էնդհաուզի առեղծվածը / Ընթերցողական աշխատանք

Համառոտ ներկայացնեմ գրքի սյուժեն՝

Անգլիական ծովափին հանգստի ժամանակ Էրկյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են գայթակղիչ օրիորդ Նիկ Բակլիի հետ: Նրա հետ առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին գնդակը, որը դիպչել է Բակլիի գլխարկին և հավանաբար պիտի սպաներ նրան:
Պուարոն որոշում է պաշտպանել Բակլիին և բռնել հանցագործին: Նա կապիտան Հասթինգսի հետ գալիս է Բակլիի տուն, որը կոչվում է «Էնդհաուս» («Ծայրամասի տուն»): Պուարոն ամեն բան բացատրում է օրիորդին, իսկ սա պատմում է, որ մինչ այդ նրա վրա երեք մահափորձ է կատարվել, սակայն նա բանի տեղ չի դրել այդ դիպվածները և համարել է դրանք պատահական զուգադիպություններ: Պուարոն որոշում է անվտանգության միջոցներ ձեռք առնել և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ հրավիրել ընկերուհու, որին կարելի է վստահել և որը կկարողանա օգնել նրան: Նիկն իր մոտ է հրավիրում իր զարմուհուն՝ Մեգգի Բակլիին:Երբ Նիկի մոտ են գալիս հյուրերը, որպեսզի դիտեն տոնական հրավառությունը, կատարվում է հանցագործություն: Անհայտ մարդասպանը սպանում է Մեգգիին:Պուարոն առաջարկում է Նիկ Բակլիին «մահանալ»: Թող բոլորը, այդ թվում նաև հանցագործը, մտածեն, թե Նիկը մեռած է:Հաջորդ օրը Պուարոն հավաքում է բոլորին Էնդհաուսում: Նա առաջարկում է սպիրիտիստական սեանս անցկացնել: Մարում են ջահերը: Հայտնվում է սպիտակ աղոտ ֆիգուր: Միացնում են լույսը: Դա Նիկն է: Հայտնվում է ոստիկանը, որը ձերբակալում է Կրոֆտներին, որոնք մինչ այդ թուղտ էին ցույց տվել, որով իբրև թե մեռած Նիկի ժառանգությունը կտակով անցնում է իրենց: Կրոֆտները հայտնի կեղծարարներ են: Այդ պահին լսվում է կրակոց և ինչ-որ մեկը ուսից վիրավորում է Ֆրեդերիկա Ռայսին, որը ըստ իրական և կորած կտակի պիտի ժառանգի այն ունեցվածքը, որը ժառանգել է Նիկ Բակլին: Կրակողը նրա ամուսինն է՝ կոկաինի զոհը: Սակայն նա չէ սպանել Մեգգիին: Երեկոյան Էնդհաուսը հսկող Ջեպը տեսել է, թե ինչպես է Նիկը գաղտնարանից հանել ատրճանակը և դրել Ֆրեդերիկայի գրպանը:Պուարոն պնդում է, որ Նիկն է սպանել Մեգգիին, որպեսզի տիրանա Մայքլ Սելտոնի՝ իր նախկին նշանածի և Մեգգիի ազգականի թողած ժառանգությանը: Մուտքի մոտ իր մեղքը չմերժող Նիկ Բակլիին արդեն սպասում են ոստիկանները: 

