Ստեղծիր Google Doodle

Նպատակը՝ Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով սովորողների հետ պատմական կարեւորության հարցեր քննարկել։

Ի՞նչ է Google Doodle-ը․ այն Google-ի գլխավոր էջում պատկերվող լոգոյի ժամանակավոր փոփոխությունն է՝ որեւէ տոն, իրադարձություն կամ անհատ կարեւորելու համար։

Առաջադրանք

  • Ստեղծիր Մեսրոպ Մաշտոցին նվիրված Google Doodle
  • Ընտրիր խորհրդանիշներ, գույներ, պատկերներ, որոնցով ստեղծելու ես թեմատիկ Google Doodle-ը

Տարեվերջյան Հաշվետվություն

Այս տարին հաջող էր, թե՛ կրթական, թե՛ հոգևոր արժեքներով։ Կրթականի մասին կխոսեմ առաջի հերթին։ Նախ սկսեմ նրանից, որ պետական դպրոցից հետո «Մխիթար Սեբաստացի» կրթությունը սկզբից շատ յուրօրինակ և ինչ-որ չափով նաև անհասկանալի և տարօրինակ էր թվում, չնայած նրան, որ մուտքի ճամբարը ապացուցում էր հակառակը։ Առաջին ամիսներից սկսեցի սիրել կրթական ընթացքը և հասկանալ իմ շուրջը կատարվող իրադարձությունները։

Անհատական նախագծեր

Ամենից շատը ես հավանեցի երկրորդ կիսամյակը, քանի որ ուսուցիչները մեզ հանձնարարում են անհատական նախագծեր։ Անհատական ասելով նկատի ունեմ, որ մենք կարող ենք ընտրել ցանկացած մեզ հետաքրքրող թեմա և ուսումնասիրություններ կատարենք այդ թեմայի շուրջ։ Առաջինը այդպիսի նախագծեր արեցինք գրականությունից։ Ես այնքան հավանեցի այդ նախագիծը, որ ամսական կտրվածքով պատրաստում եմ մի քանի նյութ։


Փետրվար
Աշխարհի ամենահետաքրքիր լեգենդները / Ուսումնասիրական աշխատանք և թարգմանություն


Մարտ
Վահան թոթովենց / Ուսումնասիրական աշխատանք
Էնդհաուզի առեղծվածը / Ընթերցողական աշխատանք


Ապրիլ
Կլոդ Մոնե / Ուսումնասիրական աշխատանք
Աշխարի մեծագույն վաճառականը / Ընթերցողական աշխատանք

Անհատական նախագծեր ունեցանք նաև ռուսերենից։ Ամեն ամիս պատրաստում եմ մեկ պրեզենտացիա ինձ հետաքրքրող թեմայի շուրջ։

Март
Виды вымерших животных / Вымирание в наши дни

Апрель
История денег / Первые деньги, история и происхождение.

Май
Мёртвые языки / Использование в наши дни

Ունեցանք նաև անգլերենի անհատական աշխատանք։ Այստեղ նույնպես գրել եմ արվեստի մասին, քանի որ ինձ արվեստին մոտ մարդ եմ համարում և շատ եմ սիրում արվեստը՝ իր բոլոր ճյուղերով։

Ճամփորդություններ

Կրթահամալիրը նաև առանձնանում է ճամփորդություններով (բաժնի հղում), որոնց մենք շատ հաճախ մասնակցում ենք։ Բացի այդ մենք ունենում ենք ուսումնական ճամփորդություններ։ Դա պատահում է, երբ օրինակ՝ որևէ թեմա ուսումնասիրելուց հետո այցելում ենք թանգարաններ և վայրեր, որոնք մեզ օգնում են ավելի խորը հասկանալ և ուսումնասիրել մեզ հանձնարարված դասը։ Այդպիսի ճամփորդություններ ունեցել ենք մեր մասնագիտական առարկայից՝ գրաֆիկ դիզայնից։ Այցելել ենք Թղթե ականներ ցուցադրությանը, Երվանդ Քոչարի թանգարան, Թվային կյանք ցուցադրությանը։ Պատմությունից այցելել ենք Էրեբունի ամրոց, Դվին հնավայր և այլ վայրեր։ Վերջին ճամփորդությունը, որին մասնակցեցի Օրգովի ռադիոալեհավաքի այցելութոյւնն էր, որի նպատակը պարոնորմալ երևույթների ուսումնասիրությունն էր։ Մեկ անգամ նաև հաջողացրել եմ այցելել Գյումրի, որտեղ մենք անցկացրինք 3 օր։ Կարծում եմ, որ այս տիպի ճամփորդությունները ոչ միայն ուսումնական և հոգևոր մեծ արժեքներ են պարունակում, այլ նաև շատ հավես և հետաքրքիր ժամանակ անց կացնելու միջոցներ են։

