Թարգմանական աշխատանք / Առակներ

Բոլորը չեն տեղավորվի

Իսպանական առակ / Всем не поместиться


Լինում է չի լինում մի ծեր կին է լինում։ Նրա տնակը անտառի մոտ էր։ Նա ցախ հավաքեց և տարավ գյուղ։ Այդպես նա վաստակում էր իր ապրուստը։ Նա ապրում էր մենակ, վախենում էր չար մարդկանցից և գիշերներն ավելի ամուր փակում էր դռներն ու պատուհանները։
Մի գիշեր հորդառատ անձրև եկավ։ Որոտից խրճիթը դողաց ու ցնցվեց։ Հանկարծ ինչ-որ մեկը թակեց դուռը։ Պառավը վախեցավ և վեր թռավ.
— Ո՞վ է, — հարցրեց կինը։ Դրսում ասացին․
— Բացիր, խնդրում եմ: Ես կորել եմ անտառում։ Թող գիշերեմ քո տանը։
— Իսկ դու ո՞վ ես։
— Ես Ժոզեն եմ.
Պառավը չլսելով կրկին հարցրեց.
— Ով ես դու?
Ճանապարհորդը որոշեց, որ նա հարցնում է իր լրիվ անունը։ Նա բարձրաձայն բղավեց.
— «Խոսե Անտոնիո Անդրես Խեսուս Ֆերնանդես»:
Պառավը լսեց սա և ասաց.
— Չէ, սիրելիս, գնա այստեղից։ Դուք բոլորդ չեք կարող տեղավորվել իմ տնակում:

Հատուկ սերմը

Կորեական առակ / Особенное семечко

Արևելքում մի կայսր հասկացավ, որ ծերանում է և եկել է ժառանգ ընտրելու ժամանակը: Իր խորհրդականներից կամ երեխաներից մեկին ընտրելու փոխարեն նա որոշեց այլ կերպ վարվել։ Մի օր նա հավաքեց իր կայսրության բոլոր երիտասարդներին և ասաց.
— Եկել է գահը զիջելու և հաջորդ կայսրին ընտրելու ժամանակը։ Ես իմ որոշումը կայացրել եմ և կընտրեմ ձեզնից մեկին։ Երեխաները ցնցված էին! Բայց կայսրը շարունակեց.
— Այսօր ես ձեզանից յուրաքանչյուրին մի սերմ կտամ։ Մեկը շատ յուրահատուկ է: Ես ուզում եմ, որ դուք տնկեք այս սերմը, ջրեք այն և ուղիղ մեկ տարի անց վերադառնաք այստեղ բերելով այն, ինչ կաճեցնեք այդ մեկ սերմից: Հետո կգնահատեմ ձեր բերած բույսերը և կըտրեմ նրան, ով էլ կդառնա հաջորդ կայսրը։ Այդ օրը Լինգ անունով մի տղա կար, ինչպես բոլորը, նա սերմ ստացավ։ Երբ նա վերադարձավ տուն, նա հուզված պատմեց մորը ողջ պատմությունը։ Մայրը օգնեց տղային սերմի համար թաղար և հող ձեռք բերել։ Նա ցանեց սերմը և խնամքով ջրեց այն։ Ամեն օր ջրում էր սերմը և ստուգում էր արդյոք այն էր ծլել։ Երեք շաբաթ անց տղաներից ոմանք արդեն խոսում էին իրենց սերմերի և այն բույսերի մասին, որոնք սկսել էին բողբոջել: Լինգը շարունակում էր ստուգել իր սերմը, բայց ոչինչ չեր աճում։ Երեք շաբաթ, չորս շաբաթ, հինգ շաբաթ… Միևնույն է՝ ոչինչ։ Այդ պահին ուրիշներն արդեն խոսում էին իրենց բույսերի մասին, բայց Լինգը բույս ​​չուներ և իրեն անհաջողակ էր զգում։ Անցավ վեց ամիս, և Լինգի թաղարում դեռ ոչինչ չկար։ Նա հաստատ գիտեր, որ փչացրել է իր սերմը։ Մնացած բոլորը ծառեր և բարձր բույսեր ունեին, բայց նա չուներ։ Սակայն Լինգը ոչինչ չասաց իր ընկերներին։ Նա պարզապես շարունակում էր սպասել, որ իր սերմի բարձրանալուն:
Ի վերջո, անցավ մեկ տարի, և բոլոր տղաները իրենց բույսերը տարան կայսրին, գնահատման համար: Լինգը մորն ասաց, որ չի պատրաստվում դատարկ թաղար տանել։ Այնուամենայնիվ, մայրիկը Լինգին ասաց, որ անկեղծ լինի կատարվածի մասին: Այս իրավիճակը Լինգին անհարմարավետություն պատճառեց, բայց նա գիտեր, որ իր մայրը ճիշտ էր: Նա վերցրեց իր դատարկ թաղարը և գնաց պալատ։ Երբ Լինգն արդեն այնտեղ էր, նրան ապշեցրեց մնացած տղաների աճեցրած բույսերի բազմազանությունը: Նրանք գեղեցիկ էին, տարբեր ձևերի և չափերի։ Լինգն իր դատարկ թաղարը դրեց հատակին, և տղաներից շատերը սկսեցին ծիծաղել նրա վրա։ Երբ կայսրը եկավ, նա նայեց սենյակը և ողջունեց երիտասարդներին։ Լինգը փորձեց թաքնվել բոլորի հետևում։
— Ինչ հիանալի բույսեր, ծառեր և ծաղիկներ եք աճեցրել, — ասաց կայսրը: Այսօր ձեզնից մեկը կնշանակվի հաջորդ կայսր։ Հանկարծ, դահլիճի վերջում կայսրը նկատեց Լինգին դատարկ թաղարով։ Նա հրամայեց իր պահակներին բերել իրեն։ Լինգը սարսափեց. «Կայսրը գիտի, որ ես պարտվող եմ։ Հավանաբար նա կհրամայի ինձ մահապատժի ենթարկել»։ Երբ Լինգին բերեցին կայսրի մոտ, կայսրը հարցրեց նրա անունը։
— Իմ անունը Լինգ է, — պատասխանեց նա: Բոլոր երեխաները ծիծաղում ու կատակում էին նրա մասին։ Կայսրը խնդրեց բոլորին լռել։ Նա նայեց Լինգին և հայտարարեց ամբոխին.
— Ողջունեք ձեր նոր կայսրին: Նրա անունը Լինգ է։ Լինգը չէր կարողանում հավատալ դրան։ Չէ՞ որ նա նույնիսկ չէր կարող սերմ աճեցնել։ Ինչպե՞ս կարող է նա լինել նոր կայսրը: Այնուհետև կայսրն ասաց.
— Ուղիղ մեկ տարի առաջ, այս նույն օրը, այս նույն վայրում բոլորիտ սերմ տվեցի։ Ես ձեզ ասացի, որ մի սերմ վերցնեք, տնկեք, ջրեք և ինձ մոտ բերեք այն, ինչ կաճի։ Բայց ձեզ բոլորիդ ես տվել եմ խաշած սերմեր, որոնք երբեք չէին աճի: Բոլորդ, բացի Լինգից, ինձ բերեցիք ծառեր, բույսեր և ծաղիկներ: Երբ դուք հասկացաք, որ սերմը չի բողբոջելու, դուք փոխեցիք իմ տված սերմերը տարբեր սերմերով: Լինգը միակն էր, ով խիզախորեն և ազնվորեն ինձ բերեց իմ սերմը։ Հետևաբար, հենց նա է լինելու նոր կայսրը:

Աշխատել են՝ Էլիզ Կարապետյանը և Գալինա Հարությունյանը։


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*