Վերլուծություն

Արտահայտելով կարծիքս կասեմ, որ գիրքը ավելի հետաքրքիր է քան կարող եք կարծել սյուժեն կարդալով։ Իրականում ավարտը շատ անսպասելի էր։ Իսկապես Ագաթա Քրիստին շատ հետաքրքիր է գրում։ Ամբողջ կարդալու ըթացքում չես կարողանում որևէ կասկած ունենալ, քանի որ բոլոր կերպարները անմեղ էին թվում։ Մինչև վերջին էջը ինտրիգը չէր հանգում։ Կուզենամ առանձնացնել Հասթինգսի կերպարը, ով էլ համարվում էր այդ գրքի «ԵՍ» -ը։ Չգիդեմ ինչու, բայց նրա կերպարը շատ լավ է տպավերվել իմ մեջ և եթե հնարավորություն ունենաի անձամբ ճանաչել որևէ մեկին այս գրքից, ապա դա կլինես հենց Հասթինգսը։ Իրականում գլխավոր հերոսները ինձ նմանացրեցին Շեռլոկին և Վաթսոնին։ Անկեղծորեն ասած, Շեռլոքի և Վաթսոնի կերպարները ես ավելի շատ եմ սիրում, և ինձ կարող եմ համարել նրանց երկրպագուներից։ Եվ չնայաց մեծ տարբերությանը այս երկու կերպարներին ես նույնպես շատ հավանեցի։ Որոշ չափով նար ուզում արտահայտել զայրույթս, գլխավոր հերոսուհու հանդեպ։ Ամբողջ ընթացքում սիրում էր նրա անկեղծ և բարի կերպարը, սակայն բացահայտվեց որ հենց նա էր գլխավոր խաբեբան։ Այսպիսով, այս գիրքը ինձ որեշնչեք շարունակել ուսումնասիրել Ագաթա Քրիստիի մյուս դետեկտիվները։ Նաև ամպայման կուսումնասիրեմ նրա կենսագրությունը։

Վահան Թոթովենց / Ուսումնասիրական աշխատանք

Հայ դասական գրող, հրապարակախոս, մանկավարժ։
Ծնվել է 1894թ. հուլիսի 18-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Մեզիրե քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Խարբերդի ազգային կենտրոնական վարժարանում: Աշակերտական տարիներին Վ.Թոթովենցը կատարում է գրական առաջին փորձերը, խմբագրում «Աստղիկ» խմորատիպ ամսաթերթը: 1907թ. «Արևելյան մամուլում» տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը, Պոլսում «Ավերակ» (1908) և «Սրինգ» (1909) գրքույկները:

1908թ. թուրքական սահմանադրությունից հետո Թոթովենցն անցել է Եվրոպա, ապա Ամերիկա: Ընդունվել է Վիսքոնսինի համալսարան, որտեղ ունկնդրել է գրականության, փիլիսոփայության , պատմության դասընթացներ: 1915թ. նա եկել է Անդրկովկաս և կամավոր մեկնել ռազմաճակատ, կռվել է Վանում, էրզրումում: Նա զորավար Անդրանիկի մտերիմներից էր, նրա թիկնապահ-թարգմանիչը:
Պատերազմից հետո Վ.Թոթովենցը մեկնել է Ամերիկա, որտեղ ապրում էին նրա հարազատները: 1922թ. վերադարձել է հայրենիք և նվիրվել խորհրդահայ մշակույթին: Խմբագրել է «Շեշտ» երգիծական պարբերականը (1923):
1924-1932թթ. Վ.Թոթովենցն աշխատել է ԵՊՀ-ու մ, մինչև 1928թ. եղել է համալսարանի գիտնական քարտուղարը: Դասավանդել է անգլերեն և արտասահմանյան գրականություն:
Նրա կոչումը, սակայն, գրականությունն էր: Նրա առաջին պատմվածքների ու վեպերի նյութն առնված էր հայրենի
Խարբերդից ու ամերիկյան իրականությունից, պատերազմի ընթացքում և Եղեռնի տարիներին հայ ժողովրդի կրած տառապանքներից: Բեղմնավոր էր Թոթովենցի գրիչը խորհրդային տարիներին. մեկուկես տասնամյակի ընթացքում նա գրել է պիեսներ, վեպեր, վիպակներ, տասնյակ պատմվածքներ, ֆելիետոններ, որոնցից առավել ուշագրավ են «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» (Եր., 1933, ռուս. 1963, անգլ. 1971) ինքնակեն սագրական վեպը, «Հովնաթան որդի Երեմիայի» (Եր., 1934) վիպակը և այլն: Նրա ստեգծագործությունների հիման վրա են նկարահանվել «Սպիտակ անուրջներ» և «Կտոր մը երկինք» գեղարվեստական կինոնկարները:
Վ.Թոթովենցը զոհ դարձավ ստալինյան բռնարարքներին. բանտարկվել է 1936-ին, 1938-ին գնդակահարվել է: Արդարացվել է հետմահու (1954):