Մասնագիտական զարգացում

Իմ մասնագիտական առարկան այս տարի՝ գրաֆիկ դիզայնը, հիմնական պատճառներից է, թե ինչու ես ընտերի հենց այս բաժինը։ Դեռ Թումոյում սիրել եմ այդ առարկան և սիրով կատարել եմ բոլոր հանձնարարությունները։ Ընկեր Արևը ամեն ամիս մեզ համար հետաքրքիր առաջադրանքներ է պատրաստում։
Ինչպես արդեն նշեցի վերևում, մենք նաև ունենում ենք մասնագիտական զարգացմանը նպաստող ճամփորդություններ։ Արդեն նշածս Թղթե ականներ ցուցադրությանը, Երվանդ Քոչարի թանգարան, Թվային կյանք ցուցադրության այցելությունները։ Թղթե ականներ ցուցադրության այցելության նպատակը մեր առաջադրանքն էր։ Առաջադրանքը այն էր, որ պաստառ պիտի պատրաստեինք։ Կարծում եմ դա մեզ հաջողվեց, քանի որ ցուցադրությունը մեր մեջ մեծ ոգեշնչում առաջացրեց։


Տարվա սկզբից ես հասցրել եմ պատրաստել․

Պայուսակի դիզայն
Սոցիալական գովազդ
Բռենդինդ
Կոլաժ ուսուցիչների ֆոտոներից
Գրքի պիտակ
Գինու պիտակ
Կոլաժ Հայաստանի թեմայով

Եվ դեռ շարունակում եմ իրագործել իմ կրեատիվ մտքերը։

Ֆիզկուլտուրա

Ֆիզկուլտուրան ամենակարևոր կետերից մեկն է։ Տարվա սկզբից որպեսզ մարզաձև ընտրեցի նետաձգությունը։ Չեմ փոշմանել, որ հենց այդ մարզաձևին եմ հաճախել։ Մեր ուսուցիչը՝ ընկեր Գևորգը մեզ հետաքրքիր մանրուքներ է սովորեցնում, որոնք օգնում են մեզ ավելի դիպուկ կրակել։ Ինձ մոտ շատ լավ է ստացվում։ Իհարկե, ամեն պարապունքից առաջ մենք մարզվում ենք դահլիճում կամ դպրոցի բակում։ Առաջի պարապունքը ինձ տարօրինակ թվաց, քանի որ նախկին դպրոցում ես գրեթե չեմ հաճախել դահլիճ։ Սակայն հետագայում սիրեցի իմ մարզաձևը։

Ֆլեշմոբներ

Ամեն ամիս մենք ունենում ենք առարկայական ֆլեշմոբներ։ Այդպիսի ֆլեշմոբներ ենք ունենում օրինակ՝ հայոց լեզվից, ռուսերենից, անգլերենից և այլն։ Ֆլեշմոբները նոր հասկացողություն էին իմ կյանքում։ Որպես նորեկ՝ ֆլեշմոբները կնկարագրեմ իբրև հետաքրքիր առաջադրանքներ, որոնք կատարելիս շատ բան կարելի է սովորել։ Առաջադրանքները հիմնականում շատ տարբերվող են։ Անկեղծորեն ասած՝ մեծ մասն ինքնուրույն դժվարանում եմ պատասխանել։ Սակայն պարտաճանաչ կատարում եմ ամեն ամիս և աշխատում եմ նաև տեղադրել բլոգում։

Լրացուցիչ կրթություն

Քոլեջից բացի ես հաճախում եմ խմբակներ։ Ինձ համար ամենակարևոր խմբակը արվեստի դպրոցս է։ Արդեն 5 տարի է, ինչ հաճախում եմ այդ դպրոց՝ Էլիզաբեթ արվեստի դպրոց։ Իմ ուսուցչուհին՝ ընկեր Էլիզան շատ մեծ փորձ ունի արվեստի բնագավառում։ Այս տարիների ընթացքում ես շատ եմ մտերմացել նրա հետ և չեմ պատկերացնում իմ կյանքը դպրոցից դուրս։ Նա իմ արվեստը հետաքրքիր և տարբերվող է համարում։ Ամեն անգամ ասում է, որ երբեք չի ուղղի իմ նկարները, քանի որ կարծում է, որ պարզապես ուղղելու կարիք չկա։ «Նկարը ուղղելու ժամանակ դու կոտրում ես նկարչի ձեռագիրը, որն էլ հենց նրան դարձնում է նկարիչ և տարբերում ուրիշ նկարիչներից», — միշտ ասել է նա։ Նա միշտ օգնում է բոլոր աշակերտներին գտնելու իրենց իսկական էությունը, այլ ոչ թե կոտրում է՝ դարձնելով իդեալ։ «Ամեն մեկը լավն է կամ վատն է յուրովի» , — կարծում է նա և փորձում է դա միշտ մեզ հասկացնել։
Այս տարի ավարտում եմ դպրոցս։ Շատ ցավալի փաստ է։ Հուլիսին կստանամ ավարտական դիպլոմս, սակայն իմ այս տարիների ստացած գիտելիքը անհամեմատելի է դիպլոմի հետ։
Երկրորդ խմբակը ոչ պակաս կարևոր է ինձհամար։ Դա Թումոն է։ Թումո ես հաճախում եմ արդեն 4 տարի։ Այս 4 տարիների ընթացում շատ ու շատ բաներ եմ սովորել։ Ավարտել եմ գրաֆիկ Դիզայնի և անիմացիայի ամբողջ կուրսը։ Դրա փոխարեն հիմա հաճախում եմ ծրագրավորման և լուսանկարչության։ Նաև մասնակցում եմ աշխատարանների։ Օրինակ՝ այս ամիս ես մասնակցել էի աշխատարանի, որը վարում էր Քսենյան։ Քսենյան մեծ փորձ ունի և աշխատել է խոշոր ընկերությունների հետ, օրինակ՝ Ադիդասի։ Ես շատ եմ սիրում թումոն և չեմ կորցնում հնարավորությունները հաճախելու լրացուցիչ դասերի և աշխատարանների։

Ամբողջ տարվա ձեռքբերումը

Իմ ամենամեծ ձեռբերումը իմ ընկերներն են, որոնց ես հանդիպեցի քոլեջում։ Ես հանդիպեցի նոր մարդկանց, նոր դեմքեր և մտա նոր շրջապատ։ Այս շրջապատը ինչ-որ չափով փոխեց ինձ։ Ընդունելության ժամանակ իմ մեջ վախ կար։ Ես կարծում էի, թե վախենում եմ մարդկանցից և շփումից։ Սակայն ես հասկացա, որ իմ ամենամեծ վախը փոփոխություններն են։ Ես չեմ սիրում փոփոխություններ անել կյանքում, իսկ քոլեջը պետք է դառնար ամենամեծ փոփոխությունը իմ կյանքում։ Ես հաղթահարեցի այս վախը և հասկացա, որ փոփոխությունները իրենց հետևից կրում են մի շարք մինուսներ, սակայն այն արժեքները, որոնք դու ձեռք ես բերում, անհամեմատելի են այդ աննկատ մինուսների համեմատությամբ, որոնք մենք հաղթահարում ենք։

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջում

Կյանքը քոլեջում շատ հետաքրքիր ընթացք է, որ լցված է դասերով, մրցույթներով, ֆլեշմոբներով, հոգևոր ծեսերով, միջացառումերով և այլ ոչ պակաս հետաքրքիր բաներով։ Իմ քոլեջի օրը սկսվում է ժամը 8։40, երբ ես մտնում եմ քոլեջ։ Առաջին բանը, որ պետք է անել, ընդհանուր պարապունքի մասնակցությունն է։ Դրանից հետո սկսվում են արդեն մեզ սովորական դարձած դասերը։ Դասերը շատ հետաքրքիր և ուրախ են անցնում։ Ես և իմ ընկերները փորձում ենք մասնակցել տարբեր սեմինարների և հանդիպումների, ինչն էլ ավելի է հետաքրքրեցնում է քոլեջում անցկացրած մեր օրը։ Դասերից հետո ես գնում եմ տուն։ Ես արդեն սովորել եմ քոլեջի առօրյա կյանքին և չեմ պատկերացնում ինձ որևէ այլ տեղ։
Կյանքը քոլեջից դուրս լի է այլ զբաղմունքներով։ Օրինակ՝ հաճախ հենց դասերից հետո հաճախում եմ իմ խմբակները։ Օրինակ՝ արվեստի դպրոցը, որը հաճախում եմ, ինձ համար մի հանգստյան գոտի է։ Այնտեղ ես հաճույք եմ ստանում միջավայրից և իմ կատարած աշխատանքից։ Քոլեջից դուրս ունեմ նաև շատ հոբբիներ։ Ազատ ժամանակ կա՛մ նկարում եմ, կա՛մ դիտում որևէ բան, կա՛մ էլ իմ ձեռքերով պատրաստում եմ զարդեր։ Իրականում տանը ես գրեթե չեմ օգտագործում համակարգիչը։ Միայն որևէ տնային կատարելու համար։ Ավելի շատ ես երաժտություն եմ լսում հեռախոսով։ Շատ հաճախ զբոսնում եմ ընկերներիս հետ։ Ես շատ եմ սիրում զբոսնել և շատ եմ սիրում ընկերներիս։ Հաճելի է, երբ երկուսը մեկում է։
Համեմատելով կյանքը քոլեջում և քոլեջից դուրս՝ կարող եմ ասել, որ իմ կյանքը իմ սիրելի զբաղմունքների, մարդկանց ու իրերի համադրությունն է։ Հետևաբար ես սիրում եմ իմ կյանքը, թ՛ե քոլեջում, թ՛ե քոլեջից դուրս։ Աշխատում եմ ամեն ձև հետաքրքիր դարձնել իմ օրը։ Դրան շատ լավ նպաստում է լավ տրամադրությունը)))))

Հղումներ

Բոլոր առարկաների բաժիններ՝
Համակարգչային դիզայն
Հասարակագիտություն
Հայոց պատմություն
Աշխարհագրություն
Կենսաբանություն
Գրականություն
Մաթեմատիկա
Հայոց լեզու
Էկոլոգիան
Ռուսերեն
Անգլերեն
Ֆիզիկա

Ֆլեշմոբներ
Լուսաբանուներ
Ճամփորդություններ
Թարգմանություններ