ՀՀ մարզերը և խոշոր քաղաքները

ՀՀ մարզերը և խոշոր քաղաքները բաժանվում են 3 հաստվածի՝ հյուսիսային, կենտրոնական, և հարավային։

Հյուսիսային մարզերն են՝
Շիրակի մարզը (Գյումրի, Մարալիկ, Արթիկ)
Լոռու մարզը (Վանաձոր,Սպիտակ,Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Թումանյան)
Տավուշի մարզը (Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ)

Կենտրանական են՝
Արագածոտնի մարզը (Աշտարակ, Ապարան, Թալին)
Կոտայքի մարզը (Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Նոր-Հաճըն, Չարենցավան, Բյուրեղավան)
Գեղարքունիքի մարզ (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ)

Հարավային են՝
Արմավիրը (Արմավիր, Մեծամոր, Վաղարշապատ)
Արարատ (Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ)
Վայոց-ձոր (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ)
Սյունիք (Կապար, Գորիս, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Դաստակերտ, Ագարակ)

Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։

Читать далее Գեղարքունիքի մարզ

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք:

Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբշ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Читать далее Տավուշի մարզ

Աշխարագրության քննական հարցեր

1)Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները:

Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները։ Հետազոտության օբյեկտները շատ բազմազան են. աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները, մայրցամաքները, օվկիանոսները, տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթները։

Աշխարհագրության հիմնական խնդիրն են ուսումնասիրել՝

  • բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերը։
  • հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերը։
  • բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերը։

2)Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում:
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Երկրի մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը, կենսաբանությունը` կենսոլորտը, տնտեսագիտությունը` մարդկային հասարակության տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

3)Աշխարհագրական հետազոտության մեթոդները:
Աշխարհագրության գիտական հետազոտության մեթոդները խմբավորվում են հետևյալ խմբերում.

  • համագիտական, օրինակ ՝ մաթեմատիկական
  • կոնկրետ գիտական, օրինակ ՝ երկրաֆիզիկական
  • տեղեկույթի ստացման, տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ և գործողություններ
  • տեղեկույթի էմպիրիկ(փորձարարական) և տեսական ընդհանրացումների
  • տեղեկույթի մշակման, պահպանման և փոխանցման

4)Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք:
Բնական կամ ֆիզիկական աշխարհագրության մեջ առանձնացան Երկրի աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունները.

  • կլիմայագիտություն
  • ջրաբանություն
  • հողագիտություն
  • երկրաձևաբանություն
  • կենսաշխարհագրություն։

5)Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը):

Մթնոլորտը երկնային մարմնի գազային այն միջավայրն է, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Բաղկացած է գազերից , կարող է չափազանց հաստ լինել։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Առաջինն ազոտի ատոմն է։ Երկրորդը թթվածին ատոմն է։ Երրորդն ածխածին ատոմն է։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այսպիսով մթնոլորտը գազերի մի խառնուրդ է, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մնացած 1%-ում ջրային գոլորշիներ, ածխաթթու գազ, այլն։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։

Քարոլորտ երկրի պինդ միասնական թաղաթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյան վերին մասին: քարոլորտից դեպի Երկրի խորքը ջերմաստիճանը բարձրանում է: Քարոլորտը կազմված է սալերից, որոնք մշտական շարժման մեջ են: Քարոլորտն անմիջականորեն կապված է մարդկանց կենսագործունեության հետ: Քարոլորտի պահպանությունն առաջին հերթին նշանակում է Երկրի ընդերքի և ցամաքի մակեերևույթի պահպանություն: Մշակովի հողերի պահպանությունը և նպատակահարմար օգտագործումը մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրներից են:
Օվկիանոսի և մայրցամաքային քարոլորտը բավականին տարբերվում են։ Մայրցամաքային քարոլորտը բաղկացած է տեղումնային, գրանիտե և բազալտե շերտերից, մոտ 80կմ ընդհանուր հզորությամբ։ Օվկիանոսի քարոլորտը վերջնական ձևավորման արդյունքում ենթարկվել է մասնակի հալման բազմակի փուլերի։ Հիմնականում բաղկացած է դունիտից և գարցբուրգիտից, հաստությունը կազմում է 5-10կմ, իսկ գրանիտային շերտը ամբողջովին բացակայում է։

Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է։ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Դրանք բաղկացած են ինչպես լիտոսֆերայի, այնպես էլ հիդրոսֆերայի և մթնոլորտի այն տարածքներից, որտեղ հնարավոր է կյանք: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք։ Կենսոլորտը մի ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում։

Մարդոլորտ, աշխարհագրական թաղանթի բաղադրիչ, որն ընդգրկում է մարդու գործունեությամբ պայմանավորված և դրա համար պիտանի ոլորտը։ Մարդը ծագել է կենսոլորտում, նա հասարակական ու պատմական գործընթացների արդյունք է. զբաղվելով արտադրողական գործունեությամբ՝ վերափոխել է բնական միջավայրն ու ստեղծել մարդոլորտ։ Մարդոլորտը զարգանում է շրջակա միջավայրի հետ մշտական կապերի և փոխներգործության մեջ։ Մարդը տարբերվում է խոսքի, բանականության, գիտակցության, ստեղծագործական ակտիվության և բարոյական ինքնագիտակցության հատկանիշներով։ Նա գոյատևում և ապահովում է հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնությունից և օգտագործելով նրա պաշարները. հասարակության և բնության միջև առկա է մշտական նյութափոխանակություն՝ մարդը մշտապես բնությունից ինչ-որ բան վերցնում է և ինչ-որ բան տալիս։ Նախկինում, երբ բնակչության քանակը մեծ չէր, արտադրությունը և տեխնիկան զարգացած չէին, բնական միջավայրին էական վնաս չէր հասցվում։ Այժմ վիճակը բոլորովին այլ է. մարդու ներգործության հետևանքով խախտվել են բնության ինքնազարգացման ընթացքը, էկոլոգիական հավասարակշռությունը, առաջացել են տարածաշրջանային և համամոլորակային նշանակության հիմնախնդիրներ

6)Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
(ռիթմիկություն, զոնայականություն):

Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք են ամբողջականությունըռիթմիկությունը գոտիականությունը և զոնայականությունը:
Ամենակարեւոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը: Աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց հետ, եւ դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ համակարգի փոփոխություն:
Մյուս հիմնական հատկանիշը ռիթմիկությունն է: Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը ժամանակի մեջ: Առանց այդպիսի փոփոխության զարգացում հնարավոր չէ: Ռիթմիկությունը հատուկ է թաղանթը կազմող բոլոր բաղադրամասերին: Ռիթմիկություն ունեն քարոլորտում` սեյսմիկ երեւույթները, հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող գործընթացները` ջերմաստիճանի, տեղումների, ջրոլորտում` ջրատարողությունը եւ լճերի մակարդակի տատանումները։ Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ` պարբերական և ցիկլային:
Իսկ զենայակայությունը դա երկրի բաժանեւմն է զենաների։ Օրինակ՝ գնալով բարձրանալով վերև օդի ջերմաստիճանը նվազում է և այն բաժանվել է զոնաների։

7)Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը:
Աշխարհի քաղաքական քարտեզն արտահայտում է երկրագնդի պետական-տարածքային բաժանումը, այսինքն՝ ցույց է տալիս աշխարհի պետությունները, դրանց սահմանները, մայրաքաղաքները: Ի տարբերություն աշխարհի և մայրցամաքների ֆիզիկական քարտեզների՝ աշխարհի քաղաքական քարտեզը շատ դինամիկ է և կարող է փոփոխվել քաղաքական իրադարձություններից հետո: 

8)Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը:
Աշխարհի պետությունների բաժանումն են որոշակի խմբերի՝ ըստ նրանց ընդհանուր հատկանիշների և տարբեր ցուցանիշների։ Դա արվում է պետություններն ավելի հեշտ ուսումնասիրելու նպատակով։ Դասակարգման ցուցանիշները բաժանվում են երկու խոշոր խմբերի՝ քանակական և որակական։ Քանակական ցուցանիշներն են․

  1. պետության տարածքի մեծությունը
  2. բնակչության թիվը։

Որակական ցուցանիշներն են․

  1. պետության կառավարման ձևը,
  2. վարչատարածքային բաժանումը,
  3. աշխարհագրական դիրքը,
  4. սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը։

9)Զարգացած և զարգացող երկրներ:

Զարգացած երկրներ, երկրների խումբ, որոնք համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրք են զբաղեցնում։ Այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 15-16 %-ը, բայց միևնույն ժամանակ նրանք արտադրում են համախառն ներքին արդյունքի 75 %-ը և ստեղծում աշխարհի տնտեսական, գիտատեխիկական ներուժի մեծ մասը։ Զարգացած երկրներն անվանում են նաև արդյունաբերական կամ արդյունաբերաբար զարգացած երկրներ։
Զարգացած երկրներն ընդհանուր առմամբ ունեն ավելի առաջադեմ հետարդյունաբերական տնտեսություններ, այսինքն ՝ ծառայությունների ոլորտը ավելի մեծ հարստություն է ապահովում, քան արդյունաբերական ոլորտը։ 
Զարգացող երկրներ, ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկիր, ավելի քիչ զարգացած երկիր, ավելի քիչ տնտեսապես զարգացած երկիր, չզարգացած երկիր, կամ վատ զարգացած երկիր։ Թույլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների խումբ է՝ համեմատած այլ երկրների հետ։ Սայակն ակտիվ զրգացող։

10)Աշխարհի բնակչության թիվը և շարժը:
 Աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ։  Այժմ բնակչությունն աճում  է տարեկան 80−100 մլն –ով: Աշխարհի բնակչության թիվը 1 մլրդ-ի է հասել 1830թ.-ին։ 2025 թ.-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 մլրդ, իսկ 2050 թ.-ին՝ կգերազանցի 9 մլրդ-ը: Երկիր մոլորակի յոթ աշխարհամասերից վեցը մեծ մասամբ բնակեցված են։ Ասիան ամենամեծ բնակչություն ունեցող աշխարահամասն է, 4,54 միլիարդ բնաչկությամբ կազմում է աշխարհի բնակչության մոտ 60%-ը։ Բնակչությամբ աշխարհի խոշորագույն պետություններն են Չինաստանը և Հնդկաստանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 36%-ը։
 Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։ 

11)Բնակչության վերարատադրություն:
Բնակչության վերարտադրություն մարդկանց սերունդների մշտական հերթափոխությունը, որը բնակչության բնական և մեխանիկական շարժերի ամբողջությունն է։ Ողջ աշխարհի բնակչության վերարտադրությունը միայն բնական շարժի արդյունք է, իսկ երկրների մեծ մասինը՝ բնական ու տարածքային շարժերի ամբողջությունն է։ Պարզ վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիության և մահացության ընդհանուր արդյունքները իրար հավասար են։ Ընդլայնված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը գերազանցում է մահացությանը, իսկ նեղացված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը փոքր է մահացությունից։

12)Բնակչության սեռատարիքային կազմ:
եռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:
Առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15−­59 տարեկան (երիտասարդ և չափահաս) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների։

13)Բնակչության ազգային կազմը:
Աշխարհում հաշվվում է շուրջ 3−­4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։ Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։
Եթե տվյալ պետության բնակչության հիմնական մասը պատկանում է միևնույն ազգին, ապա այդ պետությունն ունի միատարր ազգային կազմ և համարվում է միազգ պետություն: Եթե տվյալ պետության հիմնական մասը պատկանում է հիմնականում երկու ազգերի ներկայացուցիչների, ապա այն համարվում է երկազգ պետություն (օր.՝ Բելգիան):

14)Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։
Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է։
Հյուսիսում՝ նրա սահմանը Եշըլիրմակի գետաբերանից Սև ծովի ափագծով ձգվում է մինչև Ճորոխի գետաբերան, ապա լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտներով շարունակվելով դեպի արևելք, հպվում է Կասպից ծովին:
Արևելքում՝ Կասպիական ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետահովտով (90-60 մ լայնության շերտով) ձգվելով հասնում է Կզըլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթը (3173 մ):
Հարավում՝ սահմանագիծը անցնում է Միջագետքի հարթավայրի հյուսիսային եզրով, որտեղով անցնում է Արաբական և Եվրասիական քարոլորտային սալերի առճակատման գիծը, ու կտրելով Եփրատը միանում է Լևանտինյան բեկվածքագծին (Պազարճիկի գոգավորությունում)
Արևմուտքում՝ Մարաշի գոգահովտով, ապա Զահան գետով շարունակվում է հոսանքով վեր, հյուսիսիսց շրջանցում Բինբողա և Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաները, հետո Կըզըլըրմակի հովտով ձգվում Սվազի գոգհովիտ: Այնուհետև անցնելով լեռնանցքային անջրպետը, մտնում է Եշիլիրմակի հովիտ ու այդ գետով ընթանում մինչև Սև ծով:
Ներկայիս հայաստանը ընդգրկոմ է մոտ 1/10 մասը։ Արարատյան դածտի մի փոքր մասը և Սևանա լճի ավազանը։

Գործնական աշխատանք

  1. Արևելապոնտական լեռներ
  2. Հյուսիսային Տավրոս
  3. Ներքին Տավրոս
  4. Հայկական կամ հարավային Տավրոս
  5. Հայկական պար
  6. Մեծ Կովկասյան լեռնաշղթա
  7. Միջագետքի դաշտավայր
  8. Կուր-Արաքսյան դաշտավայրը
  9. Մեսխեթի լեռներ
  10.  Թրիալեթի լեռնաշղթա
  11. Վիրահայոց լեռներ
  12. Արեգունու լեռներ
  13. Վարդենիսի լեռներ
  14. Վայքի լեռներ
  15. Սյունիքի բարձրավանդակ
  16.  Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան)
  17.  Բազումի
  18.  Փամբակի
  19. Ծաղկունյաց
  20. Գուգարանց
  21. Գեղամա
  22. Բարգուշատի
  23. Մեղրու լեռներ
  24. Սևանի լեռները (Հայաստան)
  25.  Արցախի լեռներ (ԼՂՀ)
  26. Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)

Առաջադրանք 2․ Հայակական լեռնաշխարհի ջրագրություն․

Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի ջրագրական առանձին միավորները․

Դասի հղումը։

ՀՀ ջրագրություն

  1. Արաքս
  2. Ճորոխ
  3. Տիգրիս
  4. Եփրատ
  5. Ախուրյան
  6. Կուր
  7. Քասախ
  8. Դեբեդ
  9. Հրազդան
  10. Արփա
  11. Վեդի
  12. Աղստև
  13. Ազատ
  14. Որոտան
  15. Ողջի
  16. Տավուշ
  17. Փամբակ
  18. Ձորագետ
  19. Գետիկ

Տրանսպորտի և կապ

Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:

Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚: 

Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծովՄիջերկրական ծովՀյուսիսային ծովԿարիբյան ծովՊարսից ծոցՄեքիսկական ծոցԱրաբական ծովԲենգալական ծոցՋիբրալթարի նեղուցԲաբ-է-Մանդեբի նեղուցՀարավ-չինական ծովԱրևելաչինական ծովպանամայի ջրանցքՍուեզի ջրանցքՍև ծովկարմիր ծովԲալթիկ ծովԲոտնիկական ծովԼա մանշի նեղուցԱրաբական ծովԲենգալական ծոցդեղին ծովՍև ծոցԿասպից ծով(լիճ)Սպիտակ ծովՕխոտի ծովԲերինգի ծովԲերինգի նեղուց:

Տրանսպերտ և կապ

Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտի միջոցով
իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի
փոխադրումը,նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը:Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը
տարբեր տեխնիկական միջոցներով:

Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

բեռնաշրջանառությունը (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ),
ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։

ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

Օդային տրանսպորտը
Օդային տրանսպորտի դերը մեծանում է բնական աղետների,բեռների,անհրաժեշտ
տեխնիկայի տեղափոխման և ալյ գործոների պատճառով:

Արդյունաբերություն

Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը:Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:

Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

Սննդի և էլեկտրաէներգիա արդյունաբերությունը իհարկե։

Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

աշխարհագրական դիրք,Հարևան պետություններ,հումք,բնակլիմայական պայմաններ

Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։

Պատրաստել են ` Գալինա հարությունյան,Մարիա Դալլաքյան։

Գործնական աշխատանք

1. Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։

Արդյունաբերության ճյուղերն են մետաղաձուլությունը (սև, գունավոր), վառելիքաէներգետիկ համալիրըմեքենաշինությունը (էլեկտրատեխնիկակական, գործիքաշինություն, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն և այն), քիմիականթեթևսննդի արդյունաբերությունը։ 

2. Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։

Քիմիական արդյունաբերություն, մետաղաձուլություն, ավտոմոբիլաշինություն

3. Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։

տարածքի մեծությունը, բնական պայմանները, անտառային ռեսուրսների քանակը, հողագործությունը, անասնապահությունը

4. Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրքը, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։

Տնտեսաաշխարհագական դիրքը առանձին պետությունների և դրանց խմբերի և այլ օբյեկտների նկատմամբ հարաբերությունների ամբողջությունն է, որոնք դրանց համար ունեն տնտեսական նշանակութուն: Էներգատար արտադրությունը արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Աշխատատար արտադրությունը աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Հումքատար արտադրությունը արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ հումք պահանջող արտադրությունն է:

Առաջադրանք

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Զարգացող երկրներն ունեն մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելի ցածր մակարդակ։Այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 15-16 %-ը, բայց միևնույն ժամանակ նրանք արտադրում են համախառն ներքին արդյունքի 75 %-ը և ստեղծում աշխարհի տնտեսական, գիտատեխիկական ներուժի մեծ մասը։Զարգացած երկրներն ընդհանուր առմամբ ունեն ավելի առաջադեմ հետարդյունաբերական տնտեսություններ

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների ձխմբերը։

Կապույտ ֊ զարգացած

Նարնջագույն ֊ զարգացող

Կարմիր ֊ անցումային

_______________________________________

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Միապետություն

Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը ցմահ պատկանում է պետության միանձնյա ղեկավարին՝ միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում։

Միապետության առանձնահատկությունները

Միակ պետության ղեկավարը միապետն է

Իշխանությունը ժառանգվում է

Միապետը իրավաբանորեն անպատասխանատու է (միապետին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից)։

Միապետության տեսակները

Բացարձակ միապետություն պետություն, որում միապետը երկրի միակ գերագույն մարմինն է

Սահմանափակ միապետությունը մի պետություն է, որում, բացի միապետից, կան նաև պետական իշխանության այլ մարմիններ

Սահմանադրական միապետություն միապետություն է, որում միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության ) հիման վրա

Խորհրդարանական միապետություն մի պետություն է, որում միապետը իշխանության նկատմամբ նշանակալից իշխանություն չունի և հիմնականում ներկայացուցչություն կամ ծիսական դեր է խաղում։

Հանրապետություն

Հանրապետությունը կառավարման ձև է, որի ժամանակ պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, կամ ձևավորվում են հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից սահմանված ժամկետով և ամբողջ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև։

Հանրապետությունների տեսակները

Նախագահական հանրապետություն պետություն է որտեղ, պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի լիազորությունները միաժամանակ միավորվում են պառլամենտարիզմի հետ միասին։

Խորհրդարանական հանրապետությունը պետություն է, որի գերագույն դերը հասարակական կյանքի կազմակերպման մեջ պատկանում է խորհրդարանին։ 

Կիսանախագահական համակարգ Կառավարման նման ձև ունեցող պետություններում նախագահական ուժեղ իշխանությունը միաժամանակ զուգորդվում է խորհրդարանի վերահսկողության արդյունավետ միջոցների առկայության պարագայում՝ ի դեմս գործադիր իշխանության գործունեության, որը ձևավորվում է նախագահի կողմից՝ խորհրդարանի պարտադիր մասնակցությամբ։ 

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

Եվրոպա

ՌԴ,Ավստրիա,Գերմանիա,Բոսնիա և Հերցեգովինա,ԲելգիաՇվեյցարիա

Ասիա

Պակիստան,Մալայզիա,ԱՄԷ,Հնդկաստան,Իրաք,Նեպալ

Աֆրիկա

Սուդան,Կոմորյան կղզիներ,Եթովպիա,Նիգերիա,Հարավային Սուդան,Սոմալի,

Ամերիկա

Արգենտինա,Վենեսուելա,Կանադա,Մեքսիկա,ԱՄՆ,Բրազիլիա,Սենթ Քիթս և Նևիս։

Ավստրալիա և Օվկիանիա

Ավստրալիա,Միկրոնեզիայի,Դաշնային Նահանգներ։