Վահան Թոթովենցի
«Ամբողջ քաղաքը մատ խածավ»
պատմվացքի վերլուծություն

Շատ գեղեցիկ գրված պատմություն մարդկանց մասին։ Պատմվածքը և տխուր էր, և որոշ պատճառներով ծիծաղելի։ Իմ կարծիքով պատմության իմաստը կայանում էր կոպտության մեջ։ Պետք չէ լինել այդքան կոպիտ կամ էլ լինել, բայց ոչ այնպես, ինչպես պատմվածքի գլխավոր հերոսները։ Ամեն մանրուքից մեծ պատմություն սարքելը անիմաստ է։ Համենայն դեպս, ես հաճույք ստացա ընթերցումից։ Իրականում հոյակապ մի ստեղծագործություն էր։ Կարծում եմ պատմությունը խորը վերլուծելու կարիք չունի, քանի որ այն բավականին պարզ է։ Ավելի շատ կուզեմ անրադարնամ Վահան թոթովենցի գրելաձևին։ Նա այքան պարզ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ մի բան է ստեղծել։ Չգիտեմ, միգուցե դա արևմտահայերենի պատճառով է, թե հենց գրողի գեղեցիկ գրելու ունակության շնորհիվ։

Իմ կարծիքը

Ես շատ չեմ կարդացել Թոթովենցի պատմություններից, բայց շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրա հետ հենց այս պատմվածքի շնորհիվ։ Թոթովենցին ուսումնասիրելու գաղափարը իմ մոտ եկավ երբ ես լսեցի, որ նրա անունով փողոց կա։ Դրանից հետո շատ հաճախ էի լսում այդ փողոցի անունը, և իհարկե հետաքրքրությունից ելնելով մտա համացանց։ Իմացա, որ Վահան Թոթովենցը գրող էր։ Մի կողմից ամաչեցի, որ այսքան ժամանակ անգամ չգիտեի այդպիսի հայ գրողի գոյության մասին։ Ապա մի փոքր ուսումնասիրեցի նրա կենսագրությունը և հասկացա, որ նախագիծը կուզենամ հենց նրան նվիրել։ Կարծում եմ, դեռ կշարունակեմ ուսումնասիրություններ կատարել նրա կերպարի շուրջ և նորից կանրադառնամ նրա պատմվածքներին։

Հղումներ ՝
տեղեկություն
Ստեղծագործությունների ցանկը

Աշխարհի ամենահետաքրքիր լեգենդները

Երբ պատմությունը պատվում է ժողովրդական «բամբասանքներով» և վերածվում հեքիաթի, լեգենդ է ծնվում. և արդեն այնքան էլ էական չէ, թե իրականում եղել է նկարագրվածը, և որքանով է նկարագրությունը համապատասխանում իրականությանը։ Այստեղ, ինչպես կինոյում, շունչը կտրող պատկերները տիրում են ողջ աշխարհին և ձեռք են բերում համաշխարհային հռչակ: Ես հավաքել եմ աշխարհի ամենահետաքրքիր և ամենահայտնի լեգենդները։

Բերմուդյան եռանկյունի

Լեգենդներ Բերմուդյան եռանկյունու մասին, հավանաբար, ոչ պակաս, քան Հին Հունաստանի աստվածների մասին: Տարածքը սահմանափակված է եռանկյունով Մայամիի, Բերմուդայի և Սան Խուանի (Պուերտո Ռիկո) գագաթներով։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Սարգասո ծովի այս տարածքը համարվում է չափազանց վտանգավոր։ Այստեղ աննորմալ երեւույթներ են տեղի ունենում, եւ նավերն ու ինքնաթիռները անհետանում են առանց հետքի։ Աշխարհի այս տարածքում «առեղծվածային անհետացումների» մասին առաջին անգամ հիշատակել է Էուարդ Վան Ուինքլ Ջոնսը, 1951 թվականին նա այս տարածքն անվանել է «Սատանայի ծով» կամ «Գաղտնիքների ծով»:

Բերմուդյան եռանկյունու տարածքում առեղծվածային անհետացումների տեսության կողմնակիցները դրանք բացատրելու համար առաջ են քաշում տարբեր վարկածներ՝ եղանակային անսովոր երեւույթներից մինչև այլմոլորակայինների կամ Ատլանտիս քաղաքի բնակիչների կողմից առևանգումներ: Թերահավատները, սակայն, պնդում են, որ Բերմուդյան եռանկյունում նավերի անհետացումը տեղի է ունենում ոչ ավելի հաճախ, քան օվկիանոսների այլ տարածքներում, և դա պայմանավորված է բնական պատճառներով: Տարածքը նավարկելու համար շատ դժվար է. կան մեծ թվով ծանծաղուտներ, հաճախ առաջանում են ցիկլոններ և փոթորիկներ։
1974 թվականին ամերիկացի լեզվաբան Չարլզ Բերլիցը, որը Բերմուդյան եռանկյունում անոմալիաների գոյության կողմնակիցն էր, հրատարակեց «Բերմուդյան եռանկյունին», որը նկարագրում էր այդ տարածքում առեղծվածային անհետացումները։ Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ 1975-ին ռեալիստ թերահավատ Լոուրենս Դեյվիդ Կուշետը հրատարակեց «Բերմուդյան եռանկյունին. առասպելներ և իրականություն», որտեղ նա պնդում էր, որ այդ տարածքում գերբնական և խորհրդավոր ոչինչ չկա: Այս գիրքը հիմնված է փաստաթղթերի և ականատեսների հետ հարցազրույցների երկար տարիների հետազոտությունների վրա, որոնք բացահայտել են բազմաթիվ փաստական ​​սխալներ և անճշտություններ Բերմուդյան եռանկյունու առեղծվածի գոյության կողմնակիցների հրապարակումներում: Ամեն դեպքում այս լեգենդը աշխարհում ամենտարածվածներից մեկն է, եթե ոչ ամենատարածվածը։

Թռչող հոլանդացին

Թռչող հոլանդացին՝ ուրվական նավ, որը հավերժ հերկում է ծովը՝ չկարողանալով վայրէջք կատարել ափին: Լեգենդը առաջացել է մետ 17 դարում։ Ըստ լեգենդի, հոլանդացի նավապետ Վան դեր Դեկենը իր նավի մեջ մի զույգի էր տանում։ Նրան դուր եկավ աղջիկը. նա սպանեց նրան նշանվածին և առաջարկեց դառնալ իր կինը, բայց աղջիկը ցատկեց ծովը: Երբ փորձում էր շրջանցել Բարի Հույս հրվանդանը, նավը ուժեղ փոթորկի մեջ ընկավ։ Նավիգատորն առաջարկեց սպասել ծովածոցում վատ եղանակին, բայց կապիտանը կրակեց նրան և երդվեց, որ թիմից ոչ ոք ափ դուրս չի գա, քանի դեռ նրանք չեն շրջանցել գագաթը, նույնիսկ եթե դա ընդմիշտ տևի: Այսպիսով, հոլանդացին անեծք բերեց իր վրա և կթափառի ծովի ընդարձակություններով մինչև երկրորդ գալուստը։ Ըստ լեգենդի, երբ Թռչող հոլանդացին հանդիպում է մեկ այլ նավի հետ, նրա անձնակազմը փորձում է հաղորդագրություններ ուղարկել ափ մարդկանց համար, ովքեր վաղուց մահացել են: Ծովային համոզմունքներում «Թռչող հոլանդացու» հետ հանդիպումը համարվում էր վատ նախանշան։
Անգլիական Ջորջ V թագավորը տեսել է «հոլանդացուն» Սիդնեյի մոտ։ Այլ ականատեսներ նկարագրում են ուրվականի հետ հանդիպումները Բարի Հույս հրվանդանում, Ռոդ Այլենդի ափերի մոտ (ԱՄՆ), Հարավային Ատլանտյան օվկիանոսում և նույնիսկ Սարդինիայի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում:

Արթուր թագավորի սուրը

Բրիտանացիների լեգենդար տիրակալ Արթուրի կերպարը դեռ առեղծված է։ Հայտնի չէ, թե նա իսկապես եղել է, բայց նրա մասին շատ պատմություններ կան։ Իսկ կենտրոնական տեղը տրվում է հերոսի զենքին։ Թուրը ստեղծել էր լճի տիրուհին, ով էլ տվեց այդ թուրը Արթուրին։ Ըստ լեգենդի Արթուրի քույրը՝ Մորգանան, համոզեց իր սիրելիին՝ Էքոլոնին սպանել թագավորին։ Նրա համար հեշտացնելու համար նա գողացավ թուրը ինչպես նաև նրա պատյանը, որը կախարդական էր և նպաստում էր վերքերի ապաքինմանը։ Բայց Արթուրը կարողացավ սովորական զենքերով հաղթել թշնամուն։ Երբ թագավորը զգաց, որ ինքը մահանում է, նա խնդրեց վերջին ողջ մնացած ասպետներից՝ Բեդիվերին, որ սուրը նետի մոտակա ջրի մեջ՝ վերադարձնել այն լճի տիկնոջը։ Սկզբում նա փորձել է թաքցնել սուրը, սակայն, ըստ իր պատմության, Արթուրը հասկացել է, որ իրեն խաբում են, և երկրորդ անգամ ուղարկել է սուրը լիճը նետելու։ Միայն երբ լսեց «մեծ հրաշքի» մասին՝ լճից մի ձեռք բարձրացավ ու բռնեց նետված թուրը, Արթուրը համոզվեց, որ իր հանձնարարությունը կատարված է, և նա հանգիստ մահացավ։ Ի դեպ, մարտիկի մահից հետո զենքերը հեղեղելու սովորույթի առկայությունը հաստատվում է եվրոպական ջրամբարներում բազմաթիվ հնագիտական ​​գտածոներով։

Հսկաներ

Հսկա հասակի մարդկանց մասին լեգենդները շատ տարածված են Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում: Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելքում կա նույնիսկ բնական հուշարձան, որը կոչվում է Հսկան ճանապարհ: Այն բաղկացած է 40000 բազալտե սյուներից և շատ անսովոր տեսք ունի։ Ըստ լեգենդի՝ տեղի հերոսներից մեկը՝ Ֆին Մաքքուլը, կամուրջ է կառուցել, որպեսզի հասնի հսկա Գոլլի մոտ և կռվի նրա հետ։ Պարզվեց, որ ժողովրդական հեքիաթները գիտական ​​բացատրություն ունեն. Իռլանդիայի յուրաքանչյուր 150-րդ բնակիչ հայտնաբերել է աճի համար պատասխանատու գենի մուտացիաներ։ Հայտնի իռլանդական հսկաներից մեկը Չարլզ Բիրնն էր (1761–1783), ավելի քան 230 սմ հասակով, նրա կմախքը երկու դար ցուցադրվում էր Լոնդոնի Հանթերյան թանգարանում։

Ցիկլոպ

Դիցաբանության մեջ ցիկլոպները առանձին կերպարներ են կամ մի ամբողջ ժողովուրդ։ Նրանք բարձրահասակ էին և միայն մեկ աչք ունեին։ Հոմերոսի Ոդիսականում ասվում է, որ Պոսեյդոնի որդի Պոլիֆեմոսը ցիկլոպն էր։ Այլ լեգենդներում հաղորդվում է երեք հսկա ցիկլոպների մասին, որոնց ծնել են երկրի աստվածուհի Գայան և երկնքի աստված Ուրանը։ Ծնվելուց անմիջապես հետո հայրը հակակրանք է ընդունել ֆրեյքերի նկատմամբ և նետել նրանց թաթարը։ Հետո դրանք պարբերաբար բաց էին թողնում և նորից թաքցնում, արտասովոր արտեֆակտի պես: Որոշ պալեոնտոլոգներ կարծում են, որ գաճաճ փղերի գանգերը կարող են ծառայել որպես լեգենդի ծննդյան նախատիպ: Հին մարդիկ գանգ գտան և քթի կենտրոնական բացվածքը շփոթեցին հսկայական աչքի խոռոչի հետ: Ի դեպ, այս կենդանիները ապրել են հենց հին հունական լեգենդների գործողության վայրերում։

Կրակենը

Կրակենը առասպելական հսկա ծովային հրեշ է, որը նավաստիների նկարագրություններից հայտնի է որպես գլխոտանի: Առաջին համապարփակ նկարագրությունը կատարել է Էրիկ Պոնտոպիդանը։ Նա գրել է, որ հրդեշը «լողացող կղզու չափ է»։ Նրա խոսքով՝ հրեշը կարողանում է շոշափուկներով բռնել մեծ նավը և քարշ տալ դեպի հատակը, սակայն շատ ավելի վտանգավոր է պտտահողմը, որն առաջանում է, երբ կրակն արագ ընկղմվում է հատակը։ «Սողացող հրեշի» առասպելի հիմնավորումը պարզ է՝ հսկա կաղամարները դեռևս գոյություն ունեն, որոնց երկարությունը հասնում է մինչև 16 մետրի: Նրանք իսկապես տպավորիչ տեսարան են ներկայացնում։ Որոշ տեսակներ շոշափուկների վրա ճանկեր և ատամներ ունեն, բայց նրանք կարող են սպառնալ ինչ-որ մեկին միայն ոտք դնելով: Նույնիսկ եթե ժամանակակից մարդը շատ է վախենում նման արարածի հետ հանդիպելիս, ի՞նչ կարող ենք ասել միջնադարյան ձկնորսների մասին։ Նրանց համար հսկա կաղամարը միանշանակ առասպելական հրեշ էր:

Մոիսեյի ճանապարհը

Անշուշտ, մեզանից յուրաքանչյուրը լսել է Աստվածաշնչից այն սյուժեի մասին, որը պատմում է, թե ինչպես է ծովը բաժանվել Մոիսեյի առաջ: Սակայն քչերը գիտեն, որ նման երեւույթ կարելի է տեսնել Հարավային Կորեայի Ջինդո կղզու մոտ։ Այստեղ կղզիների միջև ընկած ջրերը բաժանվում են մեկ ժամով՝ բացահայտելով լայն և երկար ճանապարհ: Գիտնականներն այս հրաշքը բացատրում են մակընթացության և հոսքի ժամանակի տարբերությամբ։

Միստիկ ճանապարհը ծովի մեջ

Իհարկե, շատ զբոսաշրջիկներ են գալիս այնտեղ. բացի պարզ զբոսանքներից, նրանք հնարավորություն ունեն տեսնելու ծովային բնակիչներին, ովքեր մնացել են բաց ցամաքում: Մովսեսի ճանապարհի զարմանալի բանն այն է, որ այն տանում է մայրցամաքից դեպի կղզի:


Բոլոր տեղեկությունները թարգմանել եմ ռուսերենից։
Աղբյուրներ ՝
Հղում 1
Հղում 2