Աշխարհագրություն առարկայի շուրջտարյա հաշվետվություն

Տարվա սկզբից մենք ուսումնասիրեցինք մի շարք թեմաներ։ Այս թեմաների շուրջ ես պատրաստել եմ նյութեր և տեսահոլովակներ։ Թեմաներն են՝
Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
Արդյունաբերություն
Տրանսպերտ և կապ
Տավուշի մարզ
Գեղարքունիքի մարզ
ՀՀ մարզերը և խոշոր քաղաքները
Կոտայքի մարզ
Արմավիրի մարզ
ՀՀ ջրագրական ցանց / Գետեր, լճեր, ջրամբարներ
Վայոց Ձորի մարզ

Նաև կատարել ենք մի շարք առաջադրանքներ՝
Առաջադրանք
Առաջադրանք
Առաջադրանք
Տրանսպորտի և կապ
Քարտեզ / Առաջադրանք

Ամսվա կտրվածքով, բացի նախագծերից և թեմաներից մենք ունենում ենք գործնական աշխատանքներ
Սեպտեմբեր ամսվա Գործնական աշխատանք
Հոկտեմբեր ամսվա Գործնական աշխատանք
Նոյեմբերյան Գործնական աշխատանք
Փետրվարյան Գրավոր աշխատանք
Ապրիլյան Գրավոր աշխատանք

Նախագծերից ունեցել ենք ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները / Ջրի և օդի աղտոտվածություն / Նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում մենք ընտրեցինք, որևէ հիմնախնդիր, որի մասին տեղեկություն հավաքեցինք։ Ես ընտրել էի «Ջրի և օդի աղտոտվածությունը» պատճառները և ջրի հիմնախնդիրը Հայաստանում։

Ուսումնական ընթացքը ավելի հետաքրքրացնելու համար մենք ունենում ենք ուսումնական ճամփորդություններ։ Այդպիսի են եղել օրինակ՝ Գյումրի / եռօրյա ճամփորդությունը, «Գութանասար» բարձունքի հաղթահարումը, Ազատի ջրամբարի այցելությունը և այլն։

Եվ իհարկե պատրաստվելով մեր քնությանը պատրաստել ենք Աշխարագրության քննական հարցերը և բոլոր պատասխանները։
Որպեսզ այս կիսա,յակի քնության անհատական թեմա, ես ընտրել եմ Սյունիքի մարզը։ Կարծում եմ, որ Սյունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր, գեղեցիկ ու խորհրդավոր մարզն է։ Այս պատճառով իմ նյութը պատրաստելու եմ հենց այդ թեմայի շուրջ։

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

  • Վերլուծիր Պավլիկյան շարժման տարածումը

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Շարժման վերելքը և պարտությունը

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում:
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:
Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:
Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:

Գրականություն

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 67-69
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 114-117

Կենսաբանության առարկայի շուրջտարյա հաշվետվություն

Այս տարվա ընթացքում մենք հասցրել ենք ուսումնասիրել մի շարք թեմաներ։ Այս թեմաների շուրջ ես պատրաստել եմ նյութեր և տեսահոլովակներ։

Անսեռ բազմացում
Բջջաբանություն
Սպիտակուցներ
Նուկլեինաթթուներ
Բջջի օրգանոիդներ,ցիտոպլազմ
Տրանսկրիպցիա,տրանսլյացիա
Վիրուսներ
Բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը
Մեյոզ / Տեսանյութ, Մեյոզ
Դարվինի էվոլուցիոն տեսություն
Գոյության կռիվ / բնական ընտրություն / օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրի
Կենսոլորտ
Մուտացիա / Տեսանյութ և Հոդված
Բույսերի և կենդանիների սելեկցիա
Գենետիկա / Գենետիկայի զարգացման պատմություն / Մենդելի օրենք

Նաև մենք գրում ենք պատում, որտեղ ամփոփում ենք մեր ամբողջ ամսվա սովորած նյութերը։
Կենսաբանություն / Սեպտեմբեր ամսվա ամփոփում
Կենսաբանության Նոյեմբեր ամսվա ամփոփում
Դեկտեմբեր ամսվա ամփոփում
Կենսաբանություն / Փետրվար ամսվա ամփոփում
Ապրիլ ամսվա ամփոփում / Կենսաբանություն

Նաև այս ամիս ունեցանք հետաքրքիր նախագիծ՝ Սպիտակ արագիլներ, որի շրջանակներում ունեցանք հանդիպում ՆԱԲՈՒ Արմենիա ընկերության մասնակիցների հետ։

Կենսաբանություն առարկայից նաև մասնակցել ենք Արևորդի փառատոնի, որի ժամանակ դիտել ենք 2 ֆիլմեր բնապահպանությոան և վիրուսների մասին։ Այս ֆիլմերը մենք, իհարկե լուսաբանել ենք։
Արևորդի փառատոն / H2O ֆիլմ
Արևորդի փառատոն / Վիրուսների աշխարհը ֆիլմ