզ ամենաշատը դուր գալիս:
. Количество ответов: 55 ответов.

Իհարկե նաև հարց եմ ներառել երաժտության մասին, քանի որ երաժտւթյունը արվեստի կարևոր մասն է։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ին՞չ երաժշտություն եք նախընտրում։. Количество ответов: 55 ответов.

Մարդկանց մեծ մասը նախընտրում է ժամանակակից (Փոփ, ռեփ, կպոպ) երաժշտություն։ Թեև ջազ լսողները նույնպես շատ էին։ Այստեղից մեկ այլ հարց է առաջանում՝ Ինչպես են մարդիկ վերաբերվում դասական երաժտությնալը, քանի որ միշտ լսել էի, որ արվեստի մարդիկ սեր են ունենում դասական երաժտության նկատմամբ։

Диаграмма ответов в Формах. Вопрос: Ինչպե՞ս եք վերաբերվում դասական երաժշտությանը*
. Количество ответов: 55 ответов.

Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում դասական երաժշտւթյանը, հարցվողների զգալի մասը կամ սիրում, կամ էլ էր դրական վերաբերվումք էին արտահայտել։ Գովելի է, որ մեր սերունդը լավ է վերաբերվում դասական երաժտությանը և կարևորում այն։

Եվ իհարկե, ամպայման որոշեցի համեմատել արվեստը առաջ և հիմա, տալով հետևյալ հարցը՝
Ընդունում եք արդյո՞ք ժամանակաից արվեստը։ Չե՞ք կարծում, որ առաջ և հիմա արվեստը պարզապես անհամեմատելի է։ Իմ կածիքով այն ուղղակի անհամեմատելի է։ Անցյալի արվեստի գործերը պարզապես գլուծգործոցներ են, համեմատած ներկայիս արվեստի գործերին։ Սակայն պետք է կարևորել և ներկայիս արվեստը և անցյալի։ Դա մեր պատմությունն է՝ ներկան և ապագան։ Այդպիսի կարծիք ունեին գրեթե բոլոր մասնակիցները մեծ մասը պնդում է, որ այն անհամեմատելի է, բայց կարևոր։
Վերլուծության մեջ առանձնացնել մասնակիցների պատասխանները՝

— Արվեստը հասկանալու և ընկալելու համար, այն պետք է որոշ ժամանակ ապրի, քննադատվի, անցնի ճանապարհ, որպեսզի կարողանանք հասկանալ։ Այդպիսին է նաև ժամանակակից արվեստի որոշ դրսևորումներ։


— Շատ եմ սիրում ժամանակակիղ արվեստը, արվեստը պետք է նաև ժամանակի մասին լինի

Հին ժամանակներում իմ կարծիքով ավելի գեղեցիկ եին ստեղծագործում, ամեն ինչը մանրակրկիտ արված էր և ինչ որ իմաստ ուներ, իսկ հիմա ավելի շատ գումարի և պատվի համար են մարդիկ զբաղվում արվեստով ավելի շատ նմանեցնելով արհեստի։

— Չեմ ընդունում ժամանակակից արվեստը, կարծում եմ, որ մեծամասնությունը չեն արտահայտում խորը իմաստ։ Արվեստը, կարծում եմ, որ վերածվել է ծաղրանքի։

Ամեն մարդ իր աչքերով է տեսնում աշխարհը, և նկարները, նկրաչությունը իրենց աշխարհը նկարագրելու ձևերից մեկն են։ Ժամանակները փոփոխվում են և մարդկանց աշխարհի պատկերացումները նույնպես։

Հարցումը ինձ հնարավորություն ընձեռեց հասկանալ արդյոք արվեստը դեռ կարևոր դեր է զբաղացնում հասարակության կյանքում։ Իմ նախատեսած բոլոր հարցերի պատասխանները ստացա և հետևություններ արեցի։ Շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր մասնակցություն են ունեցե այս հարցման մեջ։

Հարցումների մասին / ուսումնասիրություն

Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։
Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ- ներում կամ մեկ այլ կերպ։
Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն ՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է ՝ 25- 30 %։

Քաղաքագիտություն և սոցիոլոգիա / Նախագիծ

Նախագիծ ՝

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
«Հարցումների շարք» թեմայով ուսումնասիրության անցկացում:
Իրականացրեք ուսումնասիրություն Ձեզ հետաքրքրող որևէ թեմայով, ամփոփեք արդյունքները, գրեք նկարագրական- վերլուծական նյութ: Հարցումն իրականացրեք օնլայն՝ G-mail հարթակում։ Կարող եք աշխատել խմբով՝ 2-4 մարդ կամ անհատապես: Հարցման մասանաիցների թիվ պետք է լինի 50 հոգուց ոչ պակաս:

Աշխատանքն իրականաղցնելիս.

  • Գրեք ուսումնասիրույթան պլան:
  • Կազմեք հարցաթերթիկ:
  • Ընտրեք հարցման մասանակիցների խումբը:
  • Ամփոփեք և հրապարակեք արդյուները Ձեր բլոգներում:

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկա

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ (ուսումնական ծրագիր)

Ուսումնական գրականություն`

  1. Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա
  2. Կյուրեղյան Է. Ա.   – Կիրառական սոցիոլոգիա
  3. Մանուկյան Գ.Մ.- Սոցիալական կանխատեսման հիմունքներ
  4. Шестак  О.И. — Социология
  5. Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013
  6. Ալբերտ Նալչաջյան, հոգեբանության հիմունքներ, Երևան 1997, Ժամանակակից հոգեբանության մեթոդները, էջ 25- 40

Sponsored